Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բռնացված խցային լիցքերից և անցնել հորանցքային լիցքերի եղանակի։ ԱԱՀՄ–ում այդ եղանակն առաջին անգամ կիրառվել է 1927-ին։

Լեռնային տեխնիկայի հետագա զարգացումն առաջադրեց հանքապարի հավասարաչափ կտորների ստացման խնդիրը, որի լուծումը հնարավորություն կտար անցնելու արդյունահանման աշխատանքների հոսքային տեխնոլոգիային։ ԱՍՀՄ–ում պայթյունի միջոցով ջարդման տեսական հարցերն առաջին անգամ մշակել են Մ․ Վ․ Մաչինսկին (1933), Ն․ Վ․ Մելնիկովը (1940) և Օ․ Ե․ վլասովը (1962)։ 1953-ին Շվեդիայում, այնուհետև՝ ԱՄՆ–ում, Կանադայում և ԱՍՀՄ–ում մշակվեց կոնտուրային պայթեցման մեթոդը, որն ապահովում է ապարի պոկման հարթ մակերևույթի ստացում՝ ըստ տրված պրոֆիլի։ Ածխի հանքավայրերի ստորգետնյա մշակման դեպքում հատուկ տեղ է գրավել, այսպես կոչված, անբոց պայթեցման եղանակը, որը գազի և փոշու պայթյունով վտանգավոր հանքահորերում ապահովում Է Պ․ ա–ի անվտանգ կատարումը։

Գրկ․ Друкованый М․ Փ–, Гейман Л․ М․, Комир В․ М․, Новые методы и перспективы развития взрывных работ на карьерах, М․, 1966; Тавризов В․ М․, Ледокольные взрывные работы, М․, 1967; Покровский Г․ И․, Взрыв, М․, 1967; Взрывное дело․ Сборники, в․ 1–67, М․, 1930-69․

ՊԱՅԹՅՈՒՆ, սահմանափակ ծավալում մեծ քանակության էներգիայի անջատումը կարճ ժամանակահատվածում։ Պ․ հանգեցնում է խիստ տաքացած և շատ բարձր ճնշում ունեցող գազի (պչազմայի) առաջացման, որն ընդարձակվելիս քայքայիչ մեխանիկական ազդեցություն է գործում շրջապատող միջավայրի վրա՝ շարժման մեջ դնելով այն։ Պ–ի առաջացրած այդ շարժումը, որի դեպքում տեղի է ունենում միջավայրի ճնշման, խտության և ջերմաստիճանի կտրուկ աճ, կոչվում է պայթյունային ալիք։ Վերջինիս մեխանիկական ազդեցությունը թուլանում է Պ–ի վայրից հեռանալիս։ Պ–ի բազմազան տեսակները տարբերվում են էներգիայի աղբյուրի ֆիզիկական բնույթով և այդ էներգիայի անջատման եղանակով։ Պ–ի բնորոշ օրինակ է քիմ․ պայթուցիկ նյութերի Պ․։ Պայթուցիկ նյութերն ընդունակ են քիմիապես արագ քայքայվելու, որի դեպքում միջմոլեկուլային կապերի էներգիան անջատվում է ջերմության ձևով։ Պայթուցիկ նյութերի համար բնորոշ է քիմ․ քայքայման արագության մեծացումը՝ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց։ Քիմ․ փոխակերպումը պայթուցիկ նյութում տարածվում է հաջորդաբար, շերտից շերտ ալիքի ձևով։ Այդպիսի ալիքի՝ մեծ արագությամբ շարժվող առջևի ճակատը ստեղծում է հարվածային աչիք։ Պայթուցիկ նյութի քիմ․ փոխակերպման պրոցեսը, որն սկիզբ է առնում հարվածային ալիքից և ուղեկցվում էներգիայի արագ անջատմամբ, կոչվում է դեաոնացում։ Պայթուցիկ նյութի հատուկ ձևի լիցքերի կիրառությամբ կարելի է ուժեղացնել Պ–ի ազդեցությունը որոշակի ուղղությամբ (տես Կումոււյաաիվ էֆեկա)։

Նյութերի ավելի հիմնարար փոխակերպումների հետ կապված Պ–ներից են միջուկային պայթյունները, որոնց դեպքում ստացվող հսկայական էներգիայի աղբյուրը ուրանի կամ պլուտոնիումի իզոտոպների միջուկների տրոհման կամ ծանր ջրածնի միջուկների սինթեզի պրոցեսներն են։ Միջուկային Պ․, բացի հզոր պայթյունային ալիքից, ուղեկցվում է նաև լույսի ինտենսիվ առաքումով և թափանցող ճառագայթումով։ Պ–ների վերոնշյալ տեսակներում անջատված էներգիան մոլեկուլային կամ միջուկային կապի էներգիայի ձևով նախապես պարունակվում էր նյութում։ Կան նաև այնպիսի Պ–ներ, որոնց դեպքում անջատվող էներգիան մատուցվում է արտաքին աղբյուրից։ Այդպիսի Պ–ի օրինակ է հզոր էլեկտրական պարպումը որևէ միջավայրում։ Պ–ի երեվույթ կարող է առաջանալ նաև նյութի վրա կիզակետված լազերային ճառագայթման ազդեցության դեպքում։ Մեծ արագությամբ միմյանց ընդառաջ շարժվող պինդ մարմինների բախումը նույնպես հանգեցնում է Պ–ի։

Բնության մեջ տեղի են ունենում Պ–ով ուղեկցվող բազմազան երևույթներ։ Հզոր էլեկտրական պարպումները մթնոլորտում ամպրոպի (կայծակի) ժամանակ, հրաբուխների հանկարծակի ժայթքումը, խոշոր երկնաքարերի անկումը Երկրի մակերևույթի վրա Պ–ի տարբեր տեսակների օրինակներ են։ Իրենց մասշտաբով հսկայական Պ–ներ են գունոլորտային բռնկումները Արեգակի վրա, որոնց դեպքում անջատվող էներգիան հասնում է ~1017 ջ–ի։ Տիեզերական տարածությունում տեղի ունեցող ահռելի Պ–ի բնույթ ունեն նոր աստղերի բռնկումները, երբ մի քանի ժամվա ընթացքում անջատվում է 1038– 1 Օ39 ջ էներգիա (այդքան էներգիա Արեգակը ճառագայթում է 10–100 հզ․ տարվա ընթացքում)։ Վերջապես, մարդու երևակայության սահմաններից դուրս եկող Պ–ներ են գերնոր աստղերի բռնկումները (էներգիան հասնում է ~1043 ջ–ի) և որոշ գալակտիկաների միջուկներում տեղի ունեցող Պ–ները (1050 ջ)։

Պ–ների բնորոշ առանձնահատկությունը էներգաանջատման բացառիկ կարճատեվությունն է։ Եթե, օրինակ, Պ․ տեղի է ունենում հոծ միջավայրում, ապա էներգիան անջատվում է նախքան միջավայրի շարժում ստանալը։ Պ–ի կարևոր բնութագրերից է էներգաանջատման խտությունը, որը հավասար է Պ–ի էներգիայի և այն ծավալի հարաբերությանը, որտեղ ընթանում է էներգիայի անջատումը։ Պ–ները խաղաղ նպատակներով լայն կիրառություն են գտել գիտական հետազոտություններում և արդյունաբերության մեջ։ Պ–ի ազդեցությամբ նյութը կարող է հանդես գալ այնպիսի վիճակներում, որոնք անհասանելի են հետազոտման այլ եղանակների դեպքում, ուստի այն հնարավորություն է տվել զգալի առաջնթացի հասնել բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում գազերի, հեղուկների և պինդ մարմինների հատկությունների ուսումնասիրման ասպարեզում։ Պ–ների հետազոտությունը կարևոր նշանակություն ունի անհավասարակշիռ պրոցեսների ֆիզիկայի զարգացման համար, որն ուսումնասիրում է տարբեր միջավայրերում զանգվածի, իմպուլսի և էներգիայի փոխանցման երևույթները, նյութի ֆազային անցումների մեխանիզմները, քիմ․ ռեակցիաների կինետիկան ևն։ Քիմ․ պայթուցիկ նյութի Պ–ի դեպքում առաջացող ուժեղ լուսառաքումը կարող է օգտագործվել լազերի մղման համար։ Պայթուցիկ նյութի դետոնացման ժամանակ ստեղծվող բարձր ճնշման ազդեցությամբ են իրականացնում պայթյունային դրոշմումը, եռակցումը և մետաղների ամրացումը։

Գրկ․ Баум Փ․ А․, Станюкович К․ П․ и Шехтер Б․ И․, Физика взрыва, М․, 1959; Покровский Г․ И․, Взрыв, М․, 1964; Горбацкий В․ Г․, Космические взрывы, М-, 1967․ Հ․ Հարությունյան

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ, քիմիական միացություններ և նյութերի խառնուրդներ, որոնք կարող են ենթարկվել գազերի ու ջերմության անջատումով ուղեկցվող և մեծ արագությամբ ընթացող քիմիական փոխարկումների։ Զանգվածի որևէ կետում սկսված քիմ․ ռեակցիան հարվածային ալիքի տարածման (դետոնացում) կամ ջերմության ու զանգվածի փոխանցման (այրում) հետևանքով արագորեն տարածվում է Պ․ ն–ի ողջ ծավալում։ Մեծ քանակությամբ գազերի արագ առաջացումը և անջատված ջերմության շնորհիվ նրանց ջերմաստիճանի բարձրացումը բերում են ճնշման խիստ մեծացման։ Կտրուկ ընդարձակվելու հետևանքով գազերը մեծ ուժով հարվածում են շրջապատին, նրանց ներքին էներգիան փոխարկվում է մեխանիկական աշխատանքի՝ շրջապատի նյութերը ենթարկվում են պլաստիկ դեֆորմւսցման, ճաքճքվում են և փշրտվում (պայթյունի տեղական կամ փշրտող գործողություն)։ Պայթյունի հետևանքով շրջապատում տեղի են ունենում ավերածություններ և նյութերի շպրտում (ընդհանուր կամ ֆուգասային գործողություն)։ Պ․ ն–ի աշխատունակությունը որոշվում է անջատված ջերմության ու գազերի քանակով և չափվում է հարաբերական (համեմատվում է տրոտիլի շառաչող դոնդողի կամ ամոնիտ № 6-ի հետ) կամ էներգիայի միավորներով։ Պայթուցիկ կարող են լինել գազային, հեղուկ և պինդ նյութերը, պինդ և հեղուկ նյութերի կախույթները գազերում և հեղուկներում։ Կիրառական նշանակություն ունեն պինդ և հեղուկ Պ․ ն․։ Պ․ ն–ի պայթյունը սովորաբար նրանց մեջ պարունակվող թթվածնի մասնակցությամբ ընթացող քիմ․ ռեակցիա է։ Թթվածնի պարունակությունը Պ․ ն–ում որոշվում է թթվածնային հաշվեկշռով։ Ածխածինը՝ մինչև CՕ2–ի և ջրածինը է H2O-ի օքսիդացնելու համար անհրաժեշտ քանակով թթվածնի պարունակության դեպքում թթւլածնային հաշվեկշիռը զրո է, ավելցուկի դեպքում՝ դրական, պակասի դեպքում՝ բացասական։ Պայթուցիկ են նաև որոշ թթվածին չպարունակող նյութեր՝ ազիդները, ացետիլենիդները, երկազոմիացությունները, հիդրագինը, ազոտի քլորիդները, յոդիդները են։ Որպես Պ․ ն․ և նրանց բաղադրիչ–