խանությունը պարանոցի վրա և միաժամանակ նրան հավասար իրավունքներ էր ստանում Պ–ի պարանոցում։ Ֆրանսիան 1879-ին ստեղծեց «Միջօվկիանոսային ջրանցքի համընդհանուր ընկերությունը» և ներքաշվեց Պ–ում հաստատվելու անգլոամեր․ պայքարի մեջ։ Սակայն ֆինանս, խոշոր մեքենայությունների և խարդախությունների հետևանքով այդ ձեռնարկը տապալվեց (տես «Պանամա»)։ 1902-ին ընկերության սեփականությունն անցավ ԱՄՆ–ին։
Պ–ի ժողովուրդը հաճախ ապստամբել է կոլումբ․ իշխանությունների դեմ (1885, 1895, 1899, 1900, 1901)։ ԱՄՆ՜Ը, օգտվելով անկախ պետություն ստեղծելու Պ–ի բնակչության լայն խավերի ձգտումից, 1903-ի նոյեմբ․ 3-ին Պ–ի պարանոց ուղարկեց ռազմանավեր։ Նոյեմբ․ 3-ին հռչակվեց Պ–ի հանրապետության քաղ․ անկախությունը։ Պ․, փաստորեն գտնվելով ԱՄՆ–ից կախման մեջ, հարկադրված էր նրա հետ կնքել պայմանագիր (տես Պանամա–ամերիկյան պայմանագրեր 1903, 1936, 1955, 1977), որով կառուցվող ջրանցքի տարածքը (տես Պանամայի ջրանցք, Պանամայի ջրանցքի գոտի) «հավիտյան» տրամադրվում էր ԱՄՆ–ին։ Պ․, իբրև փոխհատուցում, միանվագ ստացավ 10 մլն դոլլար, իսկ 1913-ից՝ 250 հզ․ դոլլար տարեկան վարձ։
XX դ․ առաջին տասնամյակներին Պ–ի տնտ․ե քաղ․ կյանքը զարգանում էր ԱՄՆ–ի ռազմ․, քաղ․ և տնտ․ տիրապետության պայմաններում․ Պ–ի 1904-ի սահմանադրությամբ ԱՄՆ լայն իրավունքներ ուներ Պ–ում։ 1920-ական թթ․ կեսին Պ–ում աշխուժացավ հակաամեր․ շարժումը, ժող․ զանգվածները պահանջում էին վերացնել 1903-ի պայմանագիրը։ 1928-ին ստեղծվեցին արհմիութենական առաջին միավորումները։ 1930-ին կազմավորվեց Պ–ի կոմկուսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Պ․ ձևականորեն պատերազմ հայտարարեց ճապոնիային, Գերմանիային և Իտալիային (1941)։ 1943-ին վերստեղծվեց Պ–ի կոմկուսը (կազմալուծվել էր 1937-ին)՝ Պ–ի ժող․ կուսակցություն (ՊԺԿ) անունով։ 1959-ի Կուբայական հեղափոխության հաղթանակը նպաստեց Պ–ի ազգային–ազատագրական պայքարի վերելքին։ 1959-ին, 1960-ական թթ․ սկզբին երկրում լայն շարժում ծավալվեց ջրանցքի գոտին Պ–ին վերադարձնելու պահանջով։ 1964-ի հունվարին ամեր․ զինվորները ջրանցքի գոտու մոտ գնդակոծեցին պանամացիների ցույցը։ ժողովրդի պահանջով Պ–ի կառավարությունը խզեց դիվանագիտ․ հարաբերությունները ԱՄՆ–ի հետ (վերականգնվեցին նույն տարվա ապրիլին) և բողոքով դիմեց Ամերիկյան պետությունների կազմակերպությանը։ ԱՄՆ հարկադրված էր համաձայնել վերանայելու 1903-ի պայմանագիրը։
1968-ի հոկտ․ 11-ին իշխանության գլուխ անցած ազգայնականորեն տրամադրված զինվորականները՝ գեն․ Օ․ Տոռիխոս էռերայի գլխավորությամբ, արձակեցին Ազգ․ ասամբլեան, վերացրին սահմանադրական երաշխիքները, արգելեցին քաղ․ բոլոր կուսակցությունների գործունեությունը։ 1970-ից, խունտայի մի շարք հետադիմական անդամների կառավարությունից հեռացնելուց հետո, Պ–ի ղեկավարությունը, Տոռիխոսի գլխավորությամբ, սկսեց վարել բարեփոխումների քաղաքականություն արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության բնագավառներում, սահմանափակեց օտարերկրյա մոնոպոլիաների շահույթները, մերժեց Պ–ի ջրանցքի վերաբերյալ ԱՄՆ–ի առաջարկած երեք պայմանագրի նախագծերը։ 1971-ին բարձրացվեց մի շարք ճյուղերի աշխատավորների աշխատավարձը, 1972-ին ազգայնացվեց ամեր․ խոշոր էլեկտրւսէներգետիկական ընկերությունը։ 1972-ին Ազգ․ ասամբլեայի ընտրություններում առաջին անգամ երկրի պատմության մեջ ընտրվեցին ժողովրդի ներկայացուցիչները։ 1974-ին Պ․ և ԱՄՆ դեկլարացիա ստորագրեցին, որով որոշվեց Պ–ի ջրանցքի վերաբերյալ կնքել նոր պայմանագիր, նշվեց «հավիտյան» սկզբունքից հրաժարումը են։ Կառավարությունն իրականացրեց հարկային, կրթ․ համակարգի, ագրարային բարեփոխումներ։ Խոշոր հողատերերից խլված հողերում ստեղծվեցին ավելի քան 250 կոոպերատիվներ։ Ընդունվեց աշխատանքային նոր օրենսդրություն։
1977-ին Պ–ի ջրանցքի վերաբերյալ ԱՄՆ–ի հետ կնքվեցին նոր պայմանագրեր, որոնցով Պ–ի ջրանցքի գոտին վերադարձվում էր Պ–ին, և 1999-ի դեկտ․ 31-ին ջրանցքն անցնելու է Պ–ի տնօրինության տակ։ 1978-ի սեպտեմբերին օրենք ընդունվեց քաղ․ կուսակցությունների գործունեությունը օրինականացնելու վերաբերյալ։ 1978-ի հոկտեմբերին Պ–ի պրեզիդենտ ընտրվեց Ա․ Ռոյո Սանչեսը։ Պ–ի կառավարությունը ներքին ասպարեզում վարում է Պ–ի ինքնիշխանությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու, արտաքին ասպարեզում՝ չմիանալու և դրական չեզոքության քաղաքականություն։
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Տեղափոխական–դեմոկրատական կուսակցություն (ՏԴԿ)։ Հիմնվել է 1978-ին։ Երկրի կառավարող կուսակցությունն է։ Միավորում է ազգ․ բուրժուազիայի, առաջադիմական, հայրենասիրական խավերի ներկայացուցիչներին, բանվորների, գյուղացիների, մտավորականության, մանր ձեռնարկատերերի մի մասին։ Ունի հակաիմպերիալիստ․ դիրքո-