ված Պանիրանական կուսակցությունը, համակերպվելով ժամանակի պահանջներին, առաջադրեց սեփականության չափի սահմանափակման, տնտեսության պլանային զարգացման և այլ խնդիրներ։ Նավթի ազգայնացման համար պայքարի (1951–53) ժամանակաշրջանում կուսակցությունը որոշ ժամանակ համագործակցեց Մոսաղեղի կազմակերպած Ազգային ճակատին։ Պ–ի գաղափարախոսությունը ժողովրդականություն չի վայելում Իրանի ազգաբնակչության մեջ։ Հ. Եգանրսն
ՊԱՆԼՈԳԻԶՄ (պան․․․ և չոգոս), իդեալիստական և ռացիոնալիստական հայեցակետ, ըստ որի, կեցությունը տրամաբանականի, գաղափարի մարմնավորումն է, և կեցության օրենքները որոշվում են տրամաբանական օրենքներով։ Առավել ցայտուն դրսևորվել է Գ․ Հեգելի ուսմունքում։
«ՊԱՆԾԱԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» 1688-1689, Անգլիայում տեղի ունեցած պետ, հեղաշրջման ընդունված անվանումը բուրժ․ պատմ․ գրականության մեջ (ի հակակշիռ Անգչիական բուրժուական հեղափոխության 1640–1660)։ Հեղաշրջումը (Հակոբ II Ստյուարտի փոխարեն գահ բարձրացվեց նրա փեսան" Վիլհելմ III Օրանացին, որի կինը՝ Մարիա II Ստյուարտը հայտարարվեց գահակից) ամրապնդեց բուրժուազիայի և նոր ազնվականության հաղթանակը Անգլ․ բուրժ․ հեղափոխության մեջ, վերջնականապես վերացրեց բացարձակապետությունը՝ որպես պետ․ կառավարման ձև և Անգլիայում հաստատեց սահմանադրական միապետություն, որի գերագույն իշխանությունը պառլամենտն էր։
ՊԱՆԿՐԱՏՈՎԱ Աննա Միխայլովնա (1897–1957), սովետական պատմաբան, կուսակցական և հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), ԲՍԱՀ ԳԱ (1940), ՌՍՖՍՀ ՄԳԱ (1944) իսկական անդամ։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1917-ին ավարտել է Օդեսայի համալսարանի պատմության ֆակ–ը, 1925-ին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը։ 1926–30-ին դասավանդել է Մոսկվայի, Լենինգրադի, Սարատովի բուհերում։ 1939-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստ–ում։ 1953–1957-ին եղել է «Վոպրոսի իստորիի, («Вопросы истории») ամսագրի գլխ․ խմբագիրը։
Պ․ ուսումնասիրել է ռուս, բանվորական շարժման և սովետական հասարակության պատմությունը, Արմ․ Եվրոպայի պրոլետարիատի պատմությունը [«Ռուսաստանի ֆաբգործկոմները սոցիալիստական ֆաբրիկայի համար պայքարում» (1923), «Ֆաբգործկոմները և արհմիությունները (Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա և Ֆրանսիա)» (1924), «Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը» (1939), «Պրոլետարիատի ձևավորումը Ռուսաստանում (XVII–XVIII դդ․)» (1963)]։ Մասնակցել է «Դիվանագիտության պատմություն» (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946) կոլեկտիվ աշխատության ստեղծմանը, միջնակարգ դպրոցի ՍՍՀՄ պատմության դասագրքի գլխ․ խմբագիրն էր և հեղինակներից մեկը։ Գլխավորել է ՄՍՀՄ պատմաբանների ազգային կոմիտեն (1955–57), եղել է ՍՍՀՄ–ում ՄԱԿ–ին աջակցող ասոցիացիայի նախագահ։ Գերմանիայի և Ռումինիայի ԳԱ–ների թղթ․ անդամ էր, Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ։ ԱՄԿԿ XIX, XX համագումարներում ընտրվել է ԿԿ անդամ։ ՍՍՀՄ IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ էր, ԱՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
ՊԱՆՆՈ (ֆրանս․ panneau, < լատ․ pannus – գործվածքի մաս), 1․ երիզվածքով (ծեփակերտ շրջանակով, զարդանախշ ժապավենով են) ընդգծված գեղանկարչական կամ քանդակային պատկերով հարդարված պատի հատված։ 2․ Պատի կամ առաստաղի որոշակի հատվածները մշտապես կամ առժամանակ հարդարելու համար, յուղաներկով, տեմպերայով կամ այլ ներկերով նկարված պատկեր։ Պ․ են անվանում նաև նույն նպատակով կիրառվող, նույնպես հանովի խճանկարային, ծեփածո (հարթաքանդակային), խեցեգործական և այլ կոմպոզիցիաները։
ՊԱՆՈՎԱ Վերա Ֆեոդորովնա (1905–1973), ռուս սովետական գրող։ 1940-ից ապրել է Լենինգրադում։ 1941–45-ին աշխատել է Պերմում։ Հայտնի է դարձել «Ուղեկիցներ» (1946, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947, հայ․ հրտ․ 1948, կինոնկար՝ «Գթության գնացք», 1964) վիպակով։
Պ–ի առավել հայտնի ստեղծագործությունները ստեղծվել են ետպատերազմյան տարիներին․ «Կրուժիլիխա» (1947, ՍԱՀՄ պետ․ մրցանակ 1948, հայ․ հրտ․ 1950), «Տարվա եղանակները» (1953, կինոնկար՝ «Նահանջ տարի», 1962), «Սենտիմենտալ վեպ» (1958) վեպերը, «Պայծառ ափ» (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950, հայ․ հրտ․ 1951), «Սերյոժա» [1955, հայ․ հրտ․ 1957, համանուն կինոնկար, 1960, XII միջազգային կինոփառատոնի (Կարլովի Վարի) «Բյուրեղապակյա գլոբուս» գլխ․ մրցանակ, 1960] վիպակները։ Երիտասարդ մարդու դաստիարակության թեմային են նվիրված «Վալյա» և «Վոլոդյա» (1960, կինոնկար՝ «Մուտք», 1962), «Երեք տղա դարպասի մոտ» և այլ պատմվածքներ։ Պ–ի ստեղծագործությանը բնորոշ են ճշմարտացիությունը, արդիականության սուր զգացումը, կյանքի բախումների դրամատիզմը վերարտադրելու կարողությունը։
1960-ական թթ․ Պ․ դիմել է պատմական ժանրին («Ով է մեռնում», 1965, «Ասք Օլգայի մասին», 1966, «Ասք Թեոդոսիայի մասին», 1966, «Տրեդյակովսկին և Վոլինսկին», 1968 են)։
Պ–ի ստեղծագործություններից թարգմանվել են շատ լեզուներով։ Պարգևատրվել է 2 շքանշանով։
ՊԱՆՈՐԱՄԱ (< պան․․․ և հուն․ opa|ia–տեսարան), տես Համայնապատկեր։
ՊԱՆՈՐԱՄԱՅԻՆ ԿԻՆՈ, կինոնկարների նկարահանման և մեծ չափսերի (մի քանի հարյուր մ²) խիստ կոր էկրանների վրա դրանց ցուցադրման եղանակ։ Կինոկադրերի ցուցադրման ժամանակ հանդիսատեսին թվում է, թե ինքը մասնակցում է էկրանի վրա կատարվող գործողություններին։ Կինոնկարահանումը սովորաբար կատարվում է 35 մմ–անոց 3 կինոժապավենի վրա միաժամանակ, ընդ որում յուրաքանչյուրի վրա ստացվում է օբյեկտի պատկերի մեկ երրորդ մասը։ Պրոյեկտումն իրագործվում է երեք կինոպրոյեկտորով՝ էկրանի համապատասխան մասերի վրա (տես նաև Լայնէկրան կինո)։
ՊԱՆՉ Պետրո [Պյոտր Իոսիֆովիչ Պանչենկո (1891 – 1978)], ուկրաինացի սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Պ–ի ստեղծագործությունների հիմնական թեման անհատի ձևավորումն է հեղափոխության և սոցիալիստական շինարարության պայմաններում («Երկնագույն էշելոններ», 1928, «Ծնունդ», 1932, «ճանապարհին», 1959, պատմվածքների և վիպակների ժողովածուներ, «Գիշերվա պաշարումը», 1935, վեպ)։ «Փոթորկվեց Ուկրաինան» (1954) պատմական վեպում Պ․ նկարագրում է ուկր․ ժողովրդի ազգային–ազատագրական պատերազմը (1648–54)։ Մանուկների համար գրել է «Թռչելու ենք» (1935), «Լավ տղաներ» (1959) պատմվածքների ժողովածուները, «Տարաշչայի գնդի որդին» (1937) վիպակը։ «Բռնչենու կամրջի վրա» (1965) ինքնակենսագրական վիպակի համար արժանացել է ՈւՍՍՀ Շևչենկոյի անվ․ պետ․ մրցանակի (1966)։ Պ–ի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և 2 այլ շքանշաններով։
ՊԱՆՉ (անգլ․ Punch), անգլ․ ժող․ տիկնիկային կիսապրոֆեսիոնալ թատրոնի գործող անձ։ Անգլիայում Պ․ երևան է եկել 1662-ին, իտալ․ տիկնիկային թատրոնի միջոցով։ Հետագայում դարձել է տիկնիկային ներկայացումների ծաղրածուների մշտական դիմակ։ Ունի երկար, սուր, ծայրը կարթանման գլխարկ, կուզ է, սիրում է կատակել, զվարճանալ, խարդախել։ Նման է Պեւորուշկային, Պոչիշինեչին, Պոէչչինեււային և Ղարագյողին։ XVIII դ․ վերջին տասնամյակներից ձեռնոցավոր տիկնիկային ներկայացումների մշտական ու կենտր․ կերպարն է, խռովահույզ է, անարխիստ, բուրժուաֆեոդ․ կարգերի դեմ պայքարող, անարդարությունները ծաղրող և քննադատող․ դեմ է պետ․ օրենքներին, կրոնին ու նրանց սահմանած կանոններին։ Իրեն խանգարողներին սպանում է, չի վախենում նույնիսկ սատանայից։ ժողովրդի ամենասիրված հերոսներից է։ Ժ․ խաչաաբյան
«ՊԱՆՉԱ ՇԻԼԱ», փանջա շիլա (հինդի լեզվով՝ հինգ սկզբունք), խաղաղ գոյակցության հինգ սկզբունք՝ 1․ փոխադարձ հարգանք տերիտորիալ ամբողջականության ու սուվերենության նկատմամբ, 2․ չհարձակվել միմյանց վրա, 3․ չմիջամտել միմյանց ներքին գործերին, 4․ իրավահավասարություն և փոխշահավետություն, 5․ խաղաղ գոյակցություն։ Առաջին անգամ ձևակերպվել են ՉԺՀ–ի և Հնդկաստանի միջև Տիբեթի շրջանի (Չինաստան) և Հնդկաստանի միջև առևտրի ու կապերի վերաբերյալ համաձայնագրի (1954) ներածականում։ «Պ․ շ․» արտացոլվել է Բանդունգի կոնֆերանսի (տես Րանղունգի կոնֆերանս 1955) որոշումներում և միջազգային այլ փաստաթղթերում։
«ՊԱՆՉԱՏԱՆՏՐԱ» (սանսկրիտ՝․ «Հնգամատյան»), սանսկրիտով գրված արձակ