(928), Սաեփանոս VII (VIII) (928-931), Հովհաննես XI (931-935), Լեոն VII (936-939), Ստեփանոս VIII (IX) (939 – 942), Մարտինոս II (942–946), Ագապեաոս II (946–955), Հովհաննես XII (955-964), Լեոն VIII3 (հակապապ, 963 – 965), Բենեդիկաոս V3 (964 – 966), Հովհաննես XIII (965 – 972), Բենեդիկաոս VI (973 – 974), Բոնիփակիոս VII (հակապապ, 974, 984-985), ԲենեդիկաՈԱ VII (974-983), Հովհաննես XIV (983 – 984), Հովհաննես XV (985–996), Գրիգոր V (996–999), Հովհաննես XVI (հակապապ, 997 – 998), Սեղբեսարոս II (999-1003), Հովհաննես XVII (1003)՝, Հովհաննես XVIII (1004-09), Սարգիս IV (1009 – 1012), Բենեդիկաոս VIII (1012-24), Գրիգոր (հակապապ, 1012), Հովհաննես XIX (1024 – 1032), Բենեդիկաոս IX (1032-44), Սեղբեստրոս III (1045), Բենեդիկաոս IX (1045), Գրիգոր VI (1045 – 46), Կղեմես II (1046–47), Բենեդիկաոս IX (1047–48), Դամասոս (1048), Լեոն IX (1049 – 54), Վիկաոր II (1055 – 57), Սաեփանոս IX (X) (1057–58), Բենեդիկաոս X (հակապապ, 1058 – 59), Նիկողայոս II (1059-61), Ալեքսանդր II (1061–73), Ոնորիոս II (հակապապ, 1061–72), Գրիգոր VII (1073 – 85), Կղեմես III (հակապապ, 1084 – 1100), Վիկաոր III (1086-87), Ուրբանոս II (1088-99), Պասքալիս II (1099-1118), Թեոդորիկ (հակապապ, 1100), Ալբերտոս (հակապապ, 1102), Սեղբեսարոս IV (հակապապ, 1105 – 11), Գելպսիոս (1118–19), Գրիգոր VIII (հակապապ, 1118–21), Կալիսարաաոս II (1119-24), Ոնորիոս II (1124-30), Կելեսաինոս II (հակապապ, 1124), Իննովկենաիոս II (1130 – 43), Անակղեաոս II (հակապապ, 1130 – 38), Վիկաոր IV (հակապապ, 1138), Կելեսաինոս II (1143-44), Ղուկիոս II (1144 – 1145), Եվգինեոս III (1145 – 53), Անաստասի IV (1153-54), Ադրիանոս IV (1154 – 59), Ալեքսանդր III (1159-81), Վիկաոր IV (հակապապ, 1159 – 64), Պասքալիս III (հակապապ, 1164–68), Կալիսարաաոս III (հակապապ, 1168 – 78), Իննովկենաիոս III (հակապապ, 1179–80), Ղուկիոս III (1181–85), Ուրբանոս III (1185-87),Գրիգոր VIII (1187), Կղեմես III (1187 – 91), Կելեսաինոս III (1191 – 1198), Իննովկենաիոս III (1198–1216), Ոնորիոս III (1216 – 27), Գրիգոր IX (1227 – 41), Կելեսաինոս IV (1241), Իննովկենաիոս IV (1243 – 54), Ալեքսանդր IV (1254 – 61), Ոնրբանոս IV (1261–64), կղեմես IV (1265–68), Գրիգոր X (1271-76), Իննովկենաիոս V (1276), Ադրիանոս V (1276), Հովհաննես XXI (1276-77), Նիկողայոս III (1277–80), Մարակնոս IV (1281–85), Ոնորիոս IV (1285 – 1287), Նիկողայոս IV (1288 – 92), Կելեստիանոս V (1294), Բոնիփակիոս VIII (1294–1303), Բենեդիկաոս XI (1303 – 04), Կղեմես V (1305 – 1314), Հովհաննես XXII (1316-34), Նիկողայոս V (հակապապ, 1328 – 30), Բենեդիկաոս XII (1334-42), Կղեմես VI (1342-52), Իննովկենաիոս VI (1352–1362), Ուրբանոս V (1362 – 70), Գրիգոր XI (1370 – 78), Ուրբանոս VI (1378–89), Կղեմես VII (հակապապ, 1378 – 94), Բոնիփակիոս IX (1389 – 1404), Բենեդիկաոս XIII (հակապապ, 1394–1423), Իննովկենաիոս VII (1404–0£), Գրիգոր XII (140 6–15), Ալեքսանդր V (հակապապ, 1409 – 1410), Հովհաննես XXIII (հակապապ, 1410 – 1415), Մարաինոս V (1417-31), Եվգինեոս IV (1431–47), Փելիքս V (հակապապ, 1439–49), Նիկողայոս V (1447–55), Կալիսարաաոս III (1455-58), Պիոս II (1458 – 64), Պողոս II (1464–71) Սիքսաոս IV (1471–84), Իննովկենաիոս VIII (1484-92), Ալեքսանդր VI (1492-1503), Պիոս III (1503), Հուլիոս II (1503 – 13), Լեոն X (1513–21)» Ադրիանոս VI (1522–23), Կղեմես VII (1523–34), Պողոս III (1534-49), Հուլիոս III (1550-55), Մարկեղոս II (1555), Պողոս IV (1555 – 59), Պիոս IV (155-9 – 65), Պիոս V (1566–72), Գրիգոր XIII (1572-85), Սիքսաոս V (1585-90), Ուրբանոս VII (1590), Գրիգոր XIV (1590-91), Իննովկենաիոս IX (1591), Կղեմես VIII (1592-1605), Լեոն XI (1605), Պողոս V (1605-21), Գրիգոր XV (1621-23), Ուրբանոս VIII (1623 – 1644), Իննովկենաիոս X (1644-55), Ալեքսանդր VII (1655-67), Կղեմես IX (1667-69), Կղեմես X (1670–76), Իննովկենաիոս XI (1676-89), Ալեքսանդր VIII (1689 – 91), Իննովկենաիոս XII (1691-1700), կղեմես XI (1700–21), Իննովկենաիոս XIII (1721–24), Բենեդիկաոս XIII (1724–30), Կղեմես XII (1730 – 40), Բենեդիկաոս XIV (1740 – 58), Կղեմես XIII (1758-69), Կղեմես XIV (1769-1774), Պիոս VI (1775-99), Պիոս VII (1800-1823), Լեոն XII (1823-29), Պիոս VIII (1829- 1830), Գրիգոր XVI (1831-46), ՊիէՈԱ IX (1846-78), Լեոն XIII (1878-1903), Պիոս X (1903–14), Բենեդիկաոս XV (1914 – 22), Պիոս XI (1922–39), Պիոս XII (1939 – 58), Հովհաննես XXIII (1958 – 63), Պողոս VI (1963 – 78), Հովհաննես Պողոս I (1978), Հովհաննես Պողոս II (1978-ից)։
1 Փելիքս II-ին հակապապ ճանաչելուց հետո փոխվել է Փելիքս III-ի և Փելիքս IV-ի հաջորդական համարը։
2 Փաստորեն Սաեփանոս III, որովհետև նրան նախորդող Ստեփանոս II գահակալել է 3 օր և այդ պատճառով պաշտոնական ցանկում չի նշվում։
3 Այլ աղբյուրներում Լեոն VIII ճանաչվում է պապ, իսկ Բենեդիկաոս V-ը4 հակապապ։
Գրկ․ Лозинский С․ Г․, История папства, М․, 1961; Шейнман М․ М․, Папство, М․, 1961; Григулевич И․ Р․, Цапство․ Век XX, М․, 1978; Haymard F․, Histoire des papes, 3 ed․, P․, 1953; Տես նաև Կաթոլիկության հոդվածի գրականությունը։
ՊԱՊՈՒԼԱ (< լաա․ papula – շիտ, պզուկ, բշտիկ), մաշկի մակերևույթից բարձր, անխոռոչ հանգույցիկ, մաշկային ցանի տարր։ Առաջանում է մաշկի և լորձաթաղանթների տարբեր ախտահարումներից։ Լինում է տարբեր չափերի, ձևի (կոնաձև, կիսագնդաձև, հարթ), գույնի և կոնսիստենցիայի։ Տարբերում են բորբոքային (մաշկում ինֆիլտրատի առկայությունը օրինակ, սիֆիլիսի դեպքում) և ոչ բորբոքային (գորտնուկի դեպքում) Պ–ներ։
ՊԱՌԱՍԻՈՍ Եփեսոսցի (Паррааюе, ծն․ և մահ․ թթ․ անհտ․), մ․ թ․ ա․ V դ․ 2-րդ կեսի հույն նկարիչ։ Ատեդծագործել է Աթենքում։ Պ–ի աշխատանքները չեն պահպանվել, հայտնի են նկարագրություններով։ Անտիկ հեղինակները բարձր են գնահ ատել ծավալը եզրագծերով և լուսաստվերով վարպետորեն արտահայտելու, ֆիզիկական տառապանքները (Փիլոկտետեսին պատկերող նկար) և հոգեկան ապրումները (խելագարություն ձևացնող Ոդիսևսին պատկերող նկար) պատկերելու նրա հմտությունը։
ՊԱՌԱՎԱԹՈՒՄԲ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտոլնու շրջանում, շրջկենտրոնից 18 կմ արմ․։ Աիավորված է Կաղարծիի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ, կինո։ Պ–ում և շրջակայքում պահպանվել են Ա․ Աստվածածին (XVIII դ․) և Ա․ Լուսավորիչ (IV-XII դդ․) եկեղեցիները, հին գերեցմանոց (XIII դ․)։ Պ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Ի․ Կ․ Շահոէմյանը։
ՊԱՌԱՎԱՔԱՐ, գյուղ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում։ Հախում գետի ձախափնյա սարավանդի վրա, շրջկենտրոնից 14 կմ հս–արմ․։ Խաղողագործական, պտղաբուծական սովետական տնտեսությունն ըզբադվում է նաև բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց։ Գյուղի շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, մատուռներ, խաչքարեր, գերեզմանոց։
ՊԱՌԼԱՄԵՆՏ(անգլ․ parliament, ֆրանս․ parlement, < parler – խոսել), բուրժ․ պետություններում բարձրագույն ներկայացուցչական մարմին։ Առաջին Պ․ կազմավորվել է Անգլիայում՝ 1256-ին, որպես դասային ներկայացուցչության մարմին։ Նշանակություն ստացել է միայն XVII – XVII դդ․ բուրժ․ հեղափոխություններից հետո։ Որոշ երկրներում Պ․ կոչվում է կոնգրես (ԱՄՆ, Լատինական Ամերիկայի երկրներ), ռիկսդագ (Շվեդիա), սեյմ (Ֆինլանդիա), սաորաինգ (Նորվեգիա) են։ Պ․ լինում է միապալատ և երկպալատ։ Երկպալատ Պ–ի ներքին պալատն ու միապալատ Պ․ ընտրվում են ուղղակի, վերին պալատները՝ ուղղակի (ԱՄՆ, Իտալիա) կամ անուղղակի ընտրությունների միջոցով (Ֆրանսիա, Հնդկաստան), կամ Պ–ի անդամների մի մասը տեղեր են զբաղեցնում ժառանգաբար կամ նշանակմամբ (Մեծ Բրիտանիա, Կանադա)։ Պ․ ընդունում է օրենքներ, հաստատում բյուջե, ստեղծում Սահմանադրական հսկողության մարմիններ, հաստատում միջազգային պայմանագրեր ևն։ Որոշ երկրներում կառավարություն կազմելու կամ պրեզիդենտ ընտրելու իրավունքը վերապահված է Պ–ին։ Պ–ներում ստեղծվում են կոմիտեներ ու հանձնաժողովներ, որոնք զբաղվում են օրինագծերի նախնական քննարկմամբ։ Պ–ի նստաշրջանները տևում են ամբողջ տարի (արձակուրդներով), իսկ դեպուտատները ստանում են աշխատավարձ, այսինքն՝ պրոֆեսիոնալ պառլամենտականներ են։
Բուրժ․ գաղափարախոսները Պ․ համարում են դեմոկրատիայի բարձրագույն արտահայտություն։ Իրականում բուրժ․ երկրների բոլոր պառլամենտներում մեծամասնություն են կազմում շահագործող դասակարգի ներկայացուցիչները։ Չնայած դրան, Պ–ի լիազորությունները շարունակ սահմանափակվում են, իսկ նրանց ֆունկցիաները հանձնվում գործադիր իշխանություններին (տես Պառչամենատրիզմ)։ Յուրաքանչյուր երկրի քաղ․ կյանքում Պ–ի իրական դերը պայմանավորվում է դասակարգային պայքարի սրությամբ