Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանության մարբուրգյան դպրոցի փիլիսոփաներին։ Եղել է «Ցենտրիֆուգա» գրական խմբակի (սիմվոլիզմի և ֆուաուրիզմի միջև) անդամ։ 1914-ին հրատարակել է «Երկվորյակը ամպերում»,ապա՝ «Պատնեշների վրայով» (1917), «Քույր իմ՝ կյանք» (1922), «Թեմա և վարիացիաներ» (1923) բանաստեղծությունների ժողովածուները։ «Վսեմ հիվանդություն» (1924, 2-րդ խմբագրություն՝ 1928) պոեմում Պ․ ստեղծել է Վ․ Ի․ Լենինի կերպարը։ Ռուսական առաջին հեղափոխությանն են նվիրված «Ինը հարյուր հինգ թվական» (1925–26) և «Լեյտենանտ Շմիդտ» (1926–27) պոեմները։ Պ–ի ստեղծագործությանը բնորոշ է բանաստեղծական բարձր կուլտուրան։ Նրա քնարերգությունը բնության հավերժական գաղտնիքների բանաստեղծական բացահայտումն է, իսկ ամբողջ ստեղծագործական ուղին համապատասխանում է ամեն ինչի «բուն էությանը» հասնելու իր իսկ բանաձևին։ «Պահպանագիր» (1931) ինքնակենսագրական վիպակում և «Սպեկտորսկի» (1931) անավարտ չափածո վեպում արտահայտված է համոզմունք հեղափոխության բարոյական արդարացիության, նրա ակունքների ու նպատակների վեհության նկատմամբ։ Սակայն Պ․ բացասել է հեղափոխական բռնությունը՝ որպես այդ նպատակներին հասնելու միջոց։ Տիրապետելով շատ լեզուների՝ Պ․ թարգմանել է Վ․ Շեքսպիրի պիեսները, Յո․ Վ․ Գյոթեի «Ֆաուստ»–ը, Հ․ Սաքսի, Պ․ Շելլիի, Ջ․ Քիթսի, Պ․ Վեռլենի, Շ․ Պետեֆիի բանաստեղծությունները։

1930-ական թթ․ սկսած թարգմանել է վրաց բանաստեղծների (Ն․ Բարաթաշվիլի, Ա․ Ծերեթելի, Գ․ Լեոնիձե, Տ․ Տաբիձե, Ս․ Չիքովանի, Պ․ Ցաշվիլի) գործերը։ 1943-ին հրատարակվել են նրա «Վաղ գնացքներով», 1945-ին՝ «Երկրային լայնարձակություն» ժողովածուները։ 50-ական թթ․ Պ․ խոր ճգնաժամ է ապրել։ «Բժիշկ ժիվագո» վեպում բացասական վերաբերմունք է արտահայտել հեղափոխության և հասարակության սոցիալական վերափոխման հնարավորության նկատմամբ։ Վեպը արտասահմանում հրատարակելը (1957) և Պ–ին նոբելյան մրցանակ շնորհելը (1958) քննադատվել է սովետական մամուլում։ Նա հեռացվել է ՍՍՀՄ գրողների միությունից։ Պ․ հրաժարվել է նոբելյան մրցանակից։ Նրա «Երբ պարզում է» (1956–59) վերջին շարքում զգալի է բանաստեղծական ուժերի նոր հորդացում։

Պ․ թարգմանել է Ե․ Չարենցի,Ա․ Իսահակյանի, Ա․ Գրաշու բանաստեղծություններից։ Պ–ի գործերից հայերեն են թարգմանել Գ․ էմինը, Վ․ Կարենցը, Ա․ Ալիքյանը։

Երկ,․ Избранное, М․– Л․, 1965; Воздушные пути, М․, 1982․ Й-Паперный 3․, Б․ Л- Пастернак, в кн․։ История русской советской литературы, т․ 3, М․, 1968, с- 350–89․ Ա․ Ասրսնյան

ՊԱՍՏԵՐԱՑՈՒՄ, պաստերիզացիա, հեղուկների կամ սննդամթերքների ջերմային մշակումը սովորաբար մինչև 60–70°Cորոշակի ժամանակահատվածում (15–30 ր)։ Ոչ սպորակիր մանրէները ոչնչանում են, բայց լրիվ ստերիլացում չի կատարվում, որովհետև մանրէների սպորները այդպիսի ջերմաստիճանին դիմանում են։ Սեթոդն առաջարկել է Լ․ Պասայորը։ Կիրառվում է գլխավորապես ավելի բարձր ջերմաստիճանի չդիմացող սննդամթերքները փչանալուց զերծ պահելու համար։ Արդ․ մասշտաբով պաստերացնում են կաթը, գինին, գարեջուրը և այլ հեղուկները, ինչպես նաև որոշ սննդամթերքներ, որոնք Պ–ից հետո պետք է պահվեն ցածր ջերմաստիճանում, որպեսզի մանրէների սպորները չաճեն։ Գոյություն ունի նաև կոտորակային Պ․ կամ տինդալացում՝ սովորական Պ–ից հետո մթերքը սառեցնում են և որոշ ժամանակ պահում սովորական ջերմաստիճաններում։ Երբ մնացած սպորներն սկսում են աճել, մթերքը երկրորդ անգամ են պաստերացնում։ Երբեմն պրոցեսը կրկնում են 3–4 անգամ։ Պ․ իրականացվում է կենտրոնախույս, խողովակավոր և թիթեղիկավոր պաստերիզատորներում (կաթի, սերի, մրգի և բանջարեղենի, հյութերի, խմիչքների), որոնց մեջ ապահովվում է մթերքի արագ, կարճատև տաքացումը համեմատաբար բարձր ջերմաստիճաններում (մինչև 100°С)։ Պ–ից հետո մթերքը լցնում են հերմետիկորեն փակվող տարայի մեջ։ Նախօրոք տարայի (շշեր, պահածոյի բանկաներ) մեջ դասավորված մթերքների Պ–ման համար կան պաստերիզատորներ, որոնց մեջ մթերքները տաքացվում են գոլորշիով։ Հեռանկարային են տաքացման բարձր հաճախականության աղբյուրներ ունեցող պաստերիզատորները։ Ս․ Սահրաղյան

ՊԱՍՏԵՐԵԼՈԶ, արյունահոսային սեպտիցեմիա, մարդու և կենդանիների վարակիչ հիվանդություն։ Բնորոշվում է սեպտիցեմիայով և շնչառական ուղիների ու աղիքների լորձաթաղանթի բորբոքային պրոցեսներով, այտուցներով։ Հարուցիչը պաստերելաների խմբի աերոբ, ոչ սպորավոր ցուպիկներն են, որոնք տարածված են բնության մեջ և սապրոֆիտ վիճակում ապրում են նաև առողջ կենդանիների վերին շնչառական ուղիներում։ Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ և հիվանդությունից առողջացած կենդանիներն են։ Հիվանդության առաջացմանը նպաստում են կերակրման, խնամքի ու պահվածքի վատ պայմանները։ Վարակվում են սննդային, օդային ճանապարհներով և կենդանի փոխանցողների միջոցով։ Զգայունակ են հատկապես տավարը, մանր եղջերավոր կենդանիները, խոզերը, ճագարները և թռչունները։ Գաղտնի շրջանը տևում է 3–5 օր։ Հիվանդների մոտ նկատվում է ջերմության բարձրացում, թէււլություն, ախորժակի անկում, լուծ, պուլսի և շնչառության արագացում։ Դառների մոտ հիվանդությունն ընթանում է շնչառական ուղիների, ստամոքսաաղիքային համակարգի կատառային բորբոքումներով։ Խոզերի մոտ արտահայտվում է կրծքային ձևի ծանր երեվույթներով, նկատվում է արյունային լուծ, մաշկի տարբեր հատվածներում արյունազեղումներ։ Աղիքային ձևի ժամանակ նկատվում է զարգացող լուծ, թուլություն, տավարի և խոզերի մոտ հնարավոր է գլխի, պարանոցի, ենթակրծքի և այլ հատվածների այտուց (գերսուր ընթացքի դեպքում, առանց նկատելի նշանների, կենդանիները արագ սատկում են)։ Հավերի մոտ (Պ․ հաճախ անվանում են խոլերա) ընթանում է մեծ մասամբ գերսուր և ենթասուր ձևերով։ Բնորոշ նշաններն են բարձր ջերմաստիճանը, հյուծվածությունը, լուծը են։ Պ–ի ախտորոշման ժամանակ հաշվի են առնվում կլինիկական նշանները, Էպիզոոտոլոգիական տվյալները և բակտերիալոգիական հետազոտության արդյունքները։

Բուժումը․ արդյունավետ են գերիմուն շիճուկի օգտագործումը, անտիբիոտիկները, սուլֆանիլամիդները ևն։ Հիվանդ թռչունների բուժումը նպատակահարմար չէ։ Կանխարգելումը․ խնամքի և կերակրման պայմանների բարելավում, անասնաբուժասանիա արական կանոնների կիրառում, պայմանական առողջ կենդանիների իմունացում (օգտագործվում է վակցինա) են։ Մարդու Պ․ արտահայտվում է տեղային ախտահարումներով, աբսցեսներով (թարախակույտ) և ֆլեգմոնաներով։ Մի շարք դեպքերում զարգանում է օստեոմիելիտ և բրոնխոպնևմոնիա։ Կանխարգելումը․ կենդանիների և հիվանդ մարդկանց հետ շփվելիս՝ սանհիգիենայի կանոնների պահպանում։

Գրկ․ Բոյախչյան Հ․ Բ․, Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկան, Ե․, 1965։ Նույնի, էպիզոոտոլոգիա և միկրոբիոլոգիս, Ե․, 1962։

ՊԱՍՏՅՈՐ (Pasteur) Լուի (1822–1895), ֆրանսիացի մանրէաբան, քիմիկոս, ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրը։ Փարիզի ԳԱ (1862), Ֆրանսիայի բժշկ․ ակադեմիայի (1873), Պետերբուրգի ԳԱ թղթ․ անդամ (1884) և պատվավոր անդամ (1893)։ Ավարտել է Փարիզի բարձրագույն դպրոցը։ Եղել է Ատրասբուրգի (1849-ից), Լիլի (1854-ից), Փարիզի (1867-ից) համալսարանների պրոֆեսոր։ Մասնակցել է 1848-ի հեղափոխությանը, ընդունվել Ազգային գվարդիայի մեջ։ Եղել է Փարիզի մանրէաբանության (այժմ4 Պաստյորի անվ․) ինստ–ի առաջին դիրեկտորը։ Պ–ի հետազոտություններին բնորոշ է տեսության և գործնականի օրգ․ կապը։ Նա ցույց է տվել, որ գինեթթվի օպտիկական ակտիվությունը և նրա բյուրեղների ասիմետրիկ կառուցվածքը կապված են միմյանց հետ։ Այդ աշխատանքները հետագայում հանդիսացան ստերեոքիմիայի հիմքը։ 1857-ից