Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գաղափարական հագեցվածության։ Պատկերել է բնությունը, նորմանդւսկան ձկնորսների կենցաղը, սլավոն ժողովուրդների կյանքն ու ազատության համար պայքարը («Լեռնանցքը պաշտպանող հուսյանները», 1857, Ազգային պատկերասրահ, Պրագա)։ Եղել է նաև նշանավոր դիմանկարիչ («Յա․ է․ Պուրկինե», 1857, Ազգային պատկերասրահ, Պրագա)։

ՁԵՐՆՅԱՒՌՎՍԿԻ Իվան Դանիլովիչ (1906—1945), սովետական զորահրամանատար, բանակի գեներալ (1944), Սովետական Միության կրկնակի հերոս (17․10․1943,t29․7․1944)։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Կարմիր բանակում ծառայել է 1924-ից։ Ավարտել է Կիեի հրետանային դպրոցը (1928), ԲԳԿԲ-ի մեքենայավոր Ի․ Դ․ Չերնյախովսկիման և մոտորավորման ակադեմիան (1936)։ 1941—45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Հյուսիս-Արեմտյան ռազմաճակատում՝ 28-րդ տանկային, ապա՝ 241-րդ հրաձգային դիվիզիայի, այնուհետե՝ 60-րդ բանակի հրամանատար Վորոնեժի, Կենար․, 1-ին Ուկր․ ռազմաճակատներում։ 1944-ին գլխավորել է Արմ․, 3-րդ Բելոռուս, ռազմաճակատները։ Մասնակցել է Բելոռուսիայի ազատագրման մարտերին։ Թշնամու արևելապրուսական խմբավորման ջախջախման ընթացքում մահացու վիրավորվել է Մելզակ քաղաքի շրջանում (այժմ՝ Լեհաստանի տարածքում)։ Պարգեատրվեւ է Լենինի, Կարմիր դրոշի 4, Սուվորովի I աստիճանի 2, Կուտուզովի I աստիճանի, Բոգդան Խմելնիցկու I աստիճանի շքանշաններով։

ՉԵՐՉԻԼ (Churchill) Ուինստոն Լեոնարդ Սպենսեր (1874—1965), Մեծ Բրիտանիայի պետ․ գործիչ, պահպանողական կուսակցության պարագլուխ։ Սերել է Մարլբորո դքսերի ընտանիքից։ Կրթությունը ստացել ԷՀարրոոփ արտոնյալ և ռազմահեծելազորային դպրոցներում։ 1896—1898-ին ծառայել է Հնդկաստանում։ Մասնակցել է Սուդանի դեմ ռազմ, գործողություններին։ 1899—1902-ի անգլո-բուրական պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից Հարավային Աֆրիկայում։ 1900-ին ընտրվել է պառլամենտում՝ պահպանողական կուսակցությունից։ 1904-ին կարիերիստական նկատառումներով մտել է լիբերալների կուսակցության մեջ։ Եղել է գաղութների մինիստրի տեղակալ (1906—08), առետրի (1908—10), ներքին գործերի (1910—11), ռազմածովային (1911-ից) մինիստր։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914—18) ժամանակ Դարդանելի օպերացիայի կազմակերպիչներից էր, որի ձախողման համար պաշտոնաթող է եղել։ 1917—18-ին ռազմ, մատակարարման մինիստր էր Դ․ Լչոյդ Ջորջի կառավարությունում, 1919—21-ին՝ ռազմ, մինիստր և ավիացիայի մինիստր։ Չ․ Սովետական Ռուսաստանի դեմ ինտերվենցիայի գլխ․ կավմակերպիչներից էր։ 1920-ական թթ․, երբ լիբերալները զիջում էին իրենց դիրքերը Մեծ Բրիտանիայի քաղ․ կյանքում, Չ․ վերադարձավ պահպանողական կուսակցություն, որի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը միշտ էլ հարազատ էին նրան։ 1924-ից (մինչե կյանքի վերջը) եղել է պառլամենտի դեպուտատ պահպանողականներից։ 1924 — 1929-ին ֆինանսների մինիստր էր Ս․ Բոչդուինի կառավարությունում։ 1930-ական թթ․ ակտիվորեն հանդես է եկել ֆաշիստ, զավթիչներին խաղաղեցնելու Ս․ Բոլդուինի և Ն․ Չեւէբեուենի քաղ․ կուրսի դեմ՝ այն համարելով անհեռատես։ Մեծ Բրիտանիայի երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—45) մեջ մտնելուց հետո Չ․ նշանակվել է (1939-ի սեպտեմբեր) ռազմածովային մինիստր։ 1940-ի մայիսին դարձել է կոալիցիոն կառավարության պրեմիեր մինիստր, ղեկավարել է Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պատերազմելու համար երկիրը վերակառուցելու ամբողջ գործը։tՀասկանալով, որ առանց ՍՍՀՄ-ի հետ ռազմ, դաշինքի Մեծ Բրիտանիան չի կարող խուսափել պարտությունից, 1941-ի հունիսի 22-ին՝ ՍՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից հետո, Չ․ հայտարարեց սովետական ժողովրդի պայքարին աջակցելու մասին։ Չ-ի կառավարությունը ստորագրեց ֆաշիստ․ Գերմանիայի դեմ ՍՍՀՄ-ի հետ համատեղ գործողություններ վարելու համաձայնագիր (1941-ի հուլիս) և Գերմանիայի դեմ պատերազմում դաշինքի պայմանագիր (1942-ի մայիս), սակայն ձգձգեցիր դաշնակցային պարտավորությունների կատարումը, մասնավորապես՝ Երկրորդ ճակատի բացումը։ Չ․ մասնակցել է Թեհրանի (1943), Ղրիմի (1945), Պոտսդամի (1945) կոնֆերանսներին։ 1945-ի պառլամենտական ընտրություններում պահպանողականների պարտությունից հետո Չ-ի կառավարությունը պաշտոնաթող է եղել։ Պառլամենտում, որպես պահպանողական օպոզիցիայի ղեկավար, գլխավորել է «սառը պատերազմ» սանձազերծելու կամպանիան։ 1946-ից կոչ է արել (ճառը Ֆուլտոնում) ստեղծել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմաքաղ․ միություն ընդդեմ ՍՍՀՄ-ի և ժողովրդա-դեմոկրատական երկրների։ 1951—55-ին վերստին Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստրն էր։ Այդ տարիներին Մեծ Բրիտանիան ակտիվորեն մասնակցեց Արևմտյան Գերմանիայի վերառազմականացմանը, իմպերիալիստական ռազմ․ բլոկների ստեղծմանը։ 1955-ին ծերացած Չ․ պաշտոնաթող է եղել և հեռացել ակտիվ քաղ․ գործունեությունից։ Չ․ հայտնի է նաև որպես հրապարակախոս, պատմահուշագրական երկերի հեղինակ։ Նոբելյան մրցանակ (գրականության գծով, 1953)։

Երկ․ The Second World War, v․ 1—6, L․, 1948-54․

Գրկ․ Տրուխանովսկի Վ․ Գ․, Ուինսւոոն Չերչիլ, Ե․, 1972։ Трухановский В․ Г․, Уинстон Черчилль, 2 изд․, М․, 1977․

ՉԵՐՍԿԻ Իվան Գեմենտևիչ (1845-1892), երկրաբան, հնէաբան, աշխարհագրագետ, Արևելյան Սիբիրի հետազոտող։ Ազգությամբ լեհ։ Լեհական ապստամբությանը մասնակցելու համար 1863—64-ին աքսորվել է Սիբիր։ Կատարել է երկրաբանական և հնէաբանական ուսումնասիրություններ Օմսկի շրջակայքում։ 1877—1880-ին ուսումնասիրել է Բայկալի ափերը (երկրաբանական կառուցվածքը), կազմել երկրաբանական քարտեզ։ Ուսումնասիրել է Սելենգա և Ստորին Տունգուսկա գետերի ավազանները, կազմակերպել արշավախումբ Կոլիմայի և Ինդիգիրկայի շրջանում, Սիբիրի հնատեկտոնական սխեմաներից մեկի հեղինակն է։ Մահացել է Կոլիմայի գետաբերանի շրջանում։ Չ-ի անվամբ են կոչվել լեռնային համակարգ Ցակուտական ԻՍՍՀ-ում և Մագադանի մարզում, լեռնաշղթա՝ Անդրբայկալում։

ՉԵՐՍԿՈՒ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Չերսկու շղթաներ, լեռնային համակարգ ՌՍՖՍՀ Ցակուտական ԻՍՍՀ-ում և Մագադանի մարզում։ Ձգվում է Չանա գետի ստորին հոսանքից մինչև Կոլիմայի վերին հոսանքը, ավելի քան 1500 կմ երկարությամբ։ Գլխավոր շղթաներն են՝ Խադարանյա (մինչև 2185 մ բարձրությամբ), Տաս խայախտախ (2356 մ), Չեմալգինի (2547 մ), Կուրունդյա (1919 մ), Գոգդո (2272 մ), Չիբագալախի (2449 մ), Բորոնգ (2681 մ), Սիլյապի (2703 մ), Ուլախան Չիստայ (առավելագույն բարձրությունը՝ 3147 մ, Պոբեդա լեռ), Չերգե (2332 մ), Սելենյախի, Մոմի են։ Չ․ լ-ի լեռները մտնում են մեզոզոյան ծալքավորության մարզի մեջ և կազմված են պալեոզոյի դիսլոկացված մետաւորֆային, կարբոնատային ապարներից, ծայրամասերում՝ մեզոզոյի ծովային ու ցամաքային նստվածքներից և գրանիտոիդային ինտրուզիաներից։ Վերջիններիս հետ են կապված ոսկու, անագի, ածխի և այլ օգտակար հանածոների հանքավայրերը։ Կլիման խիստ ցամաքային Է։ Անվանվել է ի պատիվ Ի․ Չերսկու։

ՉԵՐՎՅԱԿՈՎ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 19 կԱ հվ․։ Բնակիչներն զբաղվում են անտառատնտեսությամբ և նավթարդյունահանությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումյհ Հիմնադրել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը, 1886-ին։

ՉԵՐՏՈՄԼԻԿ, մ․ թ․ ա․ IV դ․ սկյութական թագավորական դամբարանաբլուր։ Գանը-