Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն են) տարածվածությունը, առանձին վարպետ մանրանկարիչների արվեստանոցների առկայությունը, ձեռագրերի հիշատակարաններում մանրանկարիչ–ուսուցիչների անունների հիշատակումը վկայում են, որ միջնադարյան Հայաստանում գոյություն է ունեցել գեղարվեստական կրթության որոշակիորեն կազմակերպված համակարգ։

Գրկ․ Ալիշան Ղ․, Պատկերուսոյց գիրք, «Բազմավեպ, 1896, № 7–10։ М а с 1 е г F․, Documents L’art Armenien, P․, 1924; Der-Nersessian S․, Le cornet de modeles d’un miniaturise armenien, «Armeniaca», 1969, p․ 175–183․ Ա. Գևորգյան

«ՊԱՏԿՈՄ», 1․ պատանեկան պատկերազարդ ամսագիր։ ՀՍՍՀ լուսժողկոմատի սոցդաս գլխ․ վարչության, ապա՝ պատկոմական կազմակերպության կենտրոնական շտաբի օրգան։ Լույս է տեսել 1923–1924-ին, Երևանում։ Խմբագիր՝ Տ․ Մուշեղյան։ Հայ սովետական պատանեկան անդրանիկ ամսագիրը բացատրել է Հոկտեմբերյան սոցիալ իստական մեծ հեղափոխության նշանակությունը, ծանոթացրել սովետական ժողովուրդների նվաճումներին, դաստիարակել հայրենասիրություն, ինտերնացիոնալ բարե կամության զգացում, դժվարություններ հաղթահարելու ունակություններ։ Տպագրել է պատկոմական կազմակերպության պատմության, նրա ընթացիկ խնդիրների վերաբերյալ հոդվածներ։ Առանձնահատուկ ուշադրություն է նվիրել անապաստան երեխաներին օգնություն կազմակերպելու գործին։ Անդրադարձել է նաև առողջապահությանը, ֆիզիկական դաստիարակությանը, գիտության տարբեր բնագավառներին, ներկայացրել անցյալի նշանավոր գիտնականներին։ Աշխատակցել են Ա․ Բզնունին, Մ․ Դուրգարյանը, Ս․ Ցորյանը, Ա․ Շավարշյանը, Ե․ Չարենցը և ուրիշներ։ Հանդիսանում է <Պիոներ> ամսագրի նախորդը։

2․ Պիոներական հանդես, լույս է տեսել Լենինականում, 1921–22-ին (սկզբում խմորատիպ)։ Ս․ Նազարյան

ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ, փիլիսոփայական կատեգորիաներ, որոնք ստացել են համագիտական նշանակություն։ Տես Պատճառականություն։

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, էտիոլոգիա (< հուն․ altCa – պատճառ և․․․ չոգիա), ախտաբանության բաժին, ուսումնասիրում է հիվանդությունների առաջացման պատճառները։ Մի շարք հիվանդությունների (օրինակ՝ վարակիչ և մակաբուծական) համար հաստատվել են առանձնահատուկ պատճառագիտական գործոններ, հայտնի է, որ տուբերկուլոզի հարուցիչը միկոբակտերիան է, եռօրյա մալարիայինը՝ պլազմոդիումը, որոնք մարդու օրգանիզմում երբեք այլ հիվանդություն չեն առաջացնում։ Պատճառագիտական այլ բնույթի փոխհարաբերության օրինակ է սպիտակ ստաֆիլոկոկը, որն առաջացնում է ձգձգվող սեպտիկ էնդոկարդիտ, ինչպես նաև այլ հիվանդություններ (օրինակ ֆուրունկույ կամ թոքաբորբ)։ Ձգձգվող սեպտիկ էնդոկարդիտը կարող է առաջանալ նաև տարբեր մանրէներով (օրինակ՝ կանաչ ստրեպտոկոկով)։ Պատճառագիտական այղպիսի փոխհարաբերությունն անվանվում է ոչ առանձնահատուկ։ Պատճառագիտական գործոնի մասնակցությունը սովորաբար անհրաժեշտ, սակայն անբավարար պայման է հիվանդության առաջացման համար։ Հիվանդությունը զարգանում է միայն օրգանիզմի որոշակի ընկալունակության առկայության պայմաններում։ Տուբերկուլոզային միկոբակաերիաներն ընկնում են մարդկանց մեծամասնության օրգանիզմ, սակայն հիվանդանում են առանձին մարդիկ։ Տուբերկուլոզի առաջացումը, տեղադրությունը, հիվանդության ծանրության աստիճանը նշանակալից չափով որոշվում է տվյալ մարդու օրգանիզմի ռեակտիվությամբ։ Բժշկությանը ստույգ հայտնի հիվանդությունների պատճառների թվին են պատկանում ոչ միայն վիրուսները, մանրէները, այլև վնասվածքներ առաջացնող ֆիզիկական (նաև ճառագայթներ), քիմ․ գործոնները ևն։ Անհամեմատ բարդ է ժառանգական գործոնների պատճառագիտական դերը, որոնք պարփակված են օրգանիզմում՝ բջջային և մոլեկուլային կառուցվածքների մակարդակով։ ժառանգական հիվանդությունների հիմքում ընկած գենետիկական ինֆորմացիաների աղավաղումը նույնպես կարելի է դասել և՝ Պ–յան, և՝ հիվանդության զարգացման մեխանիզմների (այսինքն ախտածնության) շարքը։ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ նախատրամադրվածությունը միայն պայմաններ է ստեղծում հիվանդության առաջացման համար և այդ պատճառով էլ պատճառ–հետևանքային կախման շղթայում դասվում է ախտածնության և ոչ թե պատճառագիտական գործոնների շարքում։ Տվյալ անհատի մոտ կոնկրետ հիվանդության շրջանակներում Պ․ միշտ կապված է մի շարք պայմանների հետ, որոնցից մի քանիսը հակազդում են, մյուսները՝ նպաստում հիվանդության առաջացմանը։ Մարդու մի շարք հիվանդությունների Պ․ դեռևս հաստատված չէ, թեկուզ դրանցից մի քանիսի ախտածնությունը լրիվ պարզված է և առանձնացված որպես նոզոլոգիական ինքնուրույն միավոր (տես Նողոչոգիա)։ Քանի որ «Պ․» տերմինով ընդունված է նշել հիվանդության առաջացման գլխավոր պատճառը և ոչ թե զարգացման մեխանիզմները, դրսևորման ձևերը, բարդություններն ու հետևանքները, ուստի կարելի է նշել, օրինակ, թոքերի որոշ հիվանդությունների ալերգիական բնույթի, բայց ոչ դրանց ալերգիտկան Պ–յան մասին։

Հիվանդությունների Պ–յան հայտնադործումն ունի գործնական կարևոր նշանակություն, այն հնարավորություն է տալիսանցկացնել ոչ միայն ախտածնական և ախտանշանային բուժում, այլև հիվանդության պատճառի դեմ նպատակաուղղված ազդեցություն՝ բուժիչ միջոցներով (էթիոտրոպ բուժում)։

Հիվանդությունների պարզաբանված Պ․ հանդիսանում է արդյունավետ կանխարգելման հիմքը (օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումները վարակիչ հիվանդությունների դեմ)։ «Պ․» տերմինը նույն նշանակությամբ կիրառվում է նաև անասնաբուժության մեջ։

ՊԱՏՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական կատեգորիա նշանակելու համար երեվույթների անհրաժեշտ ծագումնաբանական կապը, երբ մի երևույթը՝ պատճառը, որոշակի պայմանների առկայության դեպքում անհրաժեշտաբար ծնում, առաջ է բերում մյուսը՝ հետևանքը (կամ գործողությունը)։ Երևույթների համընդհանուր պատճառական կապի օբյեկտիվության, անհրաժեշտության մասին դրույթը կոչվում էպատճառականության սկզբունք։ Մատերիալիզմը պաշտպանում է Պ–յան օբյեկտիվ և համընդհանուր բնույթի մասին դրույթը, գտնելով, որ պատճառական կապերը բուն իսկ իրերի կապերն են և գոյություն ունեն գիտակցությունից դուրս և անկախ։ Դիալեկտիկական մատերիալիզմը ընդունելով Պ–յան օբյեկտիվ և համնդհանուր բնույթը, մերժում է մետաֆիզիկային բնորոշ պատճառական կապերի վերաբերյալ պարզունակ ըմբռնումը և դրանք դիտում է երևույթների այնպիսի փոխներգործություն, որի դեպքում հետևանքը, որոշվելով պատճառով, ակտիվ դեր է խաղում՝ հակադարձ ներգործություն ունենալով պատճառի վրա։ Պատճառական կապերը բնույթով բազմազան են և դրանք չի կարելի հանգեցնել կապերից որևէ մեկին, ինչպես վարվում էր մեխանիստական մատերիալիզմը (օրինակ, լապւասյան դետերմինիզմը, որը բացարձականացնում էր մեխանիստական Պ․)։ Արդի գիտության զարգացումը բացահայտելով այդ կապերի բազմազան բնույթը՝ հաստատում, խորացնում և ընդհանրացնում է Պ–յան դիալեկտիկամատերիալիստական ըմբռնումը։

Պ–յան սկզբունքը ֆիզիկայում հաստատում է ֆիզիկական պատահույթների (երևույթների) փոխադարձ ազդեցության թույլատրելի սահմանները։ Այն բացառում է տվյալ պատահույթի ազդեցությունը բոլոր անցած պատահույթների վրա («ապագան չի ազդում անցյալի վրա», «պատահույթ–պատճառը ըստ ժամանակի նախորդում է պատահույթ–հետևանքին»)։ Պ–յան սկզբունքը պահանջում է նաև այնպիսի պատահույթների փոխազդեցության բացակայություն, որոնց վերաբերյալ «ավելի վաղ», «ավելի ուշ» հասկացություններն իմաստ չունեն, մի դիտորդի համար ավելի վաղ պատահույթը մյուսի համար կարող է լինել ավեւի ուշ։ Հարաբերականության հատուկ տեսության համաձայն, ճիշտ այդպիսի իրադրություն է ստեղծվում, երբ պատահույթների միջև տարածական հեռավորությունն այնքան մեծ է, իսկ ժամանակային միջակայքն այնքան փոքր, որ այդ պատահույթները կարող էին կապված լինել միայն լույսից