Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՍՀՄ Մեծ թատրոնի, ՍՍՀՄ հեռուստատեսության և ռադիոյի Մեծ սիմֆոնիկ, Լենինգրադի Ակադեմիական սիմֆոնիկ, Մոսկվայի ֆիլհարմոնիայի, Պրագայի ՖՕԿ, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Վրոցլավի սիմֆոնիկ, Մարսելի օպերային թատրոնի են)։

Չ․ վոկալ-սիմֆոնիկ երկերի հեղինակ է։ ՀՍՍՀ (1970) և ՍՍՀՄ (1975) պետ․ մրցանակներ։ ՀՍՍՀ IX, ՍՍՀՄ X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Մ․ Հարությունյան

ՉԸԼԴԸՐ, լիճ Հայկական լեռնաշխարհում։ Տես Ծովակ։

ՉԸԼԴԸՐ (Զարիշատ), լեռնազանգված Հայկական լեռնաշխարհում, Ներքին Տավրոսի լեռնային համակարգում, Արդահանի գոգավորության արլ-ում։ Սկսվում է Ալլահյուեկբեր լեռնաշղթայից և տարածվում հս-արլ․ ուղղությամբ։ Ջրբաժան շղթա է Կուրի վերին հոսանքի և Կարս գետի միջև։ Երկարությունը ավելի քան 40 կւէ է, առավելագույն բարձրությունը՝ 3192 մ (Ղսըր դաղ)։ Կազմված է անթրոպոգենի և նեոգենի հրաբխային գոյացումներից։ Կան էքստրուզիվ մնացորդային կոներ։ Պահպանվել են անթրոպոգենի հրաբխային ձևերը։ Կլիման չափավոր ցամաքային է՝ կարճատև զով ամառներով ու ցուրտ ձմեռներով, Տարածված են լեռնային մարգագետինները։ Չ-ի մոտ է Ծովակ (Չըլդըր) փճը։

ՉԸՌՓԼԻ, տես Ջրափի։

ՉԸՔՆԸՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դերջան գավառում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում և այլուր։

ՉԹՉՅԱՆ Գեղունի Հովհաննեսի (ծն․ 30․8․ 1929, Լենինական), հայ սովետական կոմպոզիտոր, մանկավարժ։ ՀՄՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1980)։ 1953-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Գ․ Եղիազարյանի դասարան), նույն թվականից Կ․ Սարաջևի անվ․ երաժշտ․ դպրոցում վարել ստեղծագործական դասարան։ 1971-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։ Գրել է «Բալետային սյուիտ» (1954), «Բարի լույս» նախերգանքը (1967), «Մանկական 7 պատկերներ» (1964)՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, ձայնի (1963), ջութակի (1976) կոնցերտներ, ա կապելլա երգչախմբի համար՝ «Իմ Հայաստան» (1959), «Տարվա եղանակները» (1973) կանտատները, «Անհայտ զինվոր» պոեմ-ռեքվիեմը (1975), «Հայոց ծառը» պոեմը (1979), թավջութակի (1958) և շեփորի (1977) սոնատներ են։ Նշանակալից տեղ են գրավում ռոմանսների շարքերը Հ․ Շիրազի (1955), Ե․ Չարենցի (1957), Մ․ Կապուտիկյանի (1961), Պ․ Սևակի (1964), Ա․ Իսահակյանի (1975), ․ Վ․ Դավթյանի (1978) խոսքերով, որ շարունակում են հայ դասականների ավանդույթները, դաշնամուրային «Հայկական խորաքանդակներ» շարքը (1972), «Մանկական էջեր»-ը, մանկական երգերն ու խմբերգերը, գործիքային պիեսները։ Չ-ի ստեղծագործությունը աչքի է ընկնում քնարականությամբ, անմիջականությամբ, երաժշտ․ պատկերավոր ու ինքնատիպ մտածողությամբ, ազգ․ վառ կոլորիտով։ Նրա երկերը բազմիցս հնչել են ՍՍՀՄ-ում և արտասահմանում, արժանացել մրցանակների։

Գրկ․ Սիմոնյան Ց․, Գեղունի Չթչյանը մանուկներին, Ե․, 1973։ Կ․ Խուդաբաշյան

ՉԺԱՆԳՈՏՎՈՂ ՊՈՂՊԱՏ, մթնոլորտային պայմաններում և որոշ ագրեսիվ միջավայրերում կոռոզիայի նկատմամբ կայուն բարդ չեգիրված սլողպաա։ Հիմնական լեգիրող տարրը քրոմն է։ Առավել տարածված են քրոմնիկելային (18% քրոմ և 9% նիկել) և քրոմային (13—27% քրոմ) պողպատները։ Չ․ պ-ները պարունակում են երկաթի համաձուլվածքներում երկաթին ուղեկցող (C, Si, Mn, Տ, P) և անհրաժեշտ ֆիզիկամեխանիկական հատկություններ ու կոռոզիակայունություն ապահովող (Ni, Mn, Ti, Nb, Co, Mo) տարրեր։ Քրոմային Չ․ պ․ կիրառվում է որպես տուրբինների թիակների, կրեկինգ-սարքավորումների ամրանների, կարող գործիքների, կենցաղի առարկաների կոնստրուկցիոն նյութ։ Մյուս Չ․ պ-ներն օգտագործվում են ագրեսիվ միջավայրում աշխատող եռքային ապարատուրայի, 550—800°Շ-ում աշխատող կրակաամուր և կրակակայուն շինվածքների պատրաստման համար։

Գրկ․ Химушин Փ- ф․, Нержавеющие стали, 2 изд․, М․, 1967․

ՉԺԵՆՉԺՈՈՒ, քաղաք Հյուսիսային Չինաստանում, Ցզիշույ գետի ափին։ Հենան նահանգի վարչական կենտրոնն է։ 1 մլն բն․ (1974)։ Տրանսպորտային հանգույց է, արդ․ կենտրոն։ Զարգացած է բամբակե գործվածքների, սննդի, քիմ․, տեքստիլ արդյունաբերությունը, մեքենաշինությունը։ Ունի համալսարան։ Չ․ Չինաստանի հնագույն քաղաքներից է։ Երկար տարիներ եղել է գավառի կենտրոն, արագ զարգացել՝ Պեկին-Հանկոուս երկաթուղու կառուցումից հետո (1906)։

ՉԺԵԶՅԱՆ, նահանգ Արևելյան Չինաստանում, Արևելա-Չինական ծովի ափին։ Տարածությունը 100 հզ․ կմ* է, բն․ 30,2 մլն (1976)։ Վարչական կենտրոնը՝ Հանչժոու։ Մակերևույթի մեծ մասը գետահովիտներով մասնատված, մինչև 1000 մ միջին բարձրության, լեռներ են, հս․ մասում՝ հարթավայրեր։ Ափերը կտրտված են։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Չ․ թայֆունների անցման զոնա է։ Գետերն ունեն լեռնային բնույթ։ Առավել խոշորներն են Ֆուչունցզյանը և Օուցզյանը։ Լեռներում տարածված են մերձարևադարձային անտառները։ Տնտեսության մեջ գերակշռում է գյուղատնտեսությունը։ Մշակում են տարածության 1/4-ը (80%-ը՝ ոռոգելի)։ Գլխ․ կուլտուրան բրինձն է։ Մշակում են նաև բատատ, ցորեն, եգիպտացորեն, ցիտրուսներ, տեխ․ կուլտուրաներից՝ բամբակենի, շաքարեղեգ, ջուտ, թեյ։ Անասնապահությունն ունի օժանդակ բնույթ։ Զբաղվում են շերամապահությամբ, ձկնորսությամբ և անտառանյութի արդյունահանությամբ։ Արդյունաբերությունը տալիս է Չինաստանի արդ․ համախառն արտադրանքի մոտ 3,5%-ը։ Արդյունահանվում է ֆլյուորիտ, ալունիտ, ծծմբի կոլչեդան, վիմագրական քար, երկաթի հանքանյութ։ Կան ՀԷԿ-եր։ Զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը, գյուղատնտ․ և տեքստիլ մեքենաների, նավերի, հաստոցների արտադրությունը։ Կա ճենապակու և թղթի արտադրություն: Ծովային խոշոր նավահանգիստներ են Հանչժոուն, Չժենհայը, Վենչժոուն։

ՉԺՈՈՒ, չին․ դինաստիա և դարաշրջան հին Չինաստանի պատմության մեջ (մ․ թ․ ա․ 1027—256/249)։ Բաժանվում է Արևմտյան Չ-ի (մ․ թ․ ա․ 1027—771) և Արևելյան Չ-ի (մ․ թ․ ա․ 770—256/249)։ Դինաստիան հիմնել է չժոու ցեղի առաջնորդ Ու Վանը, որը մ․ թ․ ա․ 1027-ին ջախջախել է Ին պետությունը և միավորել Հյուսիսային Չինաստանի տարածքն ու բոլոր ցեղերին։ Ավելի ուշ խոշոր հողատերերի միմյանց և կենտրոնական իշխանության դեմ պայքարի հետևանքով առաջացել են անկախ կամ կիսանկախ նոր թագավորություններ։ Մ․ թ․ ա․ VII —VI դդ․ երկրում հերթով տիրապետել են առավել հզոր թագավորությունների («հեգեմոնների») տիրակալները։ Մ․ թ․ ա․ V—III դդ․ Չ․ դինաստիան կորցրեւ է իր իշխանությունը՝ պահպանելով միայն Չ-ների տոհմական տիրույթները, որոնք 256/249-ին իրեն է ենթարկել Ցին թագավորությունը։

Չ-ի դարաշրջանում, մ․ թ․ ա․ VI դարից, սկսվել է երկաթի տարածումը, որը զարկ է տվել արտադրողական ուժերին, բարելավել հողի մշակումը։ Դարաշրջանը նշանավորվել է նաև փիլ․ մի շարք ուղղությունների (կոնֆուցիականություն, դասականություն, ֆացզյա են) ձևավորմամբ, գրականության, կերպարվեստի և երաժշտության զարգացմամբ։

Գրկ․ История Китая с древнейших времен до наших дней, М․, 1974․

ՉԺՈՈՒ ԷՆ ԼԱՑ (1898—1976), չին․ պետ․ և քաղ․ գործիչ։ 1920—24-ին աշխատել ու սովորել է Ֆրանսիայում և Գերմանիայում։ 1922-ից Չինաստանի կոմկուսի (ՉԿԿ) անդամ։ 1924—26-ին եղել է սպայական դպրոցի, Ազգային-հեղափոխական բանակի I կորպուսի քաղբաժնի պետ։ 1927-ից՝ ՉԿԿ ԿԿ անդամ։ Նանչանի ապստամբության (1927) կազմակերպիչներից և ղեկավարներից։ 1927-ից՝ ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1928-ից՝ անդամ։ Կոմինտերնի VI կոնգրեսում (1928) ընտրվել է ԿԻԳԿ անդամության թեկնածու, VII-ում (1935)՝ անդամ։ 1927—34-ին աշխատել է ՉԿԿ ԿԿ ապարատում։ 1934—56-ին՝ ՉԿԿ ԿԿ քարտուղար։ Չ․ է․ Լ․ Հյուսիս-արևելյան արշավանքի (1934—35) ղեկավարներից է։ 1937—45-ին եղել է գոմինդանական կառավարությանը կից ՉԿԿ ԿԿ ներկայացուցիչը Նանկինում, ապա՝ Չունցինում։ 1949—1954-ին ՉԺՀ Պետական վարչական խորհրդի պրեմիեր, 1949—58-ին՝ ՉԺՀ արտաքին գործերի մինիստր, 1954-ից՝ ՉԺՀ Պետական խորհրդի պրեմիեր։ 1956-ից՝ ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ։ 1956-66-ին և 1973-ից՝ ՉԿԿ ԿԿ նախագահի տեղակալ։ Չ․ է․ Լ․ պաշտպանել է չին․ ղեկավարների մաոիստական դիրքորոշումը՝ երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերում։