Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիաելիքների տարրեր, որոնք բանավոր զրույցների, ավանդությունների ու էպոսի ձևով անցել են սերնդե սերունդ։ Դրանք եղել են համադրական մտածողության արդյունք, արտացոլել մարդկային կոլեկտիվի առաջին պատկերացումներն իր և պատմ․ իրադարձությունների, բնության վերաբերյալ։ Դասակարգային հասարակության և պետության առաջացմամբ, ինչպես նաև գրերի գյուտով ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվել պատմ․ գիտելիքների կուտակման համար։ Պատմ․ զարգացման գործում կարևոր դեր է խաղացել անտիկ Պ․ (Հերոդոտոս, Թուկիդիդես, Պոլիբիոս, Տակիտոս, Պլուտարքոս, Ապիանոս և ուրիշներ), որը պատմ․ դեպքերի ու փաստերի նկատմամբ քննական վերաբերմունք ցուցաբերելու, համաշխարհային պատմության հասկացություններ ստեղծելու առաջին փորձերն է արել (մանրամասը տես Հունաստան Հին և Հռոմ Հին հոդվածների Մշակույթ բաժինները)։ Ֆեոդ, հասարակարգում, որտեղ պատմ․ մտածողության բնորոշ և ուղղություն տվող ուժը եղել է կղերաֆեոդ․ գաղափարախոսությունը՝ ավատատիրական հարաբերությունների ամրապնդման, քաղ․, կրոն, գործիչների մեծարման ու իդեալականացման մտայնությամբ, պատմության ընթացքը և պատմ․ իրադարձությունները համարվել են երկնային ուժերի միջամտության, աստվածային նախախնամության արդյունք։ Քրիստոնեական երկրներում Պ․ ենթարկվել է Աստվածաշնչի և Օգոստինոս Ավրելիոսի, մահմեդական երկրներում՝ Ղուրանի գաղափարների ազդեցությանը։ Այս ժամանակաշրջանի Պ–յանը բնորոշ էին տարեգրությունները, ժամանակագրությունները, վարքագրությունները, ինչպես նաև «պատմությունները»։ Ֆեոդ․ հասարակարգում սոցիալական հակասությունների սրումը իր արտահայտությունն է գտել նաև պատմության հասկացության մեջ։ Կղերաֆեոդ․ պատմ․ աշխարհայեցողության հաղթահարման գործում վճռական է եղել Վեյէածննդի հումանիստական Պ–յան դերը։ Վերածննդի ականավոր գործիչները պատմ․ պրոցեսի շարժման ուժը համարել են կուսակցությունների և սոցիալական խմբերի քաղ․ պայքարը (Ն․ Մաքիավելի, Ֆ․ Գվիչարդինի), փորձել բացահայտել պատմ․ զարգացման օրենքները և դրանք շաղկապել բնության զարգացման ընդհանուր օրենքներին (ժ․ Բոդեն), դրել պատմության նոր պարբերացման (հին, միջին, նոր դարաշրջաններ) հիմքը (Լ․ Բրունի), սկսել պատմ․ աղբյուրների հավաքումը, համակարգումն ու հրատարակումը։ Երևան են եկել պատմ․ օժանդակ գիտություններ։ XVII դ․ Հ․ Դրոտիոսն ու Թ․ Հոբսը բնական իրավունքի սկզբունքների հիման վրա փորձել են ստեղծել հասարակական զարգացման տեսություն։ XVIII դ․ ֆրանսիացի լուսավորիչներն առաջ են քաշել համաշխարհային պատմություն ստեղծելու գաղափարը (վոլտեր), պատմ․ զարգացման սկզբում մարդու՝ բնության մասնիկը լինելու («բնական վիճակի») տեսությունը (ժ․ ժ․ Ռուսո), պատմության մեջ անընդհատ առաջընթացի գաղափարը (ժ․ Կոնդորսե), մշակել հասարակական զարգացման վրա բնաաշխարհագրական միջավայրի ազդեցության ուսմունքը (Շ․ Մոնտեսքյո)։ Անգլ․ և շոտլանդ․ լուսավորական Պ–յան ներկայացուցիչները (է․ Դիբոն, Ու․ Ռոբերտսոն) հակակղեր․ և հակաֆիոդ․ տեսանկյունից են լուսաբանել եվրոպ․ պատմության կարևոր իրադարձությունները։ XVIII դ․ Պ–յան զարգացումն առանձնահատուկ դրսևորումներ է ունեցել տարբեր երկրներում։ Ռուս, ազնվական Պ–յան ներկայացուցիչ Վ․ Ն․ Տատիշչևը փորձել է համակարգել Ռուսաստանի պատմությունը՝ նպատակ ունենալով հիմնավորել ռուս, ինքնակալության առաջադիմական լինելու մասին իր տեսությունը։ Մ․ Վ․ Լոմոնոսովը պատմությունը դիտել է ժողովրդի քաղաքացիական և հայրենասիրական դաստիարակության միջոց։ XVIII դ․ վերջին –XIX դ․ սկզբին լուսավորական Պ–յան դեմ հանդես է եկել հետադիմական ռոմանտիզմը՝ ֆրանս․ բուրժ․ հեղափոխությունից ահաբեկված ազնվականության գաղափարախոսությունը, որը կտրականապես ժխտել է հեղաշրջումների ու հեղափոխությունների անհրաժեշտությունը պատմ․ զարգացման պրոցեսում։ Չնայած հետադիմական քաղ․ դիրքորոշմանը, ռոմանտիկական Պ–յան ներկայացուցիչները (է․ Բյորկ, ժ․ դը Մեստր, Ֆ․ Շատոբրիան և ուրիշներ) ճշմարտացիորեն նշել են լուսավորական Պ–յան հիմնական թերությունը՝ ժխտողական վերաբերմունքը միջնադարի նկատմամբ, անցյալի և ներկայի ներքին կապի անտեսումը։ XIX դ․ 1-ին կեսին Պ–յան զարգացման գործում խոշոր նշանակություն են ունեցել ուտոպիստ–սոցիալիստների (հատկապես Ա․ Սեն–Սիմոնի) պատմափիլիսոփայական հայացքները։ Ուտոպիստ–սոցիալիստները էկոնոմիկան և դասակարգային պայքարն են ընդունել պատմության շարժիչ ուժեր, հասարակության անցումը սոցիալիզմի համարել անհրաժեշտություն։ Պատմության մեջ դասակարգային պայքարի դերի մասին Ա․ Սեն–Սիմոնի գաղափարը ժառանգել են ֆրանս․ լիբերալ–բուրժ․ պատմաբանները (Օ․ Թիերի, Ֆ․ Դիգո և ուրիշներ)։ Դասակարգային պայքարը համարելով ֆրանս․ պատմության բանալին, այնուհանդերձ նրանք գիտականորեն չեն լուծել դասակարգերի ծագման հարցը, անտեսել են պրոլետարիատի պայքարը բուրժուազիայի դեմ։ Այդքանով հանդերձ, դասակարգային պայքարի տեսության դիրքերից Ֆրանսիայի և Անգլիայի կոնկրետ պատմության մշակումը համաշխարհային Պ–յան համար առաջնակարգ կարևորություն է ունեցել։ Մարդկային հասարակության պատմության անընդհատ շարժման, փոփոխման և վերանորոգման ներքին կապը բացահայտելու արդյունավետ փորձ է կատարել Դ․ Հեգելը համաշխարհային պատմ․ պրոցեսի կոնցեպցիայում մտցնելով զարգացման դիալեկտիկական սկզբունքը (պատմ․ զարգացումը դիտել հակադրությունների պայքարի արդյունք)։ Սակայն Հեգելը դիալեկտիկական զարգացման սկզբունքը կիրառել է «բացարձակ ոգու» գաղաՓարի զարգացման նկատմամբ, պատմ․ իրադարձությունների ներքին կապը մեկնաբանել «բացարձակ գաղափարի» իրականացման անընդհատ ձգտումով, որոնք նրան հանգեցրել են հասարակության զարգացման ճանաչողության աղավաղմանը (օրինակ, ժողովուրդների բաժանումը՝ պատմ․ և ոչ պատմ․ ազգերի)։ Մինչմարքսյան պատմագիտ․ միտքը բարձրագույն զարգացման հասավ պատմության հեղափոխական–դեմոկրատական կոնցեպցիայում։ Հեղափոխական–դեմոկրատները (Վ․ Դ․ Բելինսկի, Ա․ Ի․ Դերցեն, Ն․ Ա․ Դոբրոլյուբով, Ն․ Դ․ Չեռնիշևսկի, Մ․ Նալբանդյան և ուրիշներ) պատմ․ ճանաչողությունը մերձեցրել են պատմության մատերիալիստական ըմբռնմանը, նշել ժող․ զանգվածների վճռական դերը հասարակական գործում։ Չնայած առաջադիմությանը, նրանց, ինչպես և ողջ մինչմարքսյան Պ–յանը բնորոշ է եղել հասարակական զարգացման հիմնական օրենքների իդեալիստական մեկնաբանությունը։ Միայն XIX դ․ կեսին, երբ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը դիալեկտիկական մատերիալիզմը կիրառել են նաև հասարակական երևույթների մեկնաբանության մեջ, պատմագիտությունը ձեռք է բերել հետևողական գիտ․ մեթոդոլոգիական հիմք (տես Պատմական մատերիաչիզմ)։ Մարքսիզմն ապացուցել է, որ պատմության շարժիչ ուժերը որոշվում են նյութական արտադրության եղանակով, արտադրության միջոցների առաջացմամբ, զարգացմամբ և կործանմամբ, պատմության օբյեկտիվ ընթացքը տանում է սոցիալիստական հեղափոխության, բուրժուազիայի նկատմամբ պրոլետարիատի հաղթանակին, նոր՝ սոցիալիստական հասարակարգի հաստատմանը։

XIX դ․ 2-րդ կեսին –XX դ․ սկզբին բուրժ․ պատմագիտությունը հաջողությունների է հասել փաստերի կուտակման, հավաքած նյութի նախնական մշակման, հետազոտական մակարդակի և տեխնիկայի բարձրացման, պատմ․ օժանդակ գիտությունների զարգացման բնագավառում։ Օգտագործվել է պատմահամեմատական մեթոդը։ Արժեքավոր պատմագիտական երկեր են ստեղծել Լ․ Դ․ Մորգանը, համայնքային տեսության հիմնադիր Գ․ Մաուրերը, Թ․ Մոզմենը և ուրիշներ։ Բուրժ․ Պ–յան վրա մեծ ազդեցություն է թողել պոզիտիվիզմը (Օ․ Կոնտ, Հ․ Սպենսեր)։ Պոզիտիվիստական Պ․ (Մեծ Բրիտանիայում՝ Թ․ Ռոջերս, Ու․ Քանինգեմ, ԱՄՆ–ում՝ Զ․ Դրեյպեր, Ռուսաստանում՝ Վ․ Օ․ Կլյուչևսկի, Դերմանիայում՝ Կ․ Լամպրեխտ) բնորոշվել է ավանդական պատմագիտության քննադատությամբ, տնտ․ և սոցիալական պատմության վրա ուշադրության բևեռացումով, սակայն նաև պատմ․ երևույթների պատճառների ու էության բացահայտման գործում ի հայտ բերած ագնոստիցիզմով, հեղափոխական զարգացման ժխտմամբ։ Չնայած առանձին հաջողություններին, XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին սկսվել է բուրժ․ Պ–յան անկումը։ Փորձելով ապացուցել կապիտալիստական կարգերի հավերժականությունը՝ բուրժ․ Պ․ հակվել է անցյալի պատմության արդիականացմանը (օրինակ, Է․ Մեյերը կապիտալիզմ էր «հայտնաբերել» անգամ անտիկ դարաշրջանում),