ջրի մակարդակը բարձրացնող (նախատեսված է միայն վերին բիեֆի մակարդակը բարձրացնելու համար) Պ–ներ։
Ըստ ճնշման մեծության Պ–ները լինում են ցածրճնշումային (մինչե 10 մ), միջինճնշումային (10–50 մ) և բարձրճնշումային (50 մ-ից բարձր)։
Ըստ հիդրոհանգույցի կազմում կատարած դերի Պ–ները լինում են խուլ (միայն ջրի հոսքը պահող), ջրթափ (նկ․ 2, ջրի ավելորդ ծախսերը հոսում են Պ–ի վրայով), կայանային (ունի ջրառու անցքեր և ՀԷԿ–ի տուրբինները սնող ջրտարներ)։ Ըստ օգտագործվող շինանյութի տեսակի տարբերում են հողե, քարե, բետոնե, երկաթբետոնե, փայտե U այլ Պ–ներ։
Հողային Պ–ները կառուցվում են գրունտային նյութերից (ավազային, ավազակավային և կավային) և ունեն սեղանաձև․ լայնական հատվածք։ Դրանք որպես կանոն լինում են խուլ։ Աչքի են ընկնում կառուցվածքի և շահագործման պարզությամբ, որով և պայմանավորվում է դրանց լայն տարածումը։ Ըստ կառուցման եղանակի հողային Պ–ները լինում են քարալիցքային և տղմալիցքային։ Քարե Պ–ների հիմնական կոնստրուկցիաները պատրաստվում են քարից՝ առանց կապակցանյութերի կիրառման։ ժամանակակից հիդրոտեխնիկական շինարարության պրակտիկայում տարբերում են․ քարալիցքային, կիսաքարալիցքային, չոր շարվածքի քարերից Պ–ներ։ Որպես կանոն, այս Պ–ները լինում են խուլ։ Տեղական շինանյութերի օգտագործման հնարավորությունը որոշում է քարե Պ–ների խնայողությունը և տարբեր աշխարհագրական շրջաններում դրանց լայն կիրառումը։ Բետոնե Պ–ները (նկ․ 3) կառուցվում են հատուկ հիդրոտեխնիկական բետոնից, որը ծանր բետոնի տարատեսակն է։ Այն բնորոշվում է ջրի ագրեսիվ ներգործության նկատմամբ կայունությամբ, ջրաանթափանցելիությամբ, սառնակայունությամբ, պնդանալու դեպքում ջերմության սահմանափակ անջատմամբ։ Բետոնե Պ–ները կառուցվում են խուլ և ջրթափ։ Ըստ սահքի ճիգերի նկատմամբ դիմադրողականության բնույթի այս Պ–ները լինում են գրավիտացիոն, կամարային, որմնանեցուկային։ Սահքի ճիգերի (ջրի, սառույցի ճնշում ևն) նկատմամբ գրավիտացիոն Պ–ների կայունությունն ապահովվում է, հիմնականում, հիմքի շփման ուժերով, որոնք համեմատական են Պ–ի սեփական կշռին։ Պ–ի այս տեսակը շատ տարածված է և կիրառվում է ինչպես ժայռոտ (Բուխտարմայի, Կրասնոյարսկի ՀԷԿ–եր), այնպես էլ ոչ ժայռոտ (Վոլգյան հիդրոհանգույցների ջրթափ Պ–ներ) գրունտներում։ Կամարային Պ․ պլանում կորագիծ է, այստեղ ջրի ճնշումը գրեթե լիովին հաղորդվում է ժայռոտ ափերին կամ ծայրային հենարաններին։ Այսպիսի պատվարի բարձրությունը հասնում է 270 մ (Ինգուրիի ՀԷԿ, Վրաց․ ՍՍՀ)։ Որմնանեցուկային Պ–ում վերին բիեֆի ջրի ճնշումը հիմքին հաղորդվում է որմնանեցուկների (հիմնական պատ, ուղղաձիգ ելուստ, որն ամրացնում է հիմնական կրող կոնստրուկցիան) միջոցով։ Կառուցվում են խուլ և ջրթափ։ Բարձրությունը հաճախ գերազանցում է 100 մ-ից։ Կոնստրուկցիայի ամրությունը բարձրացնելու նպատակով Պ–ների կառուցման ժամանակ հաճախ կիրառում են երկաթբետոն։ Փայտե Պ–ների հիմնական կոնստրուկցիաները հիմնականում կատարվում են փշատերև տեսակների փայտից։ Այս Պ–ները կառուցվում են ջրի փոքր (2–4 մ, սակավ՝ 4–8 մ) ճնշումների դեպքում, հիմնականում ջրթափ են։ Տարբերում են ցցային, գերանավանդակային և ցցագերանային փայտե Պ–ներ։
ժամանակակից պատվարաշինության հիմնական տենդենցը Պ–ի բարձրության ավելացումն է։ Տեխնիկապես ձեռք բերված բարձրությունները կարող են գերազանցվել, սակայն խնայողության տեսակետից իրար հաջորդող փոքր բարձրության երկու Պ–ի կառուցումն ավելի ռացիոնալ է, քան մեկ բարձր Պ–ինը։ Գրունտային նյութերից Պ–ների կատարելագործումն իրագործվում է շինարարական մեխանիզմների և տրանսպորտային միջոցների հզորության մեծացման հաշվին Պ–ների շինարարությունը միաժամանակ էժանացնելու և արագացնելու միջոցով։ Բետոնե Պ–ների խնայողությունը բարձրանում է դրանց ծավալի փոքրացումով, գրավիտացիոն Պ–ները որմնանեցուկայիններով փոխարինելով և կամարային Պ–ներ ավելի լայնորեն կիրառելով։
Հայաստանում Պ–ներ կառուցվել են դեռևս մ․ թ․ ա․ IV հազարամյակում։ Երեք Պ․ են հայտնաբերվել էջմիածնի շրջանում, որոնց բարձրությունը 2–3 մ է, կատարի երկարությունը՝ 150–300 Ա։ 336–343-ին կառուցված Պ–ի (բարձրությունը՝ 9 մ, կատարի երկարությունը՝ 560 մ) հետքեր են հայտնաբերվել Աբովյանի շրջանի Գողթ գետի վտակ Կիզիլ–Չայի վրա։
Գրկ.․ Моисеев С․ Н․, Каменно-земляные и каменно-набросные плотины, М․, 1970; НичипоровичА․ А․, Плотины из местных материалов, М․, 1973; Гришин М․ М․, Розанов Н․ П․, Бетонные плотины, М․, 1975․
ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ, ասույթների, խրատների, նորմերի ամբողջություն, որի միջոցով մշակվում են վարքագծի ստերեոտիպներ, կարգավորվում հասարակական հարաբերությունները։ Պ․ են նաև եկեղեցու կանոնացրած կրոնաբարոյական նորմերը։ Պ–ի ստեղծումը եկեղեցին վերագրում է աստծուն և պնդում, որ դրանք ժողովրդին են տրվում առանձին «մարգարեների», «սրբերի» միջոցով, շարադրվում են «սուրբ գրքերում» (Աստվածաշնչում, Ղուրանում, Վեդաներում), գերբնական են, հավիտենական ու անփոփոխ։ Սակայն պատմահամեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ Պ․ գոյություն են ունեցել մինչև «սուրբ գրքերի» ստեղծումը և եղել են տարբեր ժողովուրդների համակեցության ընդհանուր նորմերը, որոնք հետագայում հարմարեցվել են առանձին կրոնների դավանաբանական պահանջներին, կորցրել իրենց սկզբնական նշանակությունը և դարձել աշխատավորների շահագործման միջոց։ Տարածվել են Հին կտակարանի տասըՊ․ (տասնաբանյա, դեկարւգ), որոնք իբր Սինա լեռան վրա ստացել է Մովսես մարգարեն (Ելից 20, 34, Երկրորդ օրինաց 5)։ Այդ Պ–ից առաջին չորսը (ուրիշ աստված չունենալ, միայն Եհովային պաշտել, աստծուն չպատկերել, շաբաթը պահել) պաշտամունքային բնույթի են, մյուս վեցը (հարգել ծնողներին, չսպանել, չգողանալ, չշնանալ, սուտ վկայություն չտալ, ուրիշի ունեցվածքի վրա աչք չունենալ)՝ բարոյաիրավական։ Այդ Պ․ արտացոլում են արտադրության ստրկատիրական եղանակի ձևավորման ու զարգացման փուլերը հին հրեական կրոնապետությունում։
Կրոն․ Պ․ հետադիմական դեր են կատարել՝ քարոզելով հպատակություն և հնազանդություն։ XX դ․ կրոնի ճգնաժամի հետևանքով կրոն, գաղափարախոսությունը փորձում է ապացուցել, որ Պ․ ներդաշնակ են աշխատավորների շահերին ու բարոյա–