Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յին լծի դեմ։ Սեպտ․ 18-ին կազմվել է ազգ․ կառավարական խունտա, այդ օրը դարձել է Չ–ի ազգ․ առնի՝ Ազգ․ անկախության օր։ 1811-ին ստեղծվել է ազգ․ կոնգրես, սակայն, քանի որ նրանում մեծամասնություն էին կազմում Իսպանիային կողմնակից տարրերը, Խ․ Մ․ Կառերան արձակել է կոնգրեսը, իշխանությունը վերցրել իր ձեռքը և մի շարք միջոցառումներով ամրապնդել երկրի անկախությունը։ Միևնույն ժամանակ նրա դիկտատորական վարչակարգը հանգեցրել է երկպառակտչական պատերազմի, որը թուլացրել է հայրենասերների ուժերը։ Ազատագրական բանակը մի քանի ճակատամարտերում պարտություն է կրել և նահանջել Արգենտինա։ 1817-ին սկսվել է ազատագրական պայքարի նոր փուլ։ Չ–ի հայրենասիրական ուժերը հրամանատար Բ․ Օ’Հիգգինսի գյխավորությամբ, արգենաինացի գեն․ Խ․ Սան Մարտինի բանակի օգնությամբ, Չակաբուկոյի ճակատամարտում պարտության են մատնել (1817-ի փետրվար) իսպանացիներին և մտել Սանտյագո․ 0’Հիգգինսը դարձել է Չ–ի գերագույն կառավարիչ։ 1818-ի փետր․ 12-ին հռչակվել է Չ–ի անկախությունը։ Մայպուի ճակատամարտը (1818-ի ապրիլի 5) վերջ է տվել իսպ․ տիրապետությանը Չ–ում։ 1818-ին ընդունվել է սահմանադրություն, որն ամրապնդել է կառավարման հանրապետական վարչակարգը, գործադիր ամբողջ իշխանությունը կենտրոնացել է Օ’Հիգգինսի ձեռքին։ Օ’Հիգգինսի պայքարը առաջադիմական վերափոխումներ իրականացնելու և եկեղեցու ազդեցությունը սահմանափակելու համար, առաջացրել է կղերաֆեոդ․ շրջանակների դժգոհությունը։ Նոր սահմանադրության հրապարակումը (1822), որը դեմոկրատացնում էր քաղ․ կարգը և սահմանափակում ազնվականության արտոնությունները, հանգեցրել է երկրում իրադրության հետագա սրմանը։ Հետադիմության ճնշման տակ Օ’Հիգգինսը հրաժարական է տվեք և տարագրվել։ 1820-ական թթ․ տարբեր խմբավորումների միջև իշխանության համար պայքարն ավարտվել է 1830-ին՝ պահպանողականների (արտահայտել են հողատեր օլիգարխիայի, եկեղեցու շահերը և հենվել օտարերկրյա աջակցության վրա) հաղթանակով։ Ընդլայնվել են արտաքին առևտրական հարաբերությունները, առանձնապես Մեծ Բրիտանիայի հետ։ 1879–83-ին Մեծ Բրիտանիայի աջակցությամբ Չ․ պատերազմել է Պերուի և Բոլիվիայի դեմ, որի հետևանքով Չ–ին են անցել Պերուի հվ–ի Տարապակա մարզը, Բոլիվիայի տարածքի մի մասը (Բոլիվիան գրկվեց ծով դուրս գալու հնարավորությունից), որոնք հարուստ էին սելիտրայի հանքավայրերով։ Մեծ Բրիտանիայի կապիտալի ներթափանցումը առաջացրեց երկրի հայրենասեր ուժերի դժգոհությունը։ 1886-ին իշխանության գլուխ անցավ նրանց ներկայացուցիչ Խ․ Մ․ Բալմասեդան, որը երկրի տնտ․ և քաղ․ անկախ զարգացման կողմնակից էր։ Օտարերկրյա մոնոպոլիաների, եկեղեցու և զինվորական վերնախավի աջակցությունը վայելող օլիգարխիայի դիմադրության հետևանքով Բալմասեդան հրաժարական տվեց (1891)։ Իշխանության գլուխ անցած ֆինանս, և հողատիրական վերնախավի ներկայացուցիչները երկիրը ենթարկեցին անգլ․, իսկ XX դ․ սկզբից՝ նաև ամեր․ կապիտալին։ XIX դ․ վերջին առաջացան բանվորական առաջին կազմակերպությունները։ 1909-ին ստեղծվեց Չ–ի բանվորների ֆեդերացիան, իսկ 1912-ին՝ սոցիալիստական բանվորական կուսակցությունը (ԱՐԿ)։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ Չ․ չեզոքություն պահպանեց։ Ուժեղացավ ԱՄՆ–ի մոնոպոլիաների ներթափանցումը Չ–ի արդյունաբերության մեջ (առանձնապես՝ պղնձի) և ԱՄՆ–ի տնտ․ և քաղ․ ազդեցությունը։ Պատերազմից հետո սելիտրայի արդյունահանման անկման և երկրի դրության վատթարացման հետևանքով, և հատկապես Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ, սրվեց աշխատավորների պայքարը։ 1922-ին ՍԲԿ վերակազմվեց Չիչիի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ)։ 1920-ական թթ․ տեղի ունեցան կարևոր հասարակականանա․, քաղ․ տեղաշարժեր։ Պրեզիդենտ Ա․ Ալեսսանդրի Պալմայի կառավարաթյունն իրականացրեց բուրժուադեմոկրատական վերափոխումներ։ Մտցվեց համընդհանուր ընտրական իրավունք, ընդունվեց աշխատանքային օրենսդրություն։ Սակայն ագրարային ռեֆորմ չիրականացվեց, քանի որ լատիֆունդիստները չէին ուզում զիջել իրենց դիրքերը։ Դասակարգային պայքարի ծավալման չափով Չ․ գրավում էր առաջին տեղերից մեկը Լատինական Ամերիկայում։ Աջ հետադիմության կարճատև դիկտատուրան (1927–31) փոխարինվեց հեղափոխական շարժման նոր վերելքով։ 1931-ին տեղի ունեցավ ռազմածովային նավատորմի հեղափոխական ելույթը, 1932-ին հռչակվեց «Սոցիալիստական հանրապետություն» Մ․ Գրովե Վալյեխոյի գլխավորությամբ, որը, սակայն, շուտով տապալվեց։ 1936-ի մարտին ՉԿԿ, ռադիկալ և սոցիալիստական կուսակցությունները ստեղծեցին ժող․ ճակատ (ժՃ)։ 1938–ին պրեզիդենտ դարձավ ժճ–ի թեկնածու Պ․ Ագիռե Աերդան, որի կառավարությունն իրականացրեց մի շարք առաջադիմական միջոցառումներ (աշխատանքի, գյուղացիներին վարկավորելու մասին օրենքները)։ Աջ սոցիալիստների դավաճանության հետևանքով 1941-ին ԺՃ քայքայվեց։ ՉԿԿ–ի նախաձեռնությամբ 1942-ին ստեղծվեց դեմոկրատական ալյանս (ԴԱ), որի մեջ մտան ՉԿԿ, ռադիկալ և դեմոկրատական կուսակցությունները։ 1945-ի փետրվՆւրին Չ․ պատերազմ հայտարարեց Գերմանիային, ապրիլին՝ ճապոնիային, թեև չմասնակցեց երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945) ռազմ, գործողություններին։ 1946-ին պրեզիդենտ դարձավ ԴԱ–ի թեկնածու ռադիկալ Գ․ Գոնսալես Վիդելան։ Նրա կառավարության մեջ մտան նաև կոմունիստներ։ Սակայն, ԱՄՆ–ի սանձազերծած «սառը պատերազմի» պայմաններում, կոմունիստները հեռացվեցին (1947) կառավարությունից, խզվեցին դիվանագիտական հարաբերությունները ՍՍՀՄ–ի (հաստատվել էին 1944-ին) հետ։ 1948-ին ազգային կոնգրեսը օրենք ընդունեց «դեմոկրատիայի պաշտպանության մասին», որռվ ՉԿԿ և առաջադիմական այլ կազմակերպություններ արգելվեցին։ ՉԿԿ անցավ ընդհատակ (1948–58)։ ՉԿԿ–ի նախաձեռնությամբ 1951-ին ստեղծվեց ժողովրդի ճակատ, 1953-ին՝ Աշխատավորների միասնական արհմիութենական կենտրոն, 1956-ին՝ ժող․ գործողության հեղափոխական ճակատ (ԺԳՀՃ), որի մեջ մտան ՉԿԿ, սոցիալիստական և այլ կուսակցություններ։ ԺԳՀՃ–ի լայն շարժման ճնշման տակ 1958-ին վերացվեց «դեմոկրատիայի պաշտպանության մասին» օրենքը, ՉԿԿ լեգալացվեց։ ԺԳՀՃ․ 1958-ի և 1964-ի պրեզիդենտական ընտրություններին առաջադրեց իր թեկնածու Սալվադոր Ալիենդեին։ խոշոր կապիտալիստների դրածո №․ Ալեսսանդրիի կառավարությունը (1958–64) վարում էր օտարերկրյա կապիտալի կողմից երկիրը ստրկացնելու և բանվորական շարժումը ճնշելու քաղաքականություն։ 1964-ին իշխանության գլուխ անցավ քրիստոնյա դեմոկրատների կուսակցության աջ թևի առաջնորդ է․ Ֆրեյ Մոնտալվան, որը վերականգնեց (1964) դիվանագիտական հարաբերությունները ՍՍՀՄ–ի հետ։ Նրա կառավարությունն իրականացրեց մի շարք ռեֆորմներ, որոնց նպատակն էր արագացնել կապիտալիզմի զարգացումը և կանխել հեղափոխական շարժմււն աճը։ 1969-ի դեկտեմբերին ՉԿԿ, սոցիալիստական, ս–դ․, ռադիկալ կուսակցությունները, միասնական ժող․ գործողության շարժում և անկախ ժող․ շարժում կազմակերպությունները կազմեցին ժող․ միասնություն (ԺՄ) դաշինքը, որը 1970-ի պրեզիդենտական ընտրությունների նախօրեին առաջ քաշեց հասարակականանա․ արմատական վերափոխումների ծրագիր։ 1970-ի նոյեմբերի պրեզիդենտական ընտրություններում հաղթանակ տարավ ԺՄ–ի թեկնածու Մ․ Ալիենդեն։ Ս․ Ալիենդեի կառավարությունն իրականացրեց հասարակական–տնտ․ լայն վերափոխումներ․ ազգայնացրեց կամ պետության հսկողության տակ դրեց ԱՄՆ–ին և ազգ․ մոնոպոլիստներին պատկանող ձեռնարկությունները, ագրարային ռեֆորմի հետևանքով փաստորեն վերացվեց լատիֆունդիական համակարգը, խրախուսվեց կոոպերատիվ տնտեսությունը, միջոցներ ձեռնարկվեցին բանվորների, ծառայողների նյութական բարելավման, կենսաթոշակով ապահովելու, բնակարանային շինարարությունն ընդլայնելու ուղղությամբ, արտադրության և բաշխման նկատմամբ սահմանվեց բանվորական հսկողություն: Արտաքին ասպարեզում Մ․ Ալիենդեի կառավարությունն ակտիվորեն հանդես եկավ հանուն խաղաղության և միջազգային անվտանգության, խաղաղ գոյակցության սկզբունքների հարգման, հասարակական տարբեր կարգ ունեցող պետությունների համագործակցության, ընդդեմ գաղութատիրության և նեոգաղութատիրության։ Նոր որակ ստացան Չ–ի հարաբերությունները ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ։ Վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատ–