ները (1377) Ս․ Վիտ տաճարում։ Յինդրժիխ Պ․ (Հայնրիխ ֆոն Գմյունդ), Պետեր Պ–ի որդին կամ փոքր եղբայրը, աշխատել է Պրագայում (1370-ական թթ․) և Բոնոյում (1381–87)․ Ս․ Վիա տաճարի «Ս․ Վացլավ» արձանի (1373) հեղինակն է։
ՊԱՐԽԱՐ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 13-րդ օրվա անվանումը։ Պարխարի լեռների անունով։
ՊԱՐԽԱՐ, Պարխալ, գյուղ Մեծ Հայքի Տայք նահանգում։ Հետագա Պարխար գավստի կենտրոնը, Պարխարի լեռների ստորոտին, Պարխար գետի ափին։ Ըստ Ղ․ Ինճիճյանի հնում եղել է քաղաք, հետագայում վերածվել է գյուղի (թուրքաբնակ)։ Պ․ հայտնի է X դ․ (շին․ ավարտվել է 973-ին) տաճարով։ Այն եոանավ բազիլիկ է, որի նավերը միմյանցից բաժանվում են չորս զույգ, վերևում կամարակապ հաստահեղույս մույթերով։ Միջին, բավական լայն նավը արլ–ում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, կողային նավերը՝ ուղղանկյուն ավանդատներով, որոնք միջնորմով բաժանվում են երկու մասի։ Միջին նավի արմ․ կողմում մի ընդարձակ վերնահարկ է։ Երեք նավերն էլ թաղածածկ են՝ ուժեղացված թաղակիր կամարներով։ ճակատները մշակված են վերձիգ համաչափություն ունեցող կամարաշարով։ Մուտքերը երեքն են՝ արմ–ից, հվ–ից և հս–ից։ Արմ․ և հվ․ մուտքերի առջև ընդարձակ նախասրահներ են։ Միջին նավի վերնամասի սյուների միջև արտաքին պատերը տեղ–տեղ ծածկված են մոտավորապես XV դ․ ներկով արված վրացերեն գրերով (հայկ․ քաղկեդոնական եկեղեցիներում ընդունված էր արձանագրությունները գրել հուն․, ասորերեն կամ վրաց․)։
Գտնվելով Թուրքիայի ներկա սահմաններում՝ Պ–ի տաճարը փոխարկվել է մզկիթի։
Գրկ․ Ատրպետ, ճորոխի ավազանը, Վնե․, 1929։ Մարության Տ․, 1սորագույն Հայք, Ե․, 1978։ Такайшвили Е․, Археологическая экспедиция 1917 г․ в южные провинции Грузии, Тб․, 1952․ Տ․Մաբության
ՊԱՐԻԱՐԻ ԼԷՌՆԵՐ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում։ Տես Արևելա-Պոնտական չեոներ։
ՊԱՐԽՈՄԵՆԿՈ Ալեքսանդր Յակովլեիչ (1886–1921), քաղաքացիական պատերազմի (1918–1920) հերոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904-ից։ Ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին, 1905^07-ին կազմակերպել է մարտական դրուժինա, ղեկավարել Մակարով Ցար գյուղի (Ուկրաինա) գյուղացիական ապստամբությունը։ Բազմիցս ձերբակալվել է։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության ժամանակ Մոսկվայում հեղափոխական զինվորների հետ զինաթափել է ոստիկանական տեղամաս։ Այնուհետև Լուգանսկում կազմակերպել է կարմիր գվարդիայի ջոկատներ, մասնակցել Դոնբասում սովետական իշխանության հաստատմանը, ինչպես նաև հակահեղափոխական Կենտր․ ռադայի դեմ պայքարին։ Աչքի է ընկել 1918-ի ամռանը գերմ․ զավթիչների դեմ մարտերում և Ցարիցինի պաշտպանության ժամանակ։ 1919-ի դեկտեմբերից Առաջին հեծյալ բանակի ՌՀԽ–ի հատուկ լիազորն էր, 1920-ի ապրիլից՝ 14-րդ հեծյալ դիվիզիայի պետ։ Զոհվել է մախնոյականների դեմ մարտում։ Պարգեվատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով։
Գրկ․ Толокольников Г․ А․, А․ Пархоменко, М․, 1962․
ՊԱՐԿԱՄԿՆԵՐ (Didelphidae), оպոսումներ, պարկավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 8 – 50 սմ է, պոչինը՝ 9– 53 սմ։ Մարմինը պատված է կարճ, թավամազ մորթով, որոշ տեսակներինը՝ նաև երկար քիստամազերով։ Պոչն ամբողջությամբ կամ ծայրի մասում մերկ է, կառչող։ Պարկավորների ամենապարզունակ խումբն է։ Հայտնի է Պ–ի 12 սեռ, 65 տեսակ։ Տարածված են Հս․ և Հվ․ Ամերիկայի անտառներում և թփուտներում։ Մովորաբար ծառաբնակ են կամ գետնաբնակ։ Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Ամենակեր են կամ միջատակեր։ Հղիությունը 12 – 16 օր է․ ունենյսմ են մինչև 18 ձագ, որոնց էգը պահում է պարկում մինչև 70 օր։ Որսում են մսի համար։ Հյուսիսամերիկյան մի տեսակն օգտագործվում է որպես լաբորատոր կենդանի։
ՊԱՐԿԱՊԶՈՒԿ, պարկապկու, տիկ, ժող․ փողային լեզվակավոր նվագարան։ Բաղկացած է կաշվե պարկից, օդը մղելու փողակից և եղեգնյա պարզ կամ կրկնակի լեզվակավոր մի քանի նվագափողերից (Հայաստանում կոչվում է պկու կամ պզուկ, գործածվում է նաև առանց օդամուղ պարկի, փչում են բերանով), որոնցից մեկը կամ երկուսը ձայնանցքերով են ու ծառայում են մեղեդին կատարելու, մեկերկուսը (կամ՝ ավելին) առանց ձայնանցքերի, բասային են՝ դամը պահելու համար։ Նվազողը նախապես օդով լցված և թևատակին դրված պարկը սեղմում է սեփական մարմնին, պարկի օդն անցնում է նվագափողերը և տատանման մեջ դնում լեզվակները։ Միաժամանակ նա օդափողակով մերթընդմերթ լրացնում է պարկում գտնվող օդի պաշարը։ Աշխարհում ամենատարածված ժող․ նվագարանն է, այս կամ այն «ազգային» տարատեսակներն ունեն տարբեր հնչյունաշարեր և հնչյունածավալ։ Շոտլանդիայում կիրառվում է նաև զինվորական նվագախմբում։ Հայաստանում ընդունված է Պ–ի պարզագույն տեսակը՝ երկու նվագափողով, երկուսն էլ ձայնանցքերով։ Ռ․ Աթայան
ՊԱՐԿԱՍՆԿԵՐ, ասկոմիցետներ (Ascomycetes), բարձրակարգ սնկերի դաս։ Բնորոշ են բազմաբջիջ սնկամարմինները և սպորառաջացնող հատուկ պարկերը՝ ասկուսները, որոնք գոյանում են սեռական պրոցեսի հետևանքով, պտղամարմնի ներսում կամ արտաքին մակերեսին։ Պտղամարմնի և պարկի կառուցվածքն ունի կարգաբանական նշանակություն։ Որոշ Պ․ բազմանում են անսեռ ճանապարհով՝ կոնիդիումներով։ Պ–ի մեծ մասը սապրոֆիտներ են, ապրում են հողում, բույսերի քայքայվող հյուսվածքներում, գոմաղբում, սննդանյութերում ևն։ Առանձին Պ․ բարձրակարգ բույսերի մակաբույծներ են, մարդու և կենդանիների սնկային հիվանդությունների հարուցիչներ։ Որոշ Պ․ համակեցության մեջ են մտնում ջրիմուռների հետ և առաջացնում քարաքոսներ։ Պ–ի մի քանի տեսակներ օգտագործվում են անտիբիոտիկների, վիտամինների (ռիբոֆլավին), ֆերմենտների, կերային սպիտակուցների արտադրության մեջ։ Հայտնի է Պ–ի ավելի քան 30 հզ․ տեսակ, տարածված ամենուրեք։ Շատ Պ․ գենետիկական և կենսաքիմ․ հետազոտությունների օբյեկտներ են։
ՊԱՐԿԱՎՈՐ ԱՐՋ (Phascolarctos cinereus), կոալա, մագլցող պարկավորների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 60–82սմ է, կշիռը՝ մինչև 16 կգ։ Մորթին մոխրագույն է, խիտ, փափուկ և արժեքավոր։ Տարածված է Արլ․ Ավստրալիայի նվենու անտառներում։ Ակտիվ է գիշերները։ Մնվում է նվենու տերևներով։ Հղիությունը մոտ 30 օր է․ ունենում է մեկ ձագ, որը մինչև 6 ամիս մնում է մոր պարկի մեջ։ Ապրում է սովորաբար 12–13 (մինչև 20) տարի։ Անխնա որսի հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ Այժմ որսն արգելված է և Պ․ ա–ի թիվն սկսել է աճել։
ՊԱՐԿԱՎՈՐՆԵՐ (Marsupialia), կաթնասունների կարգ։ Ընդգրկում է 9 ընտանիք՝ պարկամկներ, գիշատիչ Պ․, պարկավոր մրջնակերներ, պարկավոր փորսուղներ, պարկավոր խլուրդներ, ցենոլեստներ, մագլցող Պ․, վոմբատներ և կենգուրուներ կամ ցատկող Պ․։ Մարմնի երկարությունը 4– 10-ից (տափակագլուխ պար–