Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները, որ հակադրված են Պաղտասարին, դարձյալ համոզիչ ու կենդանի կերպարներ են․ Անուշը՝ անհավատարիմ կնոջ, Կիպարը՝ բարոյազուրկ, խորամանկ ու ճարպիկ երիտասարդի, Օգսենը՝ արդարադատության դրամաշորթ պաշտոնյայի, դատաստանական խորհրդի անդամները՝ ազգային վարչական մարմինների խեղկատակ ներկայացուցիչների։ Դեպքերն ու գործողությունները, ինչպես և հերոսների նկարագիրները զարգանում են անակնկալ հայտնություններով, որոնք չեն կասեցնում, չեն ընդհատում երկի ամբողջությունն ու թափը։ Սրամիտ են կոնֆլիկտների լուծումները, ուժեղ է դրության և մանավանդ, խոսքի կոմիզմը։ «Պաղտասար աղբար»-ը շոշափած հարցերի կենսունակությամբ, թատերական արվեստով արժանացել է բարձր գնահատանքի ու ճանաչման, թարգմանաբար բեմադրվել Մոսկվայում և ՍՍՀՄ այլքաղաքներում։

1880-ին պրակ առ պրակ լույս տեսավ Պ–ի ամենածավալուն երկը՝ «Մեծապատիվ մուրացկաններ»-ը (առանձին գրքով՝ 1887-ին)։ Դլխ․ հերոսը ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Պոլիս եկող Աբիսողոմ աղան է, որի շուրջը ծավալվում են դեպքերն ու գործողությունները։ Պոլսում Աբիսողոմ աղան անմիջապես շրջապատվում է «մեծապատիվ մուրացկաններով»՝ շաղակրատ լրագրող, կեղծ բարեպաշտ քահանա, հրատարակության կարոտ բանաստեղծ, թեթևսոլիկ լուսանկարիչ, անգործ բժիշկ, արհամարհված ուսուցիչ, ծաղրված փաստաբան, աղքատ դերասան և ծույլ, շատախոս Մանուկ աղան, որն անբաժան է Աբիսողոմ աղայից։ Հերոսները կյանքի, հասարակական պայմանների բերումով մուրացկաններ դարձած հայ մտավորականության ներկայացուցիչներն են։ Հեղինակը ծաղրում է «մուրացկաններին», բայց մեղադրանքը նրանց ծնող կարգերի դեմ է։

Պ․ չի ապրել գաղափարական որոնման ու դեգերումների շրջան, երգիծանքն ի սպաս է դրել ժողովրդի շահերին և իրավունքին․ «․․․լեզու ունենալ և ժողովրդյան իրավանց պաշտպանության համար չխոսիլը համր Վասակ ըլլալ է․․․» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 8, 1972, էջ 356), «․․․աչք ունենալ և իրավանց հավասարություն չտեսնելը կույր և միանգամայն գերի ըլլալ ըսել է» (նույն տեղում)։

Պ․ ստեղծագործողի գլխ․ հատկանիշը նրա ռեալիստական արվեստի դեմոկրատիզմն է, կյանքի լայն ճանաչողությունը, ընդհանրացման ուժը, որով պայմանավորված է նրա երգիծանքի հավերժությունը։ Պ․ ունի նաև արվեստի (թատրոն, երաժշտություն) և գրականության հարցերին նվիրված բազմաթիվ քննադատական հոդվածներ։

Հայ նոր գրականության մեջ ծնունդ տալով երգիծանքին՝ «Մեղու»-ն ուղի հարթեց ապագա երգիծաբանության համար, որի հիմնադիրը դարձավ Պ․։ Նա ունեցավ իր տաղանդավոր հաջորդները՝ Ե․ Օտյան, Առանձար և ուրիշներ։ Երևանում Պ–ի անունով կա դպրոց, փողոց և երաժշտական կոմեդիայի թատրոն։

Երկ․ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1 – 10, Ե․, 1962–1979։

Գրկ․ աոեփանյան Գ․, Հակոբ Պարոնյան։ Կյանքը և հրապարակախոսությունը, Ե․, 1964։ Մանուկյան Ա․, Հակոբ Պարոնյան, Ե․, 1964։ Ա․ Մանուկյան

ՊԱՐՈՆՅԱՆ Ռուբեն Լազարի [2(15)․11.1894, Բաքու –14․11․1978, Երևան], հայ սովետական վիրաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1954), պրոֆեսոր (1956)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Սարատովի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1924), մինչև 1937-ը աշխատել Դոնբասի մարզի հիվանդանոցներում, 1937-ից՝ Երևանի բժշկ․ ինստ–ի վիրաբուժության ամբիոնում։ 1938–54-ին Պ․ համատեղության կարգով եղել է հեմատոլոգիայի և արյան փոխներարկման ԳՀԻ–ի դիրեկտորի գիտական գծով տեղակալ, 1954 –56-ին՝ բժշկ․ ինստ–ի սան․ ֆակուլտետի վիրաբուժության, 1956 –71-ին՝ բուժական ֆակուլտետի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնների վարիչ, 1971 –78-ին՝ գիտական խորհրդատու։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 – 45) Պ․ Երևանի էվակոհոսպիտալների վիրաբույժ խորհրդատուն էր։

1946-ին Պ–ի նախաձեռնությամբ կազմակերպվել են III հիվանդանոցին կից անհետաձգելի վիրաբուժության (ղեկավարել է մինչև 1952-Ը), իսկ 1954-ին՝ IV հիվանդանոցին կից վիրաբուժական բաժանմունքները (ղեկավարել է մինչև 1956-ը)։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են արյան փոխներարկման, կլինիկական վիրաբուժության հարցերի ուսումնասիրությանը։ 1940-ին Պ․ ՀՍՍՀ–ում առաջինն է կատարել ստամոքսի մասնահատում խոցային հիվանդության ժամանակ, լայնորեն կիրառել ողնուղեղային անզգայացումը սովկաինով (1946)։ Մշակել է լյարդի պունկցիայի նոր մեթոդ, որն ունի ախտորոշիչ կարևոր նշանակություն։ Պ․ եղել է ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գլխ․ վիրաբույժ (1954 – 58)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Երկ․ Վիրաբուժական հիվանդություններ» մաս 1, Ե․, 1968։

ՊԱՐՈՊԱՄԻԶ, լեռնային համակարգ Աֆղանստանում (հյուսիսային նախալեռները՝ ՍՍՀՄ–ում)։ Իրանական բարձրավանդակի հս․ ծայրամասային լեռնաշղթաներից է՝ բաղկացած Բանդի Թուրքեստան, Սաֆեդկոհ, Սիահկոհ լեռներից։ Երկարությունը մոտ 600 կմ է, բարձրությունը՝ մինչև 4565 մ։ Կազմված է գրանիտներից, գնեյսներից, թերթաքարերից, կրաքարերից։ Կտրտված է բազմաթիվ ձորերով ու կիրճերով։ Կւիման մերձարևադարձային, ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը հովիտներում 24 –30°C է, հունվարինը՝ 0 – 8cC, տարեկան տեղումները՝ 100 – 200 titl, նախալեռներում՝ մինչև 350 մմ։ Հողաբուսական ծածկույթը բաշխված է բարձունքային գոտիականությամբ։ Կենդանիներից կան ւեռնային այծ, ոչխար, ջեյրան, վայրի էշ (կուլան), բազմաթիվ կրծողներ ու սողուններ։ Միջլեռնային գոգավորություններում տարածված են օազիսները, լեռներում՝ քոչվորական անասնապահությունը։

ՊԱՐՊԻՉ, էլեկտրատեխ․ հարմարանք՝ բաղկացած երկու կամ ավելի էլեկտրոդներից, որոնք միմյանցից բաժանված են դիէլեկտրիկով (օրինակ, օդով)։ Կիրառվում են էլեկտրասարքավորումները գերլարումներից (Պ–ի էլեկտրոդների միջև առաջացած էլեկտրական ծակումը կանխում է հաղորդիչների միջև մեկուսացման ծակումը) պաշտպանելու, ինչպես նաև էլեկտրական շղթաների հոսանքափոխման համար (արհեստականորեն առաջացվում է կամ մարվում պարպումը Պ–ի էլեկտրոդների միջև։ Ամպրոպային գերլարումներից պաշտպանելու համար կիրառում են կայծամիջանցներ, խողովակային և վենտիլային (նկ․) Պ–ներ։ էլեկտրական ցանցերում անցումային պրոցեսների հետևանքով առաջացած ներքին գերլարումներից պաշտպանելու համար օգտագործվում են կոմուտացիոն Պ–ներ։ Մեկուսացումներն ամեն տեսակ գերլարումներից պաշտպանելու համար երբեմՆ կիրառում են համակցված Պ–ներ։

ՊԱՐՊՈՒՄ ԳԱԶԵՐՈՒՄ, տես Էփկարական պարպում։

ՊԱՐՍ, փեթակից կամ բնից դուրս եկած մեղրատու և այլ տեսակի մեղուների խումբ, որը մեղվաընտանիքի բնական բազմացման արդյունք է և բաղկացած է մայր մեղվից, մի քանի հզ․ աշխատավոր մեղուներից ու բոռերից։ Պարսատվության ժամանակ մեղվախումբը (մայր մեղվի հետ) գաղթում է հին փեթակից (բնից), բարձրանում օդ, պտտվում և խմբվում ծառի ճյուղերի վրա, ապա, որոշ ժամանակ անց, թռչում ու հարմար տեղերում (բնական պայմաններում՝ ծառերի փչակներում, ժայռերի ծերպերում են) հիմնում ՛նոր բույն։ Բնական պարսատվությունը