թյունը։ 1941-ի հուլիսի 18-ին ԿԿ հատուկ որոշում ընդունեց «Գերմանական զորքերի թիկունքում պայքար կազմակերպելու մասին»։ Ցուցում տրվեց նախապատրաստել կուսակցական ընդհատակ, կազմակերպել ու զինել պարտիզանական ջոկատներ։ Արդեն 1941-ի աշնանը օկուպացված շրջաններում գործում էին ընդհատակյա 10 մարզկոմ, 260-ից ավելի օկրուգկոմ, քաղկոմ, շրջկոմ և այլ մարմիններ, բազմաթիվ սկզբնական կուսակցական կազմակերպություններ և խմբեր։ Սովետական հայրենասերների պայքարը գլխավորեցին կուսակցության մարզկոմների, քաղկոմների ու շրջկոմների 565 քարտուղարներ, աշխատավորների դեպուտատների մարզային, քաղաքային և շրջանային գործկոմների 204 նախագահներ, կոմերիտմիության կոմիտեների 104 քարտուղարներ։ Պարտիզանական ջոկատների ու խմբերի մեծ մասը ստեղծվեց թշնամական օկուպացիայի պայմաններում, շատերը՝ մինչ այդ։ Մարտական միավորներ էին պատրաստվում նաև սովետական թիկունքում ե, որպես կազմակերպչական խմբեր, տեղափոխվում թշնամու թիկունք։ 1941-ի վերջին օկուպացված շրջաններում գործում էր 2 հզ․ պարտիզանական ջոկատ (90 հզ–ից ավելի մարդ)։ Պատերազմի տարիներին թշնամու թիկունքում մարտնչել են ընդամենը 6200 պարտիզանական ջոկատներ և ընդհատակյա խմբեր։ Պարտիզանների մարտական գործունեությունը կոորդինացնելու և սովետական բանակի զորամասերի հետ փոխգործողությունները կազմակերպելու և ապահովելու նպատակով Գերագույն գւխ․ հրամանատարության ռազմակայանին (ставка) կից 1942-ի մայիսի 30-ին ստեղծվեց Պարտիզանական շարժման կենտր․ շտաբը (ՊՇԿՇ, շտաբի պետ՝ Պ․ Կ․ Պոնոմարենկո), որը գործեց մինչև 1944-ի սկիզբը։ Կենտր․ շտաբին ենթարկվում էին հանրապետական և մարզային շտաբները, որոնց գլխավորում էին հանրապետությունների կոմկուսների ԿԿ, երկրկոմների և մարզկոմների քարտուղարները կամ անդամները, Պ․ շ–ման շտաբները ենթարկվում էին նաև համապատասխան ռազմաճակատների Ռազմ, խորհուրդներին։ Կուսակցության ձեռնարկած միջոցառումները հնարավոր դարձրին բարելավել պարտիզանական ջոկատների ղեկավարումը, նրանց անհրաժեշտ նյութական միջոցներ մատակարարելը, ապահովել փոխգործողությունները սովետական բանակի զորամասերի հետ։ Արդեն 1943-ի մարտին պարտիզանական ջոկատների ավելի քան 80%–ը մշտական ռադիոկապ ուներ Պ․ շ–ման շտաբների հետ։ ՊՇԿՇ իր գործունեության ընթացքում շտաբներին ուղարկել է 59 960 հրացան ու կարաբին, 34320 ավտոմատ, 4210 ձեռքի գնդացիր, 2556 հակատանկային հրացան, 2184 ականանետ, հազարավոր նռնակներ են։ Պ․ շ–ման կենտր․ և հանրապետական դպրոցները պատրաստեցին և թշնամու թիկունք ուղարկեցին ավելի քան 22 հզ․ մասնագետ (պայթեցնող, կապավոր, հետախույզ են)։
Պարտիզանական ուժերի հիմնակակազմակերպական և մարտական միավորը ջոկատն էր, որը գործում էր ինքնուրույն, ինչպես նաև պարտիզանական միավորման, բրիգադի կամ դիվիզիայի կազմում։ Ցուրաքանչյուրը, ով ընդունվում էր պարտիզանական ջոկատ՝ հայրենիքին հավատարմության երդում էր տալիս։ Պարտիզանների գլխ․ խնդիրն էր խափանել թշնամու հաղորդակցության միջոցները, պահել ու ընդլայնել գրաված տարածքները, հարվածել թշնամուն թիկունքից։ Նրանք կազմակերպում էին հանկարծակի հարձակումներ, դիվերսիաներ, ազատագրում և մինչե սովետական զորքերի մոտենալը, պահում էին առանձին բնակավայրեր, հաղորդակցության հանգույցներ։ Ընդհատակայինները սաբոտաժի էին ենթարկում թշնամու ձեռնարկությունների ու տրանսպորտի աշխատանքը, խափանում նրա քաղ․, տնտ․, ռազմ, միջոցառումները։ Թշնամուն մեծ վնաս էր հասցվում երկաթուղիների խափանումով։ Պատերազմի ընթացքում պարտիզանները խորտակեցին թշնամու ավելի քան 20 հզ․ գնացքակագմ (էշելոն), պայթեցրին 58 զրահագնացք, շարքից հանեցին ավելի քան 10 հզ․ շոգեքարշ, 110 հզ․ վագոն, պայթեցրին 12 հզ․ կամուրջ, ոչնչացրին 50 հզ–ից ավելի ավտոմեքենա։ Հաղորդակցության ուղիները պահպանելու համար թշնամին հարկադրված էր (բացի պահակային և ոստիկանական ուժերից) առանձնացնել կանոնավոր զորքերի 10%։ Թշնամու հաղորդակցությունը խափանելու փայլուն օրինակ են «Ռելսային պատերազմ» և «Համերգ» պարտիզանական օպերացիաները (1943)։
Պարտիզանական պայքարում կարևոր տեղ էր գրավում հետախուզությունը։ Պարտիզանները և ընդհատակայինները տեղեկություններ էին հավաքում թշնամու զորամասերի ու միավորումների, շտաբների ու հիմնարկների, մատակարարման բազաների տեղաբաշխման, տեղափոխվող բեռների բնույթի և ուղղության, զորքերի վերախմբավորումների վերաբերյալ են։ 1944-ի Բելոռուս, օպերացիայի նախօրեին պարտիզանները տվյալներ հաղորդեցին թշնամու 33 շտաբի, 30 օդանավակայանի, 70 խոշոր պահեստների տեղադրման, 900 կայազորի և շուրջ 240 զորամասերի կազմի, 1642 գնացքակազմերի բեռի բնույթի ու փոխադրման ուղղության վերաբերյալ են։
Թշնամու թիկունքում ծավալված գործողությունների կարեոր ձևերից էին պարտիզանական կազմավորումների ռազմերթերը, որոնց հիմնական նպատակն էր զարկ տալ ու ակտիվացնել համաժող․ պայքարը, ինչպես նաև հարված հասցնել թշնամու խոշոր երկաթուղային հանգույցներին և ռազմարդ․ օբյեկտներին, եղբայրական օգնություն ցույց տալ հարևան երկրներին՝ ֆաշիզմի դեմ ազատագրական պայքարում։ Պատերազմի 2-րդ և 3-րդ շրջանում կատարվել է 40-ից ավելի ռազմերթ, որոնց մասնակցել է 100-ից ավելի խոշոր պարտիզանական կազմավորում։ Լեհաստանի տարածքում 1944-ին գործում էին սովետական պարտիզանների 7 միավորում և 26 առանձին խոշոր ջոկատներ, Չեխոսլովակիայում4 շուրջ 20 միավորում ու ջոկատ։ Նշանակալից են Պ․ Մ․ Մաշերովի, Կ․ Մ․ Զասլոնովի, Վ․ Ա․ Անդրեևի, Ի․ Ն․ Բանովի, Պ․ Պ, Վերշիգորայի, Ա․ Վ․ Գերմանի, Ս․ Վ․ Գրիշինի, Ֆ․ Ֆ․ Կապուստայի, Վ․ Ա․ Կարասյովի, Մ․ Ա․ Կովպակի, Վ․ Ի․ Կոզլովի, վ․ Զ․ Կորժի, Մ․ Ի․ Նաումովի, Ն․ Ա․ Պրոկոպյուկի, Վ․ Վ․ Ռազումովի, Ա․ Ն․ Սաբուրովի, Վ․ Պ․ Սամսոնի, Ա․ Ֆ․ Ֆեոդորովի, Ա․ Կ․ Ֆլեգոնտովի, Վ․ Պ․ Չեպիգայի, Մ․ Ի․ Շուկաեի գլխավորած պարտիզանական կազմավորումների ռազմերթերը։ Պարտիզանները մասնակցել են Վիլեյկա, Ելսկ, Զնամենկա, Լունինեց, Պավլոգրադ, Ռեչիցա, Ռոստով Դոն, Սիմֆերոպոլ (Վորոշիլովսկ), Չերկասի, Ցալթա են քաղաքների ազատագրմանը, իսկ շատ բնակավայրեր ազատագրել են ինքնուրույն, մինչև սովետական բանակի զորամասերի մոտենալը։ Պարտիզաններն անմիջական օգնություն են ցույց տվել Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի եղբայրական ժողովուրդներին ակտիվացնելու դիմադրական պայքարը գերմանաֆաշիստական զավթիչների դեմ (տես Դիմադրության շարժում)։
Թշնամուն մեծ վնաս են հասցրել Մինսկի, Կիևի, Մոգիլյովի, Օդեսայի, Վիտեբսկի, Դնեպրոպետրովսկի, Սմոլենսկի, Կաունասի, Կրասնոդարի, Պսկովի, Գոմելի, Օրշայի և այլ քաղաքների ու բնակավայրերի ընդհատակայինները, որոնք ցուցաբերեցին ֆաշիստ, զավթիչների դեմ անձնուրաց պայքարի օրինակներ։ Փառքով պսակեցին իրենց անունները Կրասնոդոնի <Երիաասարդ գվարդիա», Օդեսայի մարզի «Պարտիզանական կայծ», Ղրիմի «Կարմիր աստղ», Մոգիլյովի «Անընկճելիները» են ընդհատակյա կազմակերպությունների անդամները։
Գերմանաֆաշիստական զորքերի կողմից ժամանակավորապես օկուպացված շրջաններում սովետական վրիժառուների հերոսական պայքարը իր ծավալով, քաղ․ և ռազմ, արդյունքով ֆաշիզմի ջախջախման կարևոր ռազմաքաղ․ գործոններից է։ Պարտիզանների և ընդհատակայինների գործունեությունը, որն ունեցավ պատմության մեջ մինչ այդ չտեսնված ծավալ ու արդյունավետություն, բարձր են գնահատել կոմկուսակցությունը և սովետական կառավարությունը, ավելի քան 127 հզ․ պարտիզան պարգևատրվել է «Հայրենական պատերազմի պարտիզանին» I և II աստիճանի մեդալներով, 184 հզ–ից ավելի պարտիզան ու ընդհատակային պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, 248 մարդ արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման։
Պարտիզանների և ընդհատակայինների շարքերում մարտնչող Սովետական Միության ազգերի ներկայացուցիչների թվում էին նաև հայ ժողովրդի զավակները։ Հայ պարտիզանները հիմնականում ֆաշիստական գերությունից փախած սովետական բանակի մարտիկներ էին, թշնամու թիկունքում մնացած բանակայիններ կամ ժամանակավորապես օկուպացված տարածքների (Ղրիմ, Հս․ Կովկաս են) բնակիչներ։ Հայ պարտիզանները, որոնց թիվը անցնում էր 2 հզ–ից, գործել են Ուկ–