Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


լինում են ձողաձև, պրիզմայաձև և կլոր։ Կոնստրուկտիվ պարամետրերն ու կտրման անկյունները հաշվում են՝ կախված մշակվող դետալի պարուրակի վերելքի անկյան տեսակից, ուղղությունից և մեծությունից, ինչպես նաև մշակումից (նախնական կամ վերջնական)։ Պարուրակամշակման կատարները ըստ ձևի լինում են կլոր և պրիզմայաձև։ Կատարի աշխատանքային մասը, ի տարբերություն կտրիչի, ունի մի քանի պարուրակներ (ատամներ) և բաղկացած է կտրող (l,5–i–2 պարուրակ) և տրամաչափող (4,5-H> պարուրակ) մասերից։ Ըստ կոնստրուկցիայի և կիրառման ներպարուրակիչները լինում են ձեռքի, մեքենայական, մանեկի, պարուրակիչ, տրամաչափիչ, խողովակային, կոնաձև, հավաքովի և հատուկ։ Ներպարուրակիչը (նկ․ 1) բաղկացած է աշխատանքային մասից և պոչամասից։ Աշխատանքային մասն ունի կտրող և պարուրակող հատվածներ։ Արտապարուրակիչներն ըստ կոնստրուկցիայի լինում են կլոր (նկ․ 2), խողովակաձև, պրիզմայաձև։ Պտուտակահան գլխիկները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ինքնաբացիկ և կարգավորվող։ Պարուրակային ֆրեզները լինում են կատարային, գլանական և սկավառակային։ Հղկասկավառակները, որոնց հատվածքը համընկնում է պարուրակի պրոֆիլին, կարող են լինել միաթել և բազմաթել։

Պարուրակի ստացման ամենաառաջավոր մեթոդը հոլովակներով, արտապարուրակիչներով կատարվող գլանաք երթումն է։ Պարուրակների ստացումն այս դեպքում կատարվում է ոչ թե տաշեղների կտրմամբ, այլ մշակվող դետալի մետաղի պլաստիկ դեֆորմացման ճանապարհով։ է․ Սարգսյան

ՊԱՐՈՒՐԱԿԱՅԻՆ ՄԻԱՑՈՒՄ, պարարակների օգնությամբ դետալների միացում։ Պ․ մ․ ամրակման տարբեր դետալների օգնությամբ երկատվող միացումների առավել տարածված տեսակն է, որոնք ապահովում են մեքենաների, մեխանիզմների միացվող տարրերի հարաբերական անշարժությունը։ Պ․ մ․ սովորաբար իրականացնում են հեղույսների, պտուտակների, մանեկների և այլ դետալների օգնությամբ։ Ամրակման պարուրակներով Պ․ մ–ների ամրությունն ու երկարակեցությունը կախված են դետալների կոնստրուկցիայից, պատրաստման ճշգրտությունից, տեխնոլոգիական գործոններից։ Կոնական պարուրակներով Պ․ մ–ներն առավելապես օգտագործվում են խողովակաշարերի միացումների ժամանակ, քանի որ դրանք ապահովում են միացման անհրաժեշտ հերմետիկություն։

ՊԱՐՈՒՐԱԿԱՉԱՓԻՉ ԳՈՐԾԻՔՆԵՐ, պարարակների վերահսկման և չափման գործիքներ։ Վերահսկումը կատարվում է կոմպլեքս մեթոդով, միաժամանակ պարուրակային տրամաչափերով ստուգվում են պարուրակների մի քանի հիմնական տարրեր (միջին տրամագիծ, քայլ, պարուրակի պրոֆիլի անկյան կես)։ Տրամաչափերի նախագծման սկզբունքներին համապատասխան աշխատանքային անցումային տրամաչափն ունի լրիվ պրոֆիլ ու պտուտակման լրիվ երկարություն և իրագործում է բերված միջին տրամագծի (հեղույսի համար՝ ամենամեծ, մանեկի համար՝ ամենափոքր) վերահսկումը։ Ոչ անցումային տրամաչափերն ունեն կարճեցված պրոֆիլ և փոքրաթիվ գալարներ։ Դրանք վերահսկվող շինվածքի հետ պետք է պտուտակվեն 2–3 պտույտից ոչ ավելի։ Պարուրակների չափումն իրականացվում է դիֆերենցված մեթոդով (պարուրակի յուրաքանչյուր տարր ստուգվում է առանձին)՝ ունիվերսալ և չափիչ սարքերով։ Պարուրակի առանձին պարամետրերի չափման հուսայի և բավականաչափ ճշգրիտ միջոցներ կան միայն արտաքին պարուրակների համար։ Արտաքին պարուրակի միջին տրամագիծը չափում են ներդրակներ ունեցող պարուրակային միկրոմետրերով։ Արտաքին պարուրակի միջին տրամագիծը ավելի ճշգրիտ ստուգում են երեք լարերի մեթոդով (նկ․)։ Արտաքին պարուրակի քայլը, արտաքին ու ներքին տրամագծերը, պրոֆիլի անկյան կեսը, ինչպես նաև ներքին պարուրակների քայլը, պրոֆիլի անկյան կեսը և պրոֆիլի բարձրությունը ստուգվում են գործիքային և ունիվերսալ մանրադիտակներով։ Ներքին պարուրակների միջին տրամագծի չափման համար օգտագործում են հատուկ կառուցվածքի ներսաչափեր։ Բացի չափման ունիվերսալ մեթոդներից, արտաքին պարուրակի քայլը ստուգում են քայլաչափերով, իսկ ներքին պարուրակինը՝ հատուկ գնդիկավոր ծայրապանակներ ունեցող օպտիմետրերով, ինչպես նաև պարուրակային ներդրակներ ունեցող ներսաչափերով։ Ա․ Սիրականյան․

ՊԱՐՈՒՐԱԿՆԵՐ, պտտման մարմնի մակերևույթի վրա իրար հաջորդող, պտուտակային գծով տեղադրված ելուստներ և ակոսներ։ Պ․ կիրառվում են մեքենամասերի, մեխանիզմների, սարքերի, սարքավորումների ու շինվածքների միացման, սեղմման կամ տրված տեղաշարժումների ապահովման համար։ Մարմնի մակերեվույթի ձևից կախված Պ․ լինում են գլանական և կոնական, ըստ ակոսի պրոֆիլի՝ ուղղանկյուն, եռանկյուն, սեղանաձև կլոր ևն։ Եռանկյուն Պ․ լինում են մետրական և խողովակային։ Որպես ամրակման Պ․ օգտագործվում են խոշոր քայլով մետրական, իսկ բարակ պատերով ու ցիկլային ծանրաբեռնված մեքենամասերում՝ փոքր քայլով մետրական Պ․։ Աղտոտված միջավայրում օգտագործվում են կլոր, հերմետիկ միացություննեում՝ խողովակային Պ․։ Պ–ի հիմնական տարրերն են՝ արտաքին՝ d, ներքին՝ di և միջին՝ d2 տրամագծերը (մանեկների համար՝ D, Di, Dj), P քայլը, պրոֆիլի H2, սկզբնական Н ու աշխատանքային Hi բարձրությունները և a անկյունը։ Խոշոր քայլով մետրական Պ․ նշանակում են «Մ» տառով (արտաքին տրամագծերով՝ Մ6, Մ2 ևն), փոքր քայլով մետրական Պ․՝ նաև քայլով Մ6x0․5, Մ12Х1 ևն), խողովակային Պ․՝ դյույմերով արտահայտված նոմինալ չափով (գլանական՝ Դ․ խոդ․ 2–, կոնական՝ Կ խոդ․ 3/4–), սեղանաձև ու հենման Պ․՝ արտաքին տրամագծով ու քայլով (Մեղ․ 40X6, Տենմ․ 80X16), իսկ բազմամուտք Պ․՝ նաև մուտքերի թվով [Աեղ․ 40X (3X X6)]։ Պ–ի գալարները լինում են՝ աջ ու ձախ ուղղության, օրինակ, ձախ ուղղության գալարներով Պ․ նշանակում են՝ Աեղ․ 40X6 ձախ։ Ա․ Ճենտերեճյան

ՊԱՐՈՒՐԱՑՈՒՄ քրոմոսոմների․, բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմների կարճացումն ու խտացումը։ Նպաստում է քրոմոսոմների բնականոն տարամիտմանը դեպի բջջի բևեռներ։ Պայմանավորվում է քրոմոսոմները կազմող պարուրաձև գալարված նուկլեոպրոտեիդային թելիկների՝ քրոմոնեմների քայլի փոքրացմամբ