inguistiques offerts a Holger Pedersen․․․, Corpenhague, 1937; Sommerfelt A․, Holger Pedersen, «Orbis>, 1954, v․ 3, Nb 1․ Խ․ Կարաղեչյան
ՊԵԴՈՑԵՆՏՐԻԶՄ (< հուն․ ясабСсгу – երեխա, մանուկ և լաա․ centrum – կենտրոն), հայացքների համակարգ բուրժ․ մանկավարժության մեջ, որի կողմնակիցներն ուսուցման բովանդակությունը, ձեվերն ու մեթոդները, հատկապես տարրական դպրոցում, պայմանավորում են երեխաների անմիջական, ինքնաբերական հետաքրքրություններով ու պահանջմունքով և ոչ թե հասարակության սոցիալտնտ․ պայմաններով։ Գիտելիքների կանոնավոր հաղորդմանը հակադրվում է ուսուցման այնպիսի պրոցես (խաղեր, զրույցներ են), որում երեխան կարողանա դրսևորել իրեն, իսկ ուսուցիչը միայն ուղղություն տա նրա գործողություններին։ Պ–ի իրագործումը բացառում է ուսուցման նպատակասլաց կազմակերպումը, տանում դեպի սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների մակարդակի իջեցում, կյանքի պահանջներից ուսուցման պրոցեսի կտրվածություն, ուսման ու դաստիարակության գործում ուսուցչի դերի անտեսում։ Ա․ Իգնաայան
ՊԵԴՐԵԼ (Pedrell) Ֆելիպե (1841 – 1922), իսպանացի կոմպոզիտոր, երաժշտագետ։ Գեղեցիկ արվեստների իսպ․ թագավորական ակադեմիայի անդամ (1895–1904)։ Երգել է եկեղեցական կապելլայում, որտեղ և ստացել է երաժշտ․ սկզբնական կրթությունը։ 1873-ից աշխատել է Բարսելոնում։ 1895–1903-ին դասախոսել է Մադրիդի կոնսերվատորիայում (աշակերտներից են՝ Ի․ Ալբենիսը, է․ Գրանադոսը, Մ․ դե Ֆալյան)։ Հրատարակել է երաժշտ․ ամսագրեր, իսպ․ դասական և ժող․ երաժշտության նմուշներ։ Իսպ․ ժամանակակից երաժշտագիտությունը սկզբնավորվել է երաժշտ․ բանահյուսության («Իսպանական ժող․ երգեր», հ․ 1–4, 1918–19, 2 հրտ․, հ․ 1–2, 1936), ինչպես և արդի իսպ․ երաժշտության մասին Պ–ի աշխատություններով։ Իսպ․ երաժշտ․ վերածննդի («Ռենասիմիենտո») առաջատար գործիչ Պ․ գլխավորել է իսպ․ նոր կոմպոզիտորական դպրոցը, վճռորոշ ազդել նրա ձևավորման վրա։
Գրել է օպերաներ, ծրագրային սիմֆոնիկ երկեր, կանտատներ ու խմբերգեր, եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ և երգեր։
ՊԵԶԱԶՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1908-ին Կ․ Պոլսում, Պ․ Պեզազյանի ջանքերով։ Սկզբում կոչվել է հայկ․ կրթարան, իսկ 1910-ից՝ Պ․ փ։ Գործել է միջնակարգ դպրոցի ծրագրով։ Ունեցել է գիշերօթիկ, ցերեկօթիկ բաժիններ և մանկապարտեզ։ Սովորել են մեծ մասամբ որբեր, աղքատ ընտանիքի երկսեռ երեխաներ։ Ավանդվել են հայերեն, ֆրանս․, գերմ․, թուրք․, ընդհանուր և հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, բնական գիտություններ ևն։ Լեզուներից բացի բոլոր առարկաները դասավանդվել են ֆրանս․։ 1926-ին դասվել է լիցեյների շարքը։ 1942-ին բարձր դասարանները փակվել են, պահպանվել են մանկապարտեզը և նախակրթարանը։ 1955-ին դպրոցն իր գույքով նվիրվել է հայկ․ համայնքին։ Ա․ Իգնաայան
ՊԵԶՃՅԱՆ Ալեքսան [19․4(1․5)․1837, Այնթապ–9(21)․2․1913, Այնթապ], հայ մանկավարժ, բնագետ։ Ավարտել է ծննդավայրի միսիոներական դպրոցը, ապա՝ Կ․ Պոլսի Պեպեքի վարժարանը (1856)։ 14 տարի դասախոսել է Այնթապի ու Մարաշի բարձրագույն վարժարաններում։ 1870-ին Պ․ ընդունվել է Ամերիկյան «Եէյլի Շեֆֆիլդ սայենթիֆիք սքուլ»-ը, որն ավարտելուց հետո Այնթապում հիմնել է դպրոց (1872), պատրաստել դիմորդներ նորաբաց Կեդրոնական Թուրքիո կոլեջի (տես Կեդրոնական կոչեշ Թուրքիո), 1876– 1913-ին պաշտոնավարել է այնտեղ և եղել նրա հիմնադիր պրոֆեսորը։ Առանձնապես մեծ է Պ–ի դերը բնագիտական գիտելիքներ պրոպագանդելու գործում։ Հեղինակ է «Տարերք բնագիտության» (1901) դասագրքի (ֆիզիկայի դասընթաց)։ Հոդվածներ է հրատարակել հայատառ թուրքերենով։ Ա․ Իգնաայան
ՊԵԶՃՅԱՆ Հարություն Պողոսի, Ղազեզ (Գագազ) Հարություն ամիրա [10(21)․4․1771, Կ․ Պոլիս -3(15)․1․ 1834, Կ․ Պոլիս], հայ հասարակական և Թուրքիայի պետ․ գործիչ։ Պեզճյանների ամիրայական ընտանիքից։ Ավարտել է Գում Գափուի հայոց վարժարանը (1783), զբաղվել ջուլհակությամբ, մետաքսի առևտրով (այստեղից էլ «Ղազեզ» մականունը)։ Հովհաննես Տյուզյան ամիրայի միջնորդությամբ 1807-ից աշխատել է թուրք, արքունի դրամահատարանում՝ որպես հսկիչ։ Եղել է սուլթան Մահմուդ 11-ի անձնական սեղանավորն ու խորհրդականը։ Կարևոր դեր է խաղացել Թուրքիայի պետ․ կյանքում և Կ․ Պոլսի հայկ․ համայնքում (ժամանակի հայ պատմագրության ներկայացուցիչները Պ–ի գործունեության շրջանն անվանել են «Պեզճյանի դար»)։ Պ․ ջանացել է միավորել Կ․ Պոլսի լուսավորչական և կաթոլիկական համայնքները, վերացնել նրանց միջև տասնամյակներ շարունակվող դավանաբանական վեճերն ու ընդհարումները։ Այդ պատճառով իր դեմ է հարուցել և՝ էջմիածնի, և՝ Վատիկանի թշնամանքը։ 1820-ին Կ․ Պոլսում Ֆրանսիայի դեսպանի պահանջով աքսորվել է, սակայն 1821-ին ներման է արժանացել և նշանակվել Թուրքիայի դրամահատարանի կառավարիչ, մեծապես նպաստել երկրի ֆինանսական–հարկային սիստեմի կարգավորմանը։ Պ․ զգալի դեր է խաղացել նաև ենիչերիների կորպուսը վերացնելու (1826) գործում։ Սուլթանի միջամտությամբ վերահաստատել է հայոց եկեղեցու իրավունքները Երուսաղեմում, կանխել հույն և լատին հոգևորականության ոտնձգությունները։ Պ–ի ձեռներեցությամբ ու նյութական միջոցներով կառուցվել են Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի նոր շենքը (1823), Մայր եկեղեցին (1829), Ս․ Փրկչի Ազգային հիվանդանոցը (1833), բացվել Բերայի օրիորդաց վարժարանը (1826), Գում Գափուի մայր դպրոցը (1828), Ս․ Առաքելոց ազգային (1830), Պողոսյան տղայոց (1832), Վարվառյան օրիորդաց (1832), Թոփ Գափուի Պեզճյան (1832) և չորսդասյա երկսեռ էյուբյան (1832) վարժարանները, հրատարակվել է Գևորգ դպիր Պալաթեցի Տեր–Հովհաննիսյանի «Բառարան պարսկերեն ըստ կարգի հայկական այբուբենից» աշխատությունը։ Մասամբ հոգացել է Հայկազյան բառարանի հրատարակության ծախսերը։ Թաղված է Գում Գափուի Հայոց Մայր եկեղեցու զավթում։
Գրկ․ Փափազյան Ս․, Կենսագրություն Հարություն Պեզճյան ազգային անզուգական բարերարի, ԿՊ, 1864։ Վարքագրություն Հարություն ամիրայի Պեզճյան խազեզ անվանելու ազգային անզուգական բարերարի, Թեողոսիա, 1872։ Սիրունի Հ․, Պոլիս և իր դե՛րը (1800 – 1900), հ․ 2, Բեյրութ, 1969։ Թյությունճյա Լ․, Հարություն ամիրա Պեզճյան և իր ժամանակները, Կահիրե, 1971։ Պ․ Հովհաննիսյան
ՊԵԶՃՅԱՆ ՄԱՅՐ ՎԱՐԺԱՐԱՆ, միջնակարգ (երկրորդական) դպրոց Կ․ Պոլսում։ Հիմն, է 1719-ին, Սկյուտար թաղամասում, Հովհաննես Կոչոտի և Գրիգոր Շղթայակրի նախաձեռնությամբ։ Ունեցել է բարձրագույնի ծրագիր, կրոնին ու հայագիտական առարկաներին զուգընթաց դասավանդվել են <3ոթ ազատ արվեստներ», հուն․, լատ․։ Վարժարանում թարգմանվել է գիտ․, փիլ․, աստվածաբանական գրականություն։ Շրջանավարտներից շատերը դարձել են կրոն, ու հասարակական նշանավոր գործիչներ (Նալյան պատրիարք, Սահակ Ահագին կաթողիկոս, Սամուել Երզնկացի և ուրիշներ)։ 1741-ին Նալյան պատրիարքը դպրոցը փոխադրել է Գում Գափու՝ պատրիարքարանին կից և անվանել Մայր դպրատուն։ Տնօրեն Բաղդասար Դպիրը հրավիրել է նոր դասատուներ, որոշակի քայլերի դիմել ուս․ ծրագիրը բազմազան դարձնելու համար։ Լրացվել ու հաստատվել է վարժարանի զանոնադրությունը․ արգելվել են ֆիզ․ պատիժները, սահմանվել աշակերտների և ուսուցիչների իրավունքներն ու պարտականությունները։ Գրադարանը հարստացվել է հին ձեռագրերով ու մասնագիտական գրականությամբ։ 1790-ին Մերիճանյան ամիրան Մայր դպրատանը հիմնադրել է տպարան։ 1824-ին տնօրեն է նշանակվել Գ․ Փեշտիմաւճյանը, որը ուս․ ծրագրում ավելացրել է նոր առարկաներ (մատենագիտություն, ճարտասանություն ևն)։ 1826-ին հրդեհի հետևանքով այրվել են պատրիարքարանը, եկեղեցին ու Մայր դպրատունը։ Շենքերը վերակառուցելու արտոնություն է ստացել Պեզճյան Հարություն ամիրան։ 1830-ին, շինարարությունն ավարտվելուց հետո վարժարանը կոչվել է Պ․ մ․ վ․ և ունեցել 3 բաժին (աղքատ երեխաների դպրատուն, դպրության վարժոց, երաժշտանոց)։ Վարժարանին կից բացվել է նաև ընծայարան՝ հոգևորականներ պատրաստելու համար։ Վարժարանը մեծ դեր է կատարել տարբեր մասնագիտությունների գծով ուսուցչական կադրեր պատրաստելու գործում։ Հայ եկեղեցական երաժշտության հարստացման ու զարգացման բնագավառում իրենց ավանդն են ներդրել վարժարանի երաժիշտ շրջանավարտները (Գաբրիել Երասյան, Համբարձում Չերչյան, Արեստակես Հիսարլյան, տիրացու Արիս)։ 1840-ին վարժարանին կից բացվել է Լուսավորչական աղջկաց դպրոցը։ 1846-ին