բուրժ․ հեղափոխության ժամանակ, Պ․ հռչակվել է Չինական հանրապետության մայրաքաղաք, փաստորեն դարձել Չինաստանի հս–ի ռազմամոլների զորակայանը։ 1919-ի մայիսի 4-ին Պ–ում տեղի ունեցած ցույցը նպաստել է հակաֆեոդ․ և հակաիմպերիալիստ․ շարժման վերելքին, որը ծավալվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ։ 1920-ին Պ–ում կազմակերպվել է Չինաստանում մարքսիստական առաջին խմբակներից մեկը։ Չինաստանի կոմկուսի (ՉԿԿ) ստեղծումից (1921) հետո Պ–ում ընդհատակյա գործել է ՉԿԿ ԿԿ հս․ բյուրոն։ Գոմինդանի վարչակարգի հաստատումից (1927) հետո մայրաքաղաքը տեղափոխվել է Նանկին, իսկ Պ․ դարձյալ վերանվանվել Բեյպին։ 1937–45-ին Պ․ զավթել են ճապոնացիները, որոնց կապիտուլյացիայից հետո գտնվել է գոմինդանի իշխանության տակ։ 1949-ի հունվ․ 31-ին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը ազատագրել ԷՊ․։ 1949-ի սեպտեմբերին քաղաքը դարձյալ վերանվանվել է Բեյցզին (Պ․) և հռչակվել ՉԺՀ մայրաքաղաք։
Տնտեսությունը։ Մինչե 1949-ը Պ–ում զարգացած էր սննդի և թեթև արդյունաբերությունն ու տնայնագործական արտադրությունը։ 1949–57-ին արդ․ արտադրանքն ավելացավ 17 անգամ։ Առաջատար են ծանր արդյունաբերության ճյուղերը։ Արդ․ համախառն արտադրանքի 9/10-ը տալիս են խոշոր ֆաբրիկաներն ու գործարանները։ Արդ․ ձեռնարկությունների զգա|ի մասը ստեղծվել են ԱԱՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների օգնությամբ։ Պ-ում կենտրոնացած են ածխարդյունահանող (Մինտոուգոու հանքեր), մետալուրգիական (Շիցզինշանի կոմբինատ), էլեկտրաէներգետիկական և ռադիոէլեկտրոնային (էլեկտրոնային լամպեր, կիսահաղորդիչներ, ռադիոապարատուրա, հեռուստացույցներ), մեքենաշինական (ավտոմոբիլներ, գյուղատնտ․ մեքենաներ, հաստոցներ, էլեկտրաուժային, քիմ․, լեռնահանքային, դարբնոցամամլիչային սարքավորումներ, տեքստիլ և տպագրական մեքենաներ), նավթաքիմ․ և քիմ․ արդյունաբերության ձեռնարկությունները, շինանյութերի (աղյուս, ցեմենտ) արտադրությունը, տեքստիլ (գլխավորապես բամբակեղենի) և պոլիգրաֆ արդյունաբերությունը։ էներգիան ստանում է ՋԷԿ–երից և ՀԷԿ–երից։ Հայտնի է գեղարվեստական արհեստագործությամբ։ Պ․ ՉԺՀ–ի ամենախոշոր տրանսպորտային հանգույցն է, որտեղ խաչաձևվում են երկաթուղային 4 մայրուղիներ, ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ։ Նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում (հեռավորությունը ծովից 180 կմ)։ Այստեղ է գլխավոր օդանավակայան Շոուդուն։ Պեկինի ջրանցքով (25 կմ) կապվում է Ցունդինհե գետի հետ։ Պ–ում գործում է Չինաստանի միակ մետրոպոլիտենը (1970-ից)։ Նավթամուղով կապված է Դայցիի հետ։ Պ–ում են Չինաստանի խոշորագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Պեկինի համալսարանը (1898) և մոտ 60 բուհ, ՉԺՀ ԳԱ, բժշկ․ և գյուղատնտ․ գիտությունների ակադեմիաները, ավելի քան 150 ԳՀԻ–ներ, աստղադիտարան, բուսաբանական այգի, Գուգուն (նախկին կայսերական պալատը), Չինաստանի պատմության թանգարանները, գրադարաններ, թատրոններ։
Ճարտարապետությունը։ Պ–ի ճարտ․ ուրվագիծը ձևավորվել է դարերի ընթացքում։ Ըստ XII դ․ կառույցների հիմքերի և պատերի պահպանված մնացորդների, Պ․ ունեցել է փողոցների ուղղանկյուն ցանցով կանոնավոր հատակագիծ և կենտր․ մայրուղով բաժանվել 2 հավասար մասի։ XIII դ․ քաղաքը ընդարձակվել է դեպի հս․, իսկ XV–XVII դդ․ ընթացքում վերածվել վիթխարի անսամբլի։ 1553-ին պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորել են «Արտաքին քաղաքը», որի հվ․ մասում գտնվում է «Երկնքի տաճար» անսամբլը (1420–1530, վերակառուցվել է XVIII–XIX դդ․)։ «Ներքին քաղաքը» ներգրավել է «Կայսերական քաղաքը» բազմաթիվ պալատներով, պագոդաներով, բլուրներով և լճերով։ «Կայսերական քաղաքի» հիմնական մասը «Փակ քաղաքն» է՝ Կայսերական պալատի համալիրով։ 1949-ին, ժող․ հեղափոխության հաղթանակից հետո, սկսվել է Պ–ի վերակառուցումը․ Տյանանմին հրապարակով ստեղծվել է նոր կենտրոն, ընդարձակվել գլխ․ մայրուղին, կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, հասարակական շենքեր (Ազգությունների մշակույթի պալատ, Կենտր․հեռագրատուն, 1958 են)։
ՊԵԿԻՆՅԱՆ ԲԱԴԵՐ, մսատու ցեղ։ Բուծվել է Չինաստանում։ Խոշոր են, իրանը՝ մի փոքր բարձր։ Փետուրները՝ սպիտակ՝ բաց դեղին երանգով։ Բադաքլորների (արուների) կենդանի միջին զանգվածը՝ մոտ 4, էգերինը՝ մինչև 3,5, իսկ 50–60 օրական ճտերինը 2,2–2,5 կգ է։ Վերջիններիս միսը նուրբ ու հյութալի է։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 130–150 հատ։ Բուծում են տարբեր երկրներում, նաև՝ ՄՍՀՄ–ում։
ՊԵԿԼԵԻ ԹԻՎ, նմանության հայտանիշ կոնվեկտիվ ջերմափոխանակության պրոցեսների համար (Ре)։ Կոչվել է ֆրանսիացի ֆիզիկոս ժ․ Կ․ Պեկլեի (J․ C․ Peclet) անունով։ Pe=i>l/a=cppu/(X)l), որտեղ 1-ը ջերմափոխանակության մակերևույթի բնորոշ գծային չափն է, u-ն՝ ջերմափոխանակության մակերևույթի նկատմամբ հեղուկի հոսքի արագությունը, a-ն՝ ջերմաստիճանահաղորդականության գործակիցը, Cp-ն՝ ջերմունակությունը հաստատուն ճնշման դեպքում, p-ն՝ խտությունը, X-ն՝ հեղուկի ջերմահաղորդականության գործակիցը։ Պ․ թ․ բնութագրում է հեղուկի հոսքում ջերմության փոխանցման կոնվեկտիվ և մոլեկուլային պրոցեսների միջև եղած կապը։
Ռեյնուդսի թվի (Re) և Պրանդաւի թվի (Pr) հետ Պ․ թ․ կապված է Pe=Re.Pr առնչությամբ։
ՊԵԿՏԻՆԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ (< հուն, лղx– ամուր կապակցված, սառած), պեկաիններ, բարձրամոլեկուլային բազմաշաքարներ, պարունակվում են ցամաքային բույսերում (հատկապես հաղարջենու, գետնամորու, խնձորենու պտուղներում)։ Առաջանում են գալակտուրանաթթվի մնացորդներից, որտեղ կարբօքսիլային խմբերի մի մասը էսթերացվում է մեթիլային խմբերով։ Պ․ ն․ նպաստում են բույսերի հյուսվածքներում տուրգորի վիճակի պահպանմանը, բարձրացնում երաշտակայունությունը, մրգերի և բանջարեղենի դիմացկունությունը պահեստավորման ժամանակ։ Պ․ ն–ի առկայությամբ շաքարամրգային օշարակները մշակելիս ստացվում է ժելեանման զանգված։ Այդ հատկությունից օգտվում են մարմելադի, ժելեի, պաստեղի արտադրության և դեղագործության մեջ։
ՊԵԴԻՈՆ, Պելիոն (հուն․ ЩХилг), լեռ Միջին Հունաստանում (Թեսալիա)։ Բարձրությունը՝ 1618 մ։ Ըստ հուն, առասպելների՝ հսկաները փորձել են Պ․ և հարևան Օսսա լեռը դնել Ողիմպոսի (կամ Օսսան և Ողիմպոսը Պ–ի) վրա՝ երկինքը նվաճելու համար։ Ուրիշ առասպելներում այդ մտադրությունը վերագրվում է Պոսիդոնի թոռներ (այլ տարբերակում՝ որդիներ) Օտոսին ու Եփիալտեսին, որոնք ուզում էին բարձրանալ երկինք՝ Հերա և Աֆրոդիտե դիցուհիների սերը նվաճելու համար, սակայն, հանդգնության համար նրանց սպանել է Ապոլլոնը։ «Օսսան Պ–ի վրա դնել» արտահայտությունն ունի վիթխարի գործ կատարելու, երբեմն՝ հսկայական ջանքերով փոքր արդյունքի հասնե–