ըստ Փավսաոս Բուզանդի», 1920, «Հայոց այբուբենի պատմության համար», 1929, «հայկական վարկածը Սոկրաւոի պատմության մասին», 1934 Ան), անդրադարձել Փիլոնի ժամանակագրությանը, ապացուցել, որ այն գրված է VII դարից առաջ։ «naaaYva6iia-nepaoYevTi» (1933) հետազոտության մեջ Պ․ քննում է VII դ․ արաբ, տիրապետության շրջանում Հայաստանի պատրիկ Պասագնաթեսի «դավաճանության» զրույցը՝ հայկ․, հուն․, արաբ, աղբյուրների հիման վրա։ Խ․ Կարադելյան
ՊԵՏԵՖԻ (Petofi) Շանդոր (1․1․1823, Կիշկյորյոշ–31․7․1849, Ֆեհերեդհազա), հունգարացի բանաստեղծ, հեղափոխական դեմոկրատ։ 1842-ին լույս է տեսել Պ–ի «Հարբեցողը» առաջին բանաստեղծությունը, 1844-ին՝ Մ․ Վյորյոշմարտիի հանձնարարականով, «Բանաստեղծություններ» ժողովածուն, որտեղ դրսևորվում է Պ–ի ժող․ աշխարհընկալումն ու ռեալիզմը։ Բանաստեղծություններից շատերը («Ես խոհանոց մտա մի օր․․․», 1843, «Առևտուր», 1845, ևն) դարձել են ժող․ երգեր։ Պ–ի պոեզիայում խռովարարական բողոքը շուտով ստանում է դեմոկրատական երանգ («Ընդդեմ արքաների», 1844, «վայրի ծաղիկ», 1844)։ «Գյուղական մուրճ» (1844) և «Դյուցազն Յանոշը» (1844) ստեղծագործություններով Պ․ հեռացավ ժամանակի իշխող պահպանողական, կեղծ ռոմանտիկական կանոններից և ընդունեց բուն ժող․ ձև ու բովանդակություն։ Սիրային հիասթափությունները, «կոպտության» և «անճաշակության» համար քննադատական հարձակումները, տագնապը իր երկրի նկատմամբ Պ–ին հասցրին հոգեկան ճգնաժամի։ «Ամպեր» (1845–46) շարքը տոգորված է կենցաղի աններդաշնակության զգացումով։ «Պիշտա Սիլայ» (1846), «Շալգո» (1846) պոեմները բովանդակում են ողբերգական մոտիվներ։ Պ–ի պոեզիան հետզհետե դառնում է հասարակական պայքարի «օրացույց» («Ինձ մի բան է անհանգստացնում», 1846, «Պալատն ու խրճիթը», «XIX դարի պոետներին», «ժողովրդի անունից», «Հերոսները քրջերի մեջ», 1847)։
1847-ին Պ․ գլխավորել է «Երիտասարդ Հունգարիա» կազմակերպությունը, մասնակցել բուրժուա–դեմոկրատական հեղափոխության ծրագրի մշակմանը («12 կետ»), Պ․ վաշվարի հետ ղեկավարել Պիշտի և Բուդի 1848-ի մարտի 15-ի հեղափոխական ապստամբությունը։ Պ․ հանդես է եկել ֆեոդալիզմը ամբողջովին վերացնելու օգտին, կոչ արել խորացնելու հեղափոխությունը, ստեղծելու Հունգարիայի անկախ դեմոկրատական հանրապետություն։ Բանաս տեղծ–հռետ որը պահանջում էր ժող․ իրավունքների լրիվ իրականացում («Ազգային երգ», 1848, «Թագավորներին դեպի կախաղան», 1848 ևն)։ Ազնվականների կողմից ձախողվելով Ազգային ժողովի ընտրություններում՝ Պ․ 1848-ի սեպտեմբերին ընդունվել է հեղափոխական բանակ, գրել զինվորներին փառաբանող մարտական երգեր։ Նրա քնարերգությունը, ինչպես նախկինում, միաձուլված էր հեղափոխական գաղափարների հետ, բայց նրանում կային նաև ողբերգական նոտաներ («Սարսափելի ժամանակներ», «Կյանք կամ մահ», «Առաքյալ», 1848, լրիվ հրտ․ 1874)։ Պ․ զոհվել է ցարական կազակների հետ ընդհարման ժամանակ։
Երկ․ Բանաստեղծություններ, Ե․, 1952։ Բանաստեղծություններ, Ե․, 1957։ Բանաստեղծություններ, Ե․, 1973։ Собр․ соч․, т․ 1–4, М․, 1952-53․
ՊԵՏԻԿՅԱՆ Գրիգոր (ծն․ 1908, Անկարա), հայ նկարիչ։ Սովորել է Փարիզի Գեղարվեստի դպրոցում և ժյուլիան ակադեմիայում։ Պ–ի ուշագրավ գործերից են՝ «Մառանում», «Վելիզյանցի աղջիկը», «Կապրիի ձկնորսները», «Երիտասարդ նեապոլցին», «Գնչուներ», «Ֆրանսուազ», «Ռոզարիա» «Նավահանգիստ Մալագայում»։ Նկարիչը բանաստեղծորեն ու վավերականորեն վերապատկերում է կյանքի փոքրիկ կտորներ։ Նրա դիմանկարները աչքի են ընկնում ճշմարտացիությամբ և հոգեբանական խորությամբ։ Պ․ նկարազարդել է «Սուրբ Ֆրանցիսկո Ասիգացու կյանքը» գիրքը։ Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Լոգանում (1945), Կահիրեում (1949), Փարիզում (1950, 1952, 1958), Նյու Չորքում (1955, 1956)։ 1956-ին Նյու Ցորքում, Ազատ արվեստների ազգային սալոնում բացված ցուցահանդեսի (1400 մասնակից) երեք հավասարազոր մրցանակներից մեկը շնորհվել է Պ–ին։
Գրկ - AvedissianO․, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959․
ՊԵՏԻՊԱ Սարիուս Իվանովիչ [11․3․1818, Սարսել–1( 14)․7․1910, Գուրզուֆ], ռուս բալետի արտիստ, բալետմայստեր։ Ծագումով՝ ֆրանսիացի։ 1838-ից ելույթ է ունեցել Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Իսպանիայում։ 1847-ից ապրել է Ռուսաստանում։ 1847–55-ին եղել է Մարիինյան թատրոնի արտիստ (Ալբերտ, Ադանի «ժիզել» ևն)։ 1855–87-ին դասավանդել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում։ 1862-ից՝ Պետերբուրգի բալետային խմբի բալետմայստեր, 1869– 1903-ին՝ գլխ․ բալետմայստեր։ Ստեղծել է 60-ից ավելի բալետ, այդ թվում՝ Պունիի «Փարավոնի դուստրը» (1862), «Կանդավլոս արքան» (1868), Մինկուսի «Դոն Կիխոտ» (1869), «Բայադերկա» (1877)։ Երաժշտությունը, թեկուզև սիմֆոնիգմից հեռու, Պ․ դարձրել է պարի սիմֆոնիզացիայի հիմք (օրինակ, «Ստվերներ» տեսարանը «Բայադերկա»-ում)։ Այդ փորձերը հիմնավորված դրսևորվել են Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» (1890), Գլազունովի «Ռայմոնդա» (1898) բալետներում։ Պ–ի ստեղծագործական համագործակցությունը ռուս խոշոր կոմպոզիտորներ Չայկովսկու և Գլազունովի հետ XIX դ․ ակադեմիական բալետային թատրոնը հասցրել է նոր բարձունքի, հարստացրել կառուցվածքային ձևերով և արտահայտչամիջոցներով։ ՍՍՀՄ–ում և արտասահմանում շարունակում են բեմադրել Պ–ի լավագույն բալետները։ Գ․ Ստեփանյան
ՊԵՏԻՏ (< ֆրանս․ petit – փոքր), տես Կեգեք․
ՊԵՏԼՅԱԿՈՎ Վլադիմիր Միխայլովիչ (1891–1942), սովետական ավիակոնստրուկտոր։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվ․ բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1922)։ 1921–36-ը աշխատել է Աերոդինամիկայի կենտր․ ինստ–ում, 1936-ից՝ ավիացիոն գործարանի գլխ․ ինժեներ։ Պ․ անմիջականորեն մասնակցել է ՍՍՀՄ–ում մետաղական ինքնաթիռաշինության կազմակերպմանը և զարգացմանը։ Ղեկավարել է ՏԲ–1 և ՏԲ–3 առաջին ծանր կործանիչների (1930–35), հեռավոր գործողության Պե–8 հնգամոաոր կործանիչի (1935–37), Պե–2 վայրասլաց կործանիչի ստեղծումն ու արտադրության մեջ արմատավորումը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ՊԵՏԼՏՈՒՐԱ Սեմյոն Վասիլևիչ (1879–1926), 1918–20-ի ուկրաինական բուրժուա–ագգայնական հակահեղափոխական շարժման պարագլուխներից։ 1900-ից՝ հեղափոխական ուկր․ կուսակցության, ապա մանրբուրժ․ ուկր․ ս–դ․ բանվ․ կուսակցության անդամ։ 1904-ից Կիևում աշխատակցել է ազգայնական «Գրոմադսկա դումկա», «Ռադա» թերթերին, 1906-ից «Սլովո» թերթի խմբագիրն էր։ 1907-ին, խուսափելով ոստիկանական հետապնդումներից, մեկնել է Պետերբուրգ, ապա՝ Սոսկվա, որտեղ մասնակցել է ազգայնական «Կոբզար» և «Գրոմադա» խմբակների աշխատանքներին։ 1912-ից «Ուկրաինսկայա ժիզն» թերթի խմբագիրն էր։ 1914-ին զորակոչվել է բանակ։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո կազմակերպել և գլխավորել է Ուկր․ ռազմաճակատային կոմիտեն։ Մայիսին ընտրվել է Կիևում Կենտրոնական ռադայի համա ուկրաինական զինվ․ կոմիտեի նախագահ, ապա դարձել Կենտրոնական ռադայի գլխ․ քարտուղարության ռազմ, գործերով քարտուղար (մինիստր)։ 1918-ի նոյեմբ․ 14-ից Ուկրաինական դիրեկտորիայի անդամ էր և Ուկր․ ժող․ հանրապետության զորքերի գլխ․ ատաման, 1919-ի փետր․ 10-ից՝ Դիրեկտորիայի նախագահ։ Կարմիր բանակի կողմից Դիրեկտորիայի զորքերի ջախջախումից հետո փախել է Վարշավա և դաշինք կնքել բուրժուակալվածատիրական Լեհաստանի հետ։ 1924-ից ապրել է Փարիզում, որտեղ նրան սպանել է հրեա վրիժառու Շ․ Շվարցբարդը (Պ․ Ուկրաի– նայում կազմակերպել էր հրեական ջարդեր)։
ՊԵՏՇԻՆ ՀՍՍՀ, Հայկական ՍՍՀ շինարար ու թյան գործերի պետական կոմիտե, շրջանային հատակագծումը, քաղաքաշինության, բնակարանային–քաղաքացիական, արդ․, տրանսպորտային, գյուղական ու ջրատնտ․ շինարարության օբյեկտների նախագծման կազմակերպումը, ղեկավարումն ու վերա–