Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(«Амур») թերթը (1860)։ Տեղական իշխանությունների կամայականությունների դեմ ելույթի համար 1860-ին աքսորվել է Մինուսինսկի գավառ, որտեղ և մահացել է։

Գրկ․ Прокофьев В․, Петрашевский, М․, 1962․

ՊԵՏՐԱՐԿԱ (Petrarca) Ֆրանչեսկո (20․7․1304, Արեցցո–19․7․1374, Արկուա, Պաղուայի մոտ), իտալացի բանաստեղծ։ Վերածննդի հումանիստական մշակույթի և իտալ․ ազգային պոեզիայի հիմնադիրը։ Ֆլորենտացի նոտարի որդի։ 1312-ին Պ–ի ընտանիքը տեղավւոխվել է Պրովանս։ 1316-ին իրավունք է ուսումնասիրել Մոնպելիեում, 1320-ին՝ Բոլոնիայում։ 1326-ին ձեռնադրվել է հոգևորական։ Պ․ գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղ․ կյանքին։ Համակրել է ապստամբ տրիբուն Կոլա դի Ռիենցոյին և վերջինիս պարտությունից հետո դարձել նրա դատապաշտպանը։ Իտալ․ արքունիքներում վարել է բարձր պաշտոններ։

Պ․ Եվրոպայում առաջիններից էր, որ իդեալականացրեց անտիկ աշխարհը։ Չկտրվելով միջնադարյան աշխարհայեցողությունից՝ Պ․ քննադատաբար է վերագնահատել միջնադարյան սքոլաստիկան և հաստատել մարդու անհատական ազատության գաղափարը։ Գրել է լատ․ փիլ․ տրակտատներ, որոնցում արտահայտել է իր ապրած կրոն, ճգնաժամը։ Հոգևորի և մարմնականի հակադրության մեջ հակվել է գերադասելու երկրայինը, մարդկային հոգևոր–զգացական աշխարհը։ Նրա հումանիստական գաղափարները ուղեկցվել են ճգնավորական բարոյականության, աշխարհի ունայնության և անցողիկության քարոզով։ Այս հակասականությունը որոշակի արտահայտություն է գտել նաև Պ–ի քնարերգության մեջ։

Պ․ փառքի է արժանացել «Աֆրիկա» (1339–42) լատ․ էպիկական պոեմով, որի համար ստացել է դավւնեպսակ (1341)։ «Աֆրիկա»-ում Վիրգիլիոսի «էնեականի» ոճովՊ․ պատկերել է Պունիկյան երկրորդ պատերազմը, տարփողել Հին Հռոմի փառքը։ Առավել ինքնատիպ են «Բուկոլիկներ» (1346–57) այլաբանական բովանդակությամբ հովվերգերը։ Պ․ ձգտել է վերականգնել դասական լատ․, այդ լեզվով գրել պատմագիտ․, փիլ․, բանասիրական և գեղարվեստական գործեր։ Պատմագիտ․ երկերում և որոշ քաղ․ բանաստեղծություններում («Իմ Իտալիա» ևն) Պ․ երագել է տեսնել օտար զավթիչներից ազատագրված ու հզորացած հայրենիքը։ Սակայն Պ–ի քնարերգության պսակն են կազմում Լաուրային նվիրված իտալ․ քնարական սիրային բանաստեղծությունները, որոնք 1350-ական թթ․ վերջերին զետեղել է կանցիոներեի (երգերի ժողովածու) մեջ։ Այն բաղկացած է երկու բաժնից՝ «Բանաստեղծություններ գրված Լաուրայի կենդանության ժամանակ», «Բանաստեղծություններ գրված Լաուրայի մահից հետո» և բովանդակում է 317 սոնետ, 29 կանցոն, 9 սեքստին, 7 բալլադ և 4 մադրիգալ։ Գիրքը ինքնատիպ պոետական օրագիր է, որ ներկայացնում է կնոջ և բնության գեղեցկությամբ արբած բանաստեղծի անհատական ապրումները։ Կապված լինելով պրովանսական և սիցիլիական պոեզիայի հետ և կրելով «նոր քաղցր ոճի» ազդեցությունը՝ Պ–ի քնարերգությունը նշանավորեց իտալ․ և եվրոպ․ բանաստեղծության զարգացման մի նոր շրջան։ Պ–ի պոեզիան եվրոպ․ նոր գրականության մեջ անհատական քնարերգության առաջին բարձրագույն օրինակն է։ Նա ոչ միայն փոխեց պոեզիայի բովանդակությունը, այլև ստեղծեց երաժշտականությամբ ու պոետիկական հնարանքներով հարուստ բանաստեղծական ձևեր։ Պ․ Լաուրային է նվիրել նաև տերցիններով գրված խրատական բնույթի «Հաղթանակներ» (1354) այլաբանական պոեմը, որը ներթափանցված է ճգնավորական բարոյախոսությամբ։

Պ–ի պոեզիան մեծ ազդեցություն է գործել եվրոպ․ քնարերգության (այսպես կոչված պետրարկիզմի) զարգացման վրա։ Պ․ (Դանթեի և Բոկաչչոյի հետ) համարվում է գրական իտալերենի սկզբնավորողներից։

Երկ․ Սոնետներ և կանցոններ, Ե․, 1964։

Գրկ․ Պարանղովսկի Յա․, Պետրարկա, Ե․, 1979։ Սողոմոնյան Ս․, Դանթե, Պետրարկա, Շեքսպիր, Մոլիեր, Ե․, 1973։ Հ․ Բախչինյան․

ՊԵՏՐԱՈՒՍԿԱՍ Կիպրաս (1885-1968), լիտվացի սովետական երգիչ (քնարադրամատիկական տենոր)։ ՍՍՀՍ ժող․ արտիստ (1950)։ Ս․ Պետրաուսկասի եղբայրը, որին աշակերտել է։ Լիտվական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1951-ից)։ 1911-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Ս․ Ի․ Գաբելի երգեցողության դասարան)։ Բեմելը՝ 1906-ին, Վիլնյուսում, Մ․ Պետրաուսկասի «Բիրուտե» օպերայում։ 1911–20-ին՝ Պետրոգրադի Սարիինյան թատրոնի մենակատար (Պիոտրովսկի ազգանունով)։ Լիտվական ազգային օպերային թատրոնի (Կաունասում, այժմ՝ Լիտվայի օպերայի և բալետի թատրոն Վիլնյուսում) կազմակերպիչներից է, որի մենակատարն էր մինչև 1958-ը։ Պ–ի լավագույն ղերերգերից է Ինքնակոչը (Սուսորգսկու «Բորիս Գոդունովը», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951)։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում (1925–28-ին՝ Ֆ․ Շալյապինի հետ)։

ՊԵՏՐԱՈՒՍԿԱՍ Միկաս (1873-1937), լիտվացի կոմպոզիտոր, երգիչ (քնարական տենոր), դիրիժոր։ Կ․ Պետրաուսկասի եղբայրը։ 1906-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Ս․ Ի․ Գաբելի երգեցողության դասարան)։ Պետերբուրգում կազմակերպել է լիտվացի ուսանողների ու բանվորների երգչախումբ, 1903-ին բեմադրել իր «Ծխնելույզ մաքրողն ու ջրաղացպանը», «Ադամ և Եվա» օպերետները, 1906-ին Վիլնյուսում՝ լիտվ․ առաջին «Բիրուտե» օպերան։ 1906-ին մեկնել է արտասահման, Շվեյցարիայում հեղափոխական բանաստեղծների խոսքերով գրել մի շարք երգեր, մշակել և լիտվերեն է թարգմանել հեղափոխական երգեր։ ԱՍՆ–ում եղած ժամանակ բեմադրվել են նրա «Լորտուների թագուհի էգլեն» օպերան (1918) և մի շարք օպերետներ։ 1920-ին վերադարձել է հայրենիք, սակայն բուրժ․ Լիտվայում նրա գործունեությունն աջակցություն չի գտել։ Հեղինակ է 2 օպերայի, 20 օպերետի, 150-ից ավելի երգի (դրանց թվում՝ ժող․ երգերի մշակումներ)։

ՊԵՏՐԵՍԿՈՒ (Petrescu) Ցոն (Ցանկոէ, 1851 –1932), ռումին դերասան, ծագումով հայ։ Երիտասարդ տարիներին Բուխարեստում անդամակցել է «Հայաստան» հայրենասիրական ընկերությանը։ 1878-ից խաղացել է Բուխարեստի Ազգ․ թատրոնում, հանդես եկել դասական կատակերգություններում, անտիկ ողբերգություններում, պատմ․ դրամաներում, մելոդրամներում, ժամանակակից արևմտաեվրոպ․ դրամատուրգների պիեսների ներկայացումներում։ Համարվել է ազգ․ թատրոնի խոշոր վարպետ, արժանացել 6ո․ Լ․ Կարաջալեի բարձր գնահատանքին։ Դերերից են՝ Տոմշա, Մոշ Վընտուրա–Ցարը (Վ․ Ալեքսանդրիի «Դեսպոտ–իշխանը», «Գյուղի տզրուկները»), Գրոզ (Բ․ Դելավրանչայի «Լուչաֆըրուլ»), Դրագոմիր (Ա․ Դավիլայի «Վլայկու Վոդը»), լավագույնը՝ Տրահանաքե (Կարաջալեի «Կորած նամակը»)։ Խաղացել է նաև Օրգոն (Սոլիերի «Տարտյուֆ»), Յագո, Լիր արքա, Համլետ, Մակդուֆ (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա», «Համլետ», «Մակբեթ»), Քին (Ա․ Դյումա հոր «Քին») ևն։ Ս․ Քուանջյան

ՊԵՏՐՈԳՐԱԴ, Լենինգրադի նախկին (1914–24) անվանումը։

ՊԵՏՐՈԳՐԱԴԻ ՍՈՎԵՏ, Բանվորական և զինվորական դեպուտատների Պետրոգրադի սովետ․ ստեղծվել է 1917-ի փետր․ 27 (մարտի 12)-ին։ Սովետի առաջին նիստում Գործկոմի նախագահ է ընտրվել մենշևիկ Ն․ Չխեիձեն։ ժող․ զանգվածների ճնշման տակ Սովետը գործել է որպես հեղափոխական իշխանության և բանվորների ու գյուղացիների հեղափոխականդեմոկրատական դիկտատուրայի մարմին։ Բոլշևիկների առաջարկով Պ․ ս․ զինել է բանվորներին, բանվ․ միլիցիայի ջոկատներ կազմակերպել ձեռնարկություններում։ Արգելվել են սևհարյուրակային թերթերը, փետր․ 28 (մարտի 13)-ից սկսել է լույս տեսնել Սովետի օրգան «Իզվեստիա» («Известия») թերթը, Պ․ ս–ի և Պետրոգրադի ֆաբրիկատերերի ու գործարանատերերի ընկերության միջև համաձայնություն է կնքվել 8-ժամյա բանվ․ օրվա, ֆաբգործկոմների կազմակերպման մասին։ Սովետում էսէռների ու մենշևիկների գերակշռությունը սահմանափակել է նրա հեղափոխական հնարավորությունները։ Ուժեղացել է մանրբուրժ․ կուսակցությունների ազդեցությունը։ 1917-ի մարտի 1(14)-ի լույս 2(15)-ի գիշերը Պ․ ս–ի էսէռամենշևիկյան ղեկավարների և Պետական դումայի ժամանակավոր կո–