Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»։ Մարքսիզմի ուսմունքը պետության մասին և պրոլետարիատի խնդիրները հեղափոխության մեջ», վ․ Ի․ Լենինի աշխատությունը, որտեղ զարգացվել է պետության մասին մարքսիստական տեսությունը։ Աշխատության վերաբերյալ նյութերը՝ Կ․ Մարքսի, Ֆ․ էնգելսի երկերից, ինչպես նաև Կ․ Կաուցկու, Ա․ Պաննեկուկի, է․ Րեռնշտայնի հոդվածներից ու գըքերից կատարված ծավալուն քաղվածքների տեսքով, Վ․ Ի․ Լենինի դիտողություններով, լրացումներով և եզրակացություններով, նախապատրաստվել են 1917-ի հունվար–փետրվար ամիսներին, Շվեյցարիայում։ Նախնական պլանով աշխատությունը պետք է բաղկացած լիներ յոթ գլխից, սակայն յոթերորդ գլուխը չի գրվել, պահպանվել է միայն այդ գլխի պլանը՝ <1905 և 1907 թվականների ռուսական հեղափոխությունների փորձը» (տես Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33, էշ 393)։ Աշխատությունը ստեղծվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նախապատրաստության շրջանում, երբ պետության և դրա նկատմամբ պրոլետարիատի վերաբերմունքի հարցը ինչպես տեսական, այնպես էլ գործնական–քաղ․ առումով ձեռք է բերել հույժ կարեոր նշանակություն։ «Պ․ և հ․» գրվել է ընդհատակի պայմաններում (Ռազլիվ կայարանում և Հելսինգֆորսում) 1917-ի օգոստոս–սեպտեմբերին, առաջին անգամ հրատարակվել է 1918-ի մայիսին՝ Պետրոգրադում։ Վ․ Ի․ Լենինն ընդգծել է, քանի որ չլսված չափով աղավաղվել է մարքսիզմը, ուստի մեր խնդիրն ամենից առաջ այն է, որ վերականգնենք Մարքսի իսկական ուսմունքը պետության մասին ընդհանրապես, պրոլետարիատի դիկտատուրայի մասին հատկապես։ «Պ․ և հ․» գրքում նա քննարկել է Մարքսի և էնգելսի բոլոր հիմնական դրույթներն ու հետեվությունները պետության մասին, պաշտպանել պետության, հատկապես պրոլետարական պետության մարքսիստական տեսությունը, զարգացրել այն՝ ընդհանրացնելով միջազգային բանվ․ շարժման, XX դ․ սկզբի ռուս, պրոլետարիատի հեղափոխական պայքարի փորձը։ Բացահայտել է պետության դասակարգային էությունը, նրա առաջացման նախադրյալ ները, դերը դասակարգային–հակամարտ հասարակություններում։ Լենինը հիմնավորել է սոցիալիստական հեղափոխության ընթացքում հին, բուրժ․ պետ․ ապարատի ոչնչացման, նոր, բարձրագույն տիպի պետության ստեղծման, կապիտալիզմից սոցիալիզմին անցման ամբողջ ժամանակաշրջանում պրոլետարիատի դիկտատուրայի անհրաժեշտությունը։ Նա վերլուծել է բուրժ․ պետության դասա կարգային էությունը, բացահայտել իշխանության նվաճման, պրոլետարիատի դիկտատուրայի ստեղծման և ամրապնդման ուղիներն ու միջոցները, որոշել նրա նպատակներն ու խնդիրները, հիմնավորել կոմունիստական կուսակցության ղեկավար և ուղղություն տվող դերը սոցիալիստական շինարարության գործում։

Ընդհանրացնելով ռուս, պրոլետարիատի հեղափոխական պայքարի փորձը պրոլետարական պետության բովանդակության ու ձեերի հարցում՝ Լենինը բացահայտել է սովետների դասակարգային էությունը, որոնք պրոլետարիատի դիկտատուրայի ամենանպատակահարմար քաղ․ ձեն են։ Նա ընդգծել է պրոլետարա կան պետության անհրաժեշտությունը սոցիալիզմի կառուցման գործում, զարգացրել և կոնկրետացրել է կոմունիստական հասարակարգի երկու փուլերի մասին մարքսիստական ուսմունքը՝ նշելով սոցիալիզմի ու կոմունիզմի ընդհանուր և տարբերիչ գծերը, առաջինի աստիճանական վերաճումը բարձրագույնին և պետության դերն ու տեղն այդ պրոցեսում։

Լենինը պարզաբանել է պետության մահացման հիմքերը՝ այդ պրոցեսը կապելով կոմունիստական հասարակարգի բարձրագույն փուլի կառուցման հետ։ Լենինի «Պ․ և հ․» գիրքը մեծ դեր է կատարել բոլշեիկյան կուսակցության, ռուս, պրոլետարիատի, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման տեսական ու գաղափարական զինման գործում։ Այս և մյուս աշխատություններում Լենինի զարգացրած հիմնական գաղափարները կազմել են սոցիալիստական պետության ստեղծման ու ամրապնդման և կոմունիստական հասարակարգի կառուցման գործում կոմունիստական կուսակցության պրակտիկ գործածության հիմքը։ Դրանք այժմ օգտագործում են կոմունիստական և բանվորական կուսակցությունները դեմոկրատիայի ու սոցիալիզմի համար մղվող պայքարում։ «Պ․ և հ․» առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1920-ին,Մոսկվայում (Վ․ Տեր յանի թարգմանությամբ, վերջաբանը՝ Ալ․ Մյասնիկյանի)։ Մինչե 1981-ը առանձին գրքով լույս է տեսել 11 անգամ։ Ա․ Բաղմանյան

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ՌԱՆՏՅԵ, իմպերիալիստական վաշխառու–պետություն, որը հարստանում է այլ, հատկապես տնտեսապես թույլ զարգացած և կախյալ երկրներ կապիաաւի արտահանման ուղիով։ Առաջացման տնտ․ հիմքը ազատ մրցակցության կապիտալիզմի վերաճումն է մոնոպոլիստականի։ Կապիտալի արտահանման շնորհիվ, անմիջաբար արտադրության պրոցեսին չմասնակցող, այլ իր դրամական կապիտալից եկամուտ ստացող բուրժ․ խավը ստվարանում է։ Հետագայում, արդեն ոչ միայն առանձին բուրժուաներ, այլև ամբողջ երկրներ են եկամուտ ստանում ուրիշ պետություններ իրենց կապիտալն արտահանելու ուղիով (Վ․ Ի․ Լենինը դա անվանել է քառակուսի աստիճանի պորտաբուծություն)։ Կապիտալի արտահանումը Պ–ռ–ին բերում է ե՝ տնտ․, և քաղ․ օգուտ, քանի որ փոխառությունների ու վարկերի տրամադրումը հաճախ կապվում է քաղ․ պայմանների հետ։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը խոշորագույն Պ–ռ․ էին Մեծ Րրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Շվեյցարիան և Նիդերլանդները, XX դ․ 2-րդ կեսից՝ ԱՄՆ–ը։

ՊԵՐ ԼԱՇԵԶ (Pere-Lachaise), գերեզմանատուն Փարիզում [Լյուդովիկոս XIV-ի խոստովանահայր Լա Շեզի նախկին կալվածքը], որտեղ թաղված են գիտության և մշակույթի ականավոր գործիչներ (Լաֆոնտեն, Մոլիեր, Նոդիե, Դոդե, Մյուսե, Րալզակ, Բերանժե, Շոպեն, Ռոսսինի, Դելակրուա․ էնգր, Տալմա և ուրիշներ), ինչպես նաև ռազմ, և քաղ․ գործիչներ (մարշալներ Նեյը, Մասենը, հայ զորավար Անդրանիկը) և ուրիշներ։ 1871-ի մայիսին Պ․ Լ–ի մոտ տեղի են ունեցել Փարիզի կոմունարների վերջին մարտերը վերսալցիների դեմ․ մայիսի 27-ին գերեզմանատան հս–արլ․ պատի մոտ գնդակահարվել են գերի ընկած կոմունարները, որոնց հիշատակին 1899-ին հուշարձան է կանգնեցվել («Կոմունարների պատը»)։ «Պատի» մոտ թաղված են բանվ․ շարժման նշանավոր գործիչներ Պ․ Լաֆարգը, Մ․ Թորեզը, Մ․ Կաշենը, Ա․ Րարբյուսը, Դիմադրության շարժման մասնակիցներ և ուրիշներ։ 1964-ին գերեգմանատանը բացվել է Րուխենվալդի զոհերին նվիրված հուշարձան։

ՊԵՐԳԱՄԻՆ, 1․ փաթթոցային ջրամեկուսիչ նյութ, որը ստացվում է ծածկի ստվարաթուղթը թեթև նավթային բիտումներով տոգորելով։ Կիրառվում է որպես ծածկանյութ, մեկուսանյութ ևն։ 2․ Առանց լցանյութի սպիտակեցրած թաղանթանյութից պատրաստված կիսաթափանցիկ սոսնձած թուղթ։ Կիրառվում է մոմաթղթի պատ րաստման և սննդամթերքի փաթեթավորման համար։

ՊԵՐԳԱՄՈՆ, Պերգամոնի թագավորություն (FtepYanov), հնագույն պետություն Փոքր Ասիայի արևմուտքում մ․ թ․ ա․ 283–133-ին։ Հիմնադիրն էր Պերգամոն ամրոցի գանձապահ, հույն Փիլետերոսը, որը 283-ին ապստամբել էր Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Լիսիմաքոսի դեմ, իսկ 281-ին դարձել անկախ կառավարիչ։ Փիլետերոսը Մյուսիայում հիմնել է հելլենիստական նոր պետություն և Ատտալյանների (Փիլետերոսի հոր՝ Ատտալոսի անունով) դինաստիան։ 231-ից Պ–ի կառավարիչները կոչվել են թագավորներ։ Պ–ի մայրաքաղաքն էր Պերգամոն քաղաքը (այժմ՝ Բերգամա, Թուրքիայում), որը մ․ թ․ ա․ XII դ․ հիմնել էին հույն վերաբնակիչները։ Քաղաքը հելլենիստական աշխարհի տնտ․ և մշակութային խոշոր կենտրոններից էր [շրջափակված էր պարիսպներով, դարավանդներով բարձրացող միջնաբերդում Պ–ի արքաների պաւատներն էին, զինանոցը, Տրայանեոնը, Աթենասի սրբավայրը՝ արձաններով (քանդակագործ՝ էպիգոնոս), գրադա–