Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լուսավորությունը և առողջապահությունը։ 1981-ին Պ․ մ–ում կար 1512 հան րակրթական դպրոց, 59 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 107 պրոֆտեխ․ ուսումնարան, 8 բուհ, 1257 մասսայական գրադարան, 1649 ակումբ, 1988 կինոկայանք, 8 թանգարան ու պատկերասրահ, 8 թատրոն (այդ թվում՝ օպերայի և բալետի ակադեմիական թատրոն), ֆիլհարմոնիա, հիվանդանոցներ (40,75 հզ․ մահճակալով), 10500 բժիշկ։ Գործում են ՍՍՀՄ ԳԱ Ուրալյան գիտական կենտրոնի հիմնարկներ, գիտահետազոտական և նախագծային ինստ–ներ։ Ունի բալնեուոգիական առողջավայրեր, երկու տուրիստական կայան, պանսիոնատներ։ Լույս է տեսնում մարզային երկու թերթ։

ՊԵՐՇԵՐՈՆՅԱՆ ՁԻ, պերշերոններ, ծանրաքարշ ձիերի ցեղ։ Բուծվել է Ֆրանսիայում (Պերշի շրջանում) XIX դ․։ Ստացվել է տեղական լծկանները «ինքն իր մեջ» բուծելու և դրանք արլ․ ձիերի ցեղերով (հիմնականում՝ արաբական ձիով) բարելավելու ճանապարհով։ Ռուսաստան է ներմուծվել XIX դ․ վերջերին, օգտագործվել մասսայական ձիաբուծության մեջ որպես բարելավող։ Ներկայումս բուծվող պերշերոնները խոշոր են, ունեն համաչափ, ամուր և չոր մարմնակազմ։ Մոխրագույն և սեաթույր է։ Աչքի է ընկնում բարձր ծանրաքարշությամբ (մինչե 25 տ) և դիմացկունությամբ։ Գնահատվում է որպես լավագույն աշխատող ձի։ Բուծվում է ՍՍՀՄ–ում (Վորոնեժի, Տամբովի, ուլյանովսկի մարզերում), Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի շատ երկրներում։

ՊԵՐՈԶ, Փերոզ (ծն․ թ․ անհտ․–484), պարսից արքա 459-ից։ Սասանյանների դինաստիայից։ Հազկերտ II-ի կրտսեր որդին։ Իրանի ավագանու և հեփթաղների օգնությամբ տապալել է եղբորը՝ Որմիզդ III-ին և տիրել գահին։ Նրա օրոք թուլացել է կենտր․ իշխանությունը, սրվել են հակամարտությունները ֆեոդ, տարբեր խմբավորումների միջե։ Իրանի քրիստոնյա բնակչության մեջ աղանդավորական պայքարում հովանավորել է նեստորականներին։ Պ–ի օրոք Իրանին սպառնացել են հեփթաղները և Կովկասի լեռնականները։ Հեփթաղների դեմ կազմակերպել է երկու արշավանք, առաջինի ժամանակ գերի է ընկել և պատանդ թողնելով որդուն՝ Կավադին, ազատվել է, երկրորդի ժամանակ զոհվել է։

Պ–ի քաղաքականությունը Հայաստանում և Անդրկովկասում առաջ է բերել հուժկու ապստամբություն [տես Վահան ՄաԱիկոնյան, Վահանանց պատերազմ 481–484, Վախթանգ I Գորգասալ (Գորգասար)]։

Գրկ․ Дьяконов М․ М․, Очерк истории древнего Ирана, М․, 1961․ Ն․ Աբզումանյան

ՊԵՐՈԶ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդ գավառի Բարվար գավառակում։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագոր ծությամբ (հատկապես՝ այգեգործությամբ), անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊԵՐՈՎ Վասիլի Գրիգորեիչ (1833–1882), ռուս նկարիչ։ 1853–61-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակա գործության և ճարտարապետության ուսումնարանում (1871–82-ին՝ դասատու)։ Գեղարվեստի ակադեմիայի կրթա թոշակառու (1862–69, մինչե 1864-ը՝ Փարիզում)։ Գեղարվեստական շրջիկ ցու ցահանդեսների ընկերության հիմնադիր-անդամ (տես Պերեղվիժնիկներ)։ 1860- ական թթ․ սկզբի ժանրային գործերում մերկացրել է ճորտատիրությունը («Գյուղական խաչաթափորը զատկին», 1861, «Թեյըմպում Միտիշչիում», 1862)։ Պ․ ընդհանրացման մեծ ուժով է պատկերել գյուղացիների և քաղաքի աշխատավորնե րի կյանքի ողբերգությունը, սոցիալական երանգ հաղորդելով նաև բնանկարին [«Ննջեցյալի հուղարկավորությունը», 1865, «Եռաձի» («Արհեստավոր աշակերտ ները ջուր են կրում»), 1866, «Ջրահեղձ կինը», 1867, «Ուղեկալի մոտի վերջին գինետունը», 1868]։ 1870-ական թթ․ ստեղծել է ռուս առաջավոր մտավորականության («Ա․ Ն․ Օստրովսկի», 1871, «Վ․ Ի․ Դալ», 1872, «Ֆ․ Մ․ Դոստոեսկի», 1872), ինչպես և ժողովրդի ներկայացուցիչների («Ֆոմուշկա–բվեճ», 1868) դիմանկարներ։ 1877-ին հեռացել է պերեդվիժնիկներից։ 1870–80-ական թթ․ Պ․ գաղափարական ճգնաժամ է ապրել, նկարել է «որսորդա–