Պ․ մ–ի մագնիսական հատկությունները։ Ըստ մագնիսական հատկությունների Պ․ մ–ները բաժանվում են դիամագնիսների, պարամագնիսների և ֆեռոմագնիսների (այդ թվում նաև հակաֆեռո– և ֆեռիմագնիսների)։ Դիամագնիսականությունը պայմանավորված է արտաքին մագնիսական դաշտում Պ․ մ–ի ատոմական էլեկտրոնների լարմորյան պրեցեսիայով, ւցարամագնիսականությունը՝ արտաքին մագնիսական դաշտում ատոմների և էլեկտրոնների մագնիսական մոմենտների կոդմնորոշմամբ։ Մետաղում այլասերված էլեկտրոնային գազն օժտված է սպինային պարամագնիսականությամբ, որը գործնականում կախված չէ ջերմաստիճանից։ Ջերմաստիճանն իջեցնելիս պարամագնիսական որոշ, նյութեր անցնում են նոր՝ ֆեռո–, հակաֆեռոկամ ֆեռիմագնիսական վիճակների, որոնք բնութագրվում ենՊ․ մ–ի ատոմների (իոնների) մագնիսական մոմենտների որոշակի կարգավորվածությամբ։ Ոչ անցումային մետաղները (Li, Na ևն), որպես կանոն, պարամագնիսական են մնում ընդհուպ մինչև Т=0К ջերմաստիճանը։ Պարամագնիսական վիճակից անցումը ֆեռոմագնիսականի տեղի է ունենում Կյուրիի կետում, իսկ անցումը հակաֆեռոմագնիսականի՝ Նեելի կետում։ Դրանք սովորաբար երկրորդ կարգի ֆազային անցումներ են։ Մագնիսակարգավորված վիճակը պայմանավորված է ատոմների (իոնների) էլեկտրոնների՝ բնույթով քվանտային փոխանակային փոխազդեցությամբ։ Արտաքին դաշտի բացակայության դեպքում ֆեռոմագնիսական նյութը (տես Ֆեռոմագնիսականություն) բաղկացած է զրոյից տարբեր ինքնակամ մագնիսական մոմենտներ ունեցող դոմեններից, որոնք միմյանցից բաժանված են –»1000А լայնության սահմանաշերտերով (Բլոխի պատ) և կողմնորոշված են քաոսային ձևով, այդ պատճառով ամբողջ նմուշի ինքնակամ մագնիսական մոմենտը հավասար է զրոյի։
Պ․ մ–ի էլեկտրական, մագնիսական և օպտիկական հատկությունները լայնորեն օգտագործվում են ռադիոտեխնիկայում և էլեկտրատեխնիկայում, սարքաշինության մեջ և այլուր։ Կիսահաղորդչային սարքերը փոխարինել են էլեկտրոնային լամպերին, գերհաղորդիչ սոլենոիդները՝ էլեկտրամագնիսներին, ստեղծվում են բարձրահաճախային և չափիչ սարքեր, որոնցում կիրառվում են գերհաղորդիչները ևն։ Պ․ մ–ի ֆիզիկան անընդհատ հարստանում է նոր գաղափարներով ու մեթոդներով։ Զարգանում են այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են կիսամետաղների և նեղ գոտիով կիսահաղորդիչների ֆիզիկան։ Մեծ թափ են ստանում ամորֆ նյութերի և, մասնավորապես, սպինային ապակիների բնագավառում կատարվող տեսական և փորձարարական հետազոտությունները, ուսումնասիրվում են Պ․ մ–ի հատկությունները էքստրեմալ ֆիզիկական պայմաններում։ Ուժեղ դաշտերի, մեծ հիդրոստատիկ ճնշման և այլ եղանակներով կարելի է էապես փոփոխել Պ․ մ–ի ֆիզիկական հատկությունները՝ զգալի առաջընթաց կատարելով Պ․ մ–ի ֆիզիկայի կարևորագույն խնդիրներից մեկի լուծման՝ տրված հատկություններով նյութերի ստեղծման ճանապարհին։ Պ․ մ–ի ֆիզիկայի հրատապ խնդիրներից են նաև ֆազային անցումների ուսումնասիրումը, մետաղական ջրածնի, բարձր (Т>77К) կրիտիկական ջերմաստիճանով գերհաղորդիչների հայտնաբերումը կամ սինթեզումը։ Այս ուղղությամբ առաջին հուսադրող արդյունքներն ստացվել են CuCl-ի և CdS-ի բյուրեղներում։ Տես նաև Դիէւեկտրիկներ, Կիսահաղորդիչներ, Մետաղներ հոդվածների գրականությունը։
Գրկ. Ландау Л․ Д․, Лифшиц F М․, Электродинамика сплошных сред, М․, 1959 (Теоретическая физика); Заман Д ж․, Электроны и фотоны, пер․ с англ․, М․, 1962; Киттель Ч․, Квантовая теория твёрдых тел, пер․ с англ․, М․, 1967; Ն ու յ ն ի, Введение в физику твёрдого тела, пер․ с англ․, М․, 1978; Ашкрофт Н․, Мермин Н․, Физика твёрдого тела, пер․ с англ․, т․ 1–2, М․, 1979․ է․ Ղազարյան, Ա․ Կիրակոսյան
ՊԻՆԴԱՐՈՍ (ПМ>аро£, մ․ թ․ ա․ մոտ 518– մ․ թ․ ա․ 442 կամ 438), հին հույն բանաստեղծ։ Խմբական քնարերգության ամենախոշոր ներկայացուցիչը։ Դրել է տոնական խմբերգեր, պաշտամունքային հիմներ, էպինիկիաներ՝ Օլիմպիական, Դելփյան և մարզական այլ խաղերում հաղթողներին փառաբանող երգեր։ Պ–ի ստեղծագործությունից ամբողջությամբ պահպանվել է էպինիկիաների 4 գիրք։ Նրա պոեզիան աչքի է ընկնում բանաստեղծական աների կառուցման բարդությամբ, լեզվի հանդիսավոր վեհությամբ և զուգորդական անցումների քմահաճությամբ։ Պ–ի առանձին գործեր հայերեն թարգմանվել են դեռևս XIX դ․ («Բազմավեպ», 1856, էջ 166)։
Գրկ. Տրոնսկի Խ․ Անտիկ գրականության պատմություն, Ե․, 1949։ Առաքելյան Ա․, հունական գրականության պատմություն, Ե․, 1968։
ՊԻՆԴՈՍ (IKv6og), լեռներ Բալկանյան թերակղզու արմ–ում, Հունաստանում (հս․ նախալեռները Ալբանիայում)։ Երկարությունը մոտ 200 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2637 մ (Սմոլիկաս լեռ)։ Բաղկացած է կրաքարերից և ֆլիշներից։ Կազմված են մի քանի լեռնաշղթաներից: Լանջերը ծածկված են մերձարևադարձային թփուտներով, լայնատերև և ասեղնատերև անտառներով։
ՊԻՆԿՈԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Աեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Հաֆիգի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ 200 տուն (1600 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Դյուղում կար եկեղեցի (U․ Մինաս) և վարժարան։ Բնակիչները տեղահանվեյ են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՊԻՆՁ ԷՖԵԿՏ (< անգլ․ pinch – նեղացում, սեղմում), պարպման ինքնասեղմման էֆեկտ, պարպման սեղմումը իր միջով անցնող հոսանքի ազդեցությամբ։ Տեղի է ունենում բավական մեծ հոսանքի ուժի դեպքում։ Երեվույթն առաջինը նկարագրել է ամերիկացի գիտնական Ու․ Բեննետը 1934-ին, իսկ տերմինը մուծել է անգլիացի ֆիզիկոս Լ․ Թոնքսը 1937-ին։ Պ․ է–ի պարզագույն ձևը դիտվում է ուղիղ խողովակներում մեծ հոսանքի ուժի էլեկտրական պարպումները հետազոտելիս։ Այդպիսի գազանման հաղորդիչով (իոնացած գազով) անցնող հոսանքի մագնիսական դաշտի ուժագծերը համակենտրոն շրջանագծեր են, որոնց հարթություններն ուղղահայաց են խողովակի առանցքին։ Հոսանքի և իր ստեղծած մագնիսական դաշտի փոխազդեցության հետևանքով առաջանում է մի ուժ, որը սեղմում է պարպումային սյունը և վերածում նեղ թելի։ Մագնիսական սեղմմանը խոչընդոտում է հաղորդիչ միջավայրի գազակինետիկ ճնշումը, որը պայմանավորված է միջավայրի մասնիկների ջերմային շարժումով։ Սակայն բավականաչափ մեծ հոսանքի դեպքում էլեկտրադինամիկական ուժերը գերազանցում են գազակինետիկ ճնշմանը, և հոսանքային անցուղին սեղմվում է առաջացնելով Պ․ է․։ Բավականաչափ մեծ հոսանքների դեպքում գազն անցնում է լրիվ իոնացած ւցւազմայքւ վիճակի։ Պ․ է․ այդ դեպքում ետ է շպրտում պլազմային թելիկը (հոսանքային անցուղին) պարպման խցիկի պատերից։ Այսպիսով պայմաններ են ստեղծվում պլազմայի մագնիսական ջերմամեկուսացման համար։ Հզոր ինքնասեղմելի պարպումների (պինչերի) այս հատկությամբ է պայմանավորված հետաքրքրությունը Պ․ է–ի նկատմամբ՝ որպես բարձրաջերմաստիճանային պլազմայի պահպանման ամենապարզ ու հուսադրող մեխանիզմի՝ կապված ջերմամիջուկային կառավարվող սինթեզի պրոբլեմի հետ։ Պ․ է․ տեղի ունի ոչ միայն գազային պարպման մեջ, այլև պինդ մարմինների պլազմայում, հատկապես կիսահաղորդիչների խիստ այլասերված էլեկտրոնախոռոչային պլազմայում։
ՊԻՆՍԿ, քաղաք Բելոռուսական ՍՍՀ Բրեստի մարզում, Պինսկի շրջանի վարչական կենտրոնը։ Դտնվում է Պինա գետի ափին, Պրիպյատ գետի միախառնման վայրում։ Դետային նավահանգիստ է, կա երկաթուղային կայարան։ 93 հզ․ բն․ (1980)։ Զարգացած է թեթև, փայտամշակման և սննդի արդյունաբերությունը։ Կան նավաշինական–նավանորոգման, ձուլման–մեխանիկական և այլ գործարաններ։ Պ–ում է Ջրարբիացման համակարգերի նախագծման համամիութենական ինստ–ը։ Կա 6 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, հայրենագիտ․ թանգարան։