Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


անգամ դրսևորվել են Թուլուզ–Լոտրեկի աշխատանքներում։ Սակայև XIX դ․ վերջի – XX դ․ սկզբի Պ–ների մեծ մասը <մոդեռն> ոճի ոգով․ զարդապատկերային– դեկորատիվ կոմպոզիցիաներ էին և միայն չափերով էին տարբերվում գրքային գրաֆիկայից [է․ Գրասսեի և Ա․ Մուխայի (Ֆրանսիայում), 0․ Րյորդսլիի (Անգլիայում), Ու․ Բրեդլիի և է․ Պենֆիլդի (ԱՄՆ) աշխատանքները] կամ նատուրալիստական բնույթի, էին։ 1910-ական թթ․ սկզբից Պ․ հետզհետե կորցրել է իր անմիջական կապը գրքային գրաֆիկայի հետ՝ երբեմն մոտենալով հաստոցային նկարին [0․ Ֆիշերի (Գերմանիայում), Ֆ․ Բրենգվինի (Մեծ Բրիտանիայում) Պ–ները]։ Կինեմատոգրաֆիայի զարգացմանը զուգընթաց երևան է եկել ֆիլմերը ռեկլամող (կադրեր, հերոսներ, ժանրը նշող պատկերներ) կինոպլակատը։ 1920–30-ական թթ․ Պ․ դարձել է շին․ և արդ․ անվտանգության տեխնիկան պրոպագանդող միջոց։ XX դ․ 1-ին տասնամյակում երևան է եկել քաղ․ Պ․, որի լավագույն օրինակները կապված են դեմոկրատ, շարժումների և խաղաղության համար պայքարի հետ (Թ․ Ստեյնլենը Ֆրանսիայում, 6ու․ Վալակոռնը և Կ․ Կոլվիցը Գերմանիայում); Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում տարածում է գտել ագիւոացիոն Պ, (բանակ զորակոչելու, վիրավորներին օգնություն ցույց տալու և այլ նպատակներով)։ 1920–30-ական թթ․ բանվ․ շարժումների վերելքը, պայքարը իմպեր․ ռեակցիայի և ֆաշիզմի դեմ նպաստեցին քաղ․ Պ–ի զարգացմանը Արմ․ Եվրոպայում։ հեղափոխական կրքոտ պաթոսով են ներթափանցված 1919-ի Հունգարական սովետական հանրապետության հրատարակած Պ–ները (Մ, Բիրո, Բ․ Ուից և ուրիշներ), Գերմանիայի կոմ․ կուսակցության նախընտրական և հակաֆաշիստ․ Պ–ները (Մ․ Պեխշտայն, Ջ․ Հարտֆիլդ և ուրիշներ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հատկապնս մեծ տարածում էն գտել հակաֆաշիստ․ Պ–ները․ ետպատերազմյան շրջանում՝ խաղաղությունը պաշտպանելուն կոչող Պ–ները [Պ․ Պիկասսոյի (Ֆրանսիա), Լ․ Մենդեսի (Մեքսիկա), Թ․ Տրեպկովսկու (Լեհաստան) գործերը]։ 1920–70-ական թթ․ Պ․ կապված է գեղանկարչության, գրաֆիկայի և լուսանկարչական արվեստի հետ (1910-ական թթ․ վերջին Ջ․ Հարտֆիլդը, ապա նաև սովետական նկարիչ Գ․ Գ․ Կլուցիսը դիմել են ֆոտոմոնտաժային Պ–ին)․ Պ–ի էվոլյուցիային նպաստել է նաև մասսայական ինֆորմացիայի այլ ձևերի, ինչպես և պոլիգրաֆիայի զարգացումը։ Մինչհեղափոխական Ռուսաստանում, որտեղ բացակայում էր բուրժոա–դեմոկրաաական տարրական ազատությունը, քաղ․ Պ․ չէր կարող ստեղծվել, թույլ էր զարգացած ռեկլամային Պ․։ Թատերական և ցուցահանդեսային բարձրարվեստ Պ–ներ են ստեղծել Ի․ Յա․ Բիլիբինը, Վ․ Ա․ Սերովը, Գ․ Բ․ Ցակոււովը, Կ․ Ա․ Սոմովը։

Սովետական քաղ․ Պ․ ծնվել և բացառիկ բարձր մակարդակի է հասել 1918–20-ի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Զարգացնելով 1905–07-ի հեղափոխության շրջանի երգիծական գրաֆիկայի և ռուս, չուբոկի ավանդույթները՝ Դ․ Ս․ Մոորը, Վ․ Ն․ Դենին, վ․ վ․ Լեբեդևը և ուրիշներ ստեղծել են էապես նոր, մարտական արվեստ, որը հսկայական ազդեցություն է գործել համաշխարհային Պ–ի զարգացման վրա։ Այդ տարիներին Վ․ Վ․ Մայակովսկու և Մ․ Մ․ Չերեմնիխի նախաձեռնությամբ ստեղծվել է Պ–ի նոր տեսակ՝ «Ռոստայի պատուհաններ»-ը։ 1920 – 1930-ական թթ․ սովետական Պ–ի զարգացման գործում կարևոր դեր են կատարել նկարիչներ Ա․ Ա․ Գեյնեկան, Գ․ Գ․ Կլուցիսը, Լ․ Մ․ Լիսիցկին, Յու․ Ի․ Պիմենովը, Ա․ Մ․ Ռոդչենկոն, Ստենբերգ եղբայրները, Ա․ Ի․ Ստրախովը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Պ․ գործուն միջոց էր թշնամու դեմ ժողովրդին մոբիլիզացնելու և պայքարի կոչելու համար, այդ շրջանում, ինչպես և ետպատերազմյան տարիներին սովետական Պ–ի զարգացման գործում մեծ դեր կատարեցին Վ․ Ս․ Իվանովը, Լ․ Ֆ․ Գոլովանովը, Վ․ Բ․ Կորեցկին, Կուկրինիկսները, Ա․ Ա․ Կոկորեկինը, Ի, Մ․ Թոիձեն, Դ․ Ա․ Շմարինովը։ Պատերազմի տարիներին հաշողված Պ–ներ ստեղծեցին «ՏԱՄՍ–ի պատուհաններ»-ի և «Ռազմական մատիտ»-ի կոլեկտիվները, ինչպես և գեղանկարիչներ Ա․ Ա․Պլաստովը, Ի․ Ա․ Սերեբրյանին, Վ․ Ա․ Սերովը և ուրիշներ։ 1940-ական թթ․ 2-րդ կեսից Պ–ի արվեստն ավելի բուռն զարգացավ նաև միութենական հանրապետություններում։ 1960–80-ական թթ․ քաղ․ Պ–ի հետ մեծ տարածում է գտել կինոռեկլամային, թատերական, ցուցահանդեսային, սանիտար ալուսավորական, աշխատանքի անվտանգության Պ․։ 1974-ին ստեղծվել է ՍՄԿԿ ԿԿ «Պլակատ» հրատարակչությունը (Մոսկվա)։

Հայկ․ Պ–ի առաջին նմուշները նույնպես եղել են ազդագրային։ Պահպանված առաջին գրավոր հիշատակություններից մեկը 1849-ին Թիֆլիսում «Արամյան թատրոնի» հյուրախաղերն ազդարարող թատերական Պ–ի մասին է։ Այդօրինակ Պ–ներ ստեղծվել են հայկ․ տարբեր ներկայացումների առթիվ, XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին։ Գրանցում գերիշխել է տեքստը։ Ցուցահանդեսային Պ–ներն ավելի հազվադեպ են եղել։ Ազգ․-ազատագր․ պայքարի թեմայով հայկ․ Պ–ի առաջին օրինակ է համարվում «Մայր Հայաստան» («Օգի Հայաստանի», «Անիի ավերակներ») նկար–Պ․, որ ստեղծել և տպագրել է ձ․ Արամյանը, 1861-ին, Փարիզում՝ տարածելով հայկ․ գաղթավայրերում։ Սովետական Հայաստանի Պ–ի պատմությունը սկսվում է 1921-ից, երբ հիմնադրվել է Հայկավռոսաան [ճարտ. նկարիչ Կ․ Հալաբյան (ղեկավար), նկարիչներ Հ․ Կոշոյան, Ս․ Առաքելյան, Հ․ Գրիգորյան, Պ․ Սողոմոնյան, Վ․ Ախիկյան և ուրիշներ]։ Մասսայական–ագիտացիոն արվեստի ավանդները այնուհետև շարունակվել և լայն կիրառում են գտել 1920–30-ական թթ․։ Ստեղծվել են թատերական, ցուցահանդեսային Պ–ներ, կինոպլակատներ ևն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նկարիչների ու գրողների համագործակցությամբ գործել են «ՀՀԳ–ի պատուհանները», թողարկվել են բազմաթիվ Պ–ներ։ Հայկ․ Պ–ի ինքնորոշման կարևոր փուլն է հանդիսացել 1944-ին կազմակերպված «Իզո–զալպ» ցուցահանդեսը, որտեղ սուր–երգիծական Պ–ներով հանդես են եկել Ս․ Արուտչյանը, Ա․ Չիլինգարյանը։ 1950-ական թթ․ լայն տարածում են գտել Ս․ Արուտչյանի սատիրականՊ–ները (Վ․Վ․ Մայակովսկու բանաստեղծությունների տեքստերով)։ Ցուրօրինակ գեղարվեստական լուծումներ ով քաղ․ Պ–ներ են ստեղծել նաև Հ․ Շավարշը, վ․ Պոդպոմոգովը, Ա․ Վարդանյանը, Ռ․ Նանուշյանը և ուրիշներ, կենցաղային երգիծական Պ–ներ՝ Ս․ Ստեփանյանը։ 1979-ին Երևանի նկարչի տանը բացվել է Պ–ի հանրապետական առաջին ցուցահանդեսը, լավագույն գործերից էին Ս․ Արուտչյանի, Ա․Ասլյանի, Խ․ Մուրադյանի, Ռ․ Մարությանի, Ա․ Քոլոզյանի, Կ․ Փաշյանի, Ռ․ Արուտչյանի, Վ․ Բեգլարյանի և ուրիշների Պ–ները։ Միջազգային բանվ․ շարժմանը նվիրված Պ–ների հեղինակներ են է․ Արծրունյանը, Գ․ Շահինյանը, է․ Ենգիբարյանը, սպորտի, բնության պահպանությանը, առողջապահությանը նվիրված Պ–ների՝ է․ Սեդրակյանը, Ն․ Այվազյանը, Ս․ Նարոյանը, Հ․ Մալխաս–