Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


քումից, երբ իր նավատորմով Միզենայից օգնության է հասել տուժածներին։ Հեղինակ է «Հեծյալի՝ տեգ նետելու մասին», «Գերմանական պատերազմներ», «Պերճախոսության ուսանողներ», «Երկբայելի բառեր», «Աուփիդիոս Բասոսի պատմության շարունակությունը», «Պոմպոնիոս Սեկունղոսի վարքը», «Բնական պատմություն» ստեղծագործությունների, որոնցից պահպանվել է միայն վերջինը։ Պ․ Ա–ի պատմ․ երկերը, որոնք վերաբերում են հռենոսյան ու ղանուբյան նվաճումներին, Կլավդիոսի ու Ներոնի կառավարմանը և վերջինիս մահից հետո սկսած քաղաքացիական պատերազմին, օգտագործել է Տակիւռոսը «Աննալներում» և իր պատմ․ մյուս երկերում։ «Բնական պատմությունը» (37 գիրք) Պ․ Ա․ գրել է Տիտոս կայսեր հանձնարարությամբ, ավարտել 77-ին։ Անտիկ աշխարհի բնագիտական այդ ինքնատիպ հանրագիտարանն սկսվում է ներածականով, թեմաների և օգտագործած հեղինակների անունների ցանկերով (գիրք I), այնուհետև շարադրված են տեղեկություններ տիեզերքի (գիրք II), Երկրի, քաղաքների, գետերի, ծովերի և մարդկային ցեղերի (գիրք III–VI), մարդու (գիրք VII), կենդանիների (գիրք VIII – XI), բույսերի և դրանց աճեցման (գիրք XII –XIX), դեղաբույսերի (գիրք XX-XXVII) և այլ դեղամիջոցների (գիրք XXVIII –XXXII), մետաղների ուքարերիև արհեստագործության, ճարտարապետության, ինչպես նաև բժշկության մեջ դրանց գործածության (գիրք XXXIII–XXXVII) մասին։ «Բնական պատմության» ոչ բոլոր տեղեկություններն են գիտական (տեղ են գտել նաև սնոտի և անիրական պատմություններ), բայց այն մինչև XVII դ․ վերջը եղել է բնության մասին գիտելիքների անգերազանցելի աղբյուր և ներկայումս էլ գիտ․ մեծ հետաքրքրություն է ներկայացնում [արժեքավոր տեղեկություններ է պարունակում նաև Հայաստանի բնակլիմայական պայմանների, բնաշխարհի, հարստությունների, քաղաքների, վարչական բաժանման մասին (հիմնականում գիրք V–VI)]։

Երկ․ Naturalis historiae, Libri 37, v․ 1–6, Lipsiae, 1870–98․

Գրկ․ Лункевич В․ В․, От Гераклита до Дарвина, 2 изд․, т․ 1, М․, 1960; Dаոոе- шапп F г․, Pi inius und seine Naturgeschi-chte in ihrer Bedeutung fur die Gegenwart, Jena, 1921․ Ս․ Մուրավյով

ՊԼԻՆԻՈՍ ԿՐՏՍԵՐ, Գայոս Պլինիոս Կեկիլիոս Սեկունդոս [Gaius Plinius Caecilius Secundus (Minor)] (61 կամ 62–մոտ 114), հռոմ․ գրող և պետ․ գործիչ։ Պւինիոս Ավագի զարմիկը և հոգեզավակը։ 100-ին եղել է կոնսուլ, 111 – 113-ին՝ կայսերական լեգատ Բութանիա և Պոնւղոս պրովինցիայում։ Ընդդիմադիր էր Հուլիոս–Կլավդիոսների և Փլավիոսների դինաստիաներին, սակայն Ներվայի և Տրայանոսի ժամանակ Պ․ Կ․ հաշտվել է կայսերական իշխանության հետ։ Պ․ Կ–ի գործերից պահպանվել են նամակների ժողովածուն (10 գրքով) և «Ներբող Տրայանոսին» ճառը։ Նամակներում արժեքավոր նյութ կա հռոմ․ կայսրության տնտ․, քաղ․ պատմության, կենցաղի և մշակույթի վերաբերյալ։ Պ․ Կ–ի գործերը կայսրության վերնախավի սոցիալական կերպարը վերստեղծելու գլխ․ աղբյուրներից են։ Պ․ Կ–ի նամակները համարվում են նամակաձև գրականության նմուշներ։

Երկ․ C, Plini Caecili Secundi Epistolarum libri novem․․․, rec․ M․ Schuster․․․, Lipsiae, 1952․

ՊԼԻՈՏԵՆՅԱՆ ԲԱԺԻՆ (հուն․ JtXsiwv –ավելի թվաշատ, ավելի զգալի, ավելի տևական և xaiv6c; – նոր), պլիոցեն, նեոգենյան համակարգի վերին բաժինը։ Ընդգրկել է 2 մլն–ից մինչև 7 մլն տարի առաջ ընկած ժամանակահատվածը։ Ստորաբաժանվում է 3 ենթաբաժինների՝ ստորին, միջին և վերին։ Որոշ հետազոտողներ Պ․ բ–ի վերջը առանձնացնում են որպես հատուկ դարաշրջան՝ էոպլեյստոցեն, որը հանդիսանում է չորրորդական համակարգի ստորին բաժինը։ Պ․ բ․ անջատել է Չ․ Լայեւը 1833-ին։ Պ․ բ–ում տեղի են ունեցել ՀՍՍՀ–ի տարածքի բարձրացում և բարձրադիր ռելիեֆի ձևավորում, որն ուղեկցվել է ինտենսիվ հրաբխականությամբ։ Պ․ բ–ի վերջում դիտվել է կլիմայի խիստ սառեցում։

ՊԼԻՍԵՅԿԱՅԱ Մայա Միխայլովնա (ծն․ 20․11․1925, Մոսկվա), բալետի սովետական արտիստուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1959)։ 1943-ին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (մանկավարժներ՝ Ե․ Պ․ Գերդտ, Մ․ Մ․ Լեոնտևա), ընդունվել Մեծ թատրոն։ Առաջին գլխ․ դերապարը Մաշան էր (1944, Չայկովսկու «Շչելկունչիկ»)։ Պ–ի պարն առանձնանում է բարձրարվեստ պլաստիկայով («Մեռնող կարապը», երաժշտ․՝ Սեն–Սանսի ևն)։ Նա նորովի է մեկնաբանել Չայկովսկու, Գլազունովի, Բիզեի երաժշտությունը։ Պ–ի անհատականությանը մոտ են և՝ քնարական, և՝ հերոսական դերապարերը՝ Օդետա–Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Պղնձե լեռան տիրուհի (Պրոկոֆևի «Քարե ծաղիկ»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կար մեն («Կարմեն–սյուիտ», երաժշտ․՝ Բիզե–Շչեդրինի)։ 1972-ին Ն․ Ի․ Ռիժենկոյի և Վ․ Վ․ Սմիռնով–Գոլովանովի հետ բեմադրել է «Աննա Կարենինա» (ըստ Լ․ Տոլստոյի) բալետը։ Պ․ հյուրախաղերով շրջել է ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում և այլուր։ 1957-ին Երևանում հանդես է եկել Օդետա–Օդիլիայի (Չայկովսկու «Կարապի լիճը»), Զարեմայի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Կիտրիի (Մինկուսի «Դոն Կիխոտ») դերապարերով։ Լենինյան մրցանակ (1964)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Գրկ․ Рослав лева Н․, Майя Плисецкая, М․, 1968․ Գ․ Սաեփանյան

ՊԼՏԱԻՈ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հյուսիս–արևմուտք։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է պտղաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, կինո, բուժկայան։ Հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը, 1862-ին։

'ՊԼՅՈՒՍ (< լատ․ plus – ավելի), մաթեմատիկական նշան (-{-), որով արտահայտում են «գումարում» գործողություն (տես Հանրահաշվական գործողություններ)։Պ․ նաև դրական թվերի նշանն է։

ՊԼՅՈՒՐԱԼԻԶՄ (< լատ․ pluralis – բազմակի), աշխարհայացքային–փիլիսուիա յական սկզբունք, ըստ որի իրականությունը բաղկացած է բազում ինքնուրույն, ինքնաբավ, որևէ մեկ–միասնական նախասկզբի չհանգող գոյացություններից (Գ․ Լայբնիցի մոնադաբանությունը, Ու․ Ջեյմսի պլյուրալիստական տիեզերքը, Բ․ Ռասելի և Լ․ Վիտգենշտայնի տրամաբանական ատոմիզմը ևն)։ Պ․, թեև ձևականորեն հավակնում է հաղթահարել իդեալիզմի և մատերիալիզմի հակադրությունը, իրականում ուղղված է մատերիալիստական մոնիզմի դեմ (պերսոնալիգմ, պրագմատիզմ, նեոպոզիտիվիզմ, էկզիստենցիալիզմ ևն)։ Իմացաբանության մեջ Պ․ հանգում է իրականությանը համապատասխանող միակ գիտելիքի (այս իմաստով՝ բացարձակ ճշմարտության) գոյության, հետևաբար և ճշմարտության օբյեկտիվության մերժմանը։ Պլյուրալիստական բուրժ․ սոցիոլոգիան հասարակությունը տրոհում է բազմաթիվ ինքնուրույն ոլորտների, իրավահավասար սոցիալական խմբերի ևն, իսկ հասարակական զարգացումը բացատրում է բազմաթիվ հավասարազոր գործոններով («սոցիալական ստրատիֆիկացման տեսություն», «գործոնների տեսություն» ևն)՝ հակադրվելով արտադրաեղանակի որոշիչ դերի մասին մարքսիստական դրույթին։

ՊԼՈԵՇՏԻ (Ploiesti), քաղաք Ռումինիայի հվ–ում։ Պրահովա գավառի վարչական կենտրոնն է։ 199 հզ․ բն․ (1977)։ Տրանսպորտային կարևոր հանգույց է (7 երկաթուղագծերի, ավտոճանապարհների, նավթագազամուղների), նավթարդյունահանման շրջանի կենտրոնը։ Արդյունահանվում է նաև բնական գազ, գորշ ածուխ, քարաղ։ Առաջատար են նավթավերամշակումը, մեքենաշինությունը (նավթային և քիմ․ սարքավորումներ, առանցքակալներ, տրանսպորտային միջոցներ) և սննդի արդ–