«ՊՈԼԻԳՐԱՖԻՍՏ», եռամսյա հանդես։ ՀՍՍՀ պոլիգրաֆարդյունաբերության և հրատարակչությունների գիտատեխ․ ընկերության հանրապետական վարչության հրատարակություն։ Լույս էtտեսնում 1957-ից, Երևանում։ Տպագրում է ՀՍՍՀ տպարանների աշխատանքները լուսաբանող հողվածներ, ծանոթացնում հայրենական և արտասահմանյան պոլիգրաֆիական տեխնիկայի ու տեխնուոգիայի նորություններին, ներկայացնում հանրապետության անվանի պոլիգրաֆիստներին, հայ գրքի հաջողությունները միութենական և միջազգային ցուցահանդեսներում։
ՊՈԼԻԷԴՐ (< հուն․ rtoXveSpog – բազմանիստ), 1․ նույնն է, ինչ բազմանիստը։ 2․ Երկրաչափական պատկեր, որը վերջավոր թվով ուռուցիկ բազմանիստների միավորում (գումար) է։ Այս հասկացությունն ընդհանրացվում է ո–չափանի տարածության, ինչպես նաև տոպոլոգիական տարածությունների դեպքում։
ՊՈԼԻԷԹԻԼԱՅԻն ԽԵԺԵՐ, պոլիէթիլենային խեժեր, էթիլենի պոլիմերմամբ ստացվող ցածր մոլեկուլային զանգված ունեցող պոլիմերներ (օլիգոմերներ)։ ՆախկինումՊ․ խ․ էին անվանում նաև պոչիէթիւենը (խեժեր և պոլիմերներ տերմինները նույնացվում էին)։
ՊՈԼԻԷԹԻԼէՆ [–CH2– СН2– ]П, էթի լենի պոլիմերմամբ ստացվող սպիտակ, ջերմապլաստիկ նյութ։ Պ–ի սինթեզն իրականացվում է բարձր (ցածր խտության Պ․) և ցածր (բարձր խտության Պ․) ճնշումների տակ։ Հատկությունները կախված են ստացման եղանակից։ Ցածր խտության Պ–ի խտությունն է 918–930 կգ/մ³, բյուրեղացվածության աստիճանը՝ 50% (20°C), բարձր խտության Պ․՝ 955–968 կգ/մձ, և 75–90%։ Պ․ առաձգական, ձգման նկատմամբ կայուն, էլեկտրամեկուսիչ նյութ է, կարող է օգտագործվել – 120-ից -j-100°C ջերմաստիճաններում։ Կայուն է ալկալիների, օրգ․ և չօքսիդացնող թթուների, անկայուն՝ ազոտական թթվի, քլորի, ֆտորի նկատմամբ։ Լուծվում է ածխաջրածիններում և նրանց քլորածանցյալներում։ Արտադրվող ամենաէժան պոլիմերներից է և վերամշակվում է ջերմապլաստիկների համար հայտնի բոլոր եղանակներով։ Աշխարհում ամենաշատ արտադրվող ջերմապլաստիկն է։ Պ–ից ստանում են թաղանթներ, խողովակներ, ձևավոր կտրվածքով առարկաներ, պատրաստում են անոթներ, տարողություններ, կենցաղային իրեր, սանհանգույցի սարքեր, օգտագործում են որպես էլեկտրամեկուսիչ ևն։ Տեխ․ կարեվոր նշանակություն ունեն նաև քլորացված և քլորսուլֆացված Պ–ները։ Արտասահմանում Պ․ թողարկվում է մարլեքս, բակելիտ, ալադոն (ԱՄՆ), խոստալեն, վեստոլեն, լուպոլեն (ԳՖՀ), ելտեքս (Իտալիա) ևն անվանումներով։
ՊՈԼԻԷՍԹԵՐԱՅԻՆ ԽԷԺԵՐ, չհագեցած օլիգոէսթերներ (օլիգոմերներ), սովորաբար մալեինաթթվի կամ ֆումարաթթվի և գլիկոլների պոլիկոնդենսացման արդյունքները։ 300–3000 մոլ․ զանգվածով, մածուցիկ հեղուկ կամ 30–150°Շ–ում Փափկող պինդ նյութեր են, խտությունը՝ 1100– 1500 կգ/մ³ (20°C)։ Պ․ խ–ի լուծույթները մածուցիկ հեղուկներ են, պնդանում են՝ առաջացնելով տարածական պոլիմերներ։ Պնդացած Պ․ խ․ ունեն բարձր կայունություն, լավ կպչում են ապակե մանրաթելին, թղթին, մետաղներին, կայուն են ջրի, թթուների, բենզինի, յուղերի և օքսիդիչների նկատմամբ, լավ էլեկտրամեկուսիչներ են։ Տարածված Պ․ խ․ են պոլիմալեինատները (I) և օլիգոէսթեր–ակրիատնեոո OIV (որտեղ A-ն գլիկոլի, A՝–ը երկհիմն կարբոնաթթվի երկարժեք մնացորդներ են, Х=Н–, СНз-, Cl–, X– 1–5, y=0–5, n=l–20)։ Պ․ խ․ են նաև օլիգոէսթերների խառնուրդները և նրանց լուծույթները (50–70%) համապոլիմերվելու ունակ մոնոմերներում (ստիրոլում, մեթիլմետակրիլատում ևն)։ Օլիգոէսթերները ստանում են երկկարբոնաթթվի (օրինակ, մալեինաթթու) կամ նրա անհիդրիդի և գլիկոլի, կամ միահիմն չհագեցած կարբոնաթթվի (սովորաբար ակրիլաթթվի), գլիկոլի և երկկարբոնաթթվի պոլիկոնդենսմամբ հալույթում կամ իներտ լուծիչում։ Երբեմն գլիկոլը մասամբ կամ լրիվ փոխարինում են գլիցերինով, քսիլիտով, այլ բազմատոմ սպիրտով։ Որպես երկկարբոնաթթու օգտագործում են նաև ադիպինաթթու, ֆտալաթթուներ ևն։ Արտադրվող Պ․ խ–ի մեծ մասն օգտագործվում է որպես ապակեպլաստիկների կապակցանյութ։ Օգտագործվում են նաև որպես կոմպաունդային պոլիմերներ՝ տրանսֆորմատորների, դրոսելների, էլեկտրա– և ռադիոսարքավորումների լցոնային մեկուսիչ, լաքաներկերի, քսուքների, սոսինձների բաղադրիչ։
ՊՈԼԻԹԵԻԶՄ (< պոյի... և թեիզմ), տես Բազմաստվածություն։
ՊՈԼԻԻԶՈԲՈՒՏԻԼԵՆՆԵՐ, [–C(CH3)2–CH2– ]n, իզոբուտիլենի պոլիմերները։ Մածուցիկ հեղուկներ են (մոլ․ զանգվածը՝ 10000–50000 հզ․) կամ կաուչուկակերպ ամորֆ նյութեր (մոլ․ զանգվածը՝ 70000–225000 հզ․)։ Մինչև 350°C տաքացնելիս չեն քայքայվում, 185–200°Շ–ում փափկում են։ Առաձգական են (մինչև – 50°C), գազաանթափանց։ Լավ դիէլեկտրիկներ են։ Կայուն են թթուների, ալկալիների, աղերի լուծույթների նկատմամբ։ Արևի և ուլտր ամ ան ուշակ ագույն ճառագայթն եր ի ազդեցությամբ քայքայվում են։ 100°Շ–ից բարձր ջերմաստիճաններում Պ–ի մեխանիկական հատկությունները վատանում են։ Լուծելի են ածխաջրածիններում, նրանց հալոգենածանցյալներում, եթերներում։ Պ․ ստանում են մոնոմերի իոնական պոլիմերմամբ (–80°Շ–ից մինչև – 100°C)։ Հեշտությամբ համատեղվում են կաուչուկների, պոլիէթիլենի, պոլիվինիլքլորիդի և ֆենոլմրջնալդեհիդային խեժերի հետ։ Օգտագործվում են քիմ․ սարքավորումները երեսպատելու, էլեկտրամեկուսիչներ, սոսինձներ, ջրանթափանց գործվածքներ հերմետիկացնող բաղադրություններ են պատրաստելու համար։
ՊՈԼԻԿԱՐՊ ԲՈՒՅՍԵՐ (պոի․․․ և < հուն, xapjtog– պտուղ), տես Բազմապտղաբեր բույսեր։
ՊՈԼԻԿԼԵՏՈՍ (ПоЛлЗхХено^) Արգոսցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հույն քանդակագործ և տեսաբան, բարձր դասական արվեստի ներկայացուցիչ։ Ատեղծագործել է մ․ թ․ ա․ Y դ․ 2-րդ կեսին։ Պ–ի քանդակները (հիմնականում բրոնզե) չեն պահպանվել, հայտնի են մարմարյա հռոմ․ պատճեններից և անտիկ հեղինակների վկայություններից։ Պ–ի տեսական բնույթի «Կանոն» տրակտատից պահպանվել է 2 հատված։ Պյութագորասականության․ ազդեցությամբ Պ․ ձգտել է հիմնավորել և իր քանդակներում գործնականորեն մարմնավորել իդեալական համաչափություն Պոլիկլետոսների օրենքը։ Նրա տեսական սկզբունքները առավել ցայտուն են արտահայտվել «Դորիֆորոս» («Նիզակակիր», մ․ թ․ ա․ մոտ 440, Ազգ․ թանգարան, Նեապոլ, նկ․ տես հ․ 3, էջ 256–257, աղ․ XI) քանդակում, որտեղ արտաքին հանգստության և ներքին, թաքնված լարվածության պլաստիկորեն հակադիր վիճակները գտնվում են ընդգծված հավասարակշռության մեջ։ Նույն սկզբունքով են ստեղծվել «Վիրավոր ամազոնուհին» (մ․ թ․ ա․ մոտ 440– 430, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք) և «Դիադումեն» (հաղթողի ժապավենով տղա, մ․ թ․ ա․ մոտ 420–410, Ազգ․ հնագիտական թանգարան, Աթենք) արձանները։ Կերտել է նաև ոսկուց և փղոսկրից վիթխարի արձաններ (օրինակ, Հերայի անդրին Արգոսի Հերայոն տաճարում)։ Ունեցել է բազմաթիվ աշակերտներ։
Գրկ. Недович Д․ С․, Поликлет, М․– JI․ 1939․
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ « պոլի․․, և կլինիկա), բուժական կանխարգելիչ հիմ–