Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


քթով, քծնող ու խարդախ ավանդական կերպարներին։ XVII դ․ մտել է Մոլիերի «Երևակայական հիվանդ» կոմեդիայի բեմադրության մեշ։ Պ–ի կերպարը շատ սիրված ու տարածված է ֆրանս․ ժողովրդի մեջ։ ժ․ Խաչատրյան

ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏ (< հուն․ JtoXi6c; – գորշ և циеХо£ – ողնուղեղ), սուր համաճարակային առաջային պոլիոմիելիտ, մանկական ողնուղեղային պարալիչ, Հ այնե–Մեդինի հիվանդություն, սուր պոլիոմիելիտ, սուր վարակիչ հիվանդություն, պայմանավորված է ողնուղեղի գորշ նյութի բորբոքումով։ Հիվանդության հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է։ Հիմնականում հիվանդանում են 2–5 տարեկան երեխաները։ Վարակը հիվանդ մարդուց փոխանցվում է օդակաթիլային (հազալուց, փռշտալուց) և սննդային ճանապարհներով։ Վիրուսն ունի նրսրդաւուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջային եղջյուրներում։ Դաււտնի շրջանը 9–14 օր է, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարումով։ Պ․ ընթանում է կլինիկական չորս շրջանով․ Նախալուծանքային (պրեպարալիտիկ), լուծանքային (պարալիտիկ), վերականգնման և մնացորդային երևույթների։ Նախալուծանքային շրջանը տևում է 2–7 օր։ Հիվանդությունն սկսվում է բարձր ջերմաստիճանով (38–40°C), որը կարող է տևել 1 – 4 օր, գլխացավերով, փսխումով, վերին շնչառական ուղիների կատարալ երևույթներով, մենինգյալ թեթև ախտանշաններով, ստամոքս–աղիքային համակարգի խանգարումով։ Լուծանքայինշրջան, հիվանդությունից 3–5 օր անց առաջանում են ծայրանդաւհւերի լուծանքներ և կիսալուծանքներ։ Լուծանքի ենթարկված ծայրանդամի ջլային ռեֆլեքսներն իջնում են կամ բացակայում, մկանային տոնուսն ընկնում է, առանց զգացողության խանգարման։ Հիվանդությունից 2–3 շաբաթ անց տեղի է ունենում նույն ծայրանդամի մոտակա (պրոքսիմալ) խմբի մկանների ապաճում։ Պարալիզված ծայրանդամը լինում է սառը և կապտավուն։ Վերականգնման շրջան, հիվանդությունից 2–3 շաբաթ անց ծայրանդամի ֆունկցիան և ջլային ռեֆլեքսները վերականգնվում են, հիվանդը կատարում է որոշ շարժումներ։ Մնացորդային երևույթների (ռեզիդուալ) շրջանը բնորոշվում է կայուն լուծանքներով, հոդերի կծկանքներով (կոնտրակտուրաներով), ծայրանդամի ձևախախտումով, ոսկրերի փոփոխություններով։

Պ․ կարող է ընթանալ նաև մի շարք ոչ բնորոշ ձևերով, թաղանթա–արմատային (մենինգո–ռադիկուլյար) ձև, որն ընթանում է գլխացավերով, փսխումով, մենինգյալ ախտանշաններով, բարձր ջերմաստիճանով, զառանցանքով և գիտակցության որոշ խանգարումով։ Կոճղեզային (բուլբար) ձևը բնորոշվում է խոսակցության, ծամելու, կլլման խանգարումներով։ Ընթացքը առավել ծանր է, մահացության տոկոսը մեծ է։ Կան և այլ ձևեր՝ էնցեֆալիտիկ, պոլինևրիտիկ և աբորտիվ։

Բուժումը․ անկողնային ռեժիմ, ցավազրկող և հանգստացնող դեղամիջոցներ։ Լուծանքային շրջանում վերականգնող (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, օրթոպեդիական) բուժում, հետագայում՝ առողջարաններ։ Շնչառության խանգարման ժամանակ՝ վերակենդանացման միջոցներ։

Կանխարգել ու մը․ իմունացում՝ կենդանի վակցինայով, սկսած 2 ամսականից, որոշակի սխեմայով։ Հիվանդների ժամանակին հայտնաբերում և հոսպիտալացում։ ՍՍՀՄ–ում պոլիոմիելիտի դեմ պայքարի միջոցները մշակվում են ՍՍՀՄ ԲԴԱ պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտների ինստ–ում։

Գրկ․ Дроздов С․ Г․, Полиомиелит и его профилактика в различных странах мира, М․, 1967․ Գ․ Միրզոյան

ՊՈԼԻՊԵՊՏԻԴՆԵՐ (< պողի․․․ և պեպլոիդ), բազմաթիվ (6-ից մինչև 90) ամինաթթվային մնացորդներից բաղկացած օրգ․ նյութեր։ Պ–ի մոլեկուլային զանգվածի վերին սահմանը 6000 է (ավելի բարձրը սպիլուսկացներ են)։ Օրգանիզմում առաջանում են ամինաթթուներից՝ կենսասինթեզի կամ սպիտակուցների հիդրոլիզի հետևանքով։ Պ., ի հակադրություն սպիտակուցների, կարող են անցնել կիսաթափանցիկ թաղանթների միջով։ Ցածրամոլեկուլային Պ․ ֆիզիկական և քիմ․ հատկություններով ամինաթթուներին մոտ բյուրեղային նյութեր են։ Բարձրամոլեկուլային Պ․ ջրում առաջացնում են կոլոիդ լուծույթներ։ Բազմաթիվ Պ․ կենսաբանորեն ակտիվ միացություններ են՝ անտիբիոտիկներ, տոքսիններ, հորմոններ (а- և քՅ–մելանախթանիչ հորմոններ, գլյուկագոն, թ–լիպոպրոտեին են)։ Տես նաև Կենսապուքւմերներ։

ՊՈԼԻՊԼՈԻԴԻԱ (< հուն․ JtoXlJJtXoo£ – բազմակի և вТбос; – տեսակ), պոլիպլոիդություն, բույսերի կամ կենդանիների բջիջներում քրոմոսոմների թվի բազմապատիկ մեծացումը։ Լայնորեն տարածված է բուսական աշխարհում (մշակովի բույսերի մեծամասնությունը պոլիպլոիդ է)։ Բաժանասեռ կենդանիների մոտ հազվադեպ է։ Բույսերի և կենդանիների սոմատիկ (մարմնական) բջիջները, որպես կանոն, պարունակում են քրոմոսոմների կրկնակի (դիպլոիդ՝ 2ո) հավաքակազմ։ Հոմոլոգ քրոմոսոմների յուրաքանչյուր զույգից մեկը ստացվում է մայրական, մյուսը՝ հայրական օրգանիզմից։ Սեռական բջիջները, ի տարբերություն սոմատիկ բջիջների, ունեն քրոմոսոմների պակաս ելակետային (հապլոիդ՝ ո) քանակ։ Հապլոիդ բջիջներում յուրաքանչյուր քրոմոսոմ միայնակ է, չունի իրեն հոմոլոգ զույգը։ Քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմում գեների համախումբը կոչվում էգենոմ։ Սեռական բջիջներում քրոմոսոմների հապլոիդ քանակն առաջանում է մեյոզամ, քրոմոսոմների թվի կրկնակի կրճատման հետևանքով, իսկ դիպլոիդ քանակը վերականգնվում է բեղմնավորման ժամանակ։ Պ–ի դեպքում սոմատիկ բջիջներում դիտվում է շեղում դիպլոիդ, իսկ սեռական բջիջներում՝ հապլոիդ հավաքակազմից։ Կարող են առաջանալ բջիջներ քրոմոսոմների եռակի (Յո), քառակի (4ո), հնգակի (5ո) ևն հավաքներով։ Բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի՝ պլոիդության համապատասխան բազմապատիկ մեծացում ունեցող օրգանիզմները կոչվում են տրիպլոիդներ, տետրապլոիդներ, պենտապլոիդներ կամ ամբողջությամբ՝ պոլիպլոիդներ։ Պ․ կարող է առաջանալ ցածր կամ բարձր ջերմաստիճանների, իոնացնող ճառագայթների, քիմ․ նյութերի ազդեցության, ինչպես նաև բջջի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխության հետևանքով։ Այդ գործոնների ազդեցության մեխանիզմը հանգեցնում է բջջի բաժանման բնականոն ընթացքի խախտմանը միտոզում (միտոտիկ Պ․, որի դեպքում առաջանում են պոլիպլոիդ սոմատիկ բջիջներ) և մեյոզում (մեյոտիկ Պ․, երբ առաջանում են քրոմոսոմների փոփոխված, սովորաբար դիպլոիդ հավաքակազմով սեռական բջիջներ)։ Հապլոիդ հավաքակազմի համեմատ 3-, 4-, 5- և ավելի անգամ քրոմոսոմների քանակ ունեցող բջիջների առաջացումը կոչվում է գենոմային մուտացիա, իսկ ստացված ձևերը՝ էուպլոիդներ։ Հաճախ հանդիպում են նաև գենոմում առանձին քրոմոսոմների փոփոխված քանակով բջիջներ (անեուպլոիդիա)։ Տարբերում են միևնույն տեսակի քրոմոսոմների թվի բազմապատիկ մեծացումը միևնույն և տարբեր տեսակների (միջտեսակային, միջցեղային հիբրիդացում) խաչաձևման դեպքում՝ ավտոպոլիպլոիդիա և ալոպոլիպլոիդիա։ Պոլիպլոիդ բույսերը հաճախ աչքի են ընկնում բջիջների և օրգանների (տերևների, ծաղիկների, պտուղների) մեծ չափերով, որոշ քիմ․ նյութերի բարձր պարունակությամբ և ծաղկման ու պտղաբերման ժամանակաշրջանների փոփոխությամբ։ Պոլիպլոիդների տնտ․ օգտակար հատկությունները վաղուց ի վեր նկատել և օգտագործել են սելեկցիոներները։ Պ․ մեծ նշանակություն է ունեցել վայրի և կուլտուրական բույսերի էվոլյուցիայում։ Որպես ապացույց կարող են ծառայել պոլիպլոիդ շարքերը, երբ միևնույն ցեղի կամ ընտանիքի տեսակները կազմում են քրոմոսոմների բազմապատիկ քանակով էուպլոիդ շարք (օրինակ, միահատիկ ցորենը Triticummonococcum-ն ունի 2ո=14 քրոմոսոմ, անգլիական կամ գիրուկ ցորենը՝ Tr․ turgidum-ը՝ 4ո=28, փափուկ կամ սովորական ցորենը՝ Tr․ aestivum-ը՝ 6ո=42)։

ՊՈԼԻՊՆԵՐ (< հուն․ яоХтЗяоис; – բացացի բազմաոտ), տարբեր ծագման հյուսվածքային ախտաբանական բարորակ գոյացություններ, որոնք հաճախ առաջանում են լորձաթաղանթների (քթի խոռոչի, արգանդի, ստամոքսի, հասա և ուղիղ աղիքների, միզապարկի ևն) վրա։ Պ․ լորձաթաղանթների հետ կապված են լայն հիմքով կամ ոտիկով։ Լինում են տարբեր ձևի (սնկաձև, տանձաձև ևն), մեծության և պնդության։ Պ․ կարող են խոցոտվել և արյունահոսության պատճառ դառնալ։ Պ․ համարվում են նախաքաղցկեղային վիճակ և ենթակա են հեռացման։

ՊՈԼԻՍ (հուն․ JtoXie), քաղաք–պետություն, հասարակության սոցիալ–տնտ․ և