Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

(անգլ․, Նյու Ցորք, 1916, թարգմ․ Պ․ և Ս․ Բլեքվել) շքեղ, պատկերազարդ ժողովածուն Արամ Րաֆֆու առաջաբանով։ Նշված բոլոր գրքերի նկարազարդումները կատարել է Պ․։ Հրապարակել է բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդին, հանդես եկել հայկ․ դատի պաշտպանությամբ։ Նամակագրություն է ունեցել Ա․ Չոպանյանի և Ա․ Իսահակյանի հետ։ Պ–ի Րաֆֆու դիմանկարը գտնվում է Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգարանում։

Գրկ․ Խորշիդյան Տ․ Գ․, Զաբել Բոյաշյան, <ՊԲՀ>, 1973, JS 4։ Նույնի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները Զաբել Բոյաշյանի թարգմանությամբ, նույն տեղում, 1975, № 3։ Ս․ Հարությունյան․

ՊՈՅԱՆՀՈՒ, լիճ Չինաստանում, Ցանցզի գետի ավազանում, Ցզյանսի նահանգում։ Մակերեսը մոտ 2,7 հզ․ կմ2 է, խորությունը ամռանը՝ 20 մ, ձմռանը՝ մի քանի մ։ Յանցզիի հետ միացած է վտակով։ Մովորաբար ջրի հոսքը կատարվում է Պ–ից Ցանցզի, բայց ամռանը՝ Ցանցզիի հորդացումների ժամանակ, տեղի է ունենում ջրերի հակառակ հոսք,ԱՊ–ի չափերը զգաւիորեն մեծանում են։

ՊՈՅԱԶՅԱՆ Համբարձում Հակոբի, Մեծն Մուրադ [1860, ք․ Հաճըն – 2(15)․6․1915, Կ․ Պոլիս], հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Հնչակյան կուսակցության անդամ։ 1885-ին տեղափոխվել է Կ․ Պոլիս, սովորել տեղի բժշկ․ ուսումնարանում։ Դում–Գափուի ցույցին (տես Գում–Գափուի ցույց 1890) մասնակցելուց հետո, թուրք, կառավարության հալածանքներից խուսափելով, ապաստանել է Աթենքում, այնուհետև մեկնել Թիֆլիս, ապա Դիաբբեքիրով՝ Մասուն, որտեղ կազմակերպել է հայ բնակչության ինքնապաշտպանությունը։ 1894-ին գլխավորել է Մասունի ապստամբությունը (տես Սասանի ապստամբություններ 1894, 1904), որի պարտությունից հետո թուրք, կառավարությունը նրան նետել է Բաղեշի բանտը, ենթարկել անմարդկային տանջանքների, ապա տեղափոխել Կ․ Պոլիս, դատապարտել ցմահ բանտարկության և աքսորել Տրիպոլիս։ 1906-ին Պ․ փախել է Եգիպտոս, ապա անցել ԱՄՆ։ 1908-ի թուրք, հեղափոխությունից հետո վերադարձել է Կ․ Պոլիս և ընտրվել օսմանյան պառլամենտի անդամ։ 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ, հնչակյան 20 գործիչների թվում, դատապարտվել է մահապատժի և կախաղան բարձրացվել Կ․ Պոլսի Բայազիդի հրապարակում։ Հ․ Պողոսյան

ՊՈՅԱԶՅԱՆ Մարտիրոս Հակոբի, ժիրայր (1856, ք․ Հաճըն–1894, Ցոզղաթ), հայ ազգային–ազատագրական շարժման մասնակից։ Հնչակյան կուսակցության անդամ։ Հ․ Հ․ Պոյաջյանի եղբայրը։ Ծննդավայրի Վարդանյան դպրոցն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Կ․ Պոլսում, ապա վերադարձել Հաճըն և նույն դպրոցում աշխատել որպես ուսուցիչ, ստեղծել հայրենիքի ազատագրության համար պայքարող գաղտնի խմբակ։ 1875–1889-ին ապրել է Անդրկովկասում։ Այնուհետև Կիլիկիայի և Արմ․ Հայաստանի տարբեր վայրերում զբաղվել է ուսուցչությամբ, թուրք, բռնատիրության դեմ պայքարում քարոզել օսմանյան տերության մեջ բնակվող բոլոր ժողովուրդների ուժերի միավորման գաղափար, կազմակերպել է ելույթներ տեղական պաշտոնյաների և վաշխառուների չարաշահումների դեմ։ 1892-ին Պ․ մասնակցել է Աբդուլ Համիդի վայրագ բռնապետությունը դատապարտող թռուցիկների (յաֆթա) ստեղծմանն ու տարածմանը։ 1893-ի հոկտեմբերին Ցոզղաթում թուրք, ոստիկանության ու հարկահավաքների կամայականությունների դեմ կազմակերպել է ժող․ մեծ ցույց։ Մակայն ձերբակալված ցուցարարների կյանքը չվտանգելու համար հանձնվել է թուրք, ոստիկանությանը և կախաղան բարձրացվել Ցոզղաթի Մահաթհանե հրապարակում։ Հ․Պողոսյան

ՊՈՅԿԻԼՈԹԵՐՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ (< հուն․ лоскСХо^ – տարբեր, փոփոխական և Оёр-դ – ջերմություն), տես Սառնարյուն կենդանիներ։

ՊՈՅՆՏԻՆԴԻ ՎԵԿՏՈՐ [անգլիացի ֆիզիկոս Զ․ Հ․ Պոյնաինգի (J․ H․ Poynting, 1852–1914) անունով], փոփոխական էլեկարամագնիսական դաշտի էներգիայի հոսքի խտության վեկտոր։ Պ․ վ–ի մոդուլը հավասար է այն էներգիային, որը միավոր ժամանակում փոխանցվում է էլեկտրամագնիսական էներգիայի տարածման ուղղությանը (այսինքն՝ Պ․ վ–ի ուղղությանը) ուղղահայաց միավոր մակերևույթով։ Միավորների բացարձակ (գաուսյան) համակարգում П = –£е Н j, որտեղ E-ն էլեկտրական դաշտի, H-ը մագնիսական դաշտի լարվածություններն են, c-ն լույսի արագությունն է վակուումում։ Միավորների միջազգային համակարգում П= [E H]։ Պ․ վ–ի հոսքը լիցքավորված մասնիկների համակարգը սահմանաւիակող մակերևույթով հավասար է այն էներգիային, որը համակարգը կորցնում է միավոր ժամանակում՝ էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթման հետևանքով (տես Մաքսվեչի հավասարումներ)։ էլեկտրամագնիսական դաշտի իմպուլսի խտությունը (g) արտահայտվում է Պ․ վ–ով․ g=t/c²*П։

ՊՈՆԻՆԵՐ (< անգլ․ pony), փոքր (80–140 սմ բարձրությամբ) ձիեր։ Բուծվել են Բրիտանական, Իսլանդիա, Կորսիկա, Սիցիլիա, Գոտլանդ, Հոկայդո կղզիներում։ Հայտնի է Պ–ի 20 ցեղատեսակ (շետլենդական, ուելսական, իսլանդական, գոտլանդական ևն)։ Իրենց հայրենիքում Պ․ օգտագործվել են ոչ մեծ գյուղացիական տնտեսություններում, հանքահորերում, լեռնային պայմաններում՝ բեռներ տեղափոխելու համար ևն։ Այժմ լայնորեն տարածված են և օգտագործվում են զբոսայգիներում՝ թեթև, մանկական սայլակներով զբոսանքների համար։ Շատ երկրներում բուծվում են տարբեր տեսակի և գույնի Պ․։

ՊՈՆՅԱՏՈՎՍԿԻ (Poniatowski) Յուզեֆ (1763–1813), իշխան, լեհ․ գեներալ, Ֆրանսիայի մարշալ (1813)։ 1780-ից ծառայել է ավստ․ բանակում, 1788-ից եղել է Իոսիֆ II կայսեր համհարզը։ 1789-ին լեհ․ թագավոր Ստանիսլավ Ավգուստի (որի զարմիկն էր Պ․) հրավերով եկել է Լեհաստան, մասնակցել լեհ․ բանակի վերակազմությանը։ 1794-ի լեհ․ ապստամբության ժամանակ (տես Լեհական ապրստամբաթյաններ 1794, 1830–31, 1863–64) հաջողությամբ գործել է պրուս, զորքերի դեմ։ 1806–07-ի ռուս․-պրուս․-ֆրանս․ պատերազմում անցել է Նապոլեոնի կողմը։ 1807-ին Վարշավայի դքսության ռազմ, մինիստրն էր։ 1812-ին կազմել է 100 հզ.-անոց լեհ․ բանակ և մասնակցեք Ռուսաստանի դեմ Նապոլեոնի արշավանքին, (նապոլեոնյան «Մեծ բանակի» 5-րդ լեհ․ կորպուսի հրամանատարն էր)։ Մասնակցել է 1813-ի էայպցիգի ճակատամարտին (տես Լայպցհգյան ճակատամարտ 1813)։ Ծանր վիրավոր Պ էլստեր գետը լողալով անցնելու ժամանակ խեղդվել է։ Վարշավայում Պ–ին հուշարձան է կանգնեցված (1913)։

ՊՈՆՈՄԱՐՅՈՎ Բորիս Նիկոլաևիչ [ծն․ 4(17)․1․1905, Զարայսկ (այժմ՝ Մոսկվայի մարզում)1, սովետական պետ․ և կուսակցական գործիչ, պատմաբան։ Մոցիաւիստական աշխատանքի հերոս (1975), պրոֆեսոր (1932), ՄՄՀՄ ԴԱ անդամ (1962, թղթակից անդամ՝ 1958)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1919-ին կամավոր մեկնել է կարմիր բանակ։ 1920–23-ին կոմերիտական և կուսակցական աշխատանքի է եղել Զարայսկուլք։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1926) և Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը (1932)։ 1926–28-ին կուսակցական աշխատանք է կատարել Դոնբասում, Թուրքմենստանում։ 1932–34-ին՝ Կարմիր պրոֆեսուրայի պատմակուսակցական ինստ–ի դիրեկտորի տեղակալ, 1934–1936-ին՝ ՀամԿ(բ)Կ Մոսկվայի կոմիտեին կից կուսակցության պատմության ինստ–ի դիրեկտոր։ 1937–43-ին աշխատել է Կոմինտերնի ԴԿ–ում։ 1943–44-ին՝ Մարքսի, էնգելսի, Լենինի ինստ–ի դիրեկտորի տեղակալ։ 1944–46-ին աշխատել է ՀամԿ(բ)Կ ԿԿ բաժնի վարիչի տեղակալ, 1947–49-ին՝ ՍԱՀՄ Մինիստրների խորհրդին կից Սովինֆորմբյուրոյի պետի տեղակալ, պետ։ 1948-ից՝ ՍՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչի առաջին տեղակալ, 1955–61-ին՝ բաժնի վարիչ, 1961-ի հոկտեմբերից՝ ՍՄԿԿ ԿԿ քարտուղար։ Կուսակցության XIX համագումարում ընտրվեյ է ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, XX, XXII, XXlV-ում՝ անդամ, 1972-ի մայիսից՝ ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ ՄՍՀՄ V–X գումարումների Դերագույն սովետի դեպուտատ է։

Պ․ ՄՄԿԿ պատմության, ՍՍՀՄ արտաքին քաղաքականության, միջազգային կոմունիստական, բանվորական և ազգայինազատագրական շարժումներին, գիտ․ սոցիալիզմի տեսությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ և խմբագիր է։ 1932-ից՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ի, ապա՝ ՄՄԿԿ ԿԿ–ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի ամբիոնի վարիչ։ ՍՄԿԿ պատմության դասագրքի հեղինակային կոլեկտիվի ղեկավար, ՄՄԿԿ պատմության բազմահատորյակի գլխ․ խմբագրության անդամ,