Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գործողներ Ա․ Աբգարովիչի, Ի․ Նիկորովիչի, Ս․ Բարոնչիի գործերը։ Ծանոթացրել է հայ ժողովրդի պատմությանը, դպրությանը, գաղթականության կյանքի իրադարձություններին։ Ռ․ Համբարձումյան,

ՊՈՍՈԽԻՆ Միխայիլ Վասիլեիչ [ծն․ 30․11(13․12)․1910, Տոմսկ], սովետական ճարտարապետ։ ՍՍՀՄ Ժող․ ճարտարապետ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1961-ից։ Սովորել է Մոսկվայի ճարտ․ ինստ–ում (1935–38)։ Մոսկվայի գլխ․ ճարտարապետը (1960-ից)։ Գործերից են (բոլորը համահեղինակների հետ)․ Մոսկվայում՝ բնակելի տներ Ապստամբության հրապարակում (բարձրահարկ․ նախագիծը՝ 1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949, կառուցվել է 1950–54-ին), Խորոշյովոյի խճուղու վրա (1950), Չայկովսկու (1952) U Կուուսինենի (1956) փողոցներում, Ւարոշյովո–Մնևնիկի բնակելի շրշան ի հատակագծումն ու կառուցապատումը (1960–ից), Կրեմլի Համագումարների պալատը (1959–61, լենինյան մրցանակ, 1962), Կալինինի պողոտայի կառուցապատումը (1964–69) ՏՓԽ–ի շենքերի (1969) համալիրով, Պիցունդայում առողջարանային համալիր (1959–67), ՍՍՀՄ տաղավարները Մոնրեալի (1967) և Օսակայի (1970) համաշխարհային ցուցահանդեսներում, Մոսկվայի գլխ․ հատակագծի (մինչե 1985-ը) մշակումը (ղեկավար, հաստատվել է 1971-ին)։ ՍՍՀՄ VI-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՍՄԿԿ XXII – XXIII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Երկ․ Город для человека, М․, 1973․

Գրկ․ Посохин М․ В․, «Архитектура СССР», 1970, Jsfe 12․

ՊՈՍՈՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 863, տեղի է ունեցել արաբ, և բյուզ․ զորքերի միջև, սեպտեմբերի 3-ին, Պոսոն վայրում (Պափլագոնիայի և Արմենիակների բանակաթեմերի սահմանագլխին, Հալիս գետից արմ․, Լալակաոն գետի մոտ)։ Արաբ․ 40 հզ–անոց զորքը՝ Մելիտինեի ամիրա Օմար իբն Աբդալլահ ալ Ակտայի գլխավորությամբ, ասպատակել է Արմենիակների բանակաթեմը, գրավել Ամիսոսը (Սամսոն), հասել Սինոպ։ Նրանց դեմ ելել են բյուզ․ փոքրասիական բանակաթեմերի զորքերը (մոտ 50 հզ․), Թրակեսիոնի բանակաթեմի հայազգի զորավար Պետրոնասի գլխավորությամբ։ Արաբ, զորքը նահանջել է, բայց Պոսոնի մոտ շրջապատվել և ջախջախվել է, մարտում սպանվել է նաև ամիրա Օմար իբն Աբդալլահ ալ Ակ տան։ Պ․ ճ–ում տարած հաղթանակից հետո բյուզ․ զորքերը շարժվել են հվ–արլ․ և Միջագետքի սահմանի մոտ հոկտեմբեր–նոյեմբերին պարտության մատնել նաև Արմինիայի ոստիկան Ալի իբն Ցահյա ալ Արմանիին։ Պետրոնասը վերադարձել է Կ․ Պոլիս, ստացել մագիստրոսի պատվաստիճան և սխոլերի դոմեստիկոսի (սպարապետ) աստիճան։ Ենթադրվում է, որ Պ․ ճ–ին արաբների կողմում մասնակցել են նաև պավլիկյանները՝ Կարբեասի գլխավորությամբ։ Պ․ ճ․ Բյուզանդիայի առաջին վճռական հաջողությունն էր Արևելքում գերիշխանության համար Արաբ, խալիֆայության դեմ մղած դարավոր պայքարում։ Այն կայունացրեց կայսրության տիրապետությունը Արևելքում, նախադրյալներ ստեղծեց հետագա առաջխաղացման համար։ Հ․ Բարթիկյան

ՊՈՍՍԱՐՏ (Possart) էռնստ (1841 – 1921), գերմանացի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Բեմելը՝ 1861-ին, Բրեսլաուի քաղաքային թատրոնում, խաղացել է Բեռնում, Համբուրգում, 1864-ից՝ Մյունխենի պալատական թատրոնի դերասան, ավելի ուշ՝ ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար։ 1883-ին մասնակցել է Գերմ․ թատրոնի (Բեռլին), 1901-ին՝ «Պրինց–ռեգենտ–թեատր»-ի (Մյունխեն) կազմակերպմանը։ Բեմի գերմ․ աշխատողների միության (1871) կազմակերպիչներից։ Կերպարի փիլ․ վերլուծությունը Պ․ զուգակցել է արտասանության անբասիր տեխնիկային և դերի արտաքին նկարագրի մանրազնին մշակմանը։ Օրպես ռեժիսոր հատուկ ուշադրություն է դարձրել մասսայական տեսարաններին։ Նշանակալից դերերից են Նաթան (Լեսինգի «Նաթան Իմաստուն»), Մեֆիստոֆել (Գյոթեի «Ֆաուսա»), Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Շայլոկ, Ցագո, Ռիչարդ III (Շեքսպիրի «Վենեաիկի վաճառականը», «Օթելլո», «Ռիչարդ III»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում (1891– 1900-ին՝ Ռուսաստանում) և Ամերիկայում։

ՊՈՍՏ (Post) է միլ Լեոն (1897–1954), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան։ Պ–ի հետազոտությունները նպաստել են մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության ձևավորմանը։ 1920-ական թթ․ ձևակերպել է տրամաբանական հաշիվների անհակասականության և լրիվության գաղափարները, հետազոտել բազմարժեք տրամաբանությունը, ֆունկցիաների դասերի լրիվ և փակ լինելու հատկանիշները տարբեր տրամաբանություններում։ 1930-ական թթ․ առաջադրել է ձևայնացված հաշվի և ալգորիթմի (Ա․ Մ․ Թյուրինգից անկախ) մաթեմատիկորեն ճշգրտված ընդհանուր գաղափարները, 1940-ական թթ․ ապացուցել (Ա․ Ա․ Մարկովից անկախ) կիսախմբերում նույնության պրոբլեմի ալգորիթմական անլուծելիությունը և դրանով առաջին անգամ տվել ալգորիթմորեն անլուծելի հանրահաշվական խնդրի օրինակ։

Գրկ․ К лини С․ К․, Введение в метаматематику, пер․ с англ․, М․, 1957․ Ի․ Զասլավսկի

ՊՈՍՏԳԼՈՍԱՏՈՐՆԵՐ «լատ․ post - հետո և < հուն․ 7cfrao)na – բացատրություն պահանջող հնացած կամ հազվադեպ բառ), իրավունքի դպրոց Իտալիայում, որը XIII դ․ հաջորդել է գլոսատորներին [Բոլոնիայի համալսարանում ծագած դպրոց (XI–XIII դդ․), որի ներկայացուցիչները դիտողությունները նշում էին ուսումնասիրվող տեքստի տողերի արանքներում կամ լուսանցքներում]։ Փորձելով վեր հանել գիտնականների ընդհանուր կարծիքը (communis opinio doctorum)՝ Պ․ մեկնաբանում էին գլոսատորների աշխատություններում Հուստինիանոսի կոդիֆիկացիայից քաղված իրավական հասկացություններն ու հատվածները։ Հրաժարվելով հռոմ․ իրավունքի կառուցվածքի սկզբնական իմաստից՝ նրանք հռոմ․ իրավունքը համապատասխանեցրեցին ժամանակի կանոնական, քաղաքային և սովորութային նորմերին։ Ֆեոդալիզմի պայմաններին հարմարեցված հռոմ․ իրավունքը փոխառնվեց Արմ․ Եվրոպայի երկրների մեծ մասում։ Պ–ի հայտնի ներկայացուցիչներից էին Բարտոլոն, Բալդը և ուրիշներ։

ՊՈՍՏԵԼԼՈՍ (Postellus) Գվիլիելմոս, Պռստել Գիյյոմ (1510–1581), ֆրանսիացի լեզվաբան, արևելագետ, հումանիստ։ 1539–43-ին հուն․, արաբ․, եթր․ է դասավանդել Փարիզի Արքայական կոլեջում։ 1549–59-ին շրջել է Եվրոպայում և Ասիայում, ուսումնասիրել քրիստոնյա և մահմեդական ժողովուրդների կենցաղն ու լեզուն, քարոզել հավատքների միասնություն, որի համար ինկվիզիցիան նըրան ենթարկեւ է ցմահ բանտարկության։ 1838-ին լույս է տեսել Պ–ի «Տասներկու լեզուների տարբեր այբուբենների բնույթի մասին ներածություն և կարդալու կեր–