ապրում նաև սուբյեկտիվ Պ․ (տես նաև Վեբեր–Ֆեխների օրենք)։
Գրկ․ Бардин К․ В․, Проблема порогов чувствительности и психофизические методы, М․, 1976; Забродин Ю․ М․, Лебедев А․Н․, Психофизиология и психофизика, М․, 1977․ Հ. Թութունջյան
ՊՍԻԻՈՖԻԶԻՈԼՈԳԻԱ, հոգ և ֆիզիոլոգիա, հոգեբանության բնագավառ, որի խնդիրն է բացահայտել հոգեկան պրոցեսների, հատկանիշների և վիճակների ֆիզիոլոգիական ընդհանուր նախադրյալները, մեխանիզմները, ինչպես նաև դրանց հիմքում եղած նյարդաֆիզիոլոգիական և էլեկտրաֆիզիոլոգիական օրինաչափությունները։ Պ․ հիմնվում է բարձրակարգ, ծայրամասային և ավտոնոմ նյարդային համակարգերի, մարդակազմության, նյարդահումորալ համակարգի տեսության, կենսաբանության, կենսաֆիզիկայի, հասակային և ախտաբանական ֆիզիոլոգիայի տվյալների վրա։ ժամանակակից Պ․ առանձնահատուկ ուսումնասիրության առարկա է դարձրել սերտման ու ուսուցման, ըմբռնման, հիշողության, շարժողական և խոսքաշարժողական ակտիվության, դրդապատճառների և հույգերի առաջացման, արթուն վիճակների, ուշադրության, քնի, ինչպես նաև քաղցի ու ծարավի ֆիզիոլոգիական ամենատարբեր պայմաններն ու մեխանիզմները։ Պ–ի զարգացման մեջ կարեոր ներդրում ունեն Ի․ Մ․ Սեչենովը, ի․ Պ․ Պավլովը, Պ․ Կ․ Անոխինը, է․ Հ․ Հասրաթյանը, Ջ․ Ուոթսոնը, Կ․ Լեշլին, Հ․ Պիերոնը, Պ․ Միլները, Պ․ Վ․ Սիմոնովը և ուրիշներ։ Հ․ Թութունջյան
ՊՍԻՐԾԽԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ արևելք։ Բնակչությունը՝ հայեր, աբխազներ, հույներ, վրացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, ցիտրուսների և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի հայկ․ տարրական դպրոց, բուժկայան, ակումբ, կինո, կապի բաժանմունք, հանգստյան տուն։ Հիմնադրել են Սինոպից և Օրդուից եկած հայերը, 1881-ին։
ՊՍԻՔԵ, Պսիխ և (հուն․ փսդ–հոգի), հին հուն, դիցաբանության մեջ մարդկային հոգու անձնավորումը։ Պատկերվել է թիթեռի կամ թիթեռնաթե աղջկա տեսքով։ Ըստ Ապուլեուսի բերած առասպելի, կրտսեր արքայադուստր Պ․ գեղեցկությամբ մրցել է Աֆրոդիտեի հետ։ Վրդովված աստվածուհու հետապնդումներից ազատվելու համար Պ․ Փորձել է անձնասպան լինել, սակայն Աֆրոդիտեի որդին՝ սիրո աստված էրոսը (Ամուր), փրկել է նրան և բերել իր պալատը։ էրոսն իբր Պ–ին այցելել է գիշերները, որպեսզի նա չկարողանա տեսնել իր դեմքը։ Նախանձոտ քույրերի դրդմամբ Պ․, երբ փորձել է տեսնել էրոսի դեմքը, վերջինս անհետացել է։ Սիրեցյալին երկար որոնելով՝ Պ․ ենթարկվել է շատ արկածների ու տառապանքների, որոշ ժամանակ դարձել Աֆրոդիտեի աղախինը, նրա հանձնարարությամբ իջել Հադեսի թագավորություն են։ Ի վերջո Պ․ կրկին գտել է էրոսին և ամուսնացել նրա հետ՝ արժանանալով Աֆրոդիտեի ներմանը։ Զեսը Պ–ին պարգեել է անմահություն։ Պ–ի առասպելը հրապուրել է քանդակագործներին (նոր Ժամանակներում՝ Ա․ Կանովա, Օ․ Պաժու և ուրիշներ), նկարիչներին (Ռաֆայել և ուրիշներ), բանաստեղծներին (ժ․ Լաֆոնտեն, ի․ Բոգդանովիչ), կոմպոզիտորներին (Ս․ Օ․ Ֆրանկ և ուրիշներ)։
ՊՍԿՈՎ, քաղաք, ՌՍՖՍՀ Պսկովի մարզի կենտրոնը։ Գտնվում է Վելիկայա գետի ափին։ 182 հզ․ բն․ (1982)։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, արդ․ կենտրոն։ Առաջատարը մեքենաշինությունն է (էլեկտրասարքավորումներ, ռադիոմասեր, հեռախոսային և հեռավոր կապի ապարատուրա, արհեստական և սինթետիկ թելեր արտադրող մեքենաներ)։ Զարգացած է նաև թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Կա շինանյութերի արտադրություն։ Գործում են մանկավարժական ինստ․, Լենինգրադի պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղը, տեխնիկումներ, ուսումնարաններ, երկու թատրոն, պատմագեղարվեստական և ճարտ․ թանգարաններ, Վ․ ի․ Լենինի տուն–թանգարանը և բնակարաթանգեւրանը։ Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 903-ին, 1348-ից՝ Պսկովի ֆեոդաչական հանրապետության կենտրոն։ Վելիկայա և Պսկովա գետերը քաղաքը բաժանում են 3 մասի՝ կենտրոն, Զավելիչիե, Զապսկովիե։ XIII դարից կառուցվել են Պ–ի հնագույն մասի և պատմական կենտրոնի՝ կրեմլի («Կրոմ», Տրոիցկի տաճարը՝ 1682–99) քարե ամրությունները։ Քաղաքի աճին զուգընթաց կառուցվել են նոր շրջաններ ընդգրկող քարե և փայտե ամրապատեր, աշտարակներ (XIII–XV դդ․)։ Պ–ի հնագույն կառույցներում՝ Միրոժսկի (մինչե 1156), Իվանովսկի (մինչե 1243), Սնետոգորսկի (1310, որմնանկարները՝ 1313) մենաստանների տաճարներում պահպանվել են Նովգորոդի դպրոցի ճարտ․ ավանդույթները։ XIV–XVI դդ․ կառուցվել են Պ–ի դպրոցին բնորոշ 2–3–5 կամարակապ բացւիսծքներով զանգակատներով ոչ մեծ ծխական եկեղեցիներ (Վասիլիի, 1413, Կոսմայի և Դամիանի, 1463 են), XVI–XVII դդ․՝ քարե բնակելի տներ (Պոգանկինների տունը, մինչև 1645, Լապինի տունը, 1670– 1680-ական թթ․ են)։ Ըստ 1778-ի կանոնավոր հատակագծի Պ–ի գլխավոր փողոցներում «օրինակելի» նախագծերով կառուցվել են կլասիցիզմի ոճով երկհարկանի քարե և փայտե տներ։ Հայրենական մեծ պատերազմից (1941–45) հետո Պ․ կառուցապատվել է վերականգնման և հետագա զարգացման գլխավոր հատակագծով (1945, ճարտ․ Ն․ Վ․ Բարանով, Ա․ Ի․ Նաումով և ուրիշներ)։ Ըստ նոր գլխավոր հատակագծի (1971, ճարտ․ Գ․ Պ․ Բորենկո, Ն․ Վ․ Բարանով U ուրիշներ) Պ–ում շին․ տարվում է հիմնականում Զապսկովիեում և Զավելիչիեում՝ հաշվի առնելով ճարտ․ հուշարձանների տեղադրությունը։
ՊՍԿՈՎԻ ԼԻՃ, Չոէդ–Պսկովի Լճի մասը Պսկովի մարզում։
ՊՍԿՈՎԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմվել է 1944-ի օգոստ․ 23-ին։ Տարածությունը 55,3 հզ․ կէՐ է, բն․՝ 841 հզ․ (1982)։ Բաժանվում է 24 շրջանի, ունի 14 քաղաք, 11 քտա։ Կենտրոնը՝ Պսկով։ 1967-ին պարգեատրվել է Լենինի շքանշանով։
Բնությունը։ Պ․ մ․ գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի հս–արմ–ում։ Մակերեվույթը հարթավայրային է, արմ–ում Վելիկորեցկայա ցածրադիր հարթավայրն է Պսկով–Չուդի իջվածքով, արլ–ում՝ Լուգայի (մինչե 204 մ), Սուդոմայի (մինչև 294 մ), Բեժանիցիի (մինչե 338 մ, մարզի բարձր կետը) բարձրությունները։ Մարգի ծայր արլ–ը հարթավայրային է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –7°Շ–ից մինչև –8°C է, հուլիսինը՝ 17–17,5°C, տարեկան տեղումները՝ 550–650 մմ, վեգետացիոն շրջանը՝ մինչե 144 օր։ խոշոր գետերն են Վելիկայան, Շելոնը, Լովատը, Պլյուսան։ Շատ են լճերը, առավել մեծը Չուդ–Պսկովի լիճն է։ Տարածված են պոդզոլային և ճահճային հողերը։ Անտառները գրավում են տարածքի 31%-ը։ Մարգագետինները անջրդի հովիտներում են։ ճահիճներն ունեն տորֆի մեծ պաշարներ։ Կենդանիներից հանդիպում են որմզդեղն, վայրի խոզ, սպիտակամորթ նապաստակ, աղ–