Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարող են լինել բռնի, որը ենթադրում է զինված ապստամբություն ու քիչ թե շատ տևական քաղաքացիական պատերազմ, և համեմատաբար խաղաղ։ Դրանք պայմանավորված են դասակարգային ուժերի կոնկրետ հարաբերակցությամբ ինչպես տվյալ երկրում, այնպես էլ միջազգային ասպարեզում, այս կամ այն երկրի քաղ․ զարգացման առանձնահատկություններով են։ Կապիտալիզմի և կոմունիզմի միջև ընկած ժամանակաշրջանի քաղ․ կազմակերպման ձեերը պատմ․ կոնկրետ պայմաններում կարող են լինել տարբեր, բայց նրանց էությունն անխուսափելիորեն կլինի Պ․ դ․։ 1871-ի Փարիզի կոմունան Պ․ դ–ի ստեղծման առաջին փորձն էր, որը ցույց տվեց, որ, հասնելով իշխանության, բանվոր դասակարգը պետք է վերացնի մինչ այդ իր դեմ գործադրած ճնշման մեքենան և այն փոխարինի հասարակության քաղ․ կազմակերպման նոր ձևով։

Ընդհանրացնելով 1905–07-ի ռուս, առաջին հեղափոխության և 1917-ի Փետրվարյան հեղափոխության ժամանակ առաջացած բանվորների դեպուտատների սովետների ու բանվորների և զինվորների դեպուտատների սովետների փորձը (տես նաե Գյուղացիական դեպուտատների սովետներ)՝ Վ․ Ի․ Լենինը հայտնագործեց Պ․ դ–ի նոր պետ․ ձեը, բացահայտեց դրա առանձնահատկությունները։ Պ․ դ–ի համակարգի կազմակերպման դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը Ռուսաստանում իրագործվեց ավտոնոմիայի և ֆեդերացիայի ձևով, որը պայմանավորված էր երկրի տնտ․ և ազգ․ յուրահատկություններով։ Պ․ դ–ի մարքս–լենինյան տեսությունը իր հաստատումը գտավ սոցիալիզմի առաջին երկրի՝ ՍՍՀՄ–ի օրինակով, որի փորձը հարստացրեց Պ․ դ–ի տեսությունը նոր գաղափարներով ու եզրակացություններով։ Լենինը միաժամանակ շեշտում էր Պ․ դ–ի սովետական կարգի փորձի համաշխարհային–պատմ․ նշանակությունը, սովետական իշխանության կազմակերպման և աշխատանքի հիմնական սկզբունքների անհրաժեշտությունը սոցիալիզմ կառուցող բոլոր երկրների համար։ Միջազգային ասպարեզում և առանձին երկրներում դասակարգային ուժերի հարաբերակցության նոր նպաստավոր պայմաններում հանդես եկավ պրոլետարիատի պետ․ իշխանության նոր ձև՝ ժողովրդական դեմոկրատիան։ ժող․ դեմոկրատիայի մի շարք երկրներում Պ․ դ․ հաստատվեց ոչ թե զինված ապստամբության, այլ համեմատաբար խաղաղ ճանապարհով, աստիճանաբար վերակառուցվեցին և օգտագործվեցին նախկին պետ․ ապարատի որոշ ներկայացուցչական մարմիններ (Ազգ․ ժողովը՝ Չեխոսլովակիայում, Սեյմը՝ Լեհաստանում են), հենց սկզբից ընտրական իրավունքից օգտվեցին բոլոր քաղաքացիները՝ բացառությամբ ակնհայտ հակահեղափոխականների, պահպանվեցին սոցիալիստական և դեմոկրատական ուժերը միավորող Ազգ․, Հայրենական, Ազգային–ղեմոկրատական ճակատները։ Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, ԳԴՀ–ում կոմունիստական կուսակցությունների հետ միասին գոյություն ունեն նաև այլ կուսակցություններ, որոնք ընդունում են սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման ծրագիրը և կոմունիստական կուսակցության ղեկավար դերըՊ․ դ–ի համակարգում։ Պատմ․ այդ նոր փորձը արտացոլված է ՍՄԿԿ XX–XXVI համագումարների որոշումներում, ՍՄԿԿ նոր ծրագրում, եղբայրական կոմունիստական և բանվ․ կուսակցությունների խորհրդակցությունների փաստաթղթերում։ Դրանցում մշակված են մյուս դասակարգերի հետ պրոլետարիատի ավելի լայն դաշինքի հնարավորության, որոշակի պայմաններում պառլամենտը բուրժուազիայի գործիքից ժողովրդի իշխանության ձևի վերափոխելու հարցերը ևն։

Պ․ դ–ի մարքս–լենինյան ուսմունքը ձևավորվել ու զարգացել է աջ և «ձախ» օպորտունիզմի դեմ համառ պայքարում՝ միաժամանակ մերժելով գռեհիկ և դոգմատիկական մեկնաբանումները, որոնք ձգտում են հավերժացնել Պ․ դ․, ուռճացնել բռնության դերը սոցիալիզմին և կոմունիզմին անցնելու շրջանում, թերագնահատել սոցիալիստական դեմոկրատիայի զարգացման անհրաժեշտությունը։ «Մարքսիստ է միայն նա, որ դասակարգերի պայքարի ընդունումը տարածում է մինչև պրոլետարիատի դիկտատուրայի ընդունումը։ Սա է մարքսիստի ամենախորը տարբերությունը սովորական մանր (ասենք նաև խոշոր) բուրժուազիայից։ Այս փորձաքարի վրա պետք է փորձել մարքսիզմի իսկական ըմբռնումը ու ընդունումը» (Նույնի, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33, էջ 44)։

ՍՍՀՄ–ում Պ․ դ–ի պետության զարգացման փորձը ցույց տվեց, որ հակամարտ հասարակական–տնտ․ ֆորմացիաների գոյության պայմաններում մի երկրում սոցիալիզմի լիակատար և վերջնական հաղթանակից հետո Պ․ դ․ կատարում է իր պատմ․ առաքելությունը և ներքին զարգացման խնդիրների տեսակետից դադարում անհրաժեշտ լինելուց։ Պ․ դ–ի պետությունը վերաճում է համաժող․ պետության, դառնում է ամբողջ ժողովրդի շահերն ու կամքն արտահայտող մարմին (տես ժողովրդական դեպուտատների սովետներ)։ Սոցիալիզմից կոմունիզմին անցման ժամանակաշրջանում դեմոկրատիայի համակողմանի զարգացման ճանապարհով սոցիալիստական համաժող․ պետությունը աստիճանաբար վերաճում է կոմունիստական ինքնավարության։

Գրկ․ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Լենին Վ․ Ի․, Պրոլետարիատի դիկտատուրայի մասին, Ե․, 1981։ Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների խորհրդակցության հայտարարությունը, Ե․, 1960։ Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցության նյութերը, Մոսկվա, 5–17-ը հունիսի, 1969, Ե․, 1969։ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1974։ Դարբինյան Վ․ Դ․, Սոցիալիստական ռևոլյուցիայի և պրոլետարիատի դիկտատուրայի ձևերի մասին, Ե․, 1959։ Մխիթարյան Գ․ Ե․, Պրոլետարիատի դիկտատուրայի տեսության զարգացումը Վ․ Ի․ Լենինի կողմից, Ե․, 1961։ Ленинское учение о диктатуре пролетариата, М․, 1970․ Վ․ Դարբինյան

ՊՐՈԼԵՏԱՐԻՍՏԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ, պետական իշխանության անցումային ձև, որ հաստատվում է բանվոր դասակարգի հեգեմոն դերով (տես Պրոլետարիաաի հեգեմոնիա)՝ դեմոկրատական հեղափոխության հաղթանակի շնորհիվ։ Պ․ և գ․ հ․ դ–ի գաղափարն առաջ է քաշել և հիմնավորել Վ․ Ի․ Լենինը՝ իմպերիալիզմի դարաշրջանում բուրժուադեմոկրատական հեղափոխության զարգացման առանձնահատկությունների վերլուծման հիման վրա։ Բնութագրելով 1905–07-ի ռուս, հեղափոխության մեջ դասակարգային ուժերի տեղաբաշխումը՝ Վ․ Ի․ Լենինը նշել է, որ պատմ․ նոր պայմաններում, երբ հեղափոխական պայքարի նախաբեմ է դուրս գալիս բանվոր դասակարգը, բուրժուազիան կորցնում է իր նախկին հեղափոխականությունը, իսկ ագրարային պրոբլեմի սրությունը գյուղացիական հսկայական զանգվածներին մղում է խոր դեմոկրատական հեղաշրջման։ «Հասարակական ուժերի այդպիսի հարաբերությունից ստացվում է այն անխուսափելի հետևությունը, որ բուրժուազիան չի կարող լինել հեղափոխության ո՝չ գլխավոր շարժիչը, ո՝չ առաջնորդը։ Հեղափոխությունը մինչև վերջը, այսինքն՝ լիակատար հաղթանակի հասցնել, ի վիճակի է միայն պրոլետարիատը։ Բայց այդ հաղթանակը կարող է ձեռք բերվել միայն այն պայմանով, եթե պրոլետարիատին հաջողվի իր ետևից տանել գյուղացիության մեծ մասին։ Ռուսաստանում արդի հեղափոխության հաղթանակը հնարավոր է միայն որպես պրոլետարիատի և գյուդացիության հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրա» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 15, էջ 411)։

Պ․ և գ․ հ․ դ․ դեմոկրատական հեղափոխության նվաճումների ամրապնդման, այն մինչև վերջ հասցնելու միջոց է։ Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել սոցիալ–տնտ․ և քաղ․ խոր վերափոխություններ (արդյունաբերության առաջատար ճյուղերի, բանկերի ազգայնացում, ագրարային արմատական վերափոխումներ, հասարակական կյանքի տարբեր կողմերի դեմոկրատացում)։ Այս միջոցառումները խիստ սահմանափակում են խոշոր կապիտալի հնարավորությունները և ազդեցությունը, հող նախապատրաստում անցնելու սոցիաչիստական հեղափոխության։ Պ․ և գ․ հ․ դ–ի կողմից ընդհանուր դեմոկրատական խնդիրների լուծման հիման վրա հնարավոր է պրոլետարիատի միասնությունն ամբողջ գյուղացիության, քաղաքային միջին խավերի հետ։ Ընդ որում բուրժ․ տարրերը ձգտում են թուլացնել հեղափոխության թափը, մինչդեռ աշխատավորների մեծամասնությունը համախմբվում է պրոլետարիատի շուրջը՝ սոցիալիստական վերափոխումներ իրականացնելու համար։ Դեմոկրատական հեղափոխության մեջ բանվոր դասակարգի հեգեմոնիան պայմաններ է ստեղծում, որ Պ․․ և գ․ հ․ դ–ի հետագա զարգացման ընթացքում հաղթանակի պրոլետարական գիծը և այն աստիճանաբար վերածվի պրոփտարիատի դիկտատուրայի։

Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո եվրոպ․ և ասիական մի շարք երկրներում ժողովրդա–դեմոկրատական հեղափոխությունների և ազգ․