ац(х1)2+а22(х2)2+а3з(х3)2+2а12х1х24+2ai3x1x3+2a33x2x3=0 (1) հավասարումով։
Երկրորդ կարգի չվերածվող կորը իրական պրոյեկտիվ հարթության մեջ կամ էլիպս է, կամ իր ասիմպտոտների ոչ սեփական կետերով լրացված հիպերբոլ, կամ իր տրամագծերի ոչ սեփական կետերով լրացված պարաբոլ, գոյություն ունի նաև իրական կետեր չպարունակող երկրորդ կարգի չվերածվող կոր։ Երկրորդ կարգի վերածվող կորերն են՝ համընկնող կամ տարբեր ուղիղների զույգը կամ կետը։ Հարթության հինգ կետերով, որոնցից յուրաքանչյուր չորսը չեն գտնվում մի ուղղի վրա, անցնում է միակ երկրորդ կարգի կոր։ Երկրորդ կարգի կորին ներգծված վեցգագաթանու հակադիր կողմերի հատման կետերը գտնվում են մի ուղղի վրա (Պասկալի թեորեմ), այս պնդման երկակի պնդումը անվանում են Բրիանշոնի թեորեմ։ Ս․ Հարությունյան
ՊՐՈՅԵԿՑԻԱ (< լատ․ projectio – առաջ նետել, արտանետում), որեէ պատկերի կամ առարկայի արտապատկերումը (պրոյեկտումը) հարթության կամ այլ մակերևույթների վրա։ Հիմնական տեսակներն են կենտրոնական, զուգահեռ և ուղղանկյուն պրոյեկտումները։
Կենտրոնական պրոյեկտման դեպքում ընտրվում է որեէ s կետ (պրոյեկտման կենտրոն) և այդ կետով չանցնող P հարթություն (պրոյեկցիաների հարթություն)․ այդ դեպքում յուրաքանչյուր A կետ (նախակերպար) պրոյեկտվում է A՝–ին․ A՝–ը AS ուղղի և P հարթության հատման կետն է (նկ․ 1)։ A՝–ը (կերպար) անվանում են A կետի Պ․։ Որեէ F պատկերի Պ․ նրա բոլոր կետերի Պ–ների միավորումն է, օրինակ՝ А՝ В՝ C՝ եռանկյունը ABC եռանկյանն է (նկ․ 1)։
Զուգահեռ պրոյեկտման դեպքում ընտրվում է պրոյեկտման որեէ / ուղղություն և P հարթություն, այդ դեպքում յուրաքասչյուր A կետ պրոյեկտվում է A՝ կետի, որը A կետով անցնող և /-ին զուգահեռ ուղղի և P հարթության հատման կետն է (նկ․ 2)։
Ուղղանկյուն (կամ օրթոգոնալ) պրոյեկտումը զուգահեռ պրոյեկտման այն մասնավոր դեպքն է, երբ l-ը ուղղահայաց է P-ին։
Կենտրոնական և զուգահեռ պրոյեկտումները լայն կիրառություններ ունեն գծագրական երկրաչափության մեջ և տեխնիկայում։ Բացի վերը նշված պրոյեկտումներից, հայտնի են նաև գնդային մակերևույթի և այլ մակերևույթների վրա պրոյեկտումներ, որոնք օգտագործվում են աշխարհագրության, աստղագիտության, տեղագրության մեջ։ Տես նաև Քարտեզագրական պրոյեկցիաներ։
ՊՐՈՅԵԿՑԻՈՆ ՍԱՐՔ, օպտիկական հարմարանք, որը վերարտադրում է առարկաների օպտիկական պատկերները որպես էկրան ծառայող ցրող մակերևույթի վրա։ Ըստ առարկայի լուսավորման եղանակի՝ տարբերում են դիասկոպային, էպիսկոպային և էպիդիասկոպային Պ․ ս–եր։ Դիասկոպային Պ․ ս–ով (դ ի ա– պրոյեկտոր, նկ․ 1) պատկերն էկրանի վրա ստեղծվում է թափանցիկ առարկայի (դիապոզիտիվ, կինոժապավեն) միջով անցնող լուսային ճառագայթներով։ Դիասկոպային Պ․ ս–ի տարատեսակը կինոպրոյեկցիոն ապարատն է։ Դիապրոյեկտորը հարկավոր է տարբերել դիաս կոպից, որը հնարավորություն է տալիս առարկաները դիտել օկուլյարով։ Դիապրոյեկտորները նախատեսված են լուսատպության, դիապոզիտիվների դիտման, միկրոֆիլմերի ընթերցման համար ևն։ Դիապոզիտիվների հերթափոխումը և կիզակետումը ժամանակակից դիապրոյեկտորներում կատարվում է ավտոմատորեն, իսկ դիտումը կարող է ուղեկցվել հնչյունային բացատրությամբ։ էպիսկոպային Պ․ ս․ (նկ․ 2) անթափանցիկ առարկան էկրանի վրա պրոյեկտում է այդ առարկայից անդրադարձած և ցրված ճառագայթների միջոցով։ էպիսկոպային Պ․ ս–երից են էպիսկոպները, տեղագրական քարտեզների պատճենահանման, նկարների պրոյեկտման սարքերը ևն։ էպիդիասկոպային Պ․ ս․ դիասկոպային և էպիսկոպային սարքերի զուգակցությունն է (տես էպիդիասկոպ), որը թույլ է տալիս պրոյեկտել ինչպես թափանցիկ, այնպես էլ անթափանցիկ առարկաները։
Պ․ ս․ կազմված է մեխանիկական և օպտիկական մասերից։ Պ․ ս–ի մեխանիկական մասն ապահովում է առարկաների որոշակի դիրքը օպտիկական մասի նըկատմամբ, դրանց հերթափոխությունը և պրոյեկտման պահանջվող տևողությունը։ Օպտիկական մասը, որն իրականացնում է պրոյեկտումը, կազմված է լուսավորող համակարգից և պրոյեկցիոն օբյեկտիվից՛
Գրկ․ Волосов Д․ С․, Ц ив кин М․ В․, Теория и расчет светооптических систем проекционных приборов, М․, 1960․
ՊՐՈՆՅԱՆ (Պարոնյան) Սահակ (1749, Հալեպ –13․4․1806, Տրիեստ), հայ կրթական և եկեղեցական գործիչ, մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ։ Պ․ հեղինակ է «Երկրաչավւություն» (1794) և «Եռանկյունաչափություն» (1810) հայերեն տպագիր առաջին ուսումնական ձեռնարկների, դրանք կազմված են ժամանակի եվրոպական լավագույն ձեռնարկների հիման վրա, գրված են գրաբարով և նախատեսված են սկսնակների, ինչպես նաև ինքնուսուցման համար։ «Երկրաչափության» «Առաջաբան ճառում» Պ․ քննարկում է մաթեմատիկայի գիտապատմական և մեթոդական–մանկավարժական հարցեր․ Պ․ կողմնակից է երկրաչափության այնպիսի շարադրանքի, որը տառացիորեն չի հետևում Էվկլիդեսին։ Ձեռնարկում շարադրված են երկրաչափության տեսական և գործնական հարցեր, վերջում բերված է օգտագործված մաթ․ տերմինների ցուցակ-բառարան (լատ․, երբեմն արաբ, և թուրք, համարժեքներով)։ «Եռանկյունաչափություն» կազմված է երկու մասից, ուր շարադրված են հարթ և գնդային եռանկյունաչավւության տեսական և գործնական հարցեր։ Պ․ հայերեն մաթ․ բազմաթիվ տերմինների հեղինակն է։ Մ․ Ստեփանյան
ՊՐՈՉՆՈՈԿՈՊՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի ՆովոկուբանսԿԻ շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հվ–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, բելոռուսներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների, արեածաղկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, հիվանդանոց, 2 մանկապարտեզ, կապի բաժանմունք: Հիմնադրվել է 1794-ին։
ՊՐՈՊԱԴԱՆԴԱ (լատ․ propaganda – տարածման ենթակա, < propagare – տարածել), քաղ․, փիլ․, գիտ․, գեղարվեստական են հայացքների ու գաղափարների տարածում, որի նպատակն է դրանք հասցնել հասարակության գիտակցությանը և ակտիվացնել մասսայական պրակտիկ գործունեհւթյունը։ Պ–ի հիմնական տարրերն են նրա սուբյեկտը (սոցիալական այն խումբը, որի շահերն արտահայտում է Պ․), բովանդակությունը, ձևերը և մեթոդները, միջոցները և ուղիները (հեռուստատեսություն, ռադիո, մամուլ, կինո, թատրոն, էստրադա, դասախոսական Պ–ի համարակարգ են), օբյեկտը (լսարան կամ սոցիալական ընդհանրություններ, որոնց ուղղված է Պ․)։ Պ–ի պրոցեսի ըմբռնման համար վճռականը նրա սուբյեկտի սոցիալական շահերն են, դրանց հարաբերակցությունն ամբողջ հասարակության և նրա այն առանձին խմբերի շահերի հետ, որոնց ուղղված է Պ․։ Դա էլ հենց որոշում է Պ–ի բովանդակությունը և պայմանավորում նրա ձևերի, մե–