Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վուն։ Երկտուն է, առէջքավոր ծաղիկները խմբված են կարճ հասկերում, վարսանդավորները՝ տերեանութներում են, մեկական, թխավուն։ Պտուղը հյութալի, նարնջագույն, կարմրավուն կորիզապտուղ է, գնդաձև կամ էլիպսոիդաձև, 0,5–1 սմ երկարությամբ։ Աճում է ծովերի, գետերի, լճերի ափերին, մինչև 2100 մ բարձրության վրա։ Արմատային ընձյուղների և կոճղային շիվերի շնորհիվ երբեմն կազմում է շատ մեծ մակերեսներ զբաղեցնող մացառուտներ։ Չ․ ունի չափազանց կարեվոր կենսբ․ և էկոլոգիական հատկանիշներ։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ցրտադիմացկուն և չորադիմացկուն է։ Արմատներն օժտված են հողն ազոտով հարստացնող պալարաբակտերիաներով։ Պտուղները շատ հարուստ են վիտամիններով․ պարունակում են վիտամին С (16,9 – 272,5 մգ%), Bi, B2, Be, կարոտին են։ Վիտամինների պարունակությունն ավելի բարձր է սերմերում։ Պտուղներից ստացվում է չափազանց արժեքավոր Չ–ի յուղ (մինչև 12%), որն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի, գինեկոլոգիական որոշ հիվանդությունների ևն բուժման համար։ Տերևներից պատրաստված թուրմը նույնպես օժտված է բուժիչ հատկություններով։ Երիտասարդ ճյուղերից և տերևներից ստացվում է սև, պտուղներից՝ դեղին ներկ։ Տերևները դաբաղանյութերի լավագույն հումք են։ Մեղրատու է։ Պտուղներն օգտագործվում են և՝ թարմ վիճակում, և՝ մուրաբա, պաստեղ, ժելե, թուրմ, հյութ են պատրաստելու համար։ Չ․ անտառամելիորատիվ բարձրարժեք բույս է և աճեցվում է ավազուտների ամրապնդման, էռոզացված հողերի յուրացման, կանաչ ցանկապատերի համար են։ ՀՍՍՀ–ում Չ․ բնական պայմաններում շատ սահմանափակ տարածում ունի։ Վերջին տարիներին Սևանա լճի ազատված հողագրունտների վրա (Մարտունի, Կամո, Վարդենիս) ստեղծվել են Չ–ի խոշոր զանգվածներ, որը հնարավորություն է տվել կազմակերպել Չ–ի հյութի և յուղի արտադրությունը։ Ա․ Բարսեղյան

ՉԻՉԿԱՆ (նախկինում Չիչխան), գետ ՀՍՍՀ–ում, Փամբակի ձախ վտակը։ Երկարությունը 26 կմ է, ջրհավաք ավազանը՝ 184 կմ²։ Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հս․ լանջից, Շիրակի և Բազումի լեռնաշղթաների միջլեռնային հովտով հոսում արլ․։ Վերին հոսանքում ափերը ցածրադիր են։Միջին հոսանքի շրջանում գետը մտնում է խոր ու նեղ ձորի մեջ և առաջացնում համանուն ջրվեժը (հայտնի է նաև Թռչկան ջուր անվամբ)։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է։ Հորդանում է գարնանը, պատահում են ամառային վարարումներ։ Տարեկան ջրի միջին ծախսը 1,74 մ3/վրկ է, հոսքը՝ 54,8 մլն մ3։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։

ՉԻՎԱ, գյուղ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հվ–արմ․։ Խաղողագործական, պտղաբուծական և անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։

ՉԻՎԻՆԼԻ, գյուղ ՀՍՍՀ Ամասիայի շրջանում, շրջկենտրոնից 27 կմ հս–արմ․։ Միավորված է Կուզիքենդի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

ՉԻՏԱ, քաղաք (1851-ից), ՌՍՖՍՀ Չիտայի մարզի վարչական կենտրոնը (1937-ից)։ Գտնվում է Անդրբայկալում, Չիտա և Ինգոդա գետերի միախառնման վայրում։ Տրանսպորտային հանգույց է Անդրսիբիրյան երկաթուղու վրա, ունի օդանավակայան։ 315 հզ․ բն․ (1981)։ Վարչականորեն բաժանվում է 4 շրջանի։ 1972-ի հոկտ․ 23-ին պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Բնակավայր է 1653-ից։ 1826–30-ին եղել է դեկաբրիստների աքսորավայր, 1920–22-ին՝ Հեռավորարևելյան հանրապետության մայրաքաղաքը, 1922-ից՝ Անդրբայկալյան նահանգի, 1926-ից՝ Հեռավորարևելյան երկրամասի Չիտայի օկրուգի վարչական կենտրոնը։ Չ․ Արևելյան Աիբիրի արդ․ և մշակութային խոշոր կենտրոնն է։ Կան ավտոհավաքման, մեքենաշինական, հաստոցաշինական, շոգեքարշավագոնանորոգման, կահույքի, փայտամշակման, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ՊՇԷԿ։ Ունի բժշկ․, մանկավարժական և պոլիտեխնիկական ինստ–ներ, Սիբիրի ու Հեռավոր Արևելքի փորձարարական անասնաբուժության ինստ–ի, Խաբարովսկի երկաթուղային ինժեներների ինստ–ի, Իրկուտսկի պետ․ համալսարանի մասնաճյուղեր, ԳՀԻ–ներ, 12 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 2 թատրոն, հայրենագիտական թանգարան։

ՉԻՏԱԳՈՆԳ, քաղաք Բանգլադեշում, Բենգալյան ծոցի մոտ, Կառնապհուլի գետի ափերին։ Չիտագոնգ օկրուգի վարչական կենտրոնն է։ 469 հզ․ բն․ (1978)։ Կարևոր տրանսպորտային հանգույց է, երկրի խոշոր նավահանգիստը և տնտ․ նշանակությամբ երկրորդ քաղաքը։ Կան ջուտի, բամբակեղենի, քիմ․, սննդհամի, լուցկու, փայտամշակման, մետաղամշակման, ցեմենտի արդյունաբերություն, մետալուրգիական և նավթավերամշակման գործարաններ, նավաշինարան, առևտրական ընկերություններ։ Ունի համալսարան։ Չ–ում պահպանվել են Կադամի Մուբարակ (XII դ․) և Ջամի (XVII դ․) մգկիթները։

ՉԻՏԱՅԱ Գեորգի Սպիրիդոնի (ծն․ 10․11․ 1890, Փոթի), վրացի սովետական ազգագրագետ։ Վրաց․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1969)։ Ուսումնասիրել է վրացիների ու Կովկասի այլ ժողովուրդների ծագումը, նյութական և հոգևոր մշակույթը։ Աշխատությունները վերաբերում են ազգագրության ընդհանուր խնդիրներին և ազգագր․ ուսումնասիրությունների մեթոդիկային։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Գրկ․ Брегадзе Н․ А․, Гегешидзе М․ К-, Чичашвили Г․ А․, Г․ С․ Чйтая․ (К 70-летию со дня рождения), «Советская этнография»-, 1961, № 6 (перечень трудов Ч․)․

ՉԻՏԱՅԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1937-ի սեպտ․ 26-ին։ Գտնվում է Անդրբայկալում։ Մարզի կազմի մեջ է մտնում Ագինսկոյեի Բուրյաթական ինքնավար օկրուգը։ Տարածությունը 431,5 հզ․ կմ2 է, բն․ 1 258 հզ․ (1981)։ Բաժանվում է 31 վարչական շրջանի։ Ունի 10 քաղաք, 42 քտա։ Վարչական կենտրոնը՝ Չիտա։ 1957-ի դեկտ․ 14-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Չ․ մ–ի տարածքում գերիշխում է միջին բարձրության (600–700 մ) լեռնային ռելիեֆը։ Արմ–ում ձգվում է Ցաբլոնովյան լեռնաշղթան։ Դրանից արլ․ տարածվում են միջլեռնային գոգավորություններով բաժանված Չերսկու, Բորշչովոչնի, Դաուրյան և այլ լեռնաշղթաներ։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –26°Շ–ից մինչև –33°C է, հուլիսինը՝ 17–2ГС։ Տարեկան տեղումները 240–400 մմ են։ խոշոր գետերն են Շիլկան, Արզունը, Վիտիմը, Օլյոկման, լճերը՝ Մեծ Լեպրինդոն, Լեպրինդոկանը, Նիչատկան, Չիտայի լճերի խումբը են։ Կան հանքային աղբյուրներ։ Տարածված են լեռնատայգային պոդզոլային հողերը, տափաստաններում՝ սեահողերը և շագանակագույն հողերը։ Տարածքի ավելի քան կեսն անտառածածկ է։ Փայտանյութի ընդ–