Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նավատորմիղը մուտք գործեց Մարմարա ծով, որի հետևանքով երկրում խիստ ուժեղացան շովինիստական տրամադրությունները։ Զ–ին բնորոշ է գաղութատիրական ձգտումների և ազգ․ թշնամանք հրահրելու քարոզը։

Վ․ Ի․ Լենինը «ջինգոսոցիալիստներ» է անվանել II Ինտերնացիոնալի այն գործիչներին, որոնք, կեղծ հայրենասիրական կոչերով քողարկված, փաստորեն պաշտպանեցին առաշին համաշխարհային պատերազմը (տես Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 27, էշ 87)։

ՋԻՆՆԱ Մուհամմեդ Ալի (1876–1948), Հնդկաստնի և Պակիստանի քաղ․ գործիչ։ 1906-ից՝ Հնդկ․ ազգ․ կոնգրեսի (ՏԱԿ) անդամ, 1912-ից միաժամանակ մասնակցել է Մահմեդական լիգայի գործունեությանը (1934-ից՝ առաջնորդը)։ 1921-ին դուրս է եկել ՀԱԿ–ից։ Հանդես է եկել Հնդկաստանին անկախություն տալու պահանշով, սակայն նրա ամբողշ գործունեությունն ուղղված էր մահմեդական վերնախավի շահերի պաշտպանությանը։ Զ․ Հնդկաստանում «երկու ազգի»՝ հինդուսների և մահմեդականների գոյության տեսության հիմնադիրներից էր։ 1940-ին Զ–ի գլխավորությամբ Մահմեդական լիգան առաշ է քաշել Հնդկաստանից մահմեդական շրշաններն անջատելու և առանձին պետություն ստեղծելու պահանշ։ Միասնական Հնդկաստանի բաժանումից (1947) հետո եղել է Պակիստանի գեներալ–նահանգապետը։ Պակիստանում Զ–ին համարում են պետության ստեղծող, կոչում «մեծ առաջնորդ» և «ազգի հայր»։

ՋԻՆՍ (Jeans) Զեյմս Հոփվուդ (1877–1946), անգլիացի ֆիզիկոս և աստղագետ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1906, 1919–29-ին՝ քարտուղար), 1925–27-ին՝ Թագավորական աստղագիտական ընկերության պրեզիդենտ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական ֆիզիկային (գազերի կինետիկ տեսության, ճառագայթման տեսության) և աստղաֆիզիկային։ Զ․ Ռեչեյից անկախ ստացել է բացարձակ սև մարմնի ճառագայթման սպեկտրում էներգիայի բաշխման բանաձևը (տես Ռեչեյ–Ջինսի օրենք)։ Աստղագիտական աշխատանքները նվիրված են պտտվող հեղուկ մարմինների հավասարակշիռ ձևերի և աստղերի, աստղային համակարգերի ու միգամածությունների կառուցվածքի և զարգացման պրոբլեմներին։ Զ․ հեղինակն է կոսմոգոնիական հիպոթեզի, որը լայն տարածում ուներ XX դ․ 20–30-ական թթ․ (տես Կոսմոգոնիա)։

Երկ․ Աշխարհների շարժումը, Ե․, 1942։

ՋԻՆՍԻ ՀԻՊՈԹԵԶ, Արեգակնային համակարգի առաջացման կոսմոգոնիական հիպոթեզ։ Առաջարկել է Զ․ Ջինսը։ Տես Կոսմոգոնիա։

ՋԻՎԱՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ, ճուան Լուսինյան (ծն․ թ․ անհտ․–1344), պայլ Կիլիկյան Հայաստանում, 1330-ից։ Լևոն Գ Հեթումյան թագավորի դուստր Զաբելի և Կիպրոսի Ամորի II Լուսինյան թագավորի որդին։ Հաջորդել է 1329-ին նենգորեն սպանված Օշին պայլին։ Այնուհետև Լուսինյանները ազդեցիկ դեր են խաղացել Լևոն Ե–ի արքունիքում։ Լևոն Ե–ի առեղծվածային մահից (1342) հետո, երբ ուղղակի գծով սպառվել է Հեթումյան արքայատունը, ունիթոռների կուսակցության պարագլուխ Զ․ Լ․ Հայոց գահը հանձնել է եղբորը՝ Գվիդոն (Կի) Լուսինյանին (տես Կոստանդին Գ), և մինչև վերջինիս ժամանումը (1344) Կիլիկիա ճանաչվել է թագապահ։ Սպանվել է Ադանայում՝ Օշին Բակուրան իշխանի գլխավորած ապստամբության ժամանակ։ Զ․ Լ–ի կինը և դեռահաս որդիները փախել են Կիպրոս։ Նրա ավագ որդուն՝ Լևոն Զ–ին, ունիթոռները 1374-ին հռչակեցին թագավոր։

Գրկ․ Հովհաենես Դարդել, ժամանակագրութիւն Տայոց, ՍՊ£, 1891։

ՋԻՎԱՆԻ [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ․ Կարծախ (այժմ՝ ՎՍՍՀ Ախալքալաքի շրջանում)–20․2(5․3)․1909, Թիֆլիս], հայ աշուղ, ժող․ երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա-Ղազարի (Սիայի) մոտ Ջ․ յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ․ երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Զ․ 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Զամալին, Զահրին, Մալուլը, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Զ․ ընտրվել է «ուստաբաշի» (գլխ․ վարպետ)։ Մինչև 1880-ական թթ․ նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։

1870–90-ական թթ․ հասարակական մտքի և ազգային–ազատագր․ շարժման վերելքի տարիներին Զ–ու սիրային, քնարական երգերին փոխարինելու են գալիս բողոքի և ըմբոստության երգերը։ Նա համոզված էր, որ արևմտահայության ազատագրման հարցը լուծել կարող է միայն Ռուսաստանը («Մեծ քեռի», «Ով սիրուն, սիրուն»)։ Նույնիսկ 1905-ի հեղավւոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ջ․ չի հուսահատվել, նա հավատացել է, որ հայ ժողովրդի ազատության արեգակը ծագելու է «հյուսիսից»։

Ջ–ու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Իշխող անարդարությունը բացատրել է շահագործումով, հարստահարությամբ։ Ջ․ խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին (Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել է «Գայլածին»)։ Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն («Այծյամ», «Սիրուն հավ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հո տառը», «Քաջ բազե» ևն)։ Զ․ քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգ․ և կրոն, խտրությունները։

Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ли անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել» ևն)։

Զ․ հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ․ նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։

Ջ․ XIX դ․ ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ․ նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգ․ դպրոց։

Զ․ աշուղական երգը մաքրել է արլ․ ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։ Մեզ է հասել Զ–ի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Թուրքերենից փոխադրել է «Աշըղ–Ղարիբի հեքիաթը» (1887), «Քյարամի և Ասլիի հեքիաթը» (1888), «Մելիք–Շահի հեքիաթը» (1898)։ Երգչի ստեղծագործությունը բարձր են գնահատել հայ և ռուս արվեստագետներ, գիտնականներ (Հ․ Թումանյան, Մ․ Գորկի, Ն․ Մառ, Վ․ Բրյուսով, Վ․ Կիրպոտին և այլք)։ Կ․ Դուրգարյան․

Առանձին կարևորություն ունի Զ–ու երաժշտական արվեստը, իր ոտանավորների զգալի մասը նա հորինել է երգելու համար։ Աշուղը սովորաբար հանդես է եկել երեք կամ չորս հոգուց կազմված խմբով, նվագել ծնկին դրվող ջութակ (նաև՝ քաման), երգել զորավոր ու զգայուն ձայնով։ Զ․ շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ու Սայաթ–Նովայի զարգացրած ավանդույթը՝ որևէ երգի համար հորինել նրան հատուկ եղանակ («Քո փափագով», «Ընկերը», «Այծյամ», «Ձախորդ օրերը» ևն)։ Օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից, դրանք շարադրել յուրովի։ Ջ․ հայ աշուղական երգի ելևէջային ոճը