հիմքերը» (1955) և այլ գրքեր։ Որոշ հետազոտություններ լույս են տեսել մի շարք դասականների երկերի ժողովածուներում՝ իբրե առաջաբան (Ա․ Պոլիցիանո, Ն․ Մաքիավելի, Կ․ Գոլդոնի, Պ․ Բոմարշե և ուրիշներ)։ Հեղինակ է նաև դասագրքերի («Արեմտաեվրոպական թատրոնի պատմությունը սկզբնավորումից մինչե 17․89 թվականը», 1941, Դ․ Բոյաջիևի հետ) են։ Սովետական թատերագիտության մեջ մեծ ներդրում է «Իտալական ժողովրդական կատակերգությունը» (1954) աշխատությունը։ Զ․ ունի նաև բազմաթիվ թարգմանություններ (Կ․ Դոլդոնիի պիեսները են)։ 1898–1939-ին եղել է «Դրանատ հանրագիտական բառարան»–ի պատասխանատու քարտուղարն ու պատմության և սոցիոլոգիայի բաժինների ղեկավարը (գրել է 48 մեծ ու մի քանի հարյուր փոքր հոդված)։ Զ–ի առաջարկով բառարան են մտցվել Կ․ Մարքսի և մարքսիզմի մասին հոդվածները, որոնք Զ․ իր նախաձեռնությամբ պատվիրել է Վ․ Ի․ Լենինին (1914)։ 1914-ի նոյեմ․ 17-ին Վ․ Ի․ Լենինը Զ–ին ուղարկել է «Մարքս» (լույս է տեսել 1915-ին, XXVIII հատորում՝ Վ․ Իլյին կեղծանունով) հոդվածը և նամակ։ Ջ․ մշտապես հետեել և ուշադրության կենտրոնում է պահել հայերի պատմական ճակատագրի հարցը («Զեյթունյան հերոսապատում», 1899, «Գ․ Ա․ Զանշիեը և հայկական հարցը», 1901, «Հայերը Ռուսաստանում», 1906, «Թուրքական Հայաստանի ապագան», 1911)։ «Գրանատ հանրագիտական բառարան»-ում տպագրվել են Ջ–ի «Հայեր», «Հայաստան», «Հայ գրականություն» (Ա․ Ի․ Տեր–Հարությունովի հետ) հոդվածները։ Մեծ արձագանք է գտել «Հայաստանը և Թուրքիան» թեմայով դասախոսությունը Մոսկվայում (1946), ուր նա մերկացրել է երիտթուրքերի շովինիստական, եվրոպ․ պետությունների նենգ քաղաքականությունը հայերի հանդեպ, նշել ռուս, զորքի եղբայրական աջակցությունը արեմտահայերին (1915–1916), շեշտել Սովետական Ռուսաստանի օգնությունը Անդրկովկասի ժողովուրդներին։ «Ակադեմիա» հրատարակչությունում աշխատելու տարիներին (1933–37) Զ–ի ջանքերով լույս են տեսել Մաքիավելիի, Դվիչարդինիի, Լեոնարդո դա Վինչիիվազարիի և այլոց երկերը։ Ջ․ աշխատել է նաև Մոսկվայի համալսարանում, Փիլիսոփայության և գրականության, Կարմիր պրոֆեսուրայի, Թատերարվեստի, Երեվանի թատերական ինստ–ներում, 1939-ից՝ Մոսկվայի Համաշխարհային գրականության ինստ–ի արմ․ գրականության բաժնի վարիչ, 1945-ից՝ Արվեստի պատմության ինստ–ի թատերական սեկտորի վարիչ։ Զ–ի աշակերտներից են՝ Գ․ Բոյաջիեը, Բ․ Զինգերմանը, Ա․ Անիկստը և ուրիշներ։
Երկ․ Միքելանշելո, Ե․, 1977։ История западноевропейского театра, М․–Л․, 1941; Томмазо Сальвини, «Сообщения института истории искусств», в․ 10–11, М․, 1957; Итальянский театр, в кн․։ История западноевропейского театра, т- 1, М․, 1956 (совм․ с Г․ Н․ Бояджиевым); Леонардо да Винчи, 3-е изд․, М․, 1974․
Գրկ․ Бояджиев Г․, Последняя книга учёного в кн․։ -«Итальянская народная комедия», М․, 1962; Аникет А․, А․ К․ Дживелегов, «Театр», № 3, 1975; Бояджиев Г․ иМокульский С․, Список основных научно-литературных трудов А․ К․ Дживеле- гова, «Сообщения ин-та истории искусств АН СССР», 1957, № 10-11․ է․ Պեւորոսյան, Լ․ Սամվելյան
ՋԻՎԻԽԼՈՒ, գյուղ ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, Միափորի լեռնաշղթայի հվ․ լանջին, շրջկենտրոնից 13 կմ հս–արմ.։ Միավորված է Գյոչքենղի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ՋԻՈՒ–ՋԻՑՈՒ, ջիու–ջիթսու (ճապոներեն՝ ձյոլ–ձյուցու), առանց զենքի ինքնապաշտպանության և հարձակման ճապոն․ համակարգ, որի հիմնական հնարքներն են հարվածներ մարդու մարմնի առավել խոցելի մասերին (արևահյուսակ, քներակ, լյարդ ևն), ձեռքերի և ոտքերի հոդերի ոլորում՝ զուգակցված տարբեր ձևերի նետումներով և հակառակորդի շնչառական ուղիները ճնշող բռնումներով։ Կազմավորվել է XIII–XIV դդ․։ Կիրառվել է որպես սամուրայների ֆիզիկական և մարտական պատրաստության համակարգ։ XIX դ․ վերջին Ջ–ջ–ի տարրերի ընտրության և արդիականացման ճանապարհով ստեղծվեց ճապոն, ազգ․ ըմբշամարտը՝ ձյու–դոն, XX դ․՝ կարատեն և այկիդոն, որոնք հետագայում ճանաչվեցին որպես ինքնուրույն մարզաձևեր։
ՋԼԱԲՈՒՆՈՑԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, տենդովագինիտ (< նոր լատ․ tendo – ջիլ և vagina–բունոց), ջլաբունոցների սուր կամ քրոնիկական բորբոքային հիվանդություն։ Հիմնականում առաջանում է դաստակի, ճաճանչդաստակային, նախաբազկի (ճաճանչային և արմնկային), սրունքւխգային հոդերի, ոտի և աքիլեսյան ջլի շրջաններում։ Տարբերում են վարակական և ճարճատող Զ․ բ․։ Վարակականն առաջանում է մաշկի քերծվածքներով ջլաբունոցի մեջ թարախածին մանրէներ ընկնելիս, երբեմն՝ որպես մատնաշունչի բարդություն։ Ուղեկցվում է ցավերով (ջլերի ընթացքով), որոնք ուժեղանում են դաստակը կամ մատները շարժելիս, մաշկի կարմրությամբ և այտուցով, ջերմության տեղային բարձրացմամբ, իսկ թարախային բորբոքման դեպքում՝ նաև ընդհանուր ջերմաստիճանի բարձրացմամբ և օրգանիզմի թունավորման այլ ախտանշաններով։ Բուժումը․ վաղ շրջանում՝ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, անշարժացում, հակամանրէային դեղամիջոցներ։ Թարախային բորբոքման դեւգքում՝ վիրաբուժական միջամտություն։
Ճարճատող Ջ․ բ․ կամ ջլաբունոցի ասեպտիկ բորբոքումն առաջանում է դաստակի կամ նախաբազկի թիկնային երեսին։ Համարվում է պրոֆեսիոնալ հիվանդություն (դաշնակահարների, կթվորուհիների, մեքենագրուհիների են)։ Հիմնական ախտանշաններն են ջլերի ցավոտություն և ճարճատյուն՝ մատները շարժելիս։ Բուժումը․ դաստակի կամ մատների անշարժացում, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ։
ՋԼԱԴԵՂ, ներվյուր (ֆրանս․ nervure,< լատ․ nervus – ջիղ, ջիլ), գուրտ (գերմ․ Gurt, բառացի՝ գոտի), կառուցվածքային տարր, խաչային թաղի կմախքը կազմող անկյունագծային փոխհատվող կամարները (քարից, աղյուսից, բետոնից)։ Զ–ները թաղածածկին հաղորդում են կոշտություն, դիմադրում արտաքին սեղմման և ձգման ուժերին։ Հռոմ․ կառույցներում Զ–ները քողարկված են․ հայկ․, ռոման, և գոթական շինություններում ակնհայտորեն շեշտված են։ Զ–ների համակարգը ճար տ–յան մեջ (հատկապես գոթական) հիմնակմախքի կիրառման առաջին օրինակներից է։ Ա․ Զար յան
ՋԼԱՈՒԽՅԱՆ Քրիստափոր Միքայելի [ծն․ 24․9(7․10)․1905, գ․ Ղրիմ (այժմ՝ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում)], գեներալ–մայոր (9․8Л955)։ Ռազմ․ գիտ․ դ–ր (1957), պրոֆեսոր։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1929-ին ավարտել է Թիֆլիսի Անդրկովկասյան ռազմահետևակային դպրոցը, 1941-ին՝ Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան, 1948-ին՝ Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ բարձրագույն ռազմ, ակադեմիան։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբից 23-րդ դիվիզիայի կազմում կռվել է Ուկրաինայի պաշտպանների շարքերում։ Որպես 298-րդ հրաձգային (հետագայում՝ 80-րդ գվարդիական) դիվիզիայի շտաբի պետ, մասնակցել է Մտալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, Դնեպրի գետանցմանը, 1944-ի հունվարին 57-րդ բանակի