Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օքսիդներ։ Անթափանց Զ–ները պարունակում են սելենի, ոսկու, պղնձի, արծաթի միացություններ, անթափանց սպիտակ Ջ–ները՝ անագի, ցիրկոնիումի, տիտանի օքսիդներ են։ Մետաղը պատելու համար օգտագործվող Զ․ կոչվում է արծն՝․ Ջնարակապաա իրերի մեջ մեծ քանակություն է կազմում խեցեգործական (տես նաե խեցեգործություն) բարձրորակ արտադրանքը, մասնավորապես մայոփկան, հախճապակին։ Իտալական մայոլիկայում, նաև Նիկիայի խեցեգործության մեջ կիրառվել է «հայկական բոլյուս> սիլիկատային կավի հատուկ տեսակը, որը հարուստ է երկաթի օքսիդով։ Դեռես մ․ թ․ ա․ IV հազարամյակից խեցեղենի (անոթներ, ուլունքներ, հմայիլներ, շինանյութեր են) ջնարակումը տարածված է եղել Հին Եգիպտոսում, Հին Միջագետքի, Փոքր Ասիայի երկրներում, Հայկական լեռնաշխարհում, Իրանում, Հունաստանում և այլուր։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում կիրառվել է դահանակ և լազուրիթ հիշեցնող կանաչ փիրուզե Զ․։ Չինաստանում, ճապոնիայում, Իրանում, Միջին Ասիայում, արաբ, երկրներում Ջ․ լայնորեն կիրառվել է X–XIII դդ․, ջնարակապատ շքաղյուսներով երեսպատել են հատկապես մզկիթներն ու պալատները։ Եվրոպայում առաջին անգամ հայտնի է դարձել Իտալիայում, 1438-ին՝ Լուկա դելլա Ռոբբիայի շնորհիվ։ Ֆրանսիայում P․ Պալիսսին (1510–89) ստացել է սպիտակ և թափանցիկ գունավոր Ջ․։ Ռուսաստանում XVI – XVII դդ․ տարածված Էին բազմագույն հախճասալերը։

Հին Հայաստանում Ջ․ պատրաստում Էին գայլախազի (ապակենման հանքաքար) և մետաղների (երկաթ, մանգան, կոբալտ, պղինձ, քրոմ, արծաթ, կապար են) օքսիդների խառնուրդներից։ Հատուկ բովերում հալեցնելով գայլախազը՝ հալույթը ծորեցնում Էին սառը ջրի մեջ և դարձնում փխրուն զանգված, ապա աղացներում կամ սանդերում մանրացնում և խառնում մետաղօքսիդի փոշուն։ Խառնուրդից պատրաստած թանձր ջրալուծույթի շերտով երեսպատված իրերը թրծում Էին։ Չթրծված կավանոթին վառ գունավորում տալու համար այն պատում են անգորով, ապա ջնարակում և թրծում են հատուկ հնոցներում։

Հայաստանում ջնարակված անոթների ու այլ իրերի վաղ նմուշներ են գտնվել Մեծամորի, Կարմիր Բլուրի, Սեանի ավազանի հնավայրերից, Գառնիի անտիկ, Դվինի վաղ շրջանի շերտերից։ Հայկ․ վաղ շրջանի ջնարակապատ խեցեղենը (հիմնականում ծանծաղ թասեր) ներսից զարդանախշվել է մանուշակագույն, կանաչ, շագանակագույն, դեղին երանգների երկրաչափական, բուսակերպ և կենդանակերպ հորինվածքներով։ Միջնադարյան Հայաստանում ջնարակման արվեստը նոր վերելք է ապրել IX–XIII դդ․։ Դվինի, Անիի, Գառնիի, Ամբերդի, Զվարթնոցի, Մարմաշենի և այլ հնավայրերից հայտնաբերվել են զանազան գույներով ջնարակված իրեր ու առարկաներ։ Միջնադարի հայ բրուտները, որոնց անվանել են «իմաստասերք», «խոր հասկացողք», օգտագործել են գրեթե բոլոր մետաղօքսիդները և ստացել ցանկացած գույնի ու երանգի Ջ․։ Այս շրջանում Դվինում և Անիում պատրաստվել է մեծ քանակությամբ բարձրորակ ջնարակապատ խեցեղեն (հախճապակի), այնքան բաց գույնի խեցիով, որ անգոբե ծածկույթը թվում է ավելորդ։ Ալքիմիական ձեռագրերում ջնարակած խեցեղենը կոչվում է ապիկած (ապակի բառից), չինի են։ Կեսարիայի Մունճուսուն գյուղի եկեղեցու գրատնից գտնված մի ձեռագիր բովանդակում է մետաղային թթվուտների, ինչպես նաև բնական ու քիմ․ ներկեր ստանալու մի շարք եղանակներ։ Թաթար–մոնղոլական արշավանքները կասեցրին Հայաստանի տնտ․ զարգացումը, որի հետեանքով անկում ապրեց նաև խեցեգործությունը։ Սակայն հայ խեցեգործ վարպետները այն շարունակեցին Հայաստանից դուրս՝ հատկապես Թուրքիայի և Պարսկաստանի հայաբնակ վայրերում (Իկոնիա, Իզնիք, Ստամբուլ, Սպահան, Դամասկոս, Հալեպ ևն)։ XVII դ․ վերջին խեցեղեն սպասքի և հախճապակու միակ կենտրոնը Թուրքիայում Կոււոինան Էր։ ժամանակակից հայկ․ ջնարակապատ խեցեղենը հիմնականում պատրաստվում է Արտաշատի շրջանի Շահումյան (նախկին Ցուվա) գյուղում, Արտաշատում, ուր գոյություն ունի խեցեգործական ֆաբրիկա, Երեանի հախճապակու գործարանում։

2․ Ռետինի լուծույթ ալկոհոլի, բևեկնի բնահյութի (Էսենցիա) և տարբեր յուղերի խառնուրդի մեջ։ Ալկոհոլային Զ–ով զօծել են եբենոսի և այլ ընտիր փայտի տախտակներ փայլ տալու և պահպանելու համար, բևեկնի բնահյութով (իսկական Զ․) Ջ–երը՝ յուղաներկ պատկերներ ստեղծելու, յուղերի խառնուրդով (պարարտ Զ․) Ջ–երը՝ մետաղե և այլ նյութերից պատրաստած իրերը ներկելու և պահպանելու համար։ Ջ․ քսվել է ջնարակվող նյութի վրա վրձնով և չորացվել։ Ջ․ է կոչվում նաև որոշ ծառերից հոսող սպիտակ–դեղնավուն ռետնային խեժը։ Պատկերազարդումը տես 321-րդ Էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Ղաֆադարյան Կ․ Գ․, Ալքիմիան պատմական Հայաստանում, Ե․, 1940։ Առաքելյան P․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX--XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ Հաբայան Ֆ․, Միջնադարյան Հայաստանի գեղարվեստական խեցեղենի զարդաձեերը, Ե․, 1981։ ժամկոչյան Ա․, Միջնադարյան Հայաստանի հախճապակին IX–XIV դդ․, Ե․, 1981 (Հայաստանի հնագիտական հուշարձանները 10։ Միջնադարյան հուշարձաններ, պր․ 3)։ Шелковников Б․ А․, Художественная керамическая промышленность средневековой Армении, «Տեղեկագիր ՄՄՀՄ ԴԱ հայկական ֆիլիալի», № 3-4 (17-18), 1942; Кверфельдт Э․ К․, Керамика Ближнего Востока, Л․, 1947; Глазури, их производство и применение, [Сб․ ст․], Рига, 1964․ Լ․ Գբիգորյան, Ջ․ Թառայան, Ֆ․ Բաբայան․

ՋՈԴՐԵԼ ԲԵՆԿԻ ՌԱԴԻՈԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Նաֆիլդի ռադիոաստղադիտարան, Մանչեստերի համալսարանի գիտահետազոտական հիմնարկություն Զոդրել Բենկում (Jodrell Bank, Մեծ Բրիտանիա)։ Կազմակերպվել է 1957-ին։ Ջ․ Բ․ ռ–ում գործում է աշխարհի ամենամեծ՝ 76 մ տրամագծով ոաղիոաաողադիդիտակներից մեկը (մինչե 21 սմ երկարության ռադիոալիքների ընդունման համար), 1964-ից՝ 45 1/X28 l չափերով երկրորդ՝ ավելի ճշգրիտ մակերևույթով ռադիոաստղադիտակը (մինչե 6 սմ երկարության ռադիոալիքների ընդունման համար)։ Ջ․ P․ ռ․ ունի նաև ավելի փոքր չափերի մի շարք ռադիոաստղադիտակներ, որոնք տեղադրված են այլ վայրերում և առաջին հրկու ռադիոաստղադիտակների հետ կազմում են ոադիոինտերֆերոմեարեր։

Ջ․ Բ․ ռ–ում դիտումներ են կատարվում մեր Գալակտիկայի և գալակտիկաների չեզոք ջրածնի, ОН և այլ մոլեկուլների ռադիոճառագայթման, գալակտիկայի անընդհատ ռադիոճառագայթման, պուլսարների, գերնոր ու բռնկվող աստղերի, մոլորակների և Լուսնի ռադիոճառագայթման ուսումնասիրման նպատակով։ Ջ․ Բ․ ռ–ում կատարվում են նաև տարբեր ռադիոաղբյուրների բեեռաչափական դիտումներ, որոշվել մեծ թվով ռադիոաղբյուրների անկյունային չափերը։ Հ․ Թովմասյան

ՋՈԶԵՖՍՈՆ (Josephson) Բրայան Դեյվիդ (ծն․ 1940), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1970)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1960), այնտեղ էլ 1964-ին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1967-ից աշխատում է նույն համալսարանում (1974-ից՝ պրոֆեսոր)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական ֆիզիկային։ 1962-ին կանխագուշակել է թունելային էֆեկտի գոյությունը դիէլեկտրիկի բարակ շերտով անջատված գերհաղորդիչներում (տես Ջոզեֆսոնի էֆեկտ)։ Նոբելյան մրցանակ (1973)։

ՋՈԶԵՖՍՈՆԻ ԷՖԵԿՏ գերհաղորդիչներում թունեչային էֆեկտի տարատեսակ, որի դեպքում տեղի է ունենում հաղորդականության զույգված էլեկտրոնների (կուպերյան զույգերի) թունելավորում (անցում) երկու գերհաղորդիչներն անջատող դիէլեկտրիկի բարակ շերտով (այսպես կոչված ջոզեֆսոնյան կոնտակտ)։ էֆեկտը գերհաղորդականության տեսության հիման վրա կանխագուշակել է Բ․ Ջոզեֆսոնը 1962-ին, հայտնաբերել են ամերիկացի ֆիզիկոսներ Պ․ Անդերսոնն ու Զ․ Ռոուելը, 1963-ին։ Թունելային հոսանքի փոքր արժեքների դեպքում լարումը կոնտակտում հավասար է զրոյի, և դրանով անցնում է հաստատուն չմաքրող հոսանք (ստացիոնար էֆեկտ)։ Երբ հոսանքը որոշակի կրիտիկական արժեքից մեծ է դառնում, կոնտակտում ստեղծվում է լարման հաստատուն անկում, երևան է գալիս հոսանքի բարձրահաճախային բաղադրիչ, և կոնտակտի տիրույթը էլեկտրամագնիսական ալիքներ է ճառագայթում (ոչ ստացիոնար էֆեկտ)։ Ոչ ստացիոնար էֆեկտի դեպքում գրգռվող հոսանքի հաճախականության (v) և լարման անկման (V) կապն արտահայտվում է v=2eV/h առնչությամբ (e-ն էլեկտրոնի լիցքն է, հ–ը՝ Պլանկի հաստատունը)։ Ջոգեֆսոնյան մի քանի կոնտակտների զուգահեռ միացման դեպքում դիտվում է թունելային հոսանքների քվանտային ինտերֆերեն–