Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ջ–ի հնագույն բնակիչներն զբաղվել են հիմնականում երկրագործությամբ և անասնապահությամբ, տնտեսության մեջ զգալի տեղ է ունեցել նաև որսորդությունը (գտնվել են ազնվացեղ եղջերուի, այծի, թռչունների ոսկորներ)։ Ջ–ում զարգացած են եղել փայտամշակությունը, մանածագործությունը, կաշեգործությունն ու խեցեգործությունը։ Մետաղաձուլական տարատեսակ կաղապարները, բրոնզե դաշույնները, տեգերը, քորոցներն ու ապարանջանները, պերճանքի արծաթե և կապարե այլ առարկաները վկայում են մետաղամշակության բարձր մակարդակի մասին։ է․ Խանզաղյան

ՋՐԱՁՈՐ, գյուղ ՀՍՍՀ Ամասիայի շրջանում, Ախուրյան գետի ափին, շրջկենտրոնից 6 կմ հվ–արմ․։ Խոշոր եղջերավոր անասունների արու մատղաշի աճեցման և բտման միջտնտեսային ձեռնարկությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցու (վերակառուցած XIX դ․), կիկլոպյան ամրոցի (II–I հազարամյակ մ․ թ․ ա․) ավերակներ, գերեզմանոց։ Բնակիչների նախնիները եկել են Ներքին Բասենից, 1829–30-ին։

ՋՐԱՂԱՑ, ջրի ուժով աշխատող ալրաղաց։ Հայաստանում տարածված է եղել դեռևս ուրարտ․ ժամանակներից, որի մասին է վկայում Վարագա լեռան (Վան քաղաքից հվ–արլ․) վրա գտնված, 92 սմ տրամագծով ջրաղացքարը։ Ջ–ները կառուցում էին առուների ու գետակների վրա, այնպիսի տեղերում, որ հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում՝ նաև մետաղյա խողովակով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը, դրա միջոցով լէ՝ վերին կամ շարժական ջրաղացքարր։ Վերին (շարժական) և ներքին (անշարժ) քարերի միջև աղացվում էր ձագարաձև ամբարից համապատասխան չափով լցվող հացահատիկը։ Քարը բարձրացնելու իջեցնելու, պտույտների արագությունը փոփոխելու միջոցով ստացվում էր պահանջված մանրության ալյուր։ Հաճախ միևնույն առվի կամ գետակի վրա կառուցվել են տասնյակ Ջ–ներ, որոնք սպասարկել են շրջակա բնակավայրերին։ Ջ–ի հարթ տանիքներով հասարակ շենքերում լինում էր թոնիր կամ պատերի մեջ սարքած օջախ՝ տաքացնելու, բաղարջ թխելու, ուտեստ եփելու համար։ Ջ–ներում տեղադրվում էր նաև ձավար ծեծելու սարք (դինգ)։ 1940–50-ական թթ․ էլեկտր, աղացների երևան գալու հետ Ջ–ներն աստիճանաբար կորցրեցին իրենց նշանակությունը։

ՋՐԱՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԱՇՏԱՐԱԿՆԵՐ ԵՎ ՌԵԶԵՐՎՈՒԱՐՆԵՐ, կառույցներ ջրամատակարարման համակարգում՝ ջրմուղ ցանցում (տես Ջրմուղ) ջրի ճնշումն ու ծախսը կարգավորելու, ջրի պաշար ստեղծելու և պոմպակայանների աշխատանքի գրաֆիկը հավասարեցնելու համար։ Ջրաճնշումային աշտարակը բաղկացած է ջրի, սովորաբար գլանաձև, բաքից (ռեզերվուար) և հենարանային կոնստրուկցիայից (բուն)։ Ջրաճնշումային աշտարակի բարձրությունը չի գերազանցում 25 Ա (հազվադեպ4 30 մ), իսկ բաքի տարողությունը մի քանի տասնյակ մ³-ից (ՓՈՔՐ ջրմուղների համար) հասնում է մինչև մի քանի տասնյակ հազար մ³ (քաղաքային և արդյունաբերական մեծ ջրմուղների համար)։ Հենարանային կոնստրուկցիաները պատրաստվում են հիմնականում պողպատից, երկաթբետոնից, երբեմն՝ աղյուսից, իսկ բաքերը՝ առավելապես երկաթբետոնից և պողպատից։ Ի տարբերություն ջրաճնշումային աշտարակի ջրաճնշումային ռեզերվ ու արը հենարանային կոնստրուկցիա չունի։ Ռեզերվուարները, սովորաբար, տեղադրվում են տեղանքի բարձրադիր վայրերում և հիմնականում օգտագործվում որպես կարգավորող տարողություն։ Երբեմն դրանք ծառայում են հրդեհի կամ վթարների համար նախատեսվող ջրի պաշարները պահելու նպատակով։ Ջրամատակարարման ժամանակակից համակարգերում առավել տարածում են ստացել երկաթբետոնե (այդ թվում՝ նախալարված) ռեզերվուարները։

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ, տես Ջրամբարների սանիտարական պահպանություն։

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, բնակչությանը, արդ․ ձեռնարկությունները, տրանսպորտը և այլ օբյեկտներ ջրով ապահովելու միջոցառումների համախումբ։ Ջ–ման խնդիրներն իրականացնող ինժեներական կառույցների համալիրը կոչվում է Ջ–ման