Ռ, հայերեն այբուբենի քսանութերորդ տառը։ Անունն է ռա։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և մեկ լայն տարրերից, ընդ որում երկու երկար տարրերը իրար են միանում նուրբով վերևից, իսկ լայնը՝ աջ երկարին նուրբով՝ աջից, մեջտեղի մասից՝ Ռ։ Արագագրության և դյուրագրության հետևանքով հետագայում լայնը երկարին է միանում վերջինիս ստորին ծայրից, ապա լայնն ընկնում է, և պահ պանվում է միայն նուրբը։
Գրչագիր Ռ–ի տարրերը իրար են միանում ուղիղ նուրբերով։ Երկաթագրի երկու երկարները՝ կոր նուրբով՝ «Ռ»։ Բոչորգիր, շղագիր և նոարգիր Ռ–երը ենթարկվում են տառին բնորոշ յուրահատկություններին և, ինչպես գրչագիրն ու երկաթագիրը, մարմնով նստում են տողագծի վրա, որպես մարմնածիր տառ՝ ռ, Ռ նշանագրում է ժամանակակից հայերենի առաջնալեզվային վերատամնային թրթռուն ձայնորդ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Ռ նշանակել է մեկ հազար և մեկ հազարերորդ, բյուրի նշանով (Տ)՝ տասը միլիոն։ Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (գլուխ Ռ= գլուխ հազարերորդ)։ Ա․ Մաթևոսյան․
ՌԱ, Ռե, արևի աստվածը հին եգիպտական դիցաբանության մեջ։ Պաշտամունքի հնագույն և գլխավոր կենտրոնը եղել է Հելիոպոլիս (Իունուն) քաղաքը։ Հին թագավորության V արքայատան (Հելիոպոլսից ծագող) բարձրացումից (մ․ թ․ ա․ XXVI–XXV դդ․) հետո Ռ․ դարձել է համադիցարանի գլխավոր աստվածը, և նրա պաշտամունքը կրել է համաեգիպտական բնույթ, տարածվել է նաև հարևան Նուբիայում։ Ռ․ համարվել է արարիչն աշխարհի և մարդկանց (իբր ծնվել են Ռ–ի արտասուքից), հայրն աստվածների և փարավոնի (Փարավոնները կրել են «Ռսփորդի» տիտղոսը)։ «Բուրգերի բնագրերում» Ռ․ դրսևորվում է նաև հանգուցյալ փարավոնի խնամակալ աստված (իբր նա մասնակցել է անդրշիրիմյան ատյաններին, ննջեցյալ փարավոններին պարգևել լույս ու ջերմություն)։ Իրենց հատկանիշներով հանդերձ, աստիճանաբար Ռ–ին են ձուլվել բազմաթիվ հին աստվածություններ՝ Գոռը (Ռա–Գառախուտի), Ամոնը (Ամոն–Ռա), Պտախը, Օսիրիսը, Խնումը, Խեպրին, Սեբեկը և ուրիշներ։ Տոտը (լուսնի աստված) համարվել է Ռ–ի սիրտը և գիշերային տեղապահը, Ապիսը և Բենուն՝ նրա ոգիները, Մնեիսը՝ միջնորդն ու ճշմարտություններ զեկուցողը, հրա շունչ Ուտոն (Վիշապ)՝ աչքը և հովանավորը։ Ռ․ համարվել է նաև Երկինք–Կովից ծնված «Ոսկե հորթ», կամ ծնված Հրեկղզուց, որը նրան ուժ է պարգևում՝ ոչնչացնելու քաոսն ու խավարը, աշխարհում արդար ու ճշմարիտ կարգեր հաստատելու համար, կամ էլ ինքնածին է, առաջացել է ջրային հավերժական քաոսի ընդերքում։ Ռ–ի մասին այլ առասպելները կապվում են տարվա եղանակների փոփոխությունների մասին պատկերացում ներին։ Հին հույները Ռ–ին նույնացրել են Հեչիոսին։ Ռ․ պատկերվել է բազեի (երբեմն՝ վիթխարի կատվի) գլխով մարդու տեսքով՝ պսակված արևի սկավառակով։
Գրկ․ Maъe М․Э․, Древнеегипетские мифы, М․–JI․, 1956; Коростовцев М․ А․, Религия древнего Египта, М․, 1976․
ՌԱԱԲ (Raab) Յուլիուս (1891–1964), Ավստրիայի պետ․ գործիչ։ 1938-ին եղել է առևտրի և տրանսպորտի մինիստր։ Ֆաշիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի զավթումից (1938-ի մարտ) հետո հեռացել է քաղ․ գործունեությունից։ Ավստրիայի ազատագրումից (1945) հետո մասնակցել է Ավստրիայի ժող․ կուսակցության (ԱԺԿ) ստեղծմանը։ 1945–51-ին ԱԺԿ–ի փոխնախագահն էր, 1951–60-ին՝ նախագահը։ 1953–61-ին՝ Ավստրիայի ֆեդերալ–կանցլեր։ 1955-ին գլխավորել է ավստր․ կառավարական պատվիրակությունը Մոսկվայում սովետական կառավարության հետ բանակցությունների ժամանակ, որտեղ համաձայնություն կայացվեց անկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հեա կապված առավել կարեոր հարցերի շուրջը։
ՌԱԲԱԴ (արաբ․՝ արվարձան), արհեստավորաառևտր․ արվարձան Միջին Ասիայի և Իրանի քաղաքներում, VII–VIII դդ․։ Կից էր շէսհասաանին։ IX–X դդ․ Ռ․ դարձել է արլ․ ֆեոդ, քաղաքի քաղ․ և տնտ․ կյանքի կենտրոն։