Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բնութագրվում է Արտավազդ II թագավորի ճակատագիրը, Պանտագրյուելի բերանով պատմվում է Հռոմում հայոց Տրդատ թագավորի շքեղ ընդունելությունների մասին, թե ինչպիսի ճիգեր են գործադրել Ներոնը և ուրիշներ՝ նրան Հռոմի մշտական բարեկամը դարձնելու համար, խոսվում է, որ Տրդատը Ներոնի հարուստ նվերներն ընդունելուց հետո խնդրում է իրեն նվիրել իր պատվին տրվող ներկայացման ժամանակ հանդես եկող մի դերասանի, որի խոսուն մատների ու դիմախաղի օգնությամբ, առանց լեզուն իմանալու, Տրդատն ընկալում է խաղի բովանդակությունը։

Երկ․ Դարգանտյուան և Պանւոագրյուելը, Ե․, 1972։ Ա․ Գաացարյան

«ՌԱԲՈՏՆԻՉԵՍԿՈ ԴԵԼՈ» («Բանվորական գործ»), օրաթերթ։ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության Կենտկոմի օրգան։ Լույս է տեսնում 1927-ից, Սոֆիայում («Ռաբոտնիչեսկի վեստնիկ»՝ «Բանվորական լրաբեր» պարբերականի շարունակությունն է)։

ՌԱԲՈՏՆՈՎ Ցուրի Նիկոլաեիչ (ծն․ 1914), մեխանիկայի բնագավառի սովետական գիտնական, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ 1935-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1947-ից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները նվիրված են թաղանթների տեսությանը, սողքի և պլաստիկության տեսությանը, քայքայման մեխանիկային, պլաստիկ միջավայրերի դինամիկային։ Ուսումնասիրել է ագրեսիվ միջավայրերում և բարձր ջերմաստիճաններում երկարատև քայքայման պրոցեսի մեխանիզմը։ Ստեղծել է նյութերի սողքի ուսումնասիրման սարքեր։ Սողքի տեսության վերաբերյալ Ռ–ի աշխատանքներն օգտագործվում են տուրբինների ռոտորների հաշվարկի ժամանակ։

Երկ․ Сопротивление материалов, [М․], 1950; Ползучесть элементов конструкций, М․, 1966․

ՌԱԴԵՑԿԻ (Radetzky) ֆոն Ռադեց Ցոզեֆ (1766–1858), ավստրիական ֆելդմարշալ (1836), կոմս։ Ծագումով չեխ ազնվական ընտանիքից։ 1809–13-ին եղել է ավստր․ բանակի շտաբի պետ, 1813–14-ին, նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ պատերազմում, դաշնակից զորքերի գլխ․ հրամանատար՝ ավստր․ ֆելդմարշալ Կ․ Շվարցենբերգի շտաբի պետը։ 1831–57-ին եղել է Հս․ Իտալիայում ավստր․ բանակի գլխ․ հրամանատար և միաժամանակ 1849–1857-ին՝ Լոմբարդա–Վենետիկյան թագավորության գեն․-նահանգապետ։ 1848–1849-ի ավստրա–իտալ․ պատերազմի ժամանակ Ռ–ի գլխավորած զորքերը Կուստոցայի (1848) և Նովարայի (1849) մոտ ջարդել են իտալ․ բանակը, մասնակցել Իտալիայում 1848–49-ի հեղափոխության ճնշմանը։

ՌԱԴԻԱՆ (լատ․ radius – ճառագայթ, շառավիղ), հարթ անկյան միավորը Միավորների միջազգային համակարգում։ Նշանակվում է՝ ռադ (միջազգային նշանակումը՝ rad)։ Ռ․ հավասար է շրջանագծի երկու շառավիղների կազմած այն անկյանը, որին համապատասխանող աղեղի երկարությունը հավասար է շառավղին։ 1 nmrn^STXT 44,8"։ Անկյան ռադիանային և աստիճանային չափերը կապված են այսպես․ о я-а / 180atօ օւ =t ռադ,ta ռադ = [t ) ։180ttոtJ

ՌԱԴԻԱՆՏ [< լատ․ radians (radiantis)–ճառագայթող], երկնոլորտի կետ, որից, թվում է, սկիզբ են առնում միևնույն ասուպների հոսքին պատկանող ասուպների տեսանելի հետագծերը։

ՌԱԴԻԱՑԻՈՆ ՔԻՄԻԱ, քիմիայի բաժին, ուսումնասիրում է իոնացնող ճառագայթների ազդեցությամբ ընթացող քիմիական փոխարկումները։ Հիմնական խնդիրներն են․ տարբեր նյութերի վրա իոնացնող ճառագայթների ազդեցության ուսումնասիրությունը, քայքայումից դրանք պաշտպանելու եղանակների մշակումը, ճառագայթումը քիմ․ տեխնոլոգիայում և օրգ․ նյութերի ռադիացիոն քիմ․ սինթեզում կիրառելը ևն։ Սկզբնավորվել է 1895–96-ին, ռադիոակտիվության հայտնաբերումից հետո, սակայն որպես գիտության առանձին ճյուղ ձևավորվել է 1940-ական թթ․՝ կապված միջուկային ռեակտորների ստեղծման, տրոհվող տարրերի արտադրության կազմակերպման և ատոմային էներգիայի օգտագործման հետ։ Կիրառական բնույթի հարցերի մշակմանը զուգընթաց պարզաբանվեցին ջրի ռադիոլիզի (իո նացնող ճառագայթների ազդեցությամբ ջրի քայքայումը բաղարդիչների) ռադիկալային մեխանիզմը, ռադիոակտիվ տարրերի լուծույթներում տեղի ունեցող փոխարկումները, օդի բաղադրիչների (Օշ, N2,ՇՕշ) միջև ընթացող ռեակցիաները։ 1950-ական թթ․ վերջերին արդ․ մասշտաբով իրականացվեցին ռադիացիոն–քիմ․ պրոցեսները՝ իոնացնող ճառագայթներն օգտագործվեցին նյութերի ֆիզիկաքիմ․ հատկությունները փոխելու համար, ձևավորվեց ռադիացիո ն–քիմիական տեխնոլոգիան։ Մշակվեց քիմ․ միացությունների սինթեզի նոր՝ ռադիացիոն–քիմիական սինթեզի եղանակ։ Իոնացնող ճառագայթումից փոխվում են մակրոմոլեկուլների քիմ․ բաղադրությունն ու կառուցվածքը, նրանց չհագեցածության բնույթն ու աստիճանը։ Պոլիմերները կարվում են, ենթարկվում դեստրուկցիայի, ռադիոլիզի, օքսիդացման ևն։ Բազմաթիվ դեպքերում, օրինակ, բյուրեղական, ապակենման և էվտեկտիկական երկֆազ համակարգերում ռադիացիան պոլիմերման միակ հնարավոր հարուցիչն է։ 7-քվանտը կամ լիցքավորված արագ մասնիկները նյութի միջով անցնելիս, եթե ունեն բավարար էներգիա, մոլեկուլներից էլեկտրոն են պոկում, և նրանց անցման ճանապարհին առաջանում են իոններ, իոն–ռադիկալներ, մոլեկուլների բեկորներ։ Դիֆուզիայի շնորհիվ առաջացած լիցքավորված և գրգռված մասնիկները տարածվում են ամբողջ ծավալում։ Տարբերում են ճառագայթվող միջավայրում տեղի ունեցող պրոցեսների երեք հիմնական փուլ։ Առաջին՝ ֆիզիկական փուլում տեղի է ունենում լիցքավորված արագ մասնիկների բախում միջավայրի մոլեկուլների հետ։ Մասնիկի կինետիկ էներգիայի հաշվին մեծանում է մոլեկուլի էներգիան, առաջանում են «ակտիվ» մոլեկուլներ։ Այդ փուլի տևողությունը 10՜15–10–12 վրկ է։ Գրգռված մոլեկուլներն անկայուն են․ նրանք կա՝մ քայքայվում են, կա՝մ փոխազդում շրջապատող միջավայրի մոլեկուլների հետ։ Առաջանում են ռադիացիոն–քիմ․ փոխարկումների միջանկյալ մասնիկներ՝ իոններ, ռադիկալներ, ատոմներ։ Այս փուլի տևողությունը 10՜13–10՜14 վրկ է։ Երրորդ՝ քիմ․փուլում ակտիվ մասնիկները փոխազդում են միմյանց կամ շրջապատող միջավայրի մոլեկուլների հետ, առաջանում են ռադիացիոն–քիմ․ ռեակցիաների վերջնական արդյունքները։ Կախված միջանկյալ մասնիկների ակտիվությունից և միջավայրի հատկություններից՝ այս փուլը տևում է 10՜11–10՜6 վրկ՝․ Ի հակադրություն չգրգռված մոլեկուլների միջև ընթացող ռեակցիաների, ակտիվ մասնիկների միջև կամ մոլեկուլների հետ դրանց ռեակցիայի ակտիվացման էներգիան փոքր է։ Օրինակ, ռադիկալների և մոլեկուլների միջև ընթացող ռեակցիաների ակտիվացման էներ գիաները 21–42 կջ/մոչ կարգի է, որի շնորհիվ ռադիացիոն քիմ․ ռեակցիաներն արագ են ընթանում նույնիսկ շատ ցածր ( –200°Շ–ից ցածր) ջերմաստիճանների պայմաններում։ Դարձելի ռադիացիոն քիմ․ ռեակցիաներին բնորոշ են ստացիոնար վիճակները, որոնց բաղադրությունները տարբերվում են տվյալ ջերմաստիճանին համապատասխանող քիմիական հավասարակշռության (տես Հավասարակշռություն քիմիական) պահին հաստատվող բաղադրությունից։ ճառագայթման քիմ․ ազդեցության արդյունավետությունը բնութագրվում է ռադիացիոն քիմիական ելքով (G), որը միջավայրում 100 էվ կլանված էներգիայի դիմաց փոխարկվող (կամ գոյացող) մոլեկուլների թիվն է։ Սովորական ռեակցիաների համար G=l– 20 մոլեկուլ, շղթայական ռեակցիաների համար հասնում է տասնյակ հազարների, ռադիացիոն պոլիմերման պրոցեսներում՝ 105–106 մոլեկուլ։ Ռադիացիոն քիմ․ պրոցեսներից ինտենսիվորեն ուսումնասիրված են պոլիմերումը, թելոմերումը, ցածրամոլեկուլային նյութերի սինթեզը։ Որպես ճառագայթման աղբյուր օգտագործվում են ռադիոակտիվ կոբալտով հանդերձված իզոտոպային սարքերը, որոնք ճառագայթում են 1 Մէվ և բարձր էներգիայով 7-^առագայթներ։ Լայն տարածում են գտնում էլեկտրոնային արագացուցիչները, եղանակներ են մշակվում միջուկային ռեակտորների ճառագայթման անմիջական օգտագործման համար։ Ռ․ ք․ սերտորեն կապված է ատոմային ֆիզիկայի, ատոմային էներգետիկայի և տիեզերական հետազոտությունների հետ։