են լրատու թողարկումները, ռաղիոլրագրերը, ռադիոամսագրերը, ռադիոփոխկանչերը են։
Ռ․ ՍՍՀ Մ–ու մ․ սովետական իշխանության առաշին օրերից ռադիոն օգտագործվել է ոչ միայն որպես կապի միջոց, այլև՝ ինֆորմացիայի աղբյուր։ 1917-ի նոյեմբերից ռադիոհեռագրով հաղորդվել են սովետական իշխանության դեկրետները, Վ․ Ի․ Լենինի ելույթները, նյութեր երկրի կյանքի կարևոր իրադարձությունների, միշազգային դրության և այլ հարցերի մասին։ Առաջին Ռ․ տրվել են 1919-ին՝ Նիժեգորոդյան ռադիոլաբորատորիայից, 1920-ին՝ Մոսկվայի, Կազանի և այլ քաղաքների փորձնական ռադիոկայաններից։ Առաջին ռադիոհամերգը տրվել է 1922-ին, Նիժեգորոդյան լաբորատորիայից (ղեկ․ Մ․ Ա․ Րոնչ–Բրուեիչ), 1920-ական թթ․ կոմունիստական կուսակցությունն ու սովետական կառավարությունը մի շարք միջոցառումներ են իրականացրել երկրի մասսայական ռադիոֆիկացման և ռադիոտեխնիկայի զարգացման համար։ 1922-ին Մոսկվայում շահագործման է հանձնվել Կոմինտերնի անվ․ ռադիոկայանը։ 1924-ի նոյեմբերի 23-ից սկսվել են կանոնավոր Ռ․։ 1925-ին ստեղծվել են ՌԿ(բ)Կ Կենտկոմի ռադիոհանձնաժողով և ՌՍՖՍՀ լուսժողկոմատի գլխքաղլուսին առընթեր ռադիոխորհուրդ։ 1925-ին Մոսկվայի Կարմիր հրապարակից տրվել է առաջին ռադիոռեպորտաժը՝ նվիրված հոկտեմբերյան հանդիսություններին։ 1931-ին փոստհեռագրատան ժողկոմատին առընթեր ստեղծվել է համամիութենական Ռ–ի կոմիտե, 1932-ին կոմիտեներ են ստեղծվել 12 միութենական հանրապետություններում ու մարզերում։ 1932-ից սկսվել է «Վերջին լուրեր»-ի կանոնավոր թողարկումը։ 1928–33-ին սովետական ռադիոկայանների հզորությունն ավելացել է 8 անգամ։ 1930-ական թթ․ Ռ․ նշանակալի դեր են կատարել աշխատանքի առաջավոր ձեերի ու մեթոդների (ստախանովյան շարժում են) պրոպագանդման, սոցիալիստական մրցության կազմակերպման, աշխատավորության հայրենասիրական դաստիարակության և այլ բնագավառներում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) սովետական ռադիոն մոբիլիզացնող ակտիվ գործունեություն է ծավալել ֆաշիզմի դեմ մղվողպայքարում։ Եթեր է հաղորդվել Սովին ֆորմբյուրոյի 2 հզ․ ամփովւագիր, «Վերջին լուրեր»–ի 2,3 հզ․ թողարկում, մոտ 7 հզ․ թղթակցություն գործող բանակից, ավելի քան 8 հզ․ նամակ՝ ռազմաճակատից և ռազմաճակատ։ Կանոնավոր հաղորդումներ են տրվել պարտիզաններին ժամանակավորապես օկուպացված շրշանների բնակչության համար։ Ռ–ի ընդլայնման և երկրի ռադիոֆիկացման ուղղությամբ վիթխարի աշխատանք է կատարվել ետպատերազմյան հնգամյակներում։ Ռ․ ընդգրկում են ՍՍՀՄ–ի ամբողջ տարածքը։
Ռադիոկայանների ընդհանուր հզորությամբ ՍՍՀՄ առաջին տեղն է գրավում Եվրոպայում, իսկ լարային հաղորդումներով (ռադիոլարերի ընդհանուր երկարությունը մոտ 2 մլն կմ)ճ աշխարհում։
1983-ին համամիութենական ռադիոն ունեցել է հաղորդումների 5 հիմնական ծրագիր (օրական 178,4 ժ միջին ծավալով)․ 1-ին ծրագիր (հիմնական), համամիութենական ինֆորմացիոն, հասարակական–քաղ․, գեղարվեստական (օրական 20 ժ), ըստ ժամային գոտիների ունի 4 կրկնակ՝ Ուրալի, միշինասիական հանրապետությունների, Արևմտյան ու Արևելյան Սիբիրի, Հեռավոր Արևելքի համար: 2-ր դ ծրագիր («Մայակ»), շուրջօրյա ինֆորմացիոն–երաժշտ․, միաժամանակ հաղորդվում է ՍՍՀՄ բոլոր շրջանների համար։ 3-ր դ ծրագիր, հանրակրթական, գրական–երաժշտ․ (օրական 17 ժ)։ 4-ր դ ծրագիր, երաժշտ․ (միջին և գերկարճալիք ռադիոկայաններով, օրական 8 ժ) 5-ր դ ծրագիր, շուրշօրյաինֆորմացիոն, հասարակական–քաղ․, գեղարվեստական․ հաղորդվում է արտասահմանում գտնվող սովետական քաղաքացիների (ծովայիններ, ձկնորսներ, բևեռայիններ և ուրիշներ) համար։ Համամիութենական Ռ․ պատրաստում են պրոպագանդայի, ինֆորմացիայի, մանկական, երիտասարդական, զրական-դրամատիկական, երաժշտ․, մարզական ծրագրերի, Մոսկվայի ու Մոսկվայի մարզի համար հաղորդումների գլխ․ խմբագրությունները։ Տեղական Ռ․ իրականացնում են միութենական–հանրապետական, մարզային, երկրամասային ու օկրուգային 162 կոմիտեներ, այդ թվում՝ 113-ը 2-ից ավելի լեզվով (ՍՍՀՄ–ում Ռ․ տրվում են 71 լեզվով)։ Տեղական հաղորդումներ են տալիս խոշոր քաղաքները (382 քաղաքային ռադիոխմբագրություն), գյուղական շրջանները, բուհերը, ԳՀԻ–ները, կոլեկտիվ ու սովետական տնտեսությունները, կառույցները, ֆաբրիկաները, գործարանները և այլ հիմնարկներ ու կազմակեր պություններ։ ՍՍՀՄ–ում Ռ–ի միջին ընդհանուր ծավալը կազմել է օրական 1312,3 ժ (1980)։ 1929-ից կանոնավոր հաղորդումներ են տրվում արտասահմանյան երկրների համար (1982-ին՝ 77 լեզվով, օրական 262 ժ), համագործակցություն է հաստատվել աշխարհի 118 ռադիոընկերոլթյունների հետ։
Համամիութենական ռադիոն աշխատավորներից ստանում է տարեկան շուրջ 600 հզ․ նամակ։
Ռ․ արտասահմանում․ կանոնավոր հաղորդման առաջին ռադիոկայանը շարք է մտել 1920-ի նոյեմբ․ 2-ին, Պիտսբուրգում (ԱՄՆ)։ Արմ․ Եվրոպայում առաջին ծրագրերը հաղորդվել են Լոնդոնում և Փարիզում։ 1923-ին ռադիոկայան ներ են շահագործման հանձնվել Դերմանիայում, Բելգիայում, Չեխոսլովակիայում, 1924–26-ին՝ 14 այլ երկրներում (Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա, Հարավսլավիա, ճապոնիա ևն), 1929-ին՝ Բուլդարիայում։ Սոցիալիստական երկրներում Ռ–ի կազմակերպման սկզբունքներն ու խնդիրները որոշվում են պետ․ օրենքներով, Ռ․ ղեկավարում են հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետ․ կոմիտեները։ Զարգացած կապիտալիստական երկրներում (բացի ԱՄՆ–ից, ուր չկա հաղորդումների միասնական ազգ․ ծրագիր) Ռ․ առավելապես պետ․ բնույթի են, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք իրականացնում են կիսապետ․ կազմակեր պությունները: Մի շարք երկրներում (ճապոնիա, Ավստրալիա, Կանադա, Մեծ Բրիտանիա) գոյություն ունի ծառայությունների խառը համակարգ՝ պեա․ ու մասնավոր (առևտրական)։ Կապիտալիստական աշխարհում առանձնահատուկ տեղ ունի ԱՄՆ–ի ռադիոն (հաղորդումներն իրականացնում են մասնավոր ընկերությունները, որոնք ֆինանսավորվում են ռեկլամների համար մոնոպոլիաներին վաճառվող հաղորղաժամանակից ստացված եկամուտներով)։ Երկրում կա 7,5 հզ․ ռադիոկայան։ «Ամերիկայի ձայն»-ը (աշխարհի խոշորագույն ռադիոկայաններից) հիմնականում զբաղված է արտաքին քաղ․ պրոպագանդայով։ Այդ կայանը շաբաթը 820 ժ 35 լեզվով (8-ը՝ ՍՍՀՄ ժողովուրդների, այդ թվում և հայ․) գովաբանում է ամեր․ քաղաքականությունն ու ապրելակերպը, զրպարտում ՍՍՀՄ և սոց․ մյուս երկրները։ Սոցիալիզմի ու կոմունիզմի դեմ գաղափարական դիվերսիայով են զբաղված նաև «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանները (շաբաթական 1010 ժ, 22 լեզվով, որից 462 ժ սովետական ժողովուրղների 16 լեզվով), որոնք փաստորեն ԱՄՆ–ի կենտր․ հետախուզական վարչության մասնաճյուղեր են։ Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում Ռ․ մասսայական ինֆորմացիայի ու լուսավորության միջոց են։ Հաղորդումների ծրագրերում ժամանակի մոտ 50%–ը տրամադրվում է ազգային երաժշտությանը, մյուս կեսը, մոտավորապես հավասարաչափ, հատկացվում է ինֆորմացիոն, հասարակական–քաղ․ և ուսումնալուսավորական նյութերին։ Այդ երկրներում ռադիոյի զարգացմանը օգնում են 60 ԻՆԵՍԿՕ-ն, էլեկտրակապի միջազգային միությունը (ստեղծվել է 1865-ին, շտաբ բնակարանը՝ ժնևում, միավորում է գործնականում աշխարհի բոլոր երկրները), Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության միջազգային կազմակերպությունը (1946, Բրյուսել, միավորում է նաև սոցիալիստական երկրները) և այլ միջազգային ու ազգ․ կազմակեր պություններ։
Ռ․ Հ Ս Ս Հ–ու մ․ առաջին (ինքնաշեն) ռադիոընդունիչները Հայաստանում ի հայտ են եկել 1922-ին։ 1925-ի փետրվ․ 23-ին, ՀԿ(բ)Կ ԿԿ որոշմամբ, Երևանում ստեղծվել է լայնահաղորդ ռադիոկայան։ 1926-ին կազմակերպվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր ռադիոհանձնաժողով։ 1926-ի սեպտ․ 1-ին Երևանից տրվել է փորձնական հաղորդում։ Ռ–ի առաջին ծրագրերի մեծ մասը տեքստային նյութեր են եղել, որոնք կազմել և վարել են հանրապետական թերթերի խմբագրությունները։ 1927-ին գործել է 65 ռադիոընդունիչ (21-ը՝ քաղաքներում), կազմակերպվել է «Ռադիոյի բարեկամներ» ընկերությունը։ Ունկնդիրների շրջանակը մեծացնելու նպատակով ռադիոկայանը միացվել է թատրոնին, կոնսերվատորիային, բանվորական ակումբներին, մշակույթի տներին, բանակի տանը, հասարակական վայրերում տեղադրվել են բարձրախոսներ։ 1928-ից, ՀՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ, հաղոր–