Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հնչողության բազւքակերպարային արտացոլումը (տոնական–հանդիսավոր ղողանջներ, տագնապալի ահազանգ, զանգակների հնչունախաղ)։ Ռ–ի երաժշտ․ մտածողության հիմքը, նրա երաժշտության գեղարվեստական բովանդակության հիմնական կրողը մեղեդին է։ Պակաս կարեոր չէ նաև հստակ, «պողպատյա» ռիթմի նշանակությունը։ Հարուստ և ինքնատիպ է Ռ–ի հարմոնիկ լեզուն։ Ռ․ ռուս, բնության ոգեշունչ երգիչներից է («Գարուն» կանտատը, մի շարք պրելյուդներ ևն)։ Ռ–ի ստեղծագործության կարևորագույն և մեծածավալ բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է։ Այս ժանրում է ստեղծել իր առավել վառ և կատարյալ երկերից շատերը։ Կերպարների հարստությամբ, ֆակտուրային հնարամտությամբ, «համերգայնությամբ» են բնորոշվում Ռ–ի մեծ (4 կոնցերտ, «Ռապսոդիա» Պագանինիի թեմայով» ևն) և փոքր կտավի («Երաժշտական ակնթարթներ», «էտ յուդ–պատկերներ», պրելյուդներ ևն) դաշնամուրային ստեղծագործությունները։ Իր նվագախմբային երկերում Ռ․ ռուս, սիմֆոնիզմի մեջ քնարա–դրամատիկական (առաջին հերթին Պ․ Ի․ Չայկովսկու) և էպիկական ճյուղերի ավանդույթների շարունակողն է։ Ռ–ի օպերային արվեստը զարգացել է, բացառապես կամերային–դեկլամացիոն օպերայի շրջանակներում։ Նշանակալից են Ռ–ի ռոմանսները (թվով ավելի քան 80)։ Կոմպոզիտորի վոկալ ոճն առանձնանում է մեղեդիական շնչի լայնությամբ և ազատությամբ, հոգեբանորեն ճշմարտացի դեկլամացիայով։ Համաշխարհային ճանաչման է արժանացել Ռ–դաշնակահարի արվեստը։ Նրա կատարումները բնորոշվել են արտահայտչական մեծ ուժով, մտահղացման ամբողջականությամբ և ավարտվածությամբ, տեխ․ կատարելու թյամբ, կամային, «ռախմանինովյան» ռիթմով և արտակարգ երգային տոնով։ Լայնորեն ճանաչվել է որպես դիրիժոր, հատկապես ռուս, կոմպոզիտորների օպերաների և սիմֆոնիկ երկերի նոր և թարմ մեկնաբանմամբ։

Հայ մշակույթի գործիչներից Ռ․ ստեղծագործական կապերի մեջ է եղել Կ․ Սարաջևի հետ։ Վերջինս Ռ–ի «էլեգիական տրիո»-ի (ըստ հեղինակային ձեռագրի) առաջին կատարողներից է (Կ․ Սարաջև՝ ջութակ, Ա․ Գոլդենվեյզեր՝ դաշնամուր, Մ․ Բուկինիկ՝ թավջութակ)։ Պահպանվել է Ռ–ի և Մ․ Շահինյանի նամակագրությունը (1912–17), որ վկայում է նրանց ստեղծագործական և բարեկամական ջերմ հարաբերությունների մասին։ Ռ–ի խնդրանքով Մ․ Շահինյանը ընտրել է ռոմանսների համար բանաստեղծական տեքստեր, որոնցից շատերը կոմպոզիտորն օգտագործել է իր երկ 34 և երկ 38 ռոմանսները ստեղծելիս [«Արիոն», «Փոթորիկ», «Գիշերն իմ այգում» (ըստ Ա․ Իսահակյանի «Ուռենի» բանաստեղծության, թրգմ․ Ա․ Բլոկի) ևն]։ «110»-ին (այսպես էր ստորագրում իր նամակները Մ․ Շահինյանը) է նվիրել Ռ․ իր «Մուսան» ռոմանսը (ըստ Պուշկինի)։ Իր հերթին, Մ․ Շահինյանը Ռ–ին է ձոնել «Orientalia» բանաստեղծությունների ժողովածուն (1913), գրել «Ս․ Վ․ Ռախմանինով» (Երաժշտական հոգեբանական էտյուդ), («Труды и дни» 1912, JsP 4, 5), «Մարդը և ժամանակը» (Հուշեր), («Новый мир», 1977, JsP 1)։ Ռ–ի վերաբերյալ նշումներ են բովանդակում Կ․ Սարաջևի (Сараджев К․ С․, Схтатьи, воспоминания, М․, 1962) և Վ․ Կորգանովի (Корганов В․ Д․, Статьи, воспоминания, путевые заметки, биобиблиография, Е․, 1968) հուշագրությունները։

Երկ․ Литературное наследие (сост․ 3․ Апетян), т․ 1–3, М․, 1978-80․

Գրկ․ Թադեոսյան Ա․, էջեր հայ–ռուսական երաժշտական կապերի պատմությունից (XIX դարի 2-րղ կես –XX դարի սկիզբ), Ե․, 1977, Լջ 196–203։ Алексеев А․ Д․, С․ В․ Рахманинов․ Жизнь и творческая дея тельность, М․, 1954; воспоминания о Рахманинове (сост․ 3․ Апетян), т․ 1–2, 4изд․, доп․, М․, 1974; Брянцева В-, С․ В- Рахманинов, М․, 1976; Threlfall R․, S․ Rachmaninow․ His Life and Music, L․, 1973․ Ա․ Հովհաննիսյան

ՌԱԿՈՇԻ (R£kosi) Մատյաշ (9․3․1892–5․2․1971), հունգ․ քաղաքական գործիչ։ Հունգարիայի սովետական հանրապետության շրջանում (1919) զբաղեցրել է առևտրի ժող․ կոմիսարի տեղակալի, հասարակական արտադրության ժող․ կոմիսարի պաշտոնները։ 1921–24-ին աշխատել է Կոմինտերնում։ Մասնակցել է Հունգարիայի կոմկուսի վերաստեղծմանը։ 1926-ի սեպտեմբերին ձերբակալվել և դատապարտվել է երկարատև բանտային կալանքի (կալանքից ազատվել է 1940-ի հոկտեմբերին)։ Հունգարիան ֆաշիզմի լծից ազատվելուց հետո (1945) մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել կոմկուսում և երկրի կառավարությունում։ Գտնվելով այդ պաշտոններում Ռ․ սոցիալիստական շինարարության գործում թույլ է տվել սխալներ (պլանային առաջադրանքների չհիմնավորված բարձրացում, կուսակցական կյանքի լենինյան նորմերի, սոցիալիստական օրինականության խախտումներ)։ 1956-ի հուլիսին Հունգարիայի աշխատանքի կուսակցության (ՀԱԿ) ԿԿ որոշմամբ ազատվել է ՀԱԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից և հանվել ՀԱԿ ԿԿ Քաղբյուրոյի կազմից։ 1962-ի օգոստոսին ՀՍԲԿ ԿԿ Ռ–ին հեռացրել է կուսակցությունից։

ԴԱԿՈՎՍԿԻ (Раковски) Գեորգի Ատոյկով (1821–1867), բուլղար հեղափոխական։ 1841-ին Աթենքում հիմնադրել է Բուլղարիայում և Հունաստանում ազատագրական հակաթուրք․ ապստամբություն կազմակերպելու գաղտնի ընկերություն, նույն թվականին Բրաիլայում (Ռումինիա) գլխավորել է հակաթուրք․ ելույթ։ 1853-ին փորձ է արել Բուլղարիայում կազմակերպել հակաթուրք․ ապստամբություն։ 1854-ին ղեկավարել է ապստամբների ջոկատ ՄտարաՊլանինայում։ 1861–62-ին Բելգրադում կազմակերպել է առաջին Բուլղար․ լեգիան (զորամիավորում), 1866-ի վերջին Բուխարեստում միավորել է չեւոնիկ վոյեվոդաներին՝ Բուլղարիան օսմանյան լծից ազատագրելու նպատակով ծրագրված գործողություններ մղելու համար։ Կազմել է «Անտառային ժողովրդական ջոկատների ժամանակավոր օրենք» (1867), որտեղ արտահայտել է չետնիկներին կենտրոնացված ռազմ, կազմակերպության վերածելու միտքը։ Առաջ է քաշել ազատագրական պայքարում բալկանյան ժողովուրդների եղբայրական համերաշխության գաղափարը։

ՌԱԿՈՅԻ Ֆերենց II (Rak6czi Ferenc) (1676–1735), Հաբսբուրգների դեմ հունգար ժողովրդի 1703–11-ի ազատագրական պատերազմի ղեկավար։ 1704-ին ընտրվել է Տրանսիլվանիայի իշխան։ Ստեղծել է հունգ․ կանոնավոր բանակ, կապ է հաստատել (1707-ին) Ռուսաստանի հետ։ Անկախության պատերազմի պարտությունից հետո վտարանդվել է Ռուսաստան։ Հետագայում ապրել է Ֆրանսիայում և Թուրքիայում։ 1906-ին Ռ–ի աճյունը Թուրքիայից տեղափոխել են Հունգարիա։

ՌԱԿՈՒՐՍ (ֆրանս․ raccourci – կրճատում, < raccourcir – կրճատել, կարճացնել), կերպարվեստում՝ պատկերված առարկաների հեռանկարային կրճատումը (տես Հեռանկար)։ Ռ–ները հաճախ կիրառվում են շարժումը և տարածությունը առավել էֆեկտավոր արտահայտելու համար։

ՌԱՀԱՎԱ, գյուղ Արևելյան Հայաստանում, Պարսկահայք նահանգի Օւրմիա գավառում (Իրան)։ XX դ․ սկզբին ուներ 640 հայ բնակիչ (105 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, պարտիզպանությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները 1918-ի թուրք, ներխուժման ժամանակ հեռացել են Իրանի խորքերը, հետագայում ներգաղթել Սովետական Հայաստան։

ՌԱՀԻՍ Մամեդ (Մամեդ Ռահիմ Աբբաս օղլի Հուսեյնով) (1907 – 1977), ադրբ․ սովետական բանաստեղծ։ Արվեստի վաստ․ գործիչ (1940), Ադրբ․ ՍՍՀ Ժող, բանաստեղծ (1964)։ Լույս են տեսել Ռ–ի «Տենչեր» (1930), «Խոյահարում» (1942), «Դոնի գրկում» (1943) և բանաստեղծությունների այլ ժողովածուներ։ «Անմահ հերոսը» (1933) պոեմը նվիրված է Ս․ Մ․ Կիրովին, իսկ «Լենինգրադի վրա» (1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ՝ 1949, հայ․ հրտ․ 1950), «Ապշերոնի հողում» (1950), «Կասպիականի վրա» (1958) պոեմներում (եռերգություն) պատկերված են սովետական մարդկանց ռազմ, ու աշխատանքային սխրագործությունները։ Ռ․ գրել է նաև պիեսներ՝ «իյաքանի» (1955), «Սայաթ–Նովա» (1956), «Նաթավան» (1959)։ Թարգմանել է Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Շոթա Ռուսթավելու և այլ բանաստեղծների գործերից։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։

Երկ․ Հայրենի եզերք, Ե․, 1954։ Բանաստեղծություններ, Ե․, 1964։ Ա․ Վարդանյան

ՌԱՀԻՄՈՎ Նաբի (ծն․ 1911), ուզբեկ սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1929-ից աշխատել է Համզայի անվ․ ուզբ․ դրամայի թատրոնում (Տաշքենդ)։ Լավագույն դերերից են՝ Ցագո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Իյլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Ետով, Մամասալիև (Ույգունի «Մուհաբբատ», «Թռիչք»)։ Ռ․ վարպետորեն է տիրապետում թատերական արտահայտչամիջոցներին՝ սուր դրամատիզմից մինչև գրոտեսկ։ 1946–61-ին դասավանդել է