նաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Լաւով․ ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1940)։ 1884–88-ին ուսանել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակ–ում։ Պեաերբուրգում է ձևավորվել նրա մատերիալիստական աշխարհայացքը։ 1891–95-ին խմբագրել է 1893-ից մարքսիստական և ս–դ․ գաղափարներ պրոպագանդող «Դիենաս լապա» («Օրաթերթ») թերթը, որը 1897-ին փակվել է։ Ռ․, որպես «Նոր հոսանք» հեղափոխական կազմակերպության ներկայացուցիչ ձերբակալվել է, բանտում ավարտել Գյոթեի «Ֆաուստ»-ի լատվիերեն թարգմանությունը։ 1897-ի դեկտեմբերին աքսորվել ԷՊսկով, 1899-ին Վյատկայի նահանգի Սլոբոդսկոյ ք․։ Այստեղ է ստեղծվել հեղափոխական տրամադրություններով լի «Կապույտ երեկոյի հեռավոր արձագանքները» (1903) ժողովածուն։ 1903-ին Ռ․ վերադարձել է աքսորից, իր գործունեությունը կապել լատվիացի սոցիալ–դեմոկրատների պայքարի հետ։ 1905-ին գրել է «Հուր և գիշեր» սիմվոլիկ դրաման, որը պայքարի, կյանքի, նրա հավերժական նորոգման հիմնն է։ Նույն տարում լույս է ընծայել հակացարական տրամադրությամբ հատկանշվող «Հողմացանք» (1905) բանաստեղծությունների ժողովածուն։ 1905-ի վերջին անլեգալ մեկնել է Շվեյցարիա, որտեղ ապրելու տարիներին երևան են եկել նրա «Խաղաղ գիրք» (1909), «Նրանք ովքեր չեն մոռանում» (1911) բանաստեղծությունների ժողովածուները, «Ոսկե նժույգ» (1910), «Ինդուլիսն ու Արիան» (1911), «Նվագում էի, պարում» (1919) պիեսները։ Լատվիայում ռեակցիայի ժամանակաշրջանում Ռ․ միշտ հիշեցրել է, որ պարտությունը ժամանակավոր է։ «Ave, soli» (1910) պոեմում փառաբանել է արևը որպես ազատության խորհրդանիշ։ Պրոլետարիատին է նվիրված նրա «Վերջ և սկիզբ» (1912) փիլ․ ժողովածուն։ Լատվ․ դրամատուրգիայում կարևոր տեղ է գրավում Ռ–ի «Փչիր, հովիկ» (1913) պիեսը։ «Հովսեփը և իր եղբայրները» (1919) ողբերգությունում Ռ․, որ այդ ժանրի հիմնադիրն է լատվ․ գրականության մեջ, պատմ․ լայն ֆոնի վրա արծարծել է սիրո և ատելության, ներումի և վրիժառության հարցեր։ 1920-ին Ռ․ վերադարձել է հայրենիք, ռուս, բիլինաների մոտիվներով ստեղծել «Իլյա Մուրոմեց» (1922) ողբերգությունը, հրապարակել«Դագդայի հինգ ուրվագծային տետրերը» (1920–25) բանաստեղծությունների գրքերը, գրել «Սերը զորեղ է մահվանից» (1927) ողբերգությունը, «Ռիգայի վհուկը» (1928) պիեսը ևն։
Ռ–ին մշտապես հետաքրքրել է հայ ժողովրդի ճակատագիրն ու մշակույթը։ Դեռևս Սլոբոդսկոյում նա մտերմացել է հայ քաղ․ բանտարկյալների հետ։ 1900-ին «Դիենաս լապա» թերթում տպագրել է «Հայաստանը՝ նրա պատմությունն ու գրականությունը» հոդվածը։ Թարգմանել է հայ պանդխտական երգեր, 1922-ին գրել է «Հայ ժողովրդի Հոմերոսը» (այդպես է Ռ․ կոչել Մովսես Խորենացուն) հոդվածը, որը 1925-ին «Ամենադժբախտ ժողովուրդը և ամենադժբախտ երկիրը» խորագրով զետեղել է իր երկերի առաջին լիակատար ժողովածուում։
Ռ–ի կյանքն ու ստեղծագործությունը նվիրված են պրոլետարիատին, նրա իդեալներին։ Ռ–ի երկերը թարգմանված են աշխարհի շատ լեզուներով, այդ թվում և հայերեն։
Երկ․ Kopoti raksti, sej․ 1–14, Riga, 1947 – 1951․ Վոլկով, Ե․, 1924։ Ընա․ երկ․, Ե․,․ 1957։
Գրկ․ Արզումանյան Ա․, Ցան Ռայնիսը և հայ ժողովուրդը, Ե․, 1954։ Գրիգորյան Կ․, Ցան Ռայնիս, Ե․, 1965։ Նույնի, Ցան Ռայնիսը հայ ժողովրդի և հայ գրականության մասին, Ե․, 1954։ է․ ՍաղոյաԱ
ՌԱՅՆԼԱՆԴ ՊՖԱԼՑ (Rheinland-Pfalz), երկիր ԴՖՀ–ում, Հռենոսի, նրա Մոզել և Լահն վտակների ավազանում։ Տարածությունը 19,8 հզ․ կմ² է, բն․՝ 3,6 մլն (1976), վարչական կենտրոնը՝ Մայնց։ Ռ․ Պ․ ինդուստրիալ–ագրարային երկիր է։ Արդյունահանվում է ոչ մեծ քանակությամբ նավթ և գազ։ Զարգացած է ընդհանուր մեքենաշինությունը, քիմ․, կոշիկի, սննդհամի, ավտոմոբիլային արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է։ Մշակում են հացահատիկ (հիմնականում ցորեն), կարտոֆիլ, տեխ․ կուլտուրաներ (շաքարի ճակնդեղ, ծխախոտ)։ Ռ․ Պ․ ԴՖՀ այգեգործության և գինեգործության կարևոր շրջանն է։ Տարածքի 37,9% անտառածածկ է։ Հռենոս և Մոզել գետերը նավարկելի են։ Կարևոր նավահանգիստներն են Լյուդվիգսհաֆենը, Նոյվիդը, Անդերնահը, Մայնցը, Կոբլենցը։
ՌԱՅՆՀԱՐԴ (Reinhardt) Մաքս (իսկական անուն և ազգանունը՝ Մաքսիմի լիան Դոլդման) (9․9․1873, Բադեն, Ավստրիա –30․10։ 1943, Նյու Ցորք), ավստրո–գերմ․ ռեժիսոր, դերասան, թատերական գործիչ։ 1894-ին ավարտել է Վիեննայի կոնսերվատորիային կից թատերական դպրոցը, խաղացել Բրատիսլավայի, Զալցբուրգի թատրոններում։ 1894–1904-ին եղել է Բեռլինի Դերմ․ թատրոնի դերասան, խաղացել գլխավորապես ծերունիների դերեր՝ էնգստրանդ (Իբսենի «Ուրվականներ»), Ակիմ (Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը») ևն։ Ըմբռնելով նատուրալիզմի գաղափարական ու գեղարվեստական սահմանափակությունը՝ 1898-ից նոր ուղիներ է որոնել բեմարվեստում։ Ռեժիսուրայի անդրանիկ փորձերն արել է 1890-ական թթ․ վերջերին, Բեռլինում՝ «Ակնոցներ», «Աեցեսսիոնս բյունե» թատերախմբերում։ 1901-ին Բեռլինում բացել է «Աղմուկ և ծուխ» կաբարե–թատրոնը՝ երգիծական մանրապատումներից կազմված խաղացանկով, որ 1902-ին վերակառուցվել և անվանվել է «Փոքր թատրոն»։ Այս թատրոնում, Դերմանիայում առաջին անգամ (Ռ․ Վալենաինի հետ), բեմադրել է «Դիշերօթևան» (Մ․ Դորկու«Հատակում») պիեսը, որն ունեցել է մեծ հաջողություն (Ռ․ խաղացել է Լուկայի դերը)։ Այս ներկայացման մեջ Հ․ Լաուբեի և Օ․ Բրամի ռեժիսուրայից ժառանգած ռեալիստական ավանդույթները Ռ․ զուգակցել է նատուրալիստական մանրամասերին, ֆանտաստիկային և միստիկային։ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1905) պիեսի բեմադրությամբ նա հասել է համաշխարհային ճանաչման։
Հետագայում հիմնադրել ու ղեկավարել է՝ «Նոր թատրոն» (1903–06), «Կամերային թատրոն» (1906), «ժողովրդական բեմ» (1915–16), «Խոշոր թատերասրահ» (1919–20), «Կոմեդիա» (1924), «Յոզեֆ-շտադթեատր» (Վիեննա, ընդմիջումներով՝ 1923 – 37) թատերախմբերը։ Միաժամանակ, Օ․ Բրամից հետո, գլխավորել է Բեռլինի Դերմ․ թատրոնը (ընդմիջումով՝ 1905–33)։ Ռ․ հեղինակ է մոտ 500 բեմադրությունների (անտիկ դրամատուրգներից մինչև ժամանակակիցները, այդ թվում՝ մոռացւիսծ հեղինակների՝ Յա․ Լենցի «Զինվորները», Գ․ Բյուխների «Դանթոնի մահը» ևն, ինչպես և ոչ բեմական համարվող՝ Դյոթեի «Ֆաուստ» ևն ու անտիկ դրամատուրգների՝ էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոֆանի երկերը), առանց խտրություն դնելու ուղղությունների, ոճերի, ժանրերի, երկրների, դարաշրջանների միջև։ Բեմադրել է Շեքսպիրի գրեթե բոլոր պիեսները, նորովի՝ «Համլետը» (1904, 1910), «Ամառային գիշերվա երազը» (1915), «Վենետիկի վաճառականը» (1915)։ Անդրադարձել է նաև օպերետին և մնջախաղին։ Ռ–ի ռեժիսորական արվեստին բնորոշ է իրականության կոնկրետ պատմ․, մանրակրկիտ վերարտադրությունից անցումը տոնահանդեսթատրոնին։ Դրական ատաղձի թատերական համարժեք, հարուստ և տպավորիչ հանդիսանք ստեղծելու համար առատորեն օգտվել է բեմարվեստի հազարամյա զինարանից (այլաբանություն, սիմվոլիկա, ֆանտաստիկա ևն)։ Ռ–ի ռեժիսորական վարպետությունը խարսխված է թատերական բոլոր բաղադրիչների վրա, որով հասել է անսամբլի բարձրագույն արտահայտչականության։ Համագործակցել է համախոհ տաղանդավոր դերասանների, դրամատուրգների, նկարիչների, բալետմայստերների, երաժիշտների հետ։
Ռ․ թատրոնի անկյունաքար է համարել ճշմարտացի հոգեբանությամբ օժտված բնավորություններ ստեղծող դերասանին։ Նրա համար խիստ կարևոր էր դերասանի արտաքին պլաստիկան, որը երբեմն հասցրել է բալետային գեղեցկության կամ ակրոբատիկ ճկունության։ Բեմական խոսքի իմաստային և ռիթմիկ մշակումը հաճախ ձեռք է բերել ի հաշիվ չափածոյի պահանջների (հատկապես շեքսպիրյան բեմադրություններում)։ Ավելի հասուն շրջանում կարևորեւ է մասսայական տեսարանների շարժուն, հուզիչ կոմպոզիցիաները (Ռ․ այն կոչել է «երգչախմբային ռեժիսուրա»)։ Ռ․ ունեցել է դերասանական ձիրքեր բացահայտելու անսովոր կարողություն, դրանք բազմակողմանիորեն