Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

զանգվածային հեմոլիզ՝ երիկամային անբավարարությամբ։ Այդ ռեակցիաները բուժում են արյան բացթողումով, հետագայում ներարկում են Rh-բացասական արյուն։ Rh-բացասական մոր արգանդում Rh-դրական պաղի զարգացման դեպքում առաջանում են հակամարմիններ, որոնք հաջորդ հղիությունների ժամանակ կարող են պաղի մահվան կամ ինքնաբեր վիժումների պատճառ դառնալ, իսկ երեխայի ողջ ծնվելու դեպքում՝ զարգանում է նորածնի հեմոլիտիկ հիվանդություն։ Rh-կոնֆլիկտը դրսևորվում է հղիության 7–8-րդ շաբաթում, երբ սկսում է ձևավորվել պտղի արյունաստեղծումը։ Rh-կոնֆլիկտի կանխարգելումը՝ հակառեզուսգամմա–գչոբուչինի ներարկումներով։

ՌԵԺԱՆ (Rejane) Գաբրիել [իսկական անունը և ազգանունը՝ Շառլոթ Ռեժյու, Reju (1856–1920)], ֆրանսիացի դերասանուհի։ Փարիզի Դրամատիկական կոնսերվատորիան ավարտելուց հետո առաջին ելույթն ունեցել է 1875-ին։ 1906-ից ղեկավարել է Ռեժանի թատրոնը, ուր խաղացել է մինչև կյանքի վերջը։ Ռ–ի արվեստը հարազատ էր իր ժամանակակից դրամատուրգների ռեալիստական որոնումներին։ Ստեղծել է նրբագեղ, ընդգծված մարդկային հատկանիշներով օժտված կերպարներ։ Խաղացել է Նորա (Իբսենի «Նորա»), Կլոտիլդա (Բեկի «Փարիզուհին»), ժերմինի (Գոնկուր եղբայրների «ժերմինի Լասերտե») ևն։ հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի շատ երկրներում (1897, 1899, 1901, 1910-ին՝ Ռուսաստանում), Տվ․ և Տս․ Ամերիկայում։

ՌԵԺԵՏ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՏ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, Փշեխա գետի ափին, շրջկենտրոնից 46 կմ հվ․։ Զբաղվում են անտառատնտեսությամբ։ Տիմնադրել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը, 1870-ին։

ՌԵԺԻՍՈՐ (<ֆր․ ^gisseur, լատ․ regereղեկավարել), բեմադրի չ, դրամատիկական (տես Թատրոն), երաժշտ․ (տես Օպերա, Օպերետ) թատրոններում և կինոյում (տես Կինոարվեստ) գրական տեքստը տեսարանային արժեքի վերածողը։ Ռք համադրում է տեսողական և լսողական արվեստների տարրերը՝ որպես ինքնուրույն գեղարվեստական ամբողջություն (տես Ներկայացում, Ռեժիսորական արվեստ)՝․

ՌԵԺԻՍՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, ռեժիսուրա, բեմադրական արվեստ, գեղարվեստական տարբեր արժեքները (դրամատուրգիա, դերասանական արվեստ, բեմանկարչություն, երաժշտություն) միավորելու, որպես տարածաժամանակային ամբողջություն համադրելու և դրամատուրգիական երկը (օպերայում լիբրետոն և երաժշտ․ նյութը, կինոարվեստում՝ սցենարը) բեմական կամ էկրանային արժեքի (տես Ներկայացում, Կինոնկար) վերածելու արվեստը։ Ռ․ ա–ի վերջնական արդյունքը, որպես գաղափարա–գեղարվեստական ամբողջություն, սկզբունքորեն ելնում է գրական հիմքի օբյեկտիվ բովանդակությունից և դերասանական արվեստից, թեև հարաբերականորեն ինքնուրույն է այս երկուսի հանդեպ։ Դրական բովանդակության բեմական կամ շարժապատկերային վերստեղծման ընթացքում տեղի է ունենում գեղարվեստական ձևի փոխակերպում (տրանսֆորմացիա)՝ տեքստը լուծվում է կենդանի իրադրություններում ու պատկերներում, ստեղծվում է խաղային, կենդանի իրադրությունների կամ նկարահանված տեսարանների փոխկապակցված, ամբողջական շղթա՝ տեմպա–ռիթմային միասնությամբ, տոնային ու գեղանկարչական ներդաշնակությամբ։ Ռ․ ա–ի կրողը բեմադրիչն է (տես Ռեժիսոր), որը տեսարանների ու միզանսցենների է վերածում դրամատուրգիական ենթադրվող վիճակները, փոխհարաբերության մեջ դնում դերակատարների (տես Դերասան) անհատական վարքագծերը (տես Բեմական գործողություն), ստեղծում գործողության միջավայրը նկարչի ու կոմպոզիտորի համագործակցությամբ և կառուցում գեղարվեստական իրականություն՝ ըստ իր անհատական մտահղացման՝ դրսևորելով պիեսի գաղափարական բովանդակությունը։ Առանձին դեպքերում Ռ․ ա․ ենթադրում է պիեսի բեմական տարբերակի մշակում, կերպարների ինքնուրույն մեկնաբանություն, դերաբաշխում, անհատական աշխատանք դերասանի հետ, նկարչի, երաժշտության ընտրություն ևն։

Ռ․ ա–ի տարրերը առկա են եղել թատերարվեստի (տես Թատրոն) հնագույն ձևերում։ Կրոնա–պաշտամունքային ու կենցաղային ծեսերը և ժող․ թատերախաղերը ներկայացրել են կազմակերպված տեսարանային ամբողջություն, կարգավորում, որը Ռ․ ա–ի նախատիպն է։ Տին հուն. թատրոնի դասական շրջանում (VI–IV դդ․) հաստատված կայուն «տեսարանային կարգը» (6tJ)ecoc; хоадос;) ժամանակի ընթացքում որոշ փոփոխությունների են ենթարկել «առաջին դերասանի» և խմբի ղեկավարի ֆունկցիան իրականացնող հեղինակները։ հելլենիզմի շրջանում (III – I ղդ․) այդ դերն առանձնացել է։ Հին Հռոմում Ռ․ ա–ի գիտակցմանն է մոտեցել դերասան Ք․ Ռոսցիոսը (I դ․)։ Միջնադարում բեմադրական յուրահատուկ կանոններ են կանխատեսել չիթուրգիական դրաման (X–XII դդ․) և միստերիալ թատրոնը (XIV–XVI դդ․)։ Վերածննդի դարաշրջանում արմատավորվել է ինքնուրույն միզանսցենի գաղափարը, որպես թատերախմբի ղեկավար, բեմադրիչ և դերասան հանդես են եկել պիեսների հեղինակները (Իտալիայում՝ Ա․ Բեոլկոն, Իսպանիայում՝ Լոպե դե Ռուեդան, Գերմանիայում՝ Տ․ Սաքսը)։ Դերասանական խաղի նոր սկզբունքները գործնականորեն և տեսականորեն մշակել են Շեքսպիրը և Լոպե դե Վեգան։ Կլասիցիզմի դարաշրջանում դերասանի արվեստին միասնական ուղղություն են տվել Ռասինը և Մոլիերը՝ որպես դերուսույց բեմադրիչներ։

Ռ․ ա–ի պրոֆեսիոնալ ըմբռնումը հասունացել է XVIII դ․ գերմ․ թատրոնում։ Համբուրգի ազգ․ թատրոնում դերասանական ընդհանուր էթիկա է հաստատել Կ․ էկհոֆը, իսկ Ֆ․ Շրյոդերը առաջինն է դերասաններին պարտադրել պիեսի ամբողջական ուսումնասիրությունը։ Միասնական խաղաոճի մշակմանը հետևել են Անգլիայում՝ Դ․ Դարրիկը, Ֆրանսիայում՝ Ֆ․ ժ․ Տալման։ Դրամատուրգիական մտահղացման մեկնաբանման և միասկգբունք խաղի գաղափարը գործնականորեն մշակել են Լ․ Տիքը, Կ․ Իմերմանը (Գերմանիա), Հ․ Լաուբեն (Ավստրիա), Վ․ Մաքրեդին, Չ․ Քինը, Տ․ Ւրվինգը (Անգլիա)։ Ռուսաստանում Ռ․ ա–ի հիմքերը դրել են Ի․ Դմիտրիևսկին, Մ․ Շչեպկինը, Ա․ Լենսկին։ Ռ․ ա–ի ինքնուրույնությունը վերջնականապես գիտակցվել է XIX դ․ վերջին։ Գերմանիայում Օ․ Բրամը և Լ․ Կրոնեկը, Ֆրանսիայում՝ Ա․ Անտուանը, Ի տալ իայում՝ Լ․ Բելլոտի–Բոնը հաստատել են դերասանական անսամբլի և բեմում սոցիալ–հոգեբանական ու պատմ․ ճշմարտությունը վերարտադրելու սկզբունքները։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին գերմ․ թատրոնում կյանքի ճշմարտության ու թատերային (տես Թատերայնություն) տպավորիչ ձևերի օրգ․ համադրման է հասել Մ․ Ռայնհարդը։ Թատերային պայմանականության յուրահատուկ պաշտամունքով են հանդես եկել Ա․ Ապպիան (Շվեյցարիա), Դ․ Ֆուքսը (Գերմանիա), Դ․ Քրեյգը (Անգլիա)։ Ընդգծված թատերային Ռ․ ա․ Ռուսաստանում գեղարվեստական ամբողջացման և ավարտի է հասցրել Վ․ Մեյերխոչդը, իսկ XIX դ․ վերջի հոգեբանական ճշմարտության գիծը նոր հիմքերի վրա են դրել Կ․ Ստանիսչավսկին և Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոն։ ՄԴԹ–ի (տես Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոն) ռեժիսուրան վճռական դեր է կատարել համաշխարհային Ռ․ ա–ի զարգացման գործում։ Ստեղծագործաբար կիրառվող Մտանիաավսկու սիստեմը ռեալիզմի ուղեցույց է դարձել թատրոնի, կինոյի, հեռուստատեսության Ռ․ ա–ում։ Թատերայնությունը, որպես գեղարվեստական ելակետ, XX դ․ սկզբին ռուս, թատրոնում վերաիմաստավորել են Ե․ Վախթանգովը՝ արտահայտչաձևերի բազմազանությամբ, Ֆ․ Ֆ․ Կոմիսարժևսկին՝ փիլիսոփայական–ռոման տիկ ական ընդհանրացումներով, Ն․ Եվրեինովը՝ պայմանական ոճավորումներով, և ուրիշներ։

XX դ․ թատրոնը ենթադրում է Ռ․ ա–ի ամենատարբեր ուղղություններ, որոնք հիմնականում միտում են երկու զուգահեռի՝ հոգեբանական ճշմարտություն և թատերային ճշմարտություն։ Միջին գծով ընթացողները նայում են «աջ» կամ «ձախ»։ Հոգեբանական ուղղությունը տարբեր արտահայտություններով շարունակել են ֆրանս․ թատրոնում՝ ժ․ Կոպոն, Շ․ Դյուլլենը, ժ․ Փիթոևը, Ֆ․ ժեմիեն, Ա․ Բարսակը, ժ․ Վիլարը, ժ․ Լ․ Բարրոն՝ դասական վերաիմաստավորման ձգտումով։ Ստանիսլավսկու գիծը ամեր․ թատրոնում շարունակել են Ն․ Տոուտոնը, է․ Կազանը, Լ․ Ստրասբերգը։ Թատերային ճշմարտության գիծը հանգեցրել է XX դ․, այսպես կոչված, «պայմանական թատրոնին», ուր նշանակալից են Մեյերխոլդ–վախթանգովյան ոճի շարունակող Բ․ Բրեխտի ազդեցությունը։ Բ․ Բրեխտի ռեժիսուրան ներառել է Վ․ Մեյերխոլդի, է․ Պիսկատորի և այլոց փորձը՝ յուրովի իմաստավորելով թատրոնի հին ու նոր ավանդները։ Անգլ․ թատրոնում հոգեբանական ճշմարտույան գիծը վերաիմաստավորվել է ազգ․ ոճի, հատկապես շեքսպիրյան թատրոնի