Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ճակաւոում անփոփոխ է» (1929, հայ հրա․ «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է», 1932) վեպը։ Այս գործում, որ «կորսված սերնդի» գրականության ամենաբնորոշ ստեղծագործություններից է, Ռ․ պատկերել է ռազմաճակատային առօրյան, զինվորների համերաշխությունը դժվարին պահերին։ Սակայն արդեն «Վերադարձ» (1931) վեպում նա ցույց է տվել, թե ինչպես պատերազմից հետո սոցիալական անհավասարությունը կործանել է ճակատային եղբայրության խաբուսիկ ներդաշնակությունը։ Տղամարդկային մտերմությունը, հավատարմությունն ու սերը՝ որպես վերշին ապաստան ընդդեմ թշնամական ուժերի՝ «Երեք ընկեր» (1938, հայ հրտ․ 1972) վեպի ողբերգական կոնցեպցիան է։ «Հաղթանակի կամար» (1946, հայ․ հրտ․ «Հաղթական կամար», 1973) վեպում ցայտուն կերպով մարմնավորվել է հակաֆաշիստական թեման։ «Կյանքի կայծը» (1952) վեպից հետո, որի իրադարձությունները տեղի են ունենում հիտլերյան համակենտրոնացման ճամբարում, Ռ․ հրատարակել է «Ապրելու ժամանակն ու մեռնելու ժամանակը» (1954, հայ․ հրտ․ 1963) վեպը, ստեղծել երկրորդ համաշխարհային պատերազմի շրշանի «կորսված սերնդի» հավաքական կերպար։ «Սե կոթողը» (1956) վեպում գրողը ձգտել է անցյալի ողբերգական փորձի լույսի տակ նախազգուշացնել ԳՖՀ–ում միլիտարիստական ոգու վերակենդանացումից։ Ռ–ի ուշ շրշանի ստեղծագործությունները («Փոխ տրված կյանք», 1959, «Գիշերը Լիսաբոնում», 1963) զերծ չեն վիպագրական շաբլոնից։

ՌԵՄԱՐՔ (< ֆրանս․ remarque – ծանոթագրություն), 1․ հեղինակի ծանոթագրությունը պիեսի տեքստում (սովորաբար փակագծերի մեջ), գործողության իրադրությունը, նաև գործող անձանց արտաքինը, վարքագիծը են բացատրելու համար։ Երբեմն Ռ․ լրացվում է պերսոնաժների մասին տվյալներով (տարիքը, բնավորությունը, կենսագրական տվյալներ)։ 2․ Գրավյուրայում, ոչ մեծ պատկեր դրոշմանկարի լուսանցքում, որը հաճախ փորագրանկարի սյուժեի հետ չի առնչվում։ Ստեղծվել է փորագրատախտակի վրա աշխատելու ժամանակ գործիքը փորձելիս։ Ռ․, երբեմն լրացնելով հիմնական պատկերը, ձեռք է բերում գեղարվեստական ինքնուրույն նշանակություն։

ՌԵՄԲՈ (Rimbaud) Արթուր (1854–1891), ֆրանսիացի բանաստեղծ։ Ռ–ի կարճատև գրական գործունեությունը (1870–73) եղել է համակ ըմբոստացում և սուր ծաղր՝ ուղղված Երկրորդ կայսրության («Կեսարի մոլեգնությունը»), կրոնի («Տարտյուֆի պատիժը», «Չարիք»), քաղքենիության («Ատենակալները») դեմ։ Բանաստեղծը հասարակության վերակառուցման հույսը կապել է Հանրապետության հետ («Դարբին»)։ Հիասթափվելով «Ազգային դավաճանության» կառավարությունից, Ռ․ 1871-ի սկզբին ճգնաժամ է ապրել։ Փարիզյան կոմունան վերադարձրել է սոցիալական առաշընթացի՝ Ռ–ի հավատը։ Նա ստեղծել է ֆրանս․ հեղափոխական պոեզիայի գլուխգործոցներ՝ «Փարիզի ռազմական հիմնը», «Փարիզը նորից բնակեցվում է», «ժաննա Մարիի ձեռքերը» (1871)։ Նրա պոեզիայում զարգացել են ռեալիստական պատկերավորությունը, հոգեբանականությունը, երգիծանքը («Ցոթնամյա բանաստեղծները», «Աղքատները եկեղեցում», «Գթության քույրեր»)։ Ռ․ ծանր է տարել Կոմունայի պարտությունը, դարձել է սիմվոլիստ («Հարբած նավը», «Ձայնավորներ»)։ Այս շրշանում Ռ․ ստեղծել է «Վերշին բանաստեղծությունները» (1872) և արձակ բանաստեղծությունները՝ «Պայծառացումներ» (1872–73, հրտ․ 1886)։ «Դժոխքի միշով» (1873) գիրքը, որը լի է տառապանքով, ինքնախարազանումով, սիմվոլիզմի սպանիչ քննադատությամբ, նախապատրաստել է XX դ․ բանաստեղծական ռեալիզմը։ Ա․ Գասպարյան

ՌԵՄԲՐԱՆԴ Հարմենսվան Ռեյն [(Rembrandt Harmensz van Rijn) (15․7․ 1606, Լեյդեն –4․10․1669, Ամստերդամ)], հոլանդացի նկարիչ։ Ռ–ի արվեստը աչքի է ընկնում անսովոր կենսականությամբ և կերպարների խոր մարդկայնությամբ։ Սրտառուչ բնութագրումները զուգակցելով գեղանկարչական բացառիկ վարպետությանը (հատկապես կարեոր նշանակություն ունեն լուսաստվերային նրբին էֆեկտները)՝ Ռ․ առավելապես ստեղծել է դիմանկարներ, աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա վրձնի զորությամբ դարձել են մարդկային զգացումներն ու հարաբերությունները հոգեբանորեն բացահայտող պատումներ։ Որպես գրաֆիկ Ռ․ անխոնշ ու արտասովոր գծանկարիչ և օֆորտի (Ռ․ օֆորտի տեխնիկային հաճախ զուգորդել է «չոր ասեղը» և տպագրական հնարների շնորհիվ հասել գեղանկարչական էֆեկտների) չգերազանցված վարպետ է։ Ռ․ ծնվել է շրադացպանի ընտանիքում։ Գեղանկարչություն է սովորել Լեյդենում (մոտ 1620–23), ապա Ամստերդամում (1623)։ 1625–31-ին ինքնուրույն աշխատել է Լեյդենում, 1632-ին տեղափոխվել է Ամստերդամ։ Ռ–ի հետագա կյանքի և գործունեության վրա նկատելի հետք է թողել նրա ամուսնությունը Սասկիա վան էյլենբյուրհի (1634–42) և Հենդրիկյե Ստոֆֆելսի (1649–63) հետ։ 1630-ական –1640-ական թթ․ սկիզբը Ռ–ի առավել մեծ հաշողությունների և բարեկեցության տարիներն էին։ «Բժիշկ Տյուլպի անատոմիայի դասը» (1632, Մաուրիցհյոյս, Հաագա) խմբանկարը ճանաչում և շատ պատվերներ են բերում Ռ–ին․ նրա մոտ սովորում են բազմաթիվ աշակերտներ։ Այդ տարիների դիմանկարներին հատուկ է դիմագծերի, հագուստի, թանկարժեք իրերի մանրամասն պատկերումը («Քարոզիչ Անսլոն և իր կինը», 1641, Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ)։ Ինքնադիմանկարներում և իր հարազատների դիմանկարներում Ռ․ դիմել է լայն վրձնահարվածների > թատերային էֆեկտների («Ինքնադիմանկար Սասկիայի հետ», մոտ 1635, Դրեզդենի պատկերասրահ)։ Այս շրշանում Ռ․ հաճախ տուրք է տվել բարոկկոյի արտաքին պաթոսին ու դինամիկային («Սամսոնի կուրացումը», 1636, Շտեդելի գեղարվեստի ինստ․, Մայնի Ֆրանկֆուրտ), սակայն, ստեղծել է նաև իսկական դրամատիզմով ու դեմոկրատականությամբ օժտված ռեալիստական կերպարներ («Խաչից իշեցնելը», 1634, «Դանայա», 1636, երկուսն էլ՝ էրմիտաժ, Լենինգրադ)։ 1630-ական թթ․ Ռ․ կատարել է իր առաշին բնանկարները («Քարե կամրշով բնանկար», մոտ 1638, Ռեյքսմյուսեում, Ամստերդամ), ինչպես նաև առաշին մեծարժեք փորագրությունները («Անառակ որդու վերադարձը», 1636, «Բերետով ինքնադիմանկար», 1639)։ Ռ–ի արվեստի և դեմոկրատական ավանդույթները կորցնող հոլանդ, բուրժուազիայի միշև հասունացող բախումը ի հայտ եկավ 1642-ին, երբ «Գիշերային դետք» (Ռեյքսմյուսեում) նկարը առաշ բերեց պատվիրատուների դժգոհությունը։ Սովորական խմբային դիմապատկերի փոխարեն Ռ․ ստեղծել էր հրաձիգների գիլդիայի՝ հերոսական պաթոսով առլեցուն ելույթի պահը, ըստ էության պատմ․ ժանրի մի կոմպոզիցիա, որը հուշեր էր արթնացնում հոլանդ․ ժողովրդի ազաաագր․ պայքարի մասին։ Այդ միշադեպից հետո պատվերները խիստ կրճատվում են, Ռ–ի արվեստանոցում մնում են հատ ու կենտ աշակերտներ։ Նախկինում Ռ–ի արվեստին հատուկ կենսուրախության գծերը 1640-ական թթ․ գրեթե անհետանում են, նկարիչը առավելապես ստեղծում է հանգիստ, շերմությամբ ներթափանցված աստվածաշնչային պատկերներ՝ բացահայտելով մարդկային ապրումների նրբերանգներ («Սուրբ ընտանիք», 1645,