Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյուն։* Նավահանգսաի բեռնաշրջանառությունը մոտ 1 մլն տ է։ Ունի միջազգային օդանավակայան, համալսարան (1911), Հետազոտությունների ազգային խորհուրդ, ինստ–ներ, գրադարաններ, պատկերասրահներ, թանգարաններ, Ազգային թատրոն։ Քաղաքն առաջացել է 874-ին Իսլանդիայում նորվեգական առաջին վերաբնակիչների հաստատվելուց հետո։ Մինչև XVII դ․ Ռ–ի տեղում եղել է ագարակ, XVII–XVIII4 դդ․4 ավան։ 1786-ին (համարվում է քաղաքի հիմնադրման թվականը) Ռ–ին տրվել է քաղաքի իրավունք։ Մինչև XX դ․ սկիզբը Ռ․ աճել է դանդաղ։ 1845-ից Ռ․ Իսլանդիայի ալտինգի (պառլամենտը), 1904-ից ինքնավար Ի սլանդիայի կառավարության նստավայրն է։ 1920-ից Ռ․ պաշտոնապես հաստատվել է Իսլանդիայի թագավորության, 1944-ից՝ Իսլանդիայի Հանրապետության մայրաքաղաք։

ՌԵՅՀԱՆԻ, ար–Ռեյհան ի Ամին իբն Ֆարիս (մոտ 1876–1940), արաբ գրող (Լիբանան)։ 1888-ից ապրել է Ամերիկայում, սովորել Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակ–ում։ Հայրենիք վերադառնալուց հետո (1904) պրոպագանդել է Արևմուտքի և Արևելքի քաղաքակրթությունները համադրելու գաղափարը, քարոզել մարդու ինքնակատարելագործում։ Ռ–ի բարոյափիլ․ հայացքներն արտահայտվել են «ար–Ռեյհանիյաթ» (հ․ 1–4, 1922–23) ժողովածուում զետեղված, հիմնականում ինքնակենսագրական բնույթի Էսսեներում, հոդվածներում, ճառերում և արձակ բանաստեղծություններում, որոնցում, մարդկանց եղբայրության կոչեր անելուն գուգընթաց, նկարագրել է արաբների ծանր կյանքը օտարության մեջ, քննադատել ամերիկյան բուրժ․ իրականությունը։ Գովերգել է Լիբանանի բնությունը, հասնելով բնապաշտության («Լիբանանի սիրտը», 1924)։ Արաբ, երկրներ կատարած ուղևորությունները նյութ են տվել «Արաբական կառավարողները» (1924), «Նեջդայի ժամանակակից պատմությունը» (1927), «Իրաքի սիրտը» (1935) գրքերի ստեղծման համար։ Ռ․ գրեք է նաև «Հատակի շուշանը» (1915) և «Հարեմից դուրս» (1917) վեպերը։

Երկ․ Арабская проза, М․, 1958․

Գրկ․ Левин 3․ И․, Философ из Фурейки, М․, 1965․

ՌԵՅՄՈՆՏ (Reymont) Վլադիսլավ Մտանիսլավ (1867–1925), լեհ գրող։ Գրական ասպարեզ է իջել 1893-ին։ Ռ–ի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմի ավանդույթները զուգորդված են նատուրալիզմի տարրերի և սիմվոլիստական միտումների հետ։ «Հանդիպում» (1897), «Արշալույսից առաջ» (1902) ժողովածուներում, «Արդարացի է» (1899) վիպակում նատուրալիստորեն պատկերված է գյուղի կենցաղը։ «Դերասանուհին» (1896) և «խռովք» (1897) վեպերում Ռ․ նկարագրել է դերասանական միջավայրի ու գավառական աստիճանավորների բարքերը, «Ավետյաց երկիր» (հ․ 1–2, 1899) բազմասյուժե վեպում վերստեղծել Լոձի մանածագործական մագնատների «գործերն» ու կենցաղը։ Նրա գլուխգործոցը «Գեղջուկներ» (հ․1-4, 1904–09, նոբելյան մրցանակ, 1924) վեպն է, որը պատկերում է գյուղական կյանքը՝ իր դասակարգային խիստ ընդհարումներով և հասարակական ու հոգեբանական հակասություններով։ «1794 թվական» (1913–18) պատմ․ եռերգությունը Լեհաստանի XVIII դ․ վերջի ներքաղ․ դրության և Թադեուշ Կոաոյուշկոյի հայրենասիրական շարժման մասին է։

ՌԵՅՄՍ (Reims), քաղաք Ֆրանսիայի հսարլ–ում, Շամպայնում, Մառն դեպարտամենտում։ 184 հզ․ բն․ (1980)։ Տրանսպորտային հանգույց է։ Ջրանցքով կապված է Մառն և էն գետերի հետ։ Շամպայն գինիների պատրաստման հայտնի կենտրոն է։ Կա մեքենաշինություն, տեքստիլ, կարի, սննդի արդյունաբերություն։ Ունի համալսարան (1962)։

Ճարտ․ հուշարձաններից են՝ Մարսի հին հռոմեական կամարը (II դ․), Մեն Ռեմի ռոմանական աբբայությունը (XI, XII և XVI դդ․, այժմ՝ թանգարան)։ Ռ․ նշանավոր է ֆրանսիական ճարտ․ լավագույն նմուշներից՝ Նոտր Դամ կաթողիկե տաճարով (1211–1311, ճարտ–ներ՝ ժանդ՝ Օրբե, ժան դը Լու, Գոշե Ռեյմսցի, Բեռնար Մուասոնցի և Ռոբեր դը Կուսի, ավարտվել է XIV-XV դդ․, նկ․ տես՝ ՀԱՀ, հ․ 3, էջ 48–49, աղ․ VI), որը մեծ ազդեցություն է ունեցել հասուն գոթիկայի ձևավորման վրա։ Ռ–ում պահպանվել են նաև XIII–XVIII դդ․ բազմաթիվ բնակելի տներ, Մեն Դենի աբբայությունը (XIII–XVIII դդ․, այժմ՝ Գեղեցիկ արվեստների, թանգարան)։

Գրկ. Недошивин Г․ А․, Реймский собор, М․–Л․, 1946; Reinhardt Н․, La Cathedrab de Reims, P․, 1963․

ՌԵՅՆԱԼ (Raynal) Գիյոմ Թոմաս Ֆրանսուա (1713–96), ֆրանսիացի պատմաբան և սոցիոլոգ։ Մովորել է ճիզվիտական կոլեժում։ Հրաժարվելով կրոնավորի գործունեությունից՝ 1747-ից Փարիզում զբաղվել է գրական աշխատանքով, համագործակցել «Հանրագիտարանին»։ «Երկու Հնդկաստաններում եվրոպացիների հաստատությունների և առևտրի Փիլիսոփայական և քաղաքական պատմությունը» (հ․ 1–6, 1770) երկում քննադատել է ֆեոդալական–միապետական կարգերը, գաղութատիրությունը, եկեղեցին։ Այդ երկը դատապարտվել է այրման (1781), իսկ հեղինակը՝ բանտարկության, որի պատճառով Փախել է և մինչև 1787-ը ճանապարհորդել։ Ռ․ թեև մեխանիստական մատերիալիզմի ներկայացուցիչ էր, սակայն ընդհանուր ձևով արտահայտել է բնության փոփոխության, այդ թվում աստիճանական քանակական փոփոխությունների և հեղաշրջման գաղափարը։ Ռ–ի հասարակության պատմության վերլուծության մեկնակետը ոչ թե անհատն էր, այլ հասարակությունը։ Նա առաջին մտածողներից էր, որոնք փորձում էին պատմագիտությանը տալ մատերիալիստական հիմք։ Պատմության ընդհանուր ընթացքը նա պատկերացնում էր որպես մարդկանց տարասեռ խմբերի պայքար հանուն ազատության և հարստության արդարացի բաշխման։ Ռ–ի ազդեցությունը նկատելի է Աեն–Միմոնի պատմության փիլիսոփայությունում, Ռեստավրացիայի դարաշրջանի ֆրանս․ պատմաբանների հայացքներում։

ՌԵՅՆՈԼԴՍ (Reynolds) Ջոշուա (1723–1792), անգլիացի նկարիչ։ Մովորել է Լոնդոնում, Թ․ Հադսոնի մոտ (1740–43), ստեղծագործել է Դևոնշիրում և Լոնդոնում։ 1749–52-ին ճանապարհորդել է Եվրոպայում։ Ուսումնասիրել է Ռեմբրաղի, Ռուբենսի ստեղծագործությունները, XVI դ․ Վենետիկի արվեստը։ Լոնդոնի