Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


աոաջին հայտնի հուշարձանը, վեդաներից ամենահինն ա ամենանշանակալին է։ Բաղկացած է աասը գրքից կամ շարքից (մանդալա), պարունակում է 1028 հիմն։ Աոաջին ութ գիրքն ամւիոփում է կրակի աստված Ագնիին, ամպրոպի աստված Ինդրային և այլ աստվածների ուղղված հիմները։ Իններորդ գրքի հիմները ներված են ուժի մարմնացում Սոմային։ Տասներորդն ընդգրկում է տարբեր հիմներ՝ առանց դասակարգման։ (Յուրաքանչյուր գրքի հեղինակ համարվում է քրմական որոշակի տոհմ։ Հիմների անհատ հեղինակները ճշտորոշված չեն։ «Ռ․»-ի հիմները արիական ցեղերի աստվածներին ուղղված աղոթքներ են։ Փառաբանվող աստվածությունները մարմնավորում են բնության տարբեր երևույթներ, նրանց կերպարները արտացոլում են առասպելաստեղծման վաղ փուլերը։ Հիմների մի մասն անմիջականորեն կապված չէ ծիսային արարողությունների հետ։ Կոսմոգոնիական հիմները վկայում են փիլ․ մտքի սկզբնավորումը Հնդկաստանում։ Մոտ 20 հիմն ունի երկխոսության ձև, դրանց մեջ դիտվում են դրամայի սաղմեր։ Շատ հիմներ արժեքավոր պատմական տեղեկություններ են պարունակում։ «Ռ․» արժեքավոր է հնագույն դիցաբանության և Հնդկաստանում գրական ընթացքի վաղ փուլերի հետազոտման համար։

XIX դ․ կեսին «Ռ․»-ի ուսումնասիրությունը նպաստեց համեմատական դիցաբանության զարգացմանը։ «Ռ․» առավելապես աղերսվում է <Ավեստա>–ի հետ․ գտնում են, որ վեդայական և հուն, պանթեոնի (Դյաուս–Զևս, Ուշաս–էոս, գանդհարվակենտավր), ինչպես նաև հնդեվրոպ․ այլ ժողովուրդների առասպելների մի շարք կերպարներ ընդհանուր ծագում ունեն։ Հայ իրականության մեջ «Ռ․»-ով և ընդհանրապես վեդաներով հետաքրքրվել են Ղ․ Ալիշանը, Մ․ Թաղիադյանը, Մ․ էմինը, Մ․ Աբեղյանը, Կ․ Կոաոանյանը, Հ․ Օրբելին։ Շատ հայ բանաստեղծներ օգտվել են «Ռ․»-ից և վեդաներից (Դ․ Վարուժան, Հ․ Թումանյան, Ե․ Տեմիրճիպաշյան, Ա․ Իսահակյան)։

Գրկ․Հին Արևելքի պոեզիա, Ե․, 1982, էջ 264–284։ Մ․ Մելքոնյան

ՌԻԴ (Reid) Թոմաս Մայն (4․4,1818, Բալիրոնի, Իռլանդիա –22․10․1883, Լոնդոն), անգլիացի գրող։ 1838-ին մեկնել է ԱՄՆ, զբաղվել ժուռնալիստիկայով։ Մասնակցել է 1846–48-ի ամերիկա–մեքս․ պատերազմին։ 1849-ին վերադարձել է Եվրոպա։ 1850-ին հրատարակել է «Ազատ հրաձիգներ» (հ․ 1–2) վեպը՝ մեքս․ ապստամբների կողմից ամեր․ ներխուժմանը ցույց տրված դիմադրության մասին։ 50-ական թթ․ ստեղծել է իր լավագույն արկածային վեպերը, որոնք սյուժեով կապված են Ամերիկայի ճնշված ժողովուրդների պայքարի թեմայի հետ («Քվարտերոնուհին», հ․ 1–3, 1856)։ «Սպիտակ առաջնորդը» (հ․ 1–3, 1855) և «Սեմինոլների առաջնորդը՝ Օցեոլան» (1858) վեպերում Ռ․ համակրանքով է պատկերել հնդկացիների պայքարն ընդդեմ սպիտակամորթ գաղութարարների։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի բուսական ու կենդանական աշխարհի նկարագրությույը («Հարավային Աֆրիկայի խորքերում կամ Բուրի և նրա ընտանիքի արկածները», 1856, «Ընձուղտորսներ», հ․ 1–3, 1867 ևն)։ Ռ–ի «Անգլուխ ձիավորը» (հ․ 1–2, 1866, հայ․ հրտ․ 1958) արկածային–դեդեկաիվ վեպը տալիս է Տեխասի կենցաղի ու բարքերի ռեալիստական պատկերը։ 70–80-ական թթ․ վեպերում գերիշխում են արկածային մոտիվները («Մահացու կրակոց», հ․ 1–3, 1873)։ Ռ–ի ստեղծագործությունն ունի հումանիստական սոցիալական միտումներ, հետաքրքրաշարժ սյուժեներ։ Նա աշխարհի ամենաճանաչված գրողներից է։

Երկ. Երկ․ ժող․, հ․ 1–5, Ե․, 1971 – 1977։ Անտառի զանակները, Թ․, 1913։

ՌԻԴ (Reid) Ջոն (22․ 10․ 1887,Պորտլանդ–17․10․1920, Մոսկվա), ամեր․ բանվ․ շարժման գործիչ, գրող և հրապարակախոս։ Ավարտել է Հարվարդի համալսարանը (1910)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռ․ ռազմաճակատային թղթակից էր նախ՝ Արևմտյան Եվրոպայում, ապա՝ 1915-ից՝ Արլ․ Եվրոպայում։ 1917-ի օգոստոսին, որպես ռազմ, թղթակից, եկել է Պետրոգրադ, մտերմացել բոլշևիկների հետ, ականատես եղել Ձմեռային պալատի գրավմանը, ներկա եղել սովետների II համագումարին։ Ջերմորեն ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1918-ին վերադառնալով ԱՄՆ, հարել է սոցիալիստական կուսակցության ձախ թևին։ 1919-ից դարձել է այդ կուսակցության անդամ, ընտրվել է 1919-ի ապրիլից հրատարակվող «Նյու Ցորք Քոմյունի («New York Communist») նոր թերթի խմբագիր։ Նույն թվականի օգոստոս– սեպտեմբերին Ռ․ մասնակցել է Ամերիկայի կոմունիստական բանվ․ կուսակցության կազմակերպմանը։ 1919-ի հոկտեմբերին եկել է Մոսկվա, բազմիցս հանդիպել Վ․ Ի․ Լենինի հետ։ Ընտրվել է Կոմինտերնի գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել նրա II կոնգրեսի աշխատանքներին։ Մահացել է տիֆից։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։ 1914-ին Ռ․ հրատարակել է «Ապստամբած Մեքսիկան» գիրքը (ռուս․ թրգմ․ 1959), որում դատապարտելով ԱՄՆ–ին Մեքսիկայի ներքին գործերին միջամտելու համար՝ պաշտպանել է մեքս․ ժողովրդի հեղափոխական պայքարը։ 1916-ին հրատարակված «Պատերազմը Արևելյան Եվրոպայում» գրքում Ռ․ բացահայտել է պատերազմի իմպերիալիստական բնույթը։ 1919-ի մարտին ԱՄՆ–ում հրատարակվել է Ռ–ի «10 օր, որ ցնցեցին աշխարհը» գիրքը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել և արժանացել Վ․ Ի․ Լենինի բարձր գնահատականին՝ նրա համար գրած առաջաբանում (տես Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 40, Էջ 58)։ Գրքի հայերեն առաջին հրատարակությունը եղել է 1928-ին։

ՌԻԵԳՈ Ի ՆՈՒՆԻԵՍ (Riego у Nunez) Ռաֆայկ (1785–1823), 1820–23-ի Իսպանական հեղափոխության գործիչ։ Մասնակցել է ֆրանս․ զավթիչների դեմ ազգայինազատագր․ պատերազմին, գերվել է և տարվել Ֆրանսիա, որտեղ մտել է մասոնական կազմակերպության մեջ։ Պատերազմի ավարտից հետո, 1814-ին վերադառնալով Իսպանիա, կապ է հաստատել ապստամբություն նախապատրաստող տեղի մասոնական կազմակերպությունների և սպաների հետ։ 1820-ի հունվ․ 1-ին Ռ․ ի Ն–ի ղեկավարած գումարտակի ապստամբությամբ սկսվել է իսպ․ հեղափոխությունը։ Ռ․ ի Ն․ վերականգնել է 1812-ի սահմանադրությունը, որը ուժի մեջ է մտել 1820-ի մարտի 7-ին։ 1820–23-ին Ռ․ ի Ն․ եղել է էքսալտադոս (ձախ լիբերալներ) կուսակցության ղեկավարներից, 1822-ի մարտից՝ Մադրիդի կորտեսների առաջին պրեզիդենտը։ 1822-ի հուլիսին ղեկավար դեր է խաղացել միապետականների խռովության ջախջախման գործում, որից հետո կառավարության գլուխ է անցել (1822-ի օգոստոսին) էքսալտադոս կուսակցությունը։ Սակայն այդ ժամանակ Ռ․ ի Ն․ քաղ․ հայացքներով ավելի մոտեցել էր կոմուներոսին։ 1823-ի ապրիլին սկսված ֆրանս․ ինտերվենցիայի ժամանակ Ռ․ ի Ն–ի ջոկատները ջախջախվել են, միապետականները բռնել են Ռ․ ի Ն–ին և թագավորական դատարանի վճռով մահապատժի ենթարկել։

ՌԻԵԿԱ (Rijeka), քաղաք և խոշոր նավահանգիստ Հարավսլավիայում, Հորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունում, Ադրիատիկ ծովի ՌիեկայԻ ծոցի հս․ մասում։ 135 հզ․ բն․ (1972)։ Արդ․ կենտրոն է, երկաթուղային հանգույց, ավտոմայրուղով կապված է Ադրիատիկի առափնյա կուրորտների հետ։ Ունի օդանավակայան։ Նավահանգստից օգտվում են նաև Հունգարիան, Ավստրիան, Չեխոսլովակիան։ Կան նավաշինություն, նավային դիզելների, շարժիչների արտադրություն, նավթավերամշակման գործարան, քիմ․, անտառանյութի սղոցման, թղթի, կաշվիկոշիկի, ծխախոտի ձեռնարկություններ, սննդհամի, թեթև արդյունաբերություն։ Գործում են բարձրագույն ծովային և մանկավարժական դպրոցներ, Զագրեբի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Պահպանվել են XIV–XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։

ՌԻԶԱԵՎ Սաբիր Ալեքպերի (17․4․1924, Երևան –20․12․1978, Երևան), սովետական թատերագետ, կինոգետ։ Ազգությամբ՝ ադրբեջանցի։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1975)։ Արվեստագիտության դ–ր (1969)։ 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ի թատերագիտական բաժինը, ապա՝ Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստ–ի ասպիրանտուրան։ 1954-ից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչը, զուգահեռա–