մի արվեստանոց)։ Ետպատերազմյան կինոյի առաջատար ռեժիսորներից է։ Ստեղծել է համամիութենական և համաշխարհային ճանաչում ստացած մի շարք ֆիլմեր։ Լավագույններից են՝ «Քառասունմեկերորդը» (ըստ Բ․ Լավրենյովի, 1956), «Մաքուր երկինք» (1961), «Հիշողություն» (1970)։ «Բայլադ զինվորի մասին» (1959) կինոնկարն արժանացել է լենինյան մրցանակի (1961)։ 1966–71-ին աշխատել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստ–ում։ Պարգևատրվել է 5 շքանշանով։
Գրկ․ Шнейдерман И․, Григорий Чухрай, М․, 1965․
ՉՈՒԿՈՎՍԿԻ Կոռնեյ Իվանովիչ (իսկականը՝ Նիկոլայ Վասիլևիչ Կոռնեյչուկով) [19(31)․3․1882, Պետերրուրգ –28․10․1969, Մոսկվա], ռուս սովետական գրող, քննադատ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1957)։ Օքսֆորդի համալսարանի գրականության պատվավոր դոկտոր (1962-ից)։ Գրել է հուշագրություններ, գրական ակնարկներ, գրականագիտական աշխատություններ («Չեխովից մինչև մեր օրերը», 1908, «Դեմքեր ու դիմակներ», 1914, «Նեկրասովի վարպետությունը», 1952, լենինյան մրցանակ՝ 1962, «ժամանակակիցներ», 1962, «Չեխովի մասին», 1967) ևն։ Մակայն Չ․ հռչակվել է իբրև մանկագիր [«Չոփ–չոփ արա», 1923, հայ․ հրտ․ 1955, «Խավարասեր հսկան», 1923, «Այբոլիտ», 1929, հայ․ հրտ․ «Բժիշկ Այբոլիտ», 1938, «Փոքրիկ երեխաներ», 1928, հետագայում՝ «Երկուսից մինչև հինգ» (21 հրտ․, 1970), «Բիբիգոնի արկածները», 1945, հայ․ հրտ․ 1972 են]։ Չ–ի մանկական չափածո ստեղծագործությունները գրված են խաղի ձևով, հնչուն հանգերով, ուրախ, անմիջական տրամադրությամբ և ունեն հետաքրքրաշարժ սյուժեներ։ Թարգմանել է Ու․ Ուիտմենի «Խոտի տերևները» (1907)։ Չ․ պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշաններով։
Երկ․ Լվացարանը ջրացիր, Ե․, 1924 [փոխ․ Ա․ Խնկոյան]։ Բոբոլը, Ե․, 1928։ Հսկա բզեզն ու քաջ ծիաիկը, Ե․, 1928։ ճուտիկը, Ե․, 1935: Հեռախոս, Ե․, 1936։ Այսպես և ոչ այդպես, Ե․, 1942։ Հեքիաթներ, Ե․, 1959։ Արծաթե գերբը, Ե․, 1963։ Собр․ соч․, т․ 1–Ч>, М․, 1965–69․
Գրկ․ Петровский М․, Книга о Корнее Чуковском, М․, 1966․ Ս․ Մուրադյան․
ՉՈՒԿՈՏԵՐԵՆ, լուորավետլաներեն, չուկչիների լեզուն։ Պատկանում է հնասիական լեզվաընտանիքի չուկոտակամչատկյան խմբին։ Խոսողների թիվը՝ մոտ 11 հզ․ (1979)։ Գլխավորապես տարածված է Չուկոտի ինքնավար օկրուգում և Ցակուտ․ ԻՍՍՀ Նիժնեկոլիմսկի շրջանում։ Կառուցատիպով կցական է։ Հնչյունական համակարգում առկա է ձայնավորների ներդաշնակություն։ Ունի նախամասնիկավորում և վերջամասնիկավորում։ Մասնիկավորումը գործադրվում է նաև զանազան հարաբերություններ (դիմայնություն, ստացականություն, վերաբերություն, բացասում ևն) արտահայտելու համար։ Հարուստ է հոլովման ու խոնարհման ձևերով։ Շարահյուսության մեջ առկա են անվանական ու էրգատիվ կառույցներ, ներմարմնավորում։ Այբուբենը 1931-ից՝ լատինագիր, 1936-ից՝ ռուսագիր։
Գրկ․ Скорик П․ Я․, Грамматика чукотского языка, ч․ 1, М․–Л․, 1961, ч․ 2, Л․, 1977․
ՉՈՒԿՈՏԻ ԹԵՐԱԿՂԶԻ, գտնվում է Ասիայի հս–արլ–ում (ՌՍՖՍՀ Մագադանի մարզում)։ Ափերը ողողվում են Բերինգի ծովի, Անադիրի ծոցի և Չուկոտի ծովի ջրերով։ Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով։ Մայրցամաքում սահմանն անցնում է Վելմայ գետահովտով դեպի Չուկոտի ծովը։ Ափերը կտրտված են։ Հս–արլ․ ծայրակետը Դեժնևի հրվանդանն է։ Թերակղզու մեծ մասն զբաղեցնում է Չուկոտի բարձրավանդակը։ Ռելիեֆում տիրապետում են գմբեթաձև բարձրությունները մինչև 1158 մ։ Օգտակար հանածոներից կան անագ, վոլֆրամ, ոսկի։ Տարածված է տունդրային բուսականությունը։
ՉՈՒԿՈՏԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ, ՌՍՖՍՀ Մագադանի մարզի կազմում։ Կազմավորվել է 1930-ի դեկտ․ 10-ին։ Գտնվում է ՍՍՀՄ ծայր հս–արլ–ում։ Ընդգրկում է Չուկոտի թերակղզին, նրան հարող մայրցամաքի մասը և Վրանգելի, Այոն, Արակամչեչեն, Ռատմանովի և այլ կղզիները։ Ողողվում է Արևելա–Սիբիրական, Չուկոտի և Բերինգի ծովերով։ Տարածությունը 737,7 հզ․ կմ² է, բն․ 139 հզ․ (1981)։ Բաժանվում է 8 վարչական շրջանի, ունի 2 քաղաք, 18 քտա։ Վարչական կենտրոնը՝ Անադիր։
Բնությունը։ Ռելիեֆում տիրապետում են սարահարթերն ու լեռները։ Կենտրոնական մասը գրավում է Անադիրի ճահճապատ դաշտավայրը, որից հս․ գտնվում են Պեկուլնեյ լեռնաշղթան ու Չուկոտի բարձրավանդակը (բարձրությունը՝ մինչև 1843 մ), հս–արմ–ում՝ Անադիրի սարահարթը և Անյույի լեռնաշղթան։ Օկրուգի հվ–ում Կորյակական և Կոլիմայի բարձրավանդակների լեռնաշղթաներն են, հվ–արմ–ում՝ Ցուկագիրյան սարահարթի ծայրամասը։ Հս–ում, ծովափերի երկարությամբ, տարածված են Չաունյան և Վանկարեմի դաշտավայրերը։ Կան անագի, սնդիկի, քարածխի, գորշ ածխի, գազի և այլ հանքավայրեր։
Կլիման խիստ Է, ծովափերին՝ ցուրտ, ծովային, ներքին շրջաններում՝ ցամաքային։ Ձմեռը երկարատև է (8–9 ամիս), ուժեղ քամիներով, ամառը՝ կարճատև, զով ու անձրևային։ Հունվարի միջին ջերլքաստիճանը Բերինգի ծովափին – 15°Շ–ից մինչև –21°CԷ, ներքին շրջաններում՝ –27°Շ–ից մինչև –39°С (նվազագույնը՝ –38°Օից մինչև –55°С), հուլիսինը՝ օկրուգի հս–ում 5–8°C Է, Բերինգի ծովի ափին՝ 9°– 10°С, Անադիրի դաշտավայրում՝ 13–14°С։ Տարեկան տեղումները 200–500 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 75–101 օր։ Ամենուրեք տարածված է բազմամյա սառածությունը։ Խոշոր գետը Անադիրն Է, լճերը՝ Կրասնոյե, Պեկուլնեի, Էլգիգիտխին։ Գերակշռում են լեռնատունդրային, դաշտավայրերում՝ գլեյան և ճահճագլեյան, տորֆագլեյան հողերը։ Օկրուգը գտնվում է տունդրային զոնայում։ Տարածված են գաճաճ թփուտները, քարկոտրուկները, քարաքոսները, մամուռները, գետերի ավազաններում հանդիպում են փիճու, բարդու, կաղամախոլ և կեչու անտառներ։ Հս–ում, օվկիանոսի ափերի երկայնքով և կղզիներում արկտիկական անապատ է։ Կենդանական աշխարհը հիմնականում կազմված է տունդրայի ներկայացուցիչներից, հանդիպում են նաև տայգային տեսակներ։ Կան թռչնաշուկաներ։ Ծովերը հարուստ են ձկներով։
Բնակչությունը։ 12%-ը Հյուսիսի ժողովուրդներ են (չուկչիներ, էսկիմոսներ, էվեններ և այլք), 70% –ը՝ ռուսներ, 10,3%–ը՝ ուկրաինացիներ։ Բնակվում են նաև բելոռուսներ, թաթարներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 0,2 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 71% (1981)։ Քաղաքներն են Անադիրը, Պևեկը։ Հանքարդյունաբերության զարգացման հետ կապված ստեղծվել են Բիլիբինո, Բերինգովսկի, Պրովիդենիա քտա–ները։
Տնտեսությունը։ Առաջատար ճյուղը հանքարդյունահանող արդյունաբերությունն է՝ գունավոր մետաղների արդյունահանությունը։ Արդյունահանում են անագ, սնդիկ, քարածուխ։ Գործում են ԱԷԿ, ՋԷԿ ևՊՇԷԿ։ Զարգացած են ձկնարդյունաբերությունը, շինանյութերի և սննդի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը եղջերվապահությունն է։ Բնիկների համար ավանդական ճյուղերն են ձկնորսությունը, մորթատու և ծովային գազանորսությունը։ Գյուղատնտ․ նոր ճյուղեր են կաթնատու ան՜ասնապահությունը, թռչնաբուծությունը, խոզաբուծությունը։ Կա վանդակային գազանաբուծություն։ Զարգանում է ջերմոցային տնտեսությունը։
Տրանսպորտի հիմնական տեսակներն են ծովայինը և օդայինը։ Նավահանգիստներն են Պևեկը, Պրովիդենիան, Անադիրը, էգվեկինոտը, Բերինգովսկին։
1976/77 ուս․ տարում օկրուգում գործում էր 96 հանրակրթական դպրոց, պրոֆտեխ․ և մանկավարժական ուսումնարան։