Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

1815), Ազնվականների ժողովարանը (կենտրոնական մասը՝ XVIII դ․ վերջ – XIX դ․ սկիզբ), հիվանդանոցը (1816)։ 1968-ին հաստատված գլխ․ հատակագծի համաձայն Ռ․ վերակառուցվում և բարեկարգվում է։ 1950–70-ական թթ․ կառուցվել են Ս․ Եսենինի անվ․ թատերահամերգային դահլիճը, փոստատունը, «Ռյագան–2» կայարանը, կրկեսը ևն։ Բնակելի շին․ տարվում է հիմնականում հվ․, արմ․ և հս–արմ․ շրջաններում։ Ռ–ում են Ի․ Պ․ Պավլովի (1949), Վ․ Ի․ Լենինի (1937, երկուսն էլ՝ քանդակագործ Մ․ Գ․ Մանիզեր) ևն հուշարձաններ։

ՌՅԱԶԱՆԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1937-ի սեպտ․ 26-ին։ Տարածությունը 39,6 հզ․ կմ է, բն․՝ 1334 հզ․ (1982)։ Ունի 25 վարչական շրջան, 11 քաղաք, 29 քտա։ Վարչական կենտրոնը՝ Ռյագան։ 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Մ․ մ․ գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի կենտրոնում, Օկայի միջին և մասամբ ստորին հոսանքի ավազանում։ Մակերևույթը հարթավայրային է։ Հս․ մասում Մեշչորայի դաշտավայրն է, արլ․ մասում՝ Օկա–Գոնյան հարթավայրը։ Արմ․ մասում Միջին Ռուսական բարձրության ճյուղավորումներն են (բարձրությունը մինչև 237 մ)։ Օգտակար հանածոներից կան կրաքարի, կավի, ավազի, գորշ ածխի, տորֆի հանքավայրեր։ Կլիման ցամաքային է, չափավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 19,2°C է, հունվարինը՝ հս–արլ–ում – 11,5°C, հվ–արմ–ում՝ – 10,5°C։ Տարեկան տեղումները 450–500 մմ են։ խոշոր գետը Օկան է (մարզի տարածքում ավելի քան 500 կմ)։ Մեշչորայի դաշտավայրում կան շատ լճեր։ Գերակշռում են պոդզոլային, գորշ անտառային հողերն ու դեգրադացված սևահողերը։ Անտառներն զբաղեցնում են տարածքի 24%–ը։ Կենդանիներից հանդիպում են սկյուռ, աղվես, նապաստակ, վայրի խոզ, գայլ, որմզդեղն։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։

Բնակչությունը։ Հիմնականում ռուսներ են։ Միջին խտությունը 1 կմ–ի վրա 33,7 մարդ է (1982), քաղաքային բն․՝ 61%։ խոշոր քաղաքներն են Ռյազանը, Կասիմովը, Սկոպինը և Սասովոն։

Տնտեսությունը։ Ռ․ մ․ ինդուստրիալ շրջան է։ Ստեղծված է էներգետիկ հզոր բազա։ Գործում են Դյագիլևսկայայի և Նովոռյազանսկայայի ՋԷԿ–երը, Ռյազանի ՊՇԷԿ–ը։ Զարգացած են մեքենաշինությունը, մետաղամշակումը, նավթավերամշակման, քիմ․, շինանյութերի, վառելիքի, թեթև ու սննդի արդյունաբերությունը։

Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են կաթնամսատու անասնապահությունը, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, բանջարեղենի մշակությունը, այգեգործությունը։ 1982-ին մարզում կար 499 կոլեկտիվ և սովետական տնտեսություն։ Գյուղատնտ․ հողահանդակները 2477,9 հզ․ հա էին, որից վարելահողեր՝ 1824,4 հզ․ հա, խոտհարքներ և արոտավայրեր՝ 643,3 հզ․ հա։ 1982-ին մարզի կոլեկտիվ և սովետական տնտեսություններում կար 856,2 հզ․ խոշոր, 244,7 հզ․ մանր եղջերավոր անասուն, 303,1 հզ․ խոզ։ Զարգացած է թռչնաբուծությունը, ձկնորսությունը։ Երկաթուղիների երկարությունը 1035 կմ է, ավտոճանապարհներինը՝ 12242 կմ (1982)։ Նավարկելի են Օկան և Մոկշա, Ցնա վտակները։ 1981/82 ուս․ տարում մարզում կար 1021 հանրակրթական դպրոց, 43 պրոֆտեխ․ ուսումնարան, 28 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 4 բուհ, ԳՀԻ–ներ։ 1982-ին գործում էին 637 նախադպրոցական հիմնարկ, 914 մասսայական գրադարան, 9 թանգարան, 3 թատրոն, 1533 ակումբային հիմնարկ, 1220 կինոկայանք, 152 հիվանդանոցային հիմնարկ (17943 մահճակալով), 5291 բժիշկ, 4 առողջարան, 3 տուրբազա։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։

ՌՅՈՅՍԴԱԼ (Ruysdael, Ruysdael) Յակոբ վան (1628 կամ 1629–1682), հոլանդացի նկարիչ։ Կրել է Պ․ Պոտտերի, Յա․ վան Գոյենի, Հ․ Սեգերսի ազդեցությունը։ 1648-ից ստեղծագործել է Հառլեմում։ Սկզբնական գործերում Ռ․ պատկերել է Հառլեմի շրջակայքի տեսարաններ («Տնակը պուրակում», 1646, էրմիտաժ, Լենինգրադ)։ Մոտ 1650–55-ին ճանապարհորդել է Արլ․ Նիդերլանդներում և Արմ․ Գերմանիայում, ստեղծել դրամատիզմով հագեցած մոնումենտալ բնանկարներ («Հրեական գերեզմանատուն», մոտ 1650–55, Գրեզդենի պատկերասրահ)։ Մոտ 1656-ին հաստատվել է Ամստերդամում։ Ստեղծագործական հասուն շրջանում ստեղծել է բազմազան բնանկարներ («էգմոնդ գյուղը», Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Զրաղացով բնանկար», 1661, Ռեյկսմյուսեում, Ամստերդամ, «ճահիճ», էրմիտաժ, «Ջրվեժ», Մաուրիցհյոյս, Հաագա)։ Այս շրջանի գործերում հստակ գծանկարը, շոշափելի ձևերը զուգորդված են օդային նրբին հեռանկարին, լույսի և ստվերի շարժմանը․ նրբերանգներով հարուստ կոլորիտը առավելաբար խարսխված է սաղարթի գորշ մոխրագույնի և գունաթափ կանաչի, հողի մուգ դարչնագույնի և երկնքի լա–