րածվելով մինչև Մոկս նահանգը, արլ–ից՝ Հայոց ձոր, արմ–ից՝ Տուրուբերանի Երեվարք գավառները։ Իշխանանիստ կենտրոնն էր Ոաոան բերդաքաղաքը։ Դիրքը լեռնադաշտային է, կլիման՝ բարեխառն, լեռներն՝ անտառավետ ու արոտաբեր, դաշտերը՝ բերքառատ (աճում են հացահատիկի ընտիր տեսակներ, մրգատու ծառեր, խաղող ևն), որի համար հնում կոչել են «Ադենայ դրախտ»։ Հարուստ է սառնորակ աղբյուրներով ու շրառատ գետակներով, որոնցով ոռոգելի են դառնում Ռ–ի լեռներով կտրտված դաշտերը։ Ռ–ի նշանավոր լեռնագագաթներն են՝ Արւոոսը և Ընձաքիարսը (հետագայում՝ Կապուտող, Կապուտկող)։ Ոստանից բացի, Ռ–ի հին բնակավայրերից աղբյուրներում հիշատակվում են՝ Մանակերա բերդը, Մահռաշտ (պատրիկ Վարդ Ռշտուսու ապարանքով), Նորագյուղ, Պարտիս, Գուկանս, Տշող գյուղերը։ Միջնադարում Ռ․ հռչակվել է Ս․ Խաչ (Աղթամարում), Ս․ Աստվածածին (Առտերում), Ս․ Նարեկ, Ս․ Հակոբ, Ս․ Վարդան, Ս․ Թումա, Մ․Պետրոս, Անծղնապատ, Նկարեն, Ռչխարանից (Ոչխարանց) մենաստաններով ու եկեղեցիներով, որոնք եղել են կրթության, դպրության, մանրանկարչության կարեոր կենտրոններ։
Մեծ Հայք ում Արշակ ունյաց թագավորության անկումից (428) հետո Ռ․ մտել է Մարզպանական Հայաստանի, VII դ․ կեսից՝ Արմինիա վարչամիավորման, արաբ, տիրապետության թոթափումից (IX դ․ 2-րդ կես) հետո՝ Բագրատունյաց թագավորության կազմի մեջ։ Այնուհետև ընկնելով օտար նվաճողների տիրապետության ներքո, բազմիցս ենթարկվել է ավերածությունների ու ամայացման։ XX դ․ սկզբին, Օսմանյան Թուրքիայի տիրապետության ներքո, Ռ․ հիմնականում համապատասխանում էր Կավաշ (Գյավաշ) գավառին, որն ուներ ավելի քան երկու տասնյակ հայաբնակ գյուղեր (Ախավանց, Բախվանց, Բելու, Բողոնիս, Գանձակ, Թաղիկ, Ընձակ, Դեղձիս, Թիմար, Հարբերդ, Հիրիճ, Մոխրաբերդ, Ցաղուն, Ցիլի, Նարեկ, Նոր գյուղ, Շատվան, Պատականց, Սարե, Վառնշատ, Վառենց, Տախմանց, Տշող, Փայխներ, Փշավանց, Քարադաշւո ևն)՝ շուրջ 10 հզ․ բնակչությամբ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ և արհեստագործությամբ։ Գավառի հայերի զգալի մասը բնաջնջվեց 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները գաղթեցին տարբեր երկրներ, մասամբ՝ Արևելյան Հայաստան։
Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրության չորից մասանց աշխարհի, մաս 1, հ․ 1, Վնա․, 1806։ Նույնի, Սաորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնա․, 1822։ Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ Մ․ Կատվաչյան
ՌՇՏՈՒՆՅԱՅ ԾՈՎ, լիճ Հայկական բարձրավանդակում։ Տես Վանա ւիճ։
ՌՈԲԲԻԱ (Robbia), Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործների ընտանիք, որը հարթաքանդակում և կլոր քանդակում աոաջինն է կիրառել գունավոր մայոլիկայի տեխնիկան։ Ապրել և ստեղծագործել են Ֆլորենցիայում։ Ընտանիքի ավագը՝ էուկադելլա Ռ․ (1399 կամ 1400–1482), գեղարվեստական կրթությունն ստացել է ոսկերչական արհեստանոցում։ Կրել է Լ․ Գիբերտիի ազդեցությունը։ Մկզբում օգտագործել է բրոնզ և մարմար, 1440-ական թթ․ ստեղծել շենքերը և խորանները գարդարող մայոլիկայից հարթաքանդակներ (13 մեդալիոն Սանտա Կրոչե եկեղեցու Պացցի կապելլայում)։ Առանձնապես շատ է կերտել Տիրամոր պատկերով կոմպոզիցիաներ (Պալլացոդեի Կապիտանի դի Պարտե Գուելֆայի մահիկները, XV դ․)։ Լուկա Ռ–ի զարմիկը, հոգեզավակն ու աշակերտը՝ Անդրեա դելլա Ռ․ (1435–1525), աշխատել է միայն մայոլիկայի տեխնիկայով, ընդլայնել նրա կիրառման ոլորտը , (կլոր քանդակ են), օգտագործել ավելի բազմազան տոներ։ Գործերից են՝ խանձարուրված մանկիկների պատկերներով մեդալիոններ Օսպեդալե դելյի Իննոչենտիի ճակատին (1463–66), «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» խմբապատկերը (1491, Ման Զովաննի Ֆուորչիվիտաս եկեղեցի, Պիստոյա)։
Անդրեա Ռ–ի որդիներից առավել շնորհալիի՝ Զովաննի դելլա Ռ–ի (1469–1529-ից հետո) ստեղծագործությունները անսովոր հարուստ բազմագունության շնորհիվ հիշեցնում են ավագ խորանի գեղանկարչական կերպարներ, նատուրալիզմի նկատելի երանգով։
ՌՈԲ–ԳՐԻՅԵ (Robbe-Grillet) Ալեն (ծն, 1922, Բրեստ, Ֆինիստեր), ֆրանսիացի գրող և կինոռեժիսոր։ «Նոր վեպ» ուղղության հիմնադիրներից։ Կրթությամբ ինժեներ–ագրոտեխնիկ։ Ռ–Գ–ի դիմազուրկ–մակերեսային պատմություններում իրերի ձանձրացնող նկարագրությունը դուրս է մղում և՝ իրադարձությունները, և՛ մարդկանց կերպարները («Նայողը», Г955, «Խանդ», 1957, վեպեր)։ ժամանակի ընթացքում բառերի այդ նատյուրմորտները վերաճում են քաոսային, քմահաճ ու պակասավոր աշխարհի պատրանքների («Լաբիրինթոսում», 1959, վեպ, «Անցյալ տարի Մարիենբադում», 1961, կինոսցենար), մի աշխարհ, որին չեն կարող շունչ տալ ո՝չ ոստիկանական պատահարը («ժամադրությունների տունը», 1965, վեպ), ո՝չ քաղաքական հրատապ հարցերին ձևականորեն արձագանքելը («Հեղափոխության նախագիծ՝ Նյու Ցորքի համար», 1970, վեպ), ճչ հիվանդոտ տարփամոլությունը («Աստիճանաբար սահելով դեպի վայելքը», 1973, վեպ և կինոֆիլմ)։
Գրկ. Еремеев JI․ А․, Французский «Новый роман», Киев, 1974․
ՌՈԲԵՍՊԻԵՌ (Robespierre) Մաքսիմիլիեն Մարի Իգիդոր ԴԸ (1758, Արրաս –1794, Փարիզ), Ֆրանս, մեծ հեղափոխության գործիչ։ Ծնվել է փաստաբանի ընտանիքում։ Մասնագիտությամբ իրավաբան։ Դեռևս ուսանելու տարիներին կրել է XVIII դ․ ֆրանս․ լուսավորիչների, հատկապես ժ․ ժ․ Ռուսսոյի (որին համարել է իր ուսուցիչը) գաղափարների ազդեցությունը։ 1783-ին ընտրվել է Արրասի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, 1788-ին՝ նրա պրեզիդենտը։ 1789-ին ընտրվել է Գլխ․ շտատների դեպուտատ Արրասի երրորդ դասից։ Գլխ․ շտատներում, ապա Մահմանադիր ժողովում Ռ․ հետևողականորեն պաշտպանել է ժողովրդի շահերն ու դեմոկրատիայի սկզբունքները, դատապարտել և մերկացրել լիբերալ–բուրժ․ մեծամասնության հակադեմոկրատական մի շարք օրինագծեր (քաղաքացիների բաժանումը ակտիվի ու պասսիվի, գույքային ցենզի, թագավորին վետոյի իրավունք շնորհելու, Ազգային գվարդիայում միայն «ակտիվ» քաղաքացիներին ընդգրկելու, գաղութների բնակչության քաղ․ իրավունքների, բանակի են հարցերի վերաբերյալ)։ Ռ․ առավել արմատական էր հիմնական՝ ագրարային հարցում, պաշտպանելով գյուղացիության պահանջները։ Ռ–ի բոլոր ելույթներում ընդգծվել է ժող․ իշխանության և քաղ․ հավասարության գաղափարը։ 1790-ից մեծացել է Ռ–ի ժողովրդականությունը, նրան սկսել են աջակցել մի շարք դեմոկրատական ակումբներ՝ Յակոբինյան ակումբը, Կորդեփերների, Մարսելի, Վերսալի, Տուլոնի և այլ քաղ․ ակումբներ։ Մակայն, ի տարբերություն դեմոկրատների մեծամասնության, Ռ․ ուշ է հանգել հանրապետության անհրաժեշտության գաղափարին, հանդես չի եկել ընդդեմ հակաբանվորական Լը Շապեւիեի օրենքի (1791)։ 1791-ի ձմռանը և գարնանը, երբ ժիրոնդիսաները հանդես են եկել հեղափոխական պատերազմի կոչով, Ռ․ դատապարտել է այդ քաղաքականությունը իբրև արկածախնդրական, պնդելով, որ չի կարելի հաղթել արտաքին հակահեղափոխությանը, առանց ներքին հեղափոխության հաղթանակի։ Բայց երբ սկսվեց պատերազմը (1792-ի գարնանը), Ֆրանսիայի և ֆեոդալ-միապետական պետությունների կոալիցիայի միջև Ռ․ իր հրատարակած «Defenscur dela coustitution» («Մահմանադրության պաշտպան») շաբաթաթերթում պահանջում էր պատերազմը վարել հեղափոխականորեն, բացահայտելով ֆեչյանների ու ժիրոնդիստների անվստահությունը ժողովրդի նկատմամբ։ Ռ․ պահանջում էր նաև ցրել օրենսդիր ժողովը, վերացնել գույքային ցենզը, մտցնել ընդհանուր ընտրական իրավունք և դրա հի–