հայմների ընտանիքը» (1939, ըստ Լ․ Ֆեյխտվանգերի), «Խելագարների դատը» (1962) հակաֆաշիստական կինոնկարներում։ Ռ–ի արվեստին բնորոշ խոշոր էպիկական կտավներ ստեղծելու ձգտումը, հերոսական թեմաների մարմնավորումը արտահայտվել են «Փարիզի արշալույսները» ֆիլմում (1937), «Տառապանքի ուղիներով»4 «Քույրեր» (1957), «Տասնութ թվական» (1958), «Մռայլ առավոտ» (1959) (երեքն էլ ըստ Ա․ Տոլստոյի «Տառապանքի ուղիներով» վեպի) տրիլոգիայում։ էկրանավորել է մի շարք ստեղծագործություններ՝ «Պետերբուրգյան գիշեր» (1934, ըստ Դոստոեսկու երկերի, Վ․ Պ․ Ստրոնայի հետ), «Արտամոնովների գործը» (1941, ըստ Գորկու) են։ Նա ստեղծել է նաև պատմակենսագրական ֆիլմերի շարք՝ «Ակադեմիկոս Իվան Պավլով» (1949), «Մուսորգսկի» (1950), «Ռիմսկի–Կորսակով» (1953)։ Դասավանդել է Մոսկվայի Համամիութենական կինոինստ–ում։ ԱԱՀՄ պետ․ մրցանակներ (1950, 1951)։ Պարգևատրվել է 4 շքանշանով։
ՌՈՇԵ (Rochet) Վալդեկ (1905-1983), ֆրանս․ և միշազգային բանվ․ շարժման գործիչ։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1924-ին ընդունվել է Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) շարքերը և շուտով ընտրվել կուսակցության Սոն և Լուար դեպարտամենտի կոմիտեի անդամ՝ որպես գյուղացիության շրջանում տարվող քաղ․ աշխատանքի պատասխանատու։ 1932-ից ընտրվել է ՖԿԿ Լիոնի ֆեդերացիայի, 1934-ից4 ՖԿԿ ԿԿ գյուղատնտեսության սեկցիայի քարտուղար, Ֆրանսիայի աշխատավոր գյուղացիության համընդհանուր կոնֆեդերացիայի բյուրոյի անդամ։ Եղել է Կոմինտերնի VII կոնգրեսի (1935) պատվիրակ։ 1936-ին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամության թեկնածու, նույն թվականին նաև Ֆրանսիայի պառլամենտի դեպուտատ։ 1937-ից ՖԿԿ ԿԿ անդամ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում (1939–45) ռեակցիայի հրահրած 44 կոմունիստ-դեպուտատների «գործով» 1940-ին դատապարտվել է 5 տարվա տաժանակրության, պատիժը կրել է Ալժիրում։ 1943-ին, բանտից ազատվելուց հետո, եղել է ՖԿԿ ներկայացուցիչը Լոնդոնում գործող Ազգ․ ազատագրության Ֆրանս, կոմիտեում։ 1945-ին ընտրվել է Ֆրանսիայի Սահմանադիր, ապա Ազգ․ ժողովի դեպուտատ։ 1954–58-ին եղել է Ազգ․ ժողովի ՖԿԿ պառլամենտական խմբի նախագահի տեղակալ, 1958–59-ին և 1962–64-ին՝ նախագահ։ ՖԿԿ ետպատերազմյան առաջին համագումարում (1945) ընտրվել է ՖԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1950-ից՝ անդամ, 1959–61-ին՝ ՖԿԿ ԿԿ քարտուղարության անդամ, 1961–64-ին՝ ՖԿԿ գլխ․ քարտուղարի տեղակալ, 1964–72-ին՝ գլխ․ քարտուղար։ ՖԿԿ XX համագումարում (1972) Ռ․ ընտրվել է կուսակցության պատվավոր նախագահ։ Ֆրանսիայի կոմկուսակցության պատմության, ֆրանս․ գյուղացիական հարցի նոր ու նորագույն պատմության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։
ՌՈՇՔԱ Ստեփանոս, տես Ստեփանոս Ռոշքա Կամենիցացի։
ՌՈՇՖՈՐ(Rochefort) Վիկտոր Անրի, մարկիզ դը Ռոշ․ ֆոր–Լյուսե (1831 – 1913), ֆրանսիացի հրապարակախոս և քաղ․ գործիչ։ Երկրորդ կայսրության (1852–70) ժամանակ մասնակցել է հանրապետական շարժմանը։ 1868–69-ին հրատարակել է «Լապտեր» («La Lanterne») շաբաթաթերթը, որտեղ սուր քննադատության է ենթարկել Նապոլեոն 111-ին։ 1869-ին ընտրվել է օրենսդրական կորպուսում։ Նույն թվականին հիմնադրել է «Մարսելիեզ» («La Marseillaise») օրաթերթը։ 1870-ի սեպտեմբերին մտել է «ազգային պաշտպանության կառավարության» կազմի մեջ, որտեղ ակտիվ դեր չի խաղացել և հոկտեմբերին փորս է եկել նրա կազմից։ 1871-ի Փարիզի կոմունայի ժամանակ քննադատել է Ա․ Թիերին և վերսալցիներին, բայց և չի պաշտպանել կոմունարներին։ 1873-ին աքսորվել է Նոր Կալեդոնիա, որտեղից 1874-ին փախել է Անգլիա, ապա հաստատվել ժնևում։ 1879-ի ներումից հետո 1880-ին վերադարձել է Ֆրանսիա։ Հրատարակել է բանվորների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող «Անհաշտելի» («Լ’ Intransigea-ո») թերթը։ Ռ․ աստիճանաբար անցել է հետադիմականների կողմը, պաշտպանել է շովինիզմն ու միլիտարիզմը։ Գ․ Քիլիմջյան
ՌՈՍԱՍ (Rosas) Խուան Մանուել (1793–1877), Արգենտինայի պեա․ գործիչ։ Գեներալ (1828-ից)։ 1829–32-ին Բուենոս Այրես նահանգի նահանգապետ, 1835-ից՝ երկրի փաստական դիկտատոր։ Հաստատել է տեռորիստական վարչակարգ, վերականգնել գաղութային ժամանակաշրջանի շատ հաստատություններ կաթոլիկ եկեղեցու արտոնությունները, օժանդակել օտարերկրյա կապիտալի (հիմնականում անգլ․) ներթավւանցմանը։ Ձգտելով իրեն ենթարկել Ուրուգվայըն կազմակերպել է Մոնտեվիդեոյի շրջափակումը (1843–51)։ Երկրում աճող հակասությունների հետեվանքով Ռ-ի վարչակարգը թուլացել Է, իսկ 1852-ի Փետրվարին՝ տապալվել։ Ռ․ վտարանդվել է Մեծ Բրիտանիա։
ՌՈՍԱՐԻՈ (Rosario), քաղաք Արգենտինայում, Մանտաֆե նահանգում։ 825 հզ․ բն․ (1979)։ Նավահանգիստ Պարանա գետի աջ աՓին։ Երկաթուղային հանգույց Է, արդ․ խոշոր կենտրոն։ Զարգացած են կաշվի–կոշիկի, ալրարդյունաբերությունը, պողպատագլոցվածքի արտադրությունը։ Կան մսասառցասպանդանոցային, քիմ․, ցեմենտի, փայտամշակման ձեռնարկություններ։ Ունի համալսարան։ Ռ–ում բնակվում են հայեր (շուրջ 60 ընտանիք 1980-ին), որոնք ունեն կազմակերպված համայնք։ Տես Արգենտինա, Հայերը Արգենտինայում մասը։
ՌՈՍԼԻՆ, Ռոսլեն (Roslin), Ալեքսանդր (1718–1793), շվեդ նկարիչ։ Սովորել է Ստոկհոլմում, Դ․ Է․ Շրյոդերի մոտ (1736–39)։ Ստեղծագործել է Շվեդիայում (մինչև 1745-ը և 1770-ական թթ․ կեսին), Գերմանիայում (1745–47), Իտալիայում (1747–52), Ֆրանսիայում (1752-ից), Ռուսաստանում (1775–77)։ Ստեղծել է հիմնականում դիմանկարներ («ճարտարապետ Կ․ Ֆ․ Ադելկրանց», 1754, Ստոկհոլմի Գեղարվեստի ակադեմիա, «Կոմսուհի Ե․ Ա․ Չեռնիշովա», 1776, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Ռ․ իր ստեղծագործություններում բնորդի որոշակի հոգեբանական բնութագիրը արտահայտելու մղումը զուգորդել է նրա հանգիստ վիճակի, զարդերի վիրտուոզ պատկերման և ռոկոկոյի արվեստին բնորոշ երփներանգ կոլորիտի հետ։
ՌՈՍՍ (Ross), անգլիացի բևեռախույզներ, հորեղբայր և եղբորորդի։ 1․ Զոն (1777–1856), Հյուսիս–Արևմտյան ծովանցքը որոնող երկու արշավախմբի ղեկավար։ 1818-ի արշավախումբը հետազոտել է Գրենլանդիայի արմ․ ափը մինչև Սմիթի նեղուցը։ 1829–33-ի արշավախումբը հայտնաբերել է Քինգ–Ուիլյամի կղզին և Բութիա թերակղզին։ 2․ Ջեյմս Քլարկ (1800–1862), Հյուսիս–Արևմտյան ծովանցքը հայտնաբերելու համար 1818–33-ին կազմակերպված արկտիկական վեց արշավախմբերի մասնակից։ 1830-ին սահնակով անցել է Բութիա թերակղզին, արմ–ում հայտնաբերել նեղուց, 1831-ին՝ Հյուսիսային մագնիսական բևեռը։ 1840–43-ին կատարել Է