ՊԱԼԱՅԿԻ (Palacky) Ֆրանտիշեկ (1798–1876), չեխ պատմաբան, փիլիսոփա, քաղ․ գործիչ։ 1818-ին հրատարակել է (հեղինակակից Պ․ Շաֆարիկ) «Չեխական պոեզիայի ակունքները» երկը, որը հանդիսացել է չեխ․ ազգային շարժման գործիչների («բուդիտելներ») գործողության ծրագիր և հիմնավորել է ազգային մշակույթի ու գիտության վերածննդի անհրաժեշտությունը։ Պ–ի գեղագիաական–փիլիսոփայական աշխատությունները («Գեղագիտության ակնարկային պատմություն», 1823, «Գիտություն գեղեցիկի մասին», 1827) ազգ․ Վերածննդի դարաշրջանի չեխերենով լույս տեսած առաջին փիլ․ գործերն են։ Պ․ չեխ․ առաջին գիտ․ ամսագրի ստեղծողը (1827) և առաջին խմբագիրն էր (մինչև 1838-ը)։ Հրատարակել է Չեխիայի միջնադարյան պատմության, գրականության և արվեստի վերաբերյալ մեծ քանակությամբ աղբյուրներ, այդ թվում և չեխ․ տարեգրություններ, հիմք է դրել (1840-ական թթ․) աղբյուրագիտական բազմահատոր հրատարակությունների։ Պ–ի հիմնական պատմագիտական աշխատությունն է «Չեխ ժողովրդի պատմությունը Չեխիայում և Մորավիայում» (հնագույն ժամանակներից մինչև 1526-ը), որտեղ նա չեխերի ազգային պատմության կարևոր ժամանակաշրջան է համարում փասյան հեղափոխական շարժումը։ «Պատմությունը» մեծ դեր է խաղացել չեխ․ մշակույթի և ազգային– ազատագրական շարժման զարգացման գործում։ XIX դ․ 40-ական թթ․ Պ․ չեխ․ բուրժ․ ազգային–լիբերալ շարժման առաջնորդն էր։ 1848–49-ի հեղափոխության ժամանակ հանդես է եկել ավստրոսլավիզմի՝ ավստրոսլավոնականության, Ավստրիական կայսրությունը ֆեդերատիվ պետության վերածելու ընդարձակ ծրագրով։ 1840-ական թթ․ վերջից մինչև 1860-ական թթ․ սկիզբը ավստր․ ռայխստագի և չեխ․ սեյմի դեպուտատ էր, 1860-ական թթ․ չեխ․ բուրժուազիայի պահպանողական թևի գաղափարական առաջնորդներից։
Գրկ ․Удальцов И․ И․, К характеристике политической деятельности ф․ Палацкого, «Вопросы истории», 1950, № 10․
ՊԱԼԴԱԶԱՐՅԱՆ (Պալթազարյան) Ղուկաս Գասպարի (1810, Զմյուռնիա–1878, Զմյուռնիա), հրապարակախոս, հասարակական գործիչ։ Սովորել է ծննդավայրի Մեսրոպյան վարժարանում։ 1840-ին Զմյուռնիայում հիմնադրել է աշխարհաբար <Արշաչույս Արարատյան» շաբաթ անթերթը, որի խմբագիրն է էղել մինչև իր մահը։ Լուսաբանել է Զմյուռնիայի, Հնդկասաանի, Եգիպտոսի, Ռուսաստանի և այլ հայկ․ գաղթավայրերի հասարակական–մշակութային կյանքը, հրատարակել վավերագրեր, գրական ստեղծագործություններ, մշակել լրագրական նոր (աշխարհաբար) լեզու և ոճ։ Անդրադարձել է նաև ազգ․ կյանքին, ժողովրդի առօրյային և կենցաղին, ազգապահպանությանը, հայոց լեզվի և լուսավորության զարգացման խնդիրներին։ 1844-ին հիմնել է սեփական տպարան և վաճառատուն։ Եղել է Մեսրոպյան և Սարգսյան (հետագայում՝ Հռիփսիմյան) վարժարանների տեսուչ։ 1860-ական թթ․ սկզբից Պ․ աստիճանաբար հակվել է պահպանողականության, մի շարք հարցերում ցուցաբերել հետադիմական դիրքորոշում։ Մ․ Հակոբյան
ՊԱԼԵԽ, քաղաքատիպ ավան ՌՍՖՍՀ Իվանովոյի մարզում, համանուն շրջանի կենտրոնը։ Գտնվում է Իվանովո–Գորկի ավտոճանապարհի մոտ։ Մինչ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունը Պ․ եղել է XV– XVII դդ․ ռուս, գեղանկարչության ավանդույթներով սրբապատկերների նկարչության խոշոր կենտրոն։ Պ–ում են ՍՍՀՄ գեղարվեստական ֆոնդի գեղարվեստաարտադրական արվեստանոցները, որոնք արտադրում են պապիե–մաշեից պատրաստված, մանրանկարներով լաքե գեղարվեստական իրեր։ Տես Պաչեխի մանրանկարչություն։ Կա թեթև և սննդի արդյունաբերություն, գեղարվեստական ուսումնարան, արվեստի թանգարան։
ՊԱԼԵԽԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ռուսական ժողովրդական մանրանկարչության տեսակ, ստեղծվում է տեմպերային ներկերով՝ պապիե–մաշեից պատրաստված լաքե գեղարվեստական իրերի (տուփիկներ, ծխախոտատուփեր ևն) վրա։ Սկզբնավորվել է 1923-ին, Պաչեխոէմ, տեղական սրբանկարչության հիման վրա (1953-ից՝ ՍՍՀՄ գեղարվեստական ֆոնդի գեղարվեստաարտադրական արվեստանոցներ)։ Սև ֆոնի վրա վառ, լոկալ գույներով Պ․ մ–յանը (ժամանակակից, գրական երկերի, հեքիաթների, բիլինաների, երգերի թեմաներով) բնորոշ է նուրբ ու սահուն գծանկարը, կերպարների քնարականությունը, բնանկարի և ճարտ․ ձևերի դեկորատիվությունը։ Պ․ մ–յան նշանավոր վարպետներից են՝ ի․ Վ․ Մարկիչևը, Ի․ Պ․ Վակուրովը, Ի․ Ի․ Գոլիկովը, Ն․ Մ․ Զինովևը, Պ․ Դ․ Բաժենովը։
ՊԱԼԵՄԲԱՆԳ (Palembang), քաղաք Ինդոնեզիայում, Սոլմատրա կղզում, Հարավային Սումատրա պրովինցիայի վարչական կենտրոնը։ 583 հզ․ բն․ (1978)։ Նավահանգիստ Է Մուսի գետի վրա։ Կա կաուչուկի վերամշակման, տեքստիլ, սննդի, շինանյութերի, կաշվի արդյունաբերություն, նավաշինարան, ազոտային պարարտանյութերի գործարան։ Պլաջու և Սունգայգերոնգև արվարձաններում կան նավթավերամշակման գործարաններ։ Արտահանում է նավթ, նավթամթերքներ, կաուչուկ, սուրճ և գյուղատնտ․ այլ ապրանքներ։
ՊԱԼԵՈ․․․ (հուն․ jtaXat6g – հին), բարդ բառերի սկզբնամաս, ցույց է տալիս այդ բառերով արտահայտված հասկացությունների կապը հնության հետ (օրինակ, էցաչեոգեն, ւցաւեոչիթ)։
ՊԱԼԵՈԳԵՆ (պալեո․․․և ․․․ գեն), կայնոգոյի խմբի ամենահին համակարգն է, որը համապատասխանում է Երկրի զարգացման կայնոզոյան դարաշրջանի առաջին էտապին։ Պ․ համակարգը հաջորդում է կավճի և նախորդում նեոգենի համակարգին։ Պ․ անունը առաջարկել է գերմանացի երկրաբան Կ․ Նաումանը, 1866-ին։ Պ–ի շերտագրական ուսումնասիրությունը սկսվել է Փարիզի շրջակայքից, որտեղ անջատվել են տեղական հարկեր, որոշվել են նրանց ֆացիաները, հնէաշխարհագրությունը և բրածո ֆաունայի բնույթը։ Ռադիոերկրաբանական մեթոդներով որոշված է Պ–ի բացարձակ հասակը՝ ստորին սահմանը՝ 68±2 մլն տարի, վերինը՝ 25±2 մլն տարի։ Պ–ի նստվածքները ստորաբաժանվում են բաժինների և ենթաբաժինների՝ պաւեոցեն (ստորին, վերին), էոցեն (ստորին, միջին, վերին), օչիգոցեն (ստորին, միջին, վերին)։ Հարկային և զոնային ստորաբաժանումները կրում են տեղական բնույթ։ Պ–ի նստվածքներն ունեն լայն տարածում, ներկայացված են նստվածքային, հրաբխածին–նստվածքային, հրաբխածին և ցամաքային ֆացիաներով։ Նրանց բազմաֆացիալ բնույթը պայմանավորված է այդ ժամանակաշրջանում բազմիցս տեղի ունեցած ինտենսիվ տեկտոնական շարժումներով, որոնք ուղեկցվել են հրաբխականությամբ (ստորջրյա, ցամաքային), և որոնց հետևանքով երբեմնի գեոսինկլինալները վերածվել են գեոանտիկլինալների։
ՀՍՍՀ–ի տարածքում Պ–ի ծովային նստվածքները լայն տարածում ունեն հվ․ և հվ–արմ․, իսկ հրաբխածին և հրաբխածին՜ն ստվածքային ապարները՝ հս․ և արլ․ շրջաններում։ Ցամաքային ֆացիայով է ներկայացված վերին օլիգոցենը Մերձերեվանյան շրջանում։
Պ–ի ցամաքային ֆաունան խիստ տարբերվում է կավճի դարաշրջանի ֆաունայից։ Պ–ի սկզբում մահացել են սողունների մեծ խմբեր (դինոզավրեր, թռչող թեփամորթներ, ծովային թեփամորթներ, իխտիոզավրեր, պլիոզավրեր)․ գոյություն են ունեցել երկկենցաղները, ոսկրավոր ձկները, լայն տարածում են ունեցել ցածրակարգ կաթնասունները, միջատները, կրծողները, փափկամորթները, միաբջիջ կենդանիներից՝ ֆորամինիֆերները և հատկապես նոլմուլիտիդները։ Պ–ի նստվաձքները հարուստ են գորշ ածխի (Անդրկովկսա, Հեռավոր Արևելք, ԳԴՀ, ԳՖՀ, ԱՄՆ, Կանադա), գազի և նավթի (Կարպատներ, Կովկաս, Անդրկովկաս, Նախակովկաս, Միջին Ասիա, Հեռավոր և Միջին Արևելք, էլգաս, Կալիֆոռնիա, Վենեսուելա են), սաթի (Մերձբալթյան երկրներ և Դնեպրա–Դոնեցկյան գոգավորություն), բիտումինային թերթաքարերի (Կարպատներ, Ղրիմ, Կովկաս, Միջին Ասիա), ֆոսֆորիտների (ՍՍՀՄ, Թունիս, Ալժիր, Մարոկկո են), մանգանի (Ուկրաինա, Անդրկովկաս, Մանգիշլակ), երկաթի (Տարգայի գոգավորություն, Արևմտա–Աիբիրական հարթավայր), բոքսիտների (Ուկրաինա, Ղազախստան, ԱՄՆ, Հնդկաստան),